Рубрика: Без рубрики, Հաշվետվություն (հունվար), Դիջիթեք

Հունվարյան ստուգատեսի հաշվետվություն

Հունվար… այս ամիս ունեինք շատ անելիքներ և պետք է բոլորը հասցնեինք ճիշտ ժամանակին ներկայացնելու համար։Նախ ներկայացնեմ քանի խմբից էր այն կազմված’
Դիջիթեք

Ազգագրական փառատոն

Բնագիտատեխնիկական ստուգատես

Դիջիթեք ՝

Դիջիթեքն իր մեջ ներառում է համակարգչային հմտություններ, որի ընթացքում մենք պատրաստեցինք դիջիթեքյան լոգոների մեր տարբերակները, մեր կուրսընկերները մեզ բացատրեցին բազմաթիվ համակարգչային հմտություններ, որոնցից էր ՝ Canva-ն, Google Eart Pro-ն և Wikiloc-ը։Ես նույնպես կատարեցի նման նախագիծ ‘ բջջային հավելվածներ։

Ազգագրական փառատոն ՝

Ազգագրական փառատոնի շրջանակներում մենք ուսումնասիրեցինք Գորիսի բարբառը, այնուհետև ընթերցեցինք առակներ և հեքիաթներ, որոնք փոխադրեցինք գրական հայերեն և անգլերեն։ Եվ իհարկե, որևէ ժողովրդի պատմություն ուսումնասիրելիս նախ և առաջ պետք է ծանոթանալ նրանց խոհանոցի հետ, ուստի պատրաստեցինք <<Տքցրած թան>> կերակրատեսակը և ճաշակեցինք մեր դասավանդողների հետ միասին։Չափազանց համեղ էր և ուներ ախորժելի տեսք։

Աշխարհագրությունից ծանոթացանք որևէ երկրի մշակույթին ու սովորություններին։ Ես ընտրել էի ‘ Հնդկաստանի մշակույթը և պատրաստել պրեզենտացիա։

Բնագիտատեխնիկական ստուգատես ՝

Այս ստուգատեսի համար ես , որպես թեմա ընտրել էի ալոե բույսը ։ Պատրաստել էի պրեզենտացիա և այն ներկայացրել ուսանողներին ։

Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

Դուրս գրիր բայերը և լրացրու դեմքը, թիվը, ժամանակը։

Ցոլակի երկար պոչը կտրում են, և նա կարծես դառնում է ղազախի ձի: Գնում են տուն: Ազատվում է միայն ութ ձի, որոնց վրա բարձում են մնացած ձիերի համետները: Սրանք հազիվ են քայլում բեռան տակ: Ճանապարհին նորից են տեսնում Կոստանդ աղային սպիտակ ձիու վրա:

Կտրում են — 3րդ դեմք , հոգնակի թիվ , ներկա ժմնկ

Դառնում է — 3րդ դեմք , եզակի թիվ , ներկա ժմնկ

Գնում են — 3րդ դեմք , հոգնակի թիվ, ներկա ժմնկ

Ազատվում է — 3րդ դեմք , եզակի թիվ , ներկա ժմնկ

Բարձում են — 3րդ դեմք , հոգնակի թիվ , ներկա ժմնկ

Քայլում են — 3րդ դեմք, հոգնակի թիվ , ներկա ժմնկ

Տեսնում են — 3րդ դեմք , հոգնակի թիվ , ներկա ժմնկ

Рубрика: Без рубрики, Հայ ականավոր թագուհիներ

Զապել I

Հայոց պատմության մեջ մենք շատ ենք ունեցել թագուհիներ, որոնք եղել են հայտնի իշխանական ընտանիքների իշխանադուստրեր և, ամուսնանալով հայոց արքայազների հետ, դարձել են թագուհի, բայց այն, որ հորից հետո դուստրը ժառանգեր գահը կամ մինչև հոր մահը, կտակի համաձայն՝ դառնար տոհմական թագուհի, բացառիկ դեպքերից մեկն է եղել հայոց պատմության մեջ:

Զաբել թագուհին ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում, ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը: Ըստ Լևոն 2-րդի և Անտիոքի դուքս Բուհեմունդի դաշինքի՝ Ակիսից և Ռայմոնդից ծնված որդին՝ Ռուբեն Ռայմոնդը, պետք է ժառանգեր Անտիոքի և Կիլիկիայի գահը, սակայն Լևոն 2-րդը, բարեբախտաբար, զրկում է գահից և գահը կտակում իր մանկահասակ դստերը՝ 4 ամյա արքայադուստր Զաբելին:

Փոքրիկ թագուհու խնամակալ է դառնում Կոստանդին գունդստաբլը, ով Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար, նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր: 1219թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի հայոց թագուհի:

Կոստանդին գունդստաբլը 1222թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, սակայն Ֆիլիպը թագուհու համար ճիշտ ուղեկից չէր, քանի որ հայասեր չէր, արքունիքը լցրել էր խաչակիր ասպետներով: Նա 1225թ.-ին սպանվում է մարտում:

Այս անգամ Կոստանդին Գունդստաբլն իրագործում է իր վաղեմի ծրագիրը և 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում է իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ:

Երբ Զաբելը չափահաս է դառնում, ամուսնությունը հաստատվում է, և Հեթումն ու Զաբելը միասին ունենում են 3 որդի և 5 դուստր, որոնցից մեկը (Լևոն 3-րդ անունով) հետագայում գահակալում է: Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ:

Կանայք հայոց պատմության մեջ կարևոր դեր են ունեցել: Հայ կանայք մայրեր էին, իրենց եղբայրների և ամուսինների կողքին մարտնչող զինվորներ, բարեգործ ու գթասիրտ գործիչներ:

Հիշենք Էրատո թագուհուն, որ մ.թ.ա. I դարում ամուսնու` Տիգրան Դ արքայի մահից հետո միայնակ կազմակերպեց հայոց ընդդիմությունը Հռոմի դեմ: Հիշենք Ավարայրը, երբ «Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի» զենք վերցրին ոսոխի դեմ, հիշենք բարեգութ ու որբախնամ Խոսրովանույշ թագուհուն` Աշոտ Գ Ողորմած  Բագրատունի արքայի կնոջը, որ կառուցեց Հաղպատն ու Սանահինը, հիշենք Կյուրիկյան արքայադուստրեր Մարիամին, Ռուսուքանին, Բորինային, որոնք բեղմնավոր գործունեությամբ ճարտարապետական հրաշագեղ կոթողներ ստեղծեցին Լոռիում, հիշենք Կյուրիկյան Նանե թագուհուն, որ Սանահինի հրաշք կամրջի շինարարն էր XII դարում, հիշենք Այծեմնիկին, որ Անիի պաշտպաններին խրախուսում էր իր անձնական օրինակով ու  խիզախությամբ, հիշենք Կիլիկիո հայոց թագուհի Կեռնանին, որ բազմազավակ մայր էր և մշակույթի հովանավոր, վերջապես, հիշենք Կիլիկիո Զապել թագուհուն, որ աչքի ընկավ ոչ միայն իր բարեգթությամբ, այլև ժամանակի քաղաքական անցուդարձի կիզակետում էր:

Զապել թագուհին Կիլիկիայի հայկական թագավորության հզորագույն գահակալի` Լևոն Բ Մեծագործի դուստրն էր: Լևոն Բ ճկուն դիվանագիտությամբ ու հզոր մարտավարությամբ հասավ նրան, որ Կիլիկիայի հայոց իշխանապետությունը օտարների կողմից ճանաչվեց որպես թագավորություն, և 1198 թ. հունվարի 6-ին Տարսոնում օծվեց հայոց թագավոր:  Եվ քանի որ հայոց արքան արու զավակ չուներ, գահը պիտի ժառանգեին նրա դուստրերը` Զապելը կամ Ալիսը:

Կիլիկիայի թագավորության միջազգային դիրքերն ամրապնդելու նպատակով Լևոն Բ-ն դիմեց ժամանակին տարածված միջդինաստիական ամուսնություններին: 1217 թ. Հունգարիայի Անդրեաս թագավորի ղեկավարությամբ սկսվում է Խաչակրաց հինգերորդ արշավանքը: Լևոն Բ-ն աջակցում է խաչակիրներին և իր դաշինքը հաստատուն դարձնելու համար իր երկամյա դստերը` Զապելին, ամուսնացնում է հունգարական արքայորդու և թագաժառանգի` ութնամյա Անդրեասի հետ: Սակայն Զապելին վիճակված չէր Հունգարիայի թագուհի դառնալ: Լևոնի և Հունգարիայի արքայի միջև պայմանագիրը մնում է թղթի վրա:

Լևոնն իր առջև նպատակ էր դրել ոչ միայն ամրապնդել Կիլիկիայի թագավորության դիրքերը, այլև ուզում էր իր տերությանը կցել հարևան Անտիոքի դքսությունը: Այդ նպատակով նա Անտիոքի դքսության գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին նշանեց իր մանկահասակ դստեր` Զապելի հետ և Ռուբեն-Ռայմոնդին հռչակեց հայոց գահի ժառանգորդ: Սակայն Ռուբեն-Ռայմոնդը թուլակամ և վախկոտ մարդ էր, և իր կյանքի մայրամուտին հայոց արքան լուծարեց նրա պսակը Զապելի հետ, Ռուբեն-Ռայմոնդին զրկեց ժառանգության իրավունքից, բանտարկեց և հայոց գահի ժառանգորդ նշանակեց Զապելին:

1219 թ. մայիսի 2-ին մահանում է Կիլիկիո ահեղ տիրակալը, և նույն օրն իսկ մանկահասակ Զապելը հռչակվում է հայոց թագուհի:

Զապելը, ով ծնվել է 1215 թ. Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսում, փաստորեն, արդեն չորս տարեկանում հասցրել էր երկու անգամ ամուսնանալ և ամուսնալուծվել:

Լևոն Բ-ի մահից առաջ Զապել թագուհու հովանավոր և խնամակալ էր նշանակել Կիլիկիայի հայկական թագավորության ամենաազդեցիկ իշխանին` պայլ Կոստանդին Հեթումյանին: Սակայն գահակալման հարցը Կիլիկիայում բաց է մնում, և հայոց իշխանները Կոստանդին պայլի գլխավորությամբ 1222 թ. Զապելին ամուսնացնում են Անտիոքի դուքս Բոհեմուդի 17-ամյա որդու` Ֆիլիպի հետ, որը մորական կողմից հայ էր և Ռուբինյան: Ֆիլիպը հռչակվում է հայոց թագավոր: Սրանով Կոստանդին պայլը շարունակում է Լևոն Բ Մեծագործի քաղաքականությունը, այն է` Կիլիկիայի հայոց թագավորությանը կցել Անտիոքի դքսությունը:

Թվում է` ամեն ինչ ընթանում է բնական հունով, սակայն Ֆիլիպը այդպես էլ չկարողացավ մերվել հայ ազնվականության հետ: Նա իր հետ հայոց արքունիք բերեց օտար, լատինական սովորություններ: Նա չէր հարմարվում հայկական բարքերին, քամահրանքով էր վերաբերվում հայոց ազնվականությանը, իշխաններին: Անգամ  փորձեց արգելել հայերենը հայոց արքունիքում: Մի խոսքով, Կոստանդին պայլը և հայոց իշխանները սխալվեցին իրենց հաշվարկներում: 1224 թ. Ֆիլիպ թագավորը գահընկեց արվեց հայոց ավագանու կողմից, բանտարկվեց և քիչ անց սպանվեց բանտում: Գահակալության հարցը Կիլիկիայի հայոց թագավորության մեջ դարձյալ բաց մնաց:

Երկու տարի անց Կոստանդին պայլը, հայոց իշխանների համաձայնությամբ, Զապել թագուհուն ամուսնացնում է իր մանկահասակ որդու (Զապելի հասակակիցն է)` Հեթումի հետ, և 1226 թ. հունիսի 14-ին Տարսոնի Սուրբ Սոֆիա տաճարում հայոց Կոստանդին կաթողիկոսը կատարում է Հեթումի և Զապելի պսակի և Հեթումի գահակալման արարողությունը: Ժամանակակիցների հավաստմամբ` Հեթումի և Զապելի հարսանիքն աչքի է ընկել ճոխությամբ, առատությամբ: Գահ բարձրանալով` Հեթում Ա (1226-1270) հիմք դրեց նոր` Հեթումյան արքայատանը:

Փաստորեն, միայն չորրորդ անգամ Զապելի ամուսնությունը հաջող եղավ: Հեթում Ա-ի երկարատև գահակալությունը վայրիվերումներով լի էր Կիլիկիայի հայկական թագավորության համար: Հեթումն ավելի ամրապնդեց հայոց պետության դիրքերը, թագավորական կենտրոնաձիգ իշխանությունը: Սակայն շուտով  վրա հասավ պատուհասը` մոնղոլական արշավանքները: Միայն հմուտ և ճկուն դիվանագիտության շնորհիվ Հեթում Ա կարողացավ Կիլիկիան զերծ պահել մոնղոլական արշավանքներից:

Այս ամբողջ ժամանակահատվածում Հեթում Ա հավատարիմ զինակիցն ու կողակիցը` Զապել թագուհին, զբաղված էր երկրի ներքին բարեկարգման խնդիրներով և բարեգործություններով: Այն, որ հայոց թագուհին նաև հասարակական ակտիվ կյանքով էր ապրում, վկայում է հայ իրականության մեջ այն եզակի հանգամանքը, որ Հեթում Ա-ի  դրամներում պատկերված էր նաև հայոց թագուհին:

1237 թ. Զապել թագուհին վերանորոգեց Անդուլ մենաստանը և այն արքայական ընտանիքի համար ամառանոց  դարձրեց:

Զապելը, պատմիչների հավաստմամբ, առաքինաջան և ողջախոհ թագուհի էր: Նա 1241 թ. մայրաքաղաք Սիսում կառուցեց բարեգործական հիվանդանոց: Սա աշխարհում առաջին նման հաստատությունն էր, որտեղ դեղորայքն ու բուժումն ամբողջովին անվճար էին: Հիվանդանոցում աշխատում և իր ձեռքով հիվանդներին խնամում էր անձամբ հայոց թագուհին: Այս հիվանդանոցը գործեց մինչև Կիլիկիայի հայկական թագավորության անկումը` 1375 թ.:

Զապել թագուհին աչքի էր ընկնում ոչ միայն հասարակական ակտիվ աշխատանքներով: Նա նաև բազմազավակ մայր էր: Ամուսնուն` Հեթում արքային, Զապելը պարգևել է ութ զավակ` երեք որդի և հինգ դուստր: Որդիներից կրտսերն էլ հաջորդեց հորը հայոց գահին` Լևոն Գ (1270-1289):

Զապել թագուհին մահացավ վաղ տարիքում` 1252 թ. հունվարի 22-ին, մայրաքաղաք Սիսում: Նրա մահը սգում էր ողջ հայոց աշխարհը: Թաղման թափորը Կոստանդին կաթողիկոսի առաջնորդությամբ Սսի արքայական պալատից շարժվեց դեպի  Դրազարկի վանք, ուր ամփոփվեց թագուհու աճյունը:

Սերունդների հիշողության մեջ Զապել թագուհին մնաց որպես ողջախոհ, իմաստուն, իր երկրին և ամուսնուն նվիրված անձնավորություն: Նա հայ կնոջ և ողջախոհության խորհրդանիշ էր:

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան շրջանների առաջնորդարանը Զապել թագուհու անվան մեդալ  է սահմանել, որը տրվում է համայնքի կյանքում գործունեությամբ ու բարեգործությամբ աչքի ընկած հայ կանանց:

Рубрика: Հանրահաշիվ

Օլիմպիադայի լուծումներ

1․Հայտնի է, որ 𝑥 + 𝑦 = 4, 𝑥𝑦 = 1: Գտնել 𝑥3 + 𝑥𝑦
Ունենք՝ 𝑥3 + 𝑥𝑦4 = 𝑥
3 + 𝑦
3 = (𝑥 + 𝑦)((𝑥 + 𝑦)
2 − 3𝑥𝑦) = 𝟓𝟐:

2․Գտնել 𝑥3 − 7𝑥2 + 2𝑥 = 0 հավասարման բոլոր արմատների քառակուսիների գումարը։
2 − 7𝑥 + 2 = 0
Ըստ Վիետի թեորեմի՝ 𝛼
2 + 𝛽
2 = (𝛼 + 𝛽)
2 − 2𝛼𝛽 = 𝟒𝟓:

3․Գտնել |𝑥 + 5| + |3 − 𝑥| արտահայտության փոքրագույն արժեքը։
|𝑎 + 𝑏| ≤ |𝑎| + |𝑏|
|𝑥 + 5| + |3 − 𝑥| ≥ |𝑥 + 5 + 3 − 𝑥| = 8
|𝑥 + 5| + |3 − 𝑥| = 8

5𝐴𝐵𝐶 եռանկյան 𝐴𝐶 կողմի երկարությունը հավասար է այդ եռանկյան արտագծած շրջանագծի
շառավղին։ Քանի՞ անգամ է 𝐴𝐵 կողմի երկարությունը մեծ այդ եռանկյան 𝐴 գագաթից
տարված բարձրության երկարությունից։
2

6․Գտնել այն բոլոր 𝑛 բնական երկնիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրի համար 7𝑛 − 5𝑛
թիվը բաժանվում է 8-ի։
7𝑛 − 5𝑛 = 7 ⋅ 49𝑘 − 5 ⋅ 25𝑘 = 2 ⋅ 49𝑘 + 5 ⋅ (49𝑘 − 25𝑘)
45


Рубрика: Без рубрики, Անհատական նախագծեր, Իսպաներեն

Իսպանական խոհանոցը մեր քոլեջում

Միշտ սիրել եմ խոհանոցում պատրաստություններ տեսնել ։ Այս անգամ մեր նախագիծը խոհանոցի շրջանակներում էր։ Մենք միասին պետք է պատրաստեինք իսպանական ուտեստ ,որի անունն է` palla: Նախ պատրաստելու համար գնեցինք անհրաժեշտ բաղադրիչները և անցանք պատրաստման։

Բոլորս զբաղվում էինք այդ ուտեստը պատրաստելով , Սոնան լիմոնն էր կտրում , Լաուրան ընկնում տարերքի մեջ ծովամթերքի բույրից , մեկը պարում էր իսպանական երաժշտության տակ , մեկը մի ուրիշ բան էր անում։ Եվ ահա վերջապես ՊԱՏՐԱՍՏ Է։ Ուսուցիչներին նույնպես հրավիրեցինք և հյուրասիրեցինք մեր միասին պատրաստած Palla-ն ։ Եզրափակեմ խոսքս նրանով , որ բոլորի կողմից հավանություն ստացավ մեր palla-ն։

Рубрика: Հայոց լեզու

Հյուրը

Մի մարդ հյուր է գնում մեկի տուն , այդ տան տերը շատ խորամանկ է լինում։Հյուրի առաջ բերում դնում է ընկույզի միջուկ, դոշաբ և քունջութ։Եթե այդ հյուրը իմանար ճիշտ ուտելու ձևը , ապա նրա համար մի ոչխար կմորթեին , եթե ոչ՝ հաց ու պանրով կճանապարհեին։հյուրը շփոթվում է և չի իմանում ինչ անի, ինչպես ուտի։Այդ ժամանակ տանտիրոջը դրսից կանչում են։Հյուրը նույնպես խորամանկ մարդ է լինում , կանչում է տանտիրոջ երեխային և ասում , որ նստի իր ծնկներին ու ուտի։ Երեխան վերցնում է ընկույզի միջուկը թաթախում դոշաբի մեջ հետո թաթախում քունջութի մեջ և ուտում։Սա ասում է , թե ՝դու գնա խաղ արա , ես գիտեմ դու գործ չունես , գնա։

Рубрика: English

Present Perfect

Ներկա վաղակատա

Rule1. Ներկա վաղակատար ժամանակաձևը ցույց է տալիս գործողություն , որը տեղի է ունեցել անցյալում , բայց կապ ունի ներկայի հետ։ Present perfect- ի միջոցով մենք խոսում ենք ՝մեր հիշողությունների , տպավորությունների , զգացողությունների մասին։

Rule2. have (he, she, it)- has +verb 3rd form
I have read.
You have read.
He has read.
She has read.
It has read.
We have read.
You have read.
They have read.

key words: resently — վերջերս
already-արդեն
since-սկսած
just-հենց նոր
after-հետո
before-առաջ
yet(negative)-դեռ
still-դեռ

1)We have been to New York resently.
Have we been to New York resently?
We have not been to New York resently.

2)Luiza has already learnt English .
Has Luiza already learnt English?
Luiza has not already learnt English.

3)My family has moved to Yerevan since i was 10.
Has my family moved to Yerevan since i was 10?
My family has not moved to Yerevan since i was 10.


Рубрика: English

Alfred Nobel

Alfred Nobel’s family descended from Olof Rudbeck, the most famous scientist in Sweden in the 17th century. Alfred was fluent in several languages.

Alfred Bernhard Nobel was born in Stockholm on 21 October 1833. The menfolk of the family were engineers and businessmen. In 1842, Alfred moved with his mother and brothers to St. Petersburg, where his father Immanuel Nobel had opened an armaments factory a few years prior. He manufactured landmines for the Tsar’s army, and made good profits. Alfred did not attend school but received private tutoring from good teachers. He was quick to master four foreign languages, and showed great ability in the natural sciences, especially chemistry.

The end of the Crimean War in 1856 had unfortunate results for Immanuel Nobel and his family: the factory went bankrupt. The parents and their youngest son Emil returned home to Sweden; the three older boys stayed in St. Petersburg to see if they could get the business back on a sound footing. It was at this time that Alfred Nobel began to take an interest in nitroglycerine — an extremely explosive liquid invented by the Italian Ascanio Sobrero. Nobel saw that there was a lot of money to be made from industrial exploitation of the explosive, provided a safer way could be found of handling it. In 1863, after extensive experimentation, he came up with a promising blend of nitroglycerine and black powder, which he marketed as «blasting oil». On it he obtained the first of a total of 355 patents. It marked the first step on the road to what was to prove his greatest success: the invention of dynamite.

Alfred Nobel patented the nitroglycerine-based explosive dynamite in 1867. In the following year, he received an honorary award from the Royal Swedish Academy of Sciences for «important inventions for the practical use of mankind». He was extremely proud of that prize. The experience was certainly an important source of inspiration for the science prizes he was later to establish in his own name.

By this time Alfred Nobel was already establishing himself as a successful industrialist and businessman, first in Europe and then in the USA. Despite several setbacks — the most tragic was the disastrous explosion at Nobel’s explosives factory in Stockholm in 1864 which cost his younger brother Emil his life — he gradually became one of the wealthiest men of his day.

As an inventor and man of business, Alfred Nobel was both determined and confident. On the personal level however, he was modest, almost shy. He has been described as a lonely and restless brooder who was often ill, who never wanted or had the opportunity to found a family of his own. He could be tough and cynical in his business dealings, and was in his own words at the same time both a misanthrope and a «superidealist». He loved literature, had written poems and a play in his earlier years, and built up a large book collection. Here lay the seeds of his decision to set up a literature prize to be awarded to the author of the best work «of an idealistic tendency».

But his idealism also had a political aspect: Alfred Nobel supported those who spoke up against militarism and war, and wanted to make a contribution to work for disarmament and the peaceful solution of international conflicts. In this respect, the Austrian author and peace activist Bertha von Suttner exercised considerable influence on him. They were close friends and corresponded for many years. There is reason to believe that the establishment of the Nobel Peace Prize was principally inspired by her.

It took Alfred Nobel several years to complete the drawing up of his will. The final version, dated 27 November 1895, laid down that the bulk of his immense fortune should be reserved for a fund for the financing of annual honorary awards to be made in the fields of physics, chemistry, medicine or physiology, literature and peace.

The contents of the will only became known after his death.

Alfred Nobel lived much of his adult life in Paris. In 1891 he moved to San Remo, Italy. A few years later, he bought the Bofors ironworks and armaments factories, had a splendid mansion erected in Karlskoga, and gradually prepared to move home to Sweden for good, despite a hearty dislike of the Nordic winter. That is not how things turned out, however. On December 10, 1896, Alfred Nobel died suddenly in his home in San Remo.