Рубрика: Հասարակագիտություն

Վստահություն

  • Ի՞նչ է վստահությունը:

Վստահությունը համոզվածություն է այլ մարդու բարեխղճության, անկեղծության, դրական մղումների մեջ և այդ համոզվածության վրա հիմնված բաց ու դրական փոխհարաբերություն այդ մարդու հետ։

  • Որո՞նք են վստահության տեսակները։

Կարելի է առանձնացնել վստահության մի քանի տեսակ.

  1. Մենք կարող ենք վստահել ինքներս մեզ: Վստահության այս տեսակը կոչվում է
    ինքնավստահություն: Ինքնավստահությունը որոշակի համոզվածություն է մեր
    սեփական կարողությունների, գիտելիքների, ուժերի հանդեպ: Սա շատ
    կարևոր հատկանիշ է մարդու համար, քանզի օգնում է առավելագույնս
    օգտագործել մեր կարողությունները: Իհարկե՝ ցանկալի է, որ
    ինքնավստահությունը լինի հիմնավորված:
  2. Վստահություն անձնական հարաբերություններում: Վստահության այդ
    տեսակը տարածվում է մեզ համար թանկ, կարևոր, մտերիմ մարդկանց վրա:
    Թե՛ այդպիսի մարդկանց թիվը, և թե՛ նրանց վստահելու աստիճանը կախված է
    յուրաքանչյուրիս անձնական որոշումից:
  3. Վստահություն գործնական հարաբերություններում: Մեր քննարկած
    օրինակներում վարորդի, բժշկի, վարսավիրի հետ մենք չունենք անձնական
    հարաբերություններ, մենք վստահում ենք նրանց հենց որպես վարորդ, բժիշկ
    կամ վարսավիր, այսինքն՝ մեր վստահությունն ուղղված է ոչ թե նրանց անձին,
    այլ նրանց կատարած գործին: Գործնական վստահությունն ունի նաև ավելի
    բարձր մակարդակ: Այն խիստ անհրաժեշտ է տնտեսական ոլորտում: Բայց
    դրա մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ:
  4. Կա նաև վստահություն հանրային ու մասնավոր հաստատությունների
    նկատմամբ: Օրինակ՝ մենք կարող ենք վստահել որևէ կոնկրետ հիվանդանոցի,
    կամ որևէ կոնկրետ լրատվական կայքի: Վստահությունը կարող է մղել մեզ
    օգտվել հենց տվյալ խանութի, տվյալ բջջային օպերատորի, տվյալ
    տուրիստական կազմակերպության կամ բանկի ծառայություններից:
  5. Վստահություն պետության և պետական կառույցների նկատմամբ: Սա
    վստահության թերևս ամենախոցելի տեսակն է, որը շատ ավելի մեծ
    դժվարությամբ է ձեռք բերվում: Վստահության այս տեսակի առկայությունը,
    սակայն, կարևոր է: Կարևոր է վստահել ոստիկանությանը, դատարանին,
    ուսումնական հաստատություններին, հրշեջ ծառայությանը, շատ ավելի
    կարևոր է վստահություն ունենալ պետության ղեկավար մարմինների
    նկատմամբ: ՀՀ-ում իշխանության հանդեպ վստահության մակարդակը շատ
    ցածր է, ինչը հիմնականում պայմանավորված է վստահության
    չարդարացվածությամբ
Рубрика: Գրականություն

Վերլուծություն <<Կապիկը>>

Ասում եք կենդանին զգացմունք չունի՞: Ահա այս նովելը մի կապիկի մասին է , ով մարդուց տարբերվում է միայն խոսելու կարողությունից զրկված լինելու պատճառով։ Կապիկը սիրահարված է լինում մի աղջկա, ում սերը փոխադարձ չէ և նույնիսկ անհնար…, մարդ և կենդանի արարած…։ Ես նովելին կտայի մեկ ուրիշ վերնագիր , օրինակ `հուսահատված կապիկի սերը կամ հուսահատված կապիկը։ Այն հուզիչ պատմություն է , գրված է արևմտահայերենով։ Ինձ համար դժվար չէր կարդալն ու հասկանալը, քանի որ առաջին նովելը չէր արեւմտահայերեն, որ կարդացել էի։ Պատմությունը չի սահմանափակվում կապիկով։ Կապիկի հետ կա մի թութակ, նրանք իրար հակադիր պատկերներ են։ Թութակը ,որ թվում է կարող է մարդուն կրկնօրինակել իր ծիծաղով, միևնույն է, նովելում անհոգի և անսիրտ է։ Այո’ , ինձ դուր եկավ այս նովելը , եթե կարդաք այն, հաստատ չեք զղջա։