Рубрика: Ձեռներեցություն

Ձեռնարկության ռեսուրսները

Յուրաքանչյուր ձեռնարկություն կարելի է նկարագրել մի քանի հաշվետվության միջոցով ՝

1․ հաշվեկշիռ (բալանս)

2․ ծախսերի և եկամուտների հաշվետվություն

3․ cash flow (դրամական միջոցների հոսքեր)

Հաշվեկշիռ

Հաշվեկշիռը բաղկացած է 2 մասից և արտացոլում է կազմակերպության ֆինանսական վիճակը, ժամանակի տվյալ պահին։

Հաշվեկշիռը բաղկացած է հետևյալ մասերից ՝

1․ ակտիվներ

2․ պասիվներ

Ակտիվները լինում են ՝

  • բարձր լիկվիդային
  • ցածր լիկվիդային

Բարձր լիկվիդայինի մեջ մտնում է ՝ գումարը, բանկային հաշիվները, պարտքով տրված գումարը։

Ցածր լիկվիդային ռեսուրսներն են ՝ ապրանքը, սարքավորումները, անշարժ գույքը և տրանսպորտը (մեքենա):

Advertisement

Պասիվները արտացոլում են հիմնարկի ունեցվածքի առաջացման աղբյուրը։

Պասիվների մեջ մտնում են ՝ վարկեր, պարտքեր, սեփական կապիտալ։

Վարժություն․

Խանութում կար 100․000 դրամ գումար, 56․000 ապրանք, սարքավորումներ 20․000, մեքենա

1․000․000։ Կազմել հաշվեկշիռը և եթե հայտնի է, որ խանութն ունի 300․000 վարկ և սեփական հաշվելշիռը։

876․000

Ծախսերի և եկամուտների հաշվետվություն

Ծախսերի եկամուտների հաշվետվությունը ցույց է տալիս հիմնարկի ծախսերը և եկամուտները ամսական կտրվածքով։

Եկամուտ

Ինքնարժեք

Համախառն եկամուտ

Ծախսեր

Վարժություն․

Օրինակ ` ամսեկանով

եկամուտ – 400․000

ծախսեր ՝

կոմունալ – 20․000

շոր – 20․000

ուսումը ՝ կիսամյակում – 40․000

սնունդ – 80․000

վարկերի տոկոսներ – 10․000

400.000 – (20.000 + 20.000 + 40.000 +80.000 + 10.000) = 230.000

Վարժություն․

Կազմել մեր տան բյուջեն

տան եկամուտից – ծախսեր = եկամուտ

եկամուտ – 400․000

ծախսեր ՝

կոմունալ – 25․000

Advertisement

սնունդ – 150․000

շոր – 30․000

ուսումը ՝ կիսամյակում – 100․000

400․000 – (25.000 + 150.000 + 30.000 + 100.000) = 95.000

Рубрика: Ձեռներեցություն

Խնդիրներ

Խնդիր 1․

Վաճառքներ – 4․500․000 (ամսական)

վերադիր – 50% – 150%

սեփական կապիտալ – 10․000․000

ապրանք – 5․000․000

Ծախսեր։

աշխատավարձ – 100․000

կոմունալ – 50․000

տոկոսներ – 30․000

արտոնագրային – 10․000

ինքնարժեք – ?

համախառն եկամուտ – ?

շահույթ – ?

շահութահարկ – ?

մաքուր եկամուտ – ?

էֆեկտիվություն (4 կետերով) – ?

Advertisement

Լուծում

1) x . 150 = 4.500.000 . 100

x = 3.000.000 (ինքնարժեք)

2) 4.500.000 – 3.000.000 = 1.500.000 (համախառն եկամուտ)

3) 1․500․000  20/100 = 300.000 (ԱԱՀ)

Ընդհանուր ծախսեր ՝

բուն ծախսեր + ԱԱՀ + արտոնագրային հարկ

100․000 + 50.000 + 30.000 + 300.000 + 10.000 = 490.000

4) 1․500․000 – 490․000 = 1.010.000 (շահույթ)

5) 1․010․000  20/100 = 202.000 (շահութահարկ)

6) 1.010.000 – 202.000 = 808.000 (մաքուր եկամուտ)

Էֆեկտիվություն

1) մաքուր եկամուտ/սեփական կապիտալ ⋅ 100%

2) մաքուր եկամուտ/վաճառքներ ⋅ 100%

3) մաքուր եկամուտ/ապրանք ⋅ 100%

4) ինքնարժեք/ապրանք ⋅ 30 օր

1) 808.000/10.000.000 ⋅ 100 = 8.08%

2) 808.000/4.500.000 ⋅ 100 = 18%

3) 808.000/5.000.000 ⋅ 100 = 16 %

4) 3.000.000/5.000.000 ⋅ 30 = 18%

Խնդիր 2․

Վաճառքներ – 25․000․000

վերադիր – 20% – 120%

սեփական կապիտալ – 20.000.000

ապրանք – 15.000.000

Ծախսեր – 200․000

արտոնագրային – 10․000

ինքնարժեք – ?

համախառն եկամուտ – ?

Advertisement

ԱԱՀ – ?

շահույթ – ?

շահութահարկ – ?

մաքուր եկամուտ – ?

էֆեկտիվություն (4 կետերով) – ?

Լուծում

1) x . 120 = 25.000.000 . 100

x = 25.000.000 . 100/120 = 20.830.000 (ինքնարժեք)

2) 25.000.000 – 20.830.000 = 4.170.000 (համախառն եկամուտ)

3) 4.170.000 . 20/100 = 834.000 (ԱԱՀ)

Ընդհանուր ծախսեր ՝

բուն ծախսեր + ԱԱՀ + արտոնագրային հարկ

200․000 + 10.000 + 834.000 = 1.044.000

4) 4.170.000 – 1.044.000 = 3.126.000 (շահույթ)

5) 3․126․000  20/100 = 625.000 (շահութահարկ)

6) 3.126.000 – 625.000 = 2.501.000 (մաքուր եկամուտ)

Էֆեկտիվություն

1)2.501.000/20.000.000 . 100 = 13%

2) 2.501.000/25.000.000 . 100 = 10%

3) 2.501.000/15.000.000 . 100 = 17%

4) 20.830.000/15.000.000 . 30 = 42%

Рубрика: Ձեռներեցություն

ՀԱՐԿԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ

Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում: Հարկը պետության եկամուտների գլխավոր աղբյուրն է և ուղղվում է նրա արտաքին ու ներքին գործառույթների իրականացման ծախսերի ֆինանսավորմանը:

ՀՀ-ում կիրառվող հարկատեսակները

Պետական հարկերն են.

  • շահութահարկ
  • եկամտային հարկ
  • ակցիզային հարկ
  • ավելացված արժեքի հարկ
  • բնապահպանական հարկ
  • ճանապարհային հարկ
  • շրջանառության հարկ

Տեղական հարկերն են.

  • անշարժ գույքի հարկ
  • փոխադրամիջոցի գույքահարկ

ՀՀ-ում կիրառվող վճարներն են.

ա) պետական վճարներ (պետական տուրքը, բնօգտագործման վճարը, սոցիալական վճարը, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը և օգտագործման պարտադիր վճարը, հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը, կենսաթոշակային վճարը)

Advertisement

բ) տեղական վճարներ (տեղական տուրքը, տեղական վճարը)

ՀՀ-ում գործող հարկման համակարգերը

ՀՀ-ում գործում են հետևյալ հարկման կարգերը`

ա) Ընդհանուր հարկման կարգ.

բիզնեսը վճարում է ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և շահութահարկ, երբեմն՝ նաև այլ հարկեր (ակցիզային հարկ, բնապահպանական հարկ, ճանապարհային հարկ, եկամտային հարկ, անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցների գույքահարկ):

բ) Հարկման հատուկ համակարգեր.

բիզնեսը չի վճարում ԱԱՀ և շահութահարկ՝ փոխարենը վճարելով տվյալ համակարգի համար նախատեսված հարկերը։ Այդպիսիք են՝

  • շրջանառության հարկը
  • արտոնագրային հարկը:

Բիզնեսի կողմից վճարվող հարկեր

1․ Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)

Ավելացված արժեքի հարկը (այսուհետ՝ ԱԱՀ) ապրանքների ու ոչ նյութական ակտիվների վաճառքի ու վարձակալության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, գործարքների կնքման արդյունքում պետական բյուջե վճարվող հարկ է:

ԱԱՀ դրույքաչափը յուրաքանչյուր գործարքի գումարի 20 %-ն է, որը հաշվարկվում ու վճարվում է ամսական կարգով։

2․ Շահութահարկ

Շահութահարկը բիզնեսի համախառն եկամտից (հասույթից) պետական բյուջե վճարվող հարկ է։ Շահութահարկի դրույքաչափը սահմանվում է 20 %, իսկ հարկման բազան որոշելիս հասույթից նվազեցվում են հիմնավորված ձեռնարկատիրական ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները։ Որոշ ծախսերը չեն նվազեցվում, իսկ որոշ ծախսերի նվազեցման վրա կիրառվում են սահմանափակումներ։ Շահութահարկը վճարվում է տարեկան կտրվածքով, սակայն նաև անհրաժեշտ է վճարել եռամսյակային կանխավճարներ։

3. Ակցիզային հարկ

Ակցիզային հարկով հարկվում են արտադրողի կողմից ՀՀ-ում հետևյալ ապրանքների վաճառքը կամ ՀՀ դրանց ներմուծումը ՝

  • ալկոհոլային արտադրանք
  • ծխախոտի արտադրանք
  • քսայուղ
  • բենզին, դիզելային վառելիք, նավթամթերք
  • ճնշակայանում վաճառվող բնական գազ

Ակցիզային հարկի դրույքաչափի մեծությունը կախված է հարկվող ապրանքի տեսակից։

4. Շրջանառության հարկ

Շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին, ու այդ հարկային համակարգից օգտվելու համար պետք է ամեն տարի մինչև փետրվարի 20-ը հարկային մարմին ներկայացնել համապատասխան հայտարարություն։ Այն վճարվում է ամբողջ շրջանառությունից և հաշվարկվում ու վճարվում է եռամսյակային կարգով: Որոշ դեպքերում (օրինակ՝ հանրային սննդի ոլորտում) թույլատրվում են ծախսերի նվազեցումներ։

Կախված գործունեության տեսակից դրույքաչափը կարող է տատանվել, մասնավորապես, 2018 թվականի դրությամբ գործում են հետևյալ դրույքաչափերը՝

  • առևտրի ու ծառայությունների ոլորտում այն կազմում է 5%,
  • արտադրությունում՝ 3.5%,
  • վարձակալությունից ու ռոյալթիներից՝ 10%,
  • հանրային սննդի ոլորտում՝ 6% (սկսած 2019թ.-ի հունվարի 1-ից օրինակ այն կկազմի 8%)

Վճարող կարող է լինել բիզնեսը, որի տարեկան շրջանառությունը նախորդ ու ընթացիկ տարում չի գերազանցել 115 միլիոն դրամը, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից սկսած նշված շեմը զգալիորեն նվազեցվելու է՝ կազմելով 58.35 միլիոն ՀՀ դրամ։

Այս ռեժիմից չեն կարող օգտվել ակցիզային հարկ վճարողները, ֆինանսական ոլորտի կազմակերպությունները, միմյանց հետ փոխկապակցված բիզնեսները։

5. Արտոնագրանային հարկ

Արտոնագրային հարկ վճարվում է գործունեության հետևյալ տեսակների համար՝

  • թեթև մարդատար մեքենայով, ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրում
  • վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն
  • ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն
  • ավտոկանգառների գործունեություն
  • բիլիարդ խաղի կազմակերպում
  • սեղանի թենիս խաղի կազմակերպում
  • մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպում
  • ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեություն
  • տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպում
  • առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն:

Արտոնագրային հարկը վճարվում է ամսական կտրվածքով, իսկ դրույքաչափի մեծությունը կախված է գործունեության տեսակից։

Արտոնագրային հարկով հարկվելու համար անհրաժեշտ է նախքան գործունեություն սկսելը, սակայն ոչ ուշ, քան նախորդ օրը, հարկային մարմին ներկայացնել հայտարարություն։

Բիզնեսի ու անհատների կողմից վճարվող այլ հարկերը

1․ Եկամտային հարկ

Եկամտային հարկը հաշվարկվում ու վճարվում է անհատի կողմից ստացված համախառն եկամտից։ Բիզնեսը պետք է հաշվարկի ու վճարի իր աշխատողների ու իրեն ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց եկամտային հարկը։ Եկամտային հարկը հաշվարկվում և վճարվում է ամսական կտրվածքով։

Աշխատավարձի ու ծառայությունների վարձատրության համար եկամտային հարկի ամսական դրույքաչափերն են՝

Հարկման բազայի տարեկան մեծությունըԵկամտային հարկի դրույքաչափը
մինչև 1800000 դրամը ներառյալ23 տոկոս
1800000-ից մինչև 24000000 դրամը ներառյալ414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
24000000-ից ավելի դրամ6630000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

2․ Անշարժ գույքի հարկ

Անշարժ գույքի հարկով հարկվում են հողամասերը, անհատական բնակելի տները, բնակարանները, ավտոտնակները, հասարակական և արտադրական նշանակության շինությունները։

Հարկի դրույքաչափի մեծությունը կախված է գույքի տեսակից և կադաստրային արժեքից, իսկ վճարումը կատարվում է տարեկան կտրվածքով։

3․ Փոխադրամիջոցների գույքահարկ

Այս հարկով հարկման ենթակա են ավտոմեքենաները, ջրային տրանսպորտային միջոցները, մոտոցիկլետները։

Փոխադրամիջոցի գույքահարկի չափը որոշվում է տվյալ փոխադրամիջոցի շարժիչի հզորությունից։ Այս հարկը վճարվում է տարեկան կտրվածքով։

Գրականություն ՝

https://sme.acba.am/hy/article/taxes-in-armenia

Рубрика: Ձեռներեցություն

Ջոն Ադաիրի կենտրոնացված գործողությունների լիդերության մոդել

Ուղեկցում ՝
1․ մեր աշխատանքային կազմում կարող են ընդգրկվել 40-50 տարեկան կանայք և 25-50 տարեկան տղամարդիկ
2․աշխատողը պարտադիր պետք է ունենա միջնակարգ կրթություն

Խորհրդատվություն ՝

1․ անվճար փորձաշրջան

2․ նորեկ աշխատողին 2 շաբաթվա ընթացքում ներկայացվում է համալսարանի կարգուկանոնը, օրակարգը և դասացուցակը
3․ աշխատողի ծանոթացում ուսուցչական անձնակազմի հետ

Զարգացում ՝

1․ մինչև 10 տարի աշխատանքային փորձ ունեցող աշխատողը ստանում է իր մշտական աշխատավարձից 20% ավել

2․ աշխատանքային փորձի ընթացքում աշխատողները վերապատրաստվում են և ստանում մասնագիտական որակավորումներ

Մոտիվացիա ՝

  1. աշխատանքային օրվա սկզբում և վերջում աշխատողները տուն են ուղեկցվում համալսարանի կողմից տրամադրված տրանսպորտային միջոցով
  2. աշխատանքային օրվա ընթացքում աշխատողների ընդմիջումը տրամադրվում է անվճար ՝ համալսարանի կողմից
  3. աշխատողի լրավճար

Աշխատանքը կատարել են՝ Մանյա Կարապետյանը և Մերի Խաչատրյանը

Рубрика: Ձեռներեցություն

Ձեռնարկության կանոնադրության և հիմնադիր պայմանագրի ձևանմուշ

Մասնակիցներ ՝

Սուրիկ Համբարձումյան

Մերի Խաչատրյան

Սոնա Մեհրաբյան

Լուսինե Մելքումյան

Մանյա Կարապետյան

Լաուրա Ղազարյան

Սահիկաշար

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. « Հալալների միջազգային համալսարան-ը» համարվում է կրթական նպատակով հիմնադրված պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ:

2. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

3. Կազմակերպության անվանումն է `

հայերեն լրիվ՝ «Հալալների միջազգային համալսարան» Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Advertisement

կրճատ՝ «ՀՄՀ» ՍՊԸ

ռուսերեն լրիվ՝ Государственная Некоммерческая Организация «Алалнери миджазгайин амалсаран»

կրճատ՝ ГНО «АМА»

անգլերեն լրիվ՝ «Halalneri mijazgayin hamalsaran» State Non-profit Organization

կրճատ՝ «HMH» SNO

4. Համալսարանի գտնվելու վայրն է ` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը

ԵՐԵՎԱՆ – 2024 թ.

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5. Անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցվելու պահից:

6. Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների, ինչպես նաև երրորդ անձանց: Ընդ որում, մյուս մասնակիցներն ունեն այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք՝ ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն: Եթե ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը (դրա մասը) գնելու իրենց նախապատվության իրավունքը կամ այն օգտագործել են մասամբ, ապա ընկերությունն ունի այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք:

7. Երրորդ անձանց օտարման անհնարինության դեպքում մասնակցի պահանջով ընկերությունն ինքը պարտավոր է ձեռք բերել մասնակցի բաժնեմասը, այն իրացնել մեկ տարվա ընթացքում այլ մասնակիցների կամ երրորդ անձանց կամ որոշում ընդունել բաժնեմասի չբաշխված մասի մարման ճանապարհով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին:

8. Նախապատվության իրավունքի (այլ մասնակիցների կողմից վաճառվող բաժնեմասերի ձեռքբերման) իրականացման ժամկետը սահմանվում է մեկ ամիս:

9. Ընկերությունից դուրս եկող մասնակցի բաժնեմասը դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից փոխանցվում է ընկերությանը:

10. ԸՆկերության մասնակիցները կարող են տեղեկություններ ստանալ ընկերության գործունեության մասին՝ գաղտնի փաստաթղթերից բացի, ծանոթանալ հաշվապահական հաշվառման, հաշվետվության, ընկերության արտադրատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի հետ.

11. Ընկերության մասնակիցները պարտավոր են ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի սահմանած կարգի համաձայն կատարել ներդրումներ ընկերության կանոնադրական կապիտալում:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

Advertisement

12. Կազմակերպության կանոնադրական կապիտալը կազմում է 20․000000 դոլար(քսան միլիոն դոլար), որը բաժանված է 1 բաժնեմասի, մեկ բաժնեմասի անվանական արժեքը կազմում է 20․00000 դոլար:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

14. Կազմակերպության կառավարման մարմիններն են կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովը և կազմակերպության գործադիր մարմինը ` տնօրենը:

15. Կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:

16. Կազմակերպության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է կազմակերպության տնօրենի կողմից տարեկան մեկ անգամ ուսումնական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան վեց ամիս անց: Կազմակերպությունն իր գործունեության տարեկան արդյունքները հաստատելու նպատակով պարտավոր է ամեն տարի գումարել մասնակիցների հերթական ընդհանուր ժողով:

17. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից երեք տարի ժամկետով: Տնօրենն իրավունք ունի առանց լիազորագրի գործարք կատարել կազմակերպության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում զուտ ակտիվների մեծության 25 %-ը:

«ՀՄՀ»

ՊՈԱԿ կանոնադրության հավելված «————————————————————————————»

Պետական ոչ առևտրային կազմակերպություն

մասնակիցների ցուցակ

1. Սուրիկ Համբարձումյան — 1․500․000 դրամ —— %

(ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում)

անձն. —————————— տրվ. «——» «———————————-» —————— թ. ——— -ի կողմից,

Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ——————— ————— տ/բաժնի կողմից

Բնակության (գտնվելու) վայրը ——————————————————————————————— —————————————————————————————————————————————

2. ————————— ———————————————— —————դրամ —— % (ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում)

անձն. —————————— տրվ. «——» «———————————-» —————— թ. ——— -ի կողմից,

Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ——————— ————— տ/բաժնի կողմից

Բնակության (գտնվելու) վայրը ——————————————————————————————— —————————————————————————————— ———————

2. ————————— ———————————————— —————դրամ —— % (ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում)

անձն. —————————— տրվ. «——» «———————————-» —————— թ. ——— -ի կողմից,

Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ——————— ————— տ/բաժնի կողմից

Բնակության (գտնվելու) վայրը ——————————————————————————————— ——————————————————————————————

3. ————————— ———————————————— —————դրամ —— % (ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում) անձն. —————————— տրվ. «——» «———————————-» —————— թ. ——— -ի կողմից,

Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ———————————— տ/բաժնի կողմից

Բնակության (գտնվելու) վայրը ——————————————————————————————— ——————————————————————————————

4. ————————— ———————————————— —————դրամ —— % (ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում) անձն. —————————— տրվ. «——» «———————————-» —————— թ. ——— -ի կողմից,

Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ——————— ————— տ/բաժնի կողմից

Բնակության (գտնվելու) վայրը ——————————————————————————————— ———————————————————————————————

Հավելված 2 ՀՀ արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի N 66-Ն հրամանի

«——————————————————————————————»

Պետական ոչ առևտրային կազմակերպություն

հիմնադրի որոշում թիվ 1

(կազմված է «——» «—————————-» 20 թ. և բաղկացած է 1 (մեկ) էջից)

ք. ԵՐԵՎԱՆ «———»«—————————-» 20 թ.

Ես «Սուրիկ Համբարձումյանս» Պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր ————————————— ———————————————————————————————

միանձնյա որոշեցի`

1. հիմնադրել «Հալալների միջազգային համալսարան» անվանումով <<Պետական ոչ առևտրային կազմակերպություն>> կազմակերպաիրավական ձևի ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի նպատակն է երիտասարդների կրթական որակի բարձրացումը,

2. ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել ———————————————————————— (——————————————————————————————————————————————————————————————————————————————————) դրամ,

3. հաստատել «——————————————————————————————» ՊՈԱԿ կանոնադրությունը,

4. ընկերության տնօրեն հաստատել Սուրիկ Համբարձումյանին-ին անձ.———— տրվ. «——» «—————————» —— թ. ——— -ի կողմից, հասցե` ———————————————————————————————————, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր 3 տարի ժամկետով: Ընկերության հիմնադիր` ———————————— —————————

Հավելված 3 ՀՀ արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի N 66-Ն հրամանի

Рубрика: Ձեռներեցություն

Ընկերությունների տեսլականների ցանկ

Աշխարհի 10 խոշորագույն ընկերությունների տեսլականի ցանկը.

  • McDonald’s. լինել մեր հաճախորդների համար սննդի նախընտրելի վայրը և ձևը:
  • Coca-Cola. Առաջարկեք աշխարհին խմիչքների ապրանքանիշերի պորտֆոլիո, որոնք բավարարում են մարդկանց ցանկություններն ու կարիքները:
  • Nestlé. Ճանաչվել որպես սննդի, առողջության և բարեկեցության առաջատար ընկերություն՝ ունենալով շահագրգիռ կողմերի ողջ վստահությունը:
  • Avon. Լինել ընկերություն, որը լավագույնս հասկանում և բավարարում է ապրանքների և ծառայությունների կարիքները և կանանց ինքնագնահատականը ողջ աշխարհում:
  • Nissan. հարստացնում է մարդկանց կյանքը.
  • Լատամ՝ դառնալ ուղևորների նախընտրելի ավիաընկերությունը, որտեղ թռչում է տարածաշրջանի 2/3-ը՝ դառնալով աշխարհի երեք խոշորագույն ավիաընկերություններից մեկը։
  • Telmex. Պահպանեք Telmer-ի առաջատարությունը ազգային շուկայում՝ ընդլայնելով հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունները բոլոր շուկաներում, որպես բարձր մրցունակ և վստահելի ընկերություն՝ լավագույն աճով և առաջարկելով իր արտադրանքն ու ծառայությունները ամենաբարձր չափանիշներով և որակով ամբողջ աշխարհում:
  • Խուան Վալդեզ. Լինել կոլումբիական պրեմիում բարձրակարգ սուրճի նախընտրելի ապրանքանիշը ողջ աշխարհում՝ իր որակի և շրջակա միջավայրի բարեկեցության ստեղծման համար:
  • Bimbo. Մենք կայուն, բարձր արտադրողական և լիովին մարդկային ընկերություն ենք:
  • Chevron. Մենք էներգետիկ արտադրանքների ապահով մատակարար ենք, որոնք կենսական նշանակություն ունեն ողջ աշխարհում կայուն տնտեսական առաջընթացի և մարդկային զարգացման համար:
Рубрика: Ձեռներեցություն

Swot-վերլուծություն

    Ուժեղ կողմեր                                   Թույլ կողմեր
Ակտուալ,շրջանառվող ոլորտ կամ աշխատանք Լեզուների որոշակի իմացությունԻնֆորմացիայի տիրապետում
                       Հնարավորություններ                            Սպառնալիքներ
Փոխադրամիջոց(ավտոմոբիլ,․․)Ռեսուրների գնահատումԳաղափար ոլորտի շրջանակներումՓորձ Հակառակորդ ավելի մեծ և հայտնի կազմակերպությունները 

Փոքրիկ<<տուռ>> կազմակերպություն