Рубрика: Հաշվետվություն Սեպտեմբերի-Դեկտեմբեր

Հաշվետվություն 2023(2-րդ կուրս)

Սեպտեմբեր-Դեկտեմբեր

Ես Կարապետյան Մանյան եմ, 2-րդ կուրսի ուսանող ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում,<<Զբոսաշրջություն>>բաժնում։ Այս կիսամյակ ծանոթացել եմ և ուսումնասիրել ավելի խորությամբ ընտրածս մասնագիտությունը։ Կատարել եմ որոշակի մասնագիտական աշխատանքներ, կազմել պրեզենտացիաներ,հետազոտական աշխատանքներ, մասնակցել առաջարկված կամավորական աշխատանքների, կատարել տարբեր ֆլեշմոբեր,թարգմանություններ։Մասնակցել եմ նաև տարբեր հարցումներին։ Այս տարի առաջին անգամ հնարավորություն եմ ստացել դասավանդելու միջին տարիքի երեխաներին, դա ներառվել է հետազոտական աշխատանքում։ Մասնակցել եմ ճամփորդության դեպի` Դիմաց լեռը։

Կատարածս աշխատանքներն ըստ առարկաների՝
русский язык

Երկրագիտություն

English

Երկրագիտություն

Լանդշաֆտագիտություն— Ուսումնասիրված թեմաներն՝ այստեղ։
Անհատական նախագծերը՝

Զբոսաշրջություն
Անհատական նախագծերը՝

Աշխարհագրություն

Նախագծեր՝

Առաջին բուժօգնություն

Español
Այս տարի սովորել ենք նոր բառապաշար՝ փողոցների, տեղանքը բացատրելու,արտաքին նկարագրության վերաբերյալ։ Կրկնել ենք ՝ տարվա եղանակները, ամիսները,շաբաթները, եղանակային երևույթները։ Քերականությունը՝ անցյալ ժամանակաձևը իր բոլոր բացառությունները նեռարյալ և հրամայական եղանակը։

Հայոց պատմություն-Դիտել և վերլուծել ենք <<Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում>>մաս1-մաս12

Հասարակագիտություն
Ուսումնասիրված թեմաներից են ՝

ՔԱՂ․ ԵՒ ՍՈՑ․ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Рубрика: English, Հաշվետվություն Սեպտեմբերի-Դեկտեմբեր

Report

My name is Manya. I study in the College of «Mkhitar Sebasatsi» educational complex, in the 1st curs. I have not been studying here for half a year yet, but the impression is as if I have always been there. Here I got close and became friends with everyone, even the teachers. As soon as I wake up in the morning, I want to get to college early, because the atmosphere is different, warmer, more exciting. As far as studies are concerned, the topic of any subject is studied in depth, nothing remains unclear. Every day I look forward to going to college tomorrow. Of course, my friends also contribute to all that.

we did: individual projects, translations, assignments, learned several tenses.

I participated in various projects, I did flash mobs.

Of course, there were and are still some difficulties related to the subject, but I will correct it with time.

Every day here is really interesting, we do a lot of crazy and clever things. As such, I haven’t had a failure yet, but there are achievements. For example, my friends are one of the best achievements. In short, I don’t regret studying here.

Рубрика: Հաշվետվություն Սեպտեմբերի-Դեկտեմբեր

Հաշվետվություն

Ես Կարապետյան Մանյան եմ ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում, 1-ին կուրսում։ Դեռ կես տարի էլ չկա, ինչ այստեղ եմ սովորում, բայց տպավորությունն այնպիսին է, կարծես միշտ եղել եմ ։ Այստեղ շուտ մտերմացա և ընկերացա բոլորի հետ, նույնիսկ ուսուցիչների։ Առավոտյան արթնանալուն պես ուզում եմ շուտ հասնել Քոլեջ, որովհետև մթնոլորտն է ուրիշ, ավելի ջերմ, ավելի հավես։ Ինչ վերաբերվում է ուսմանը, ցանկացած առարկայի թեմա ուսումնասիրվում է ամբողջ խորությամբ, ոչինչ անհասկանալի չի մնում։ Ամեն օր անհամբեր սպասում եմ վաղվան, որ գնամ քոլեջ։ Այդ ամենին, իհարկե, նպաստում են նաև ընկերներս։

Կատարած աշխատանքներս ըստ առարկաների’
русский язык— Կատարել ենք թարգմանություններ, սովորել տեքստեր , անցել դարձվածքներ, կատարել տարբեր անհատական նախագծեր , օրինակ ՝ քոլեջի մասին նախագիծ, փաստեր լուսնի մասին և այլն։
english-Նույնպես կատարել ենք՝ անհատական նախագծեր, թարգմանություններ, առաջադրանքներ, սովորել մի քանի ժամանակաձևեր ։
հայոց լեզու — ուսումնասիրել ենք ՝ բառագիտությունը, գոյականը, ածականը, հոլովները, կատարել ենք՝ իմաստաբանական և բառակազմական առաջադրանքներ ։
հայոց պատմություն — Անրադարձել ենք ՝ Վանի թագավորությանը, Ուրարտական ճարտարապետությանը, Կարմիր բլրին, Երվանդունիներին, Արմավիր և Երվանդաշատ մայրաքաղաքներին , Արտաշեսյաններին, Տիգրան Մեծին և այլոնց։Ուսումնական նախագծով այցելել ենք Էրեբունի արգելոց ։
հանրահաշիվ-Կատարել ենք առաջադրանքներ
հասարակագիտություն — Քննարկումներ են եղել ՝ ազատության , հավասարության, հանդուրժողականության, արդարության, պատասխանատվության և այլ արժեքների մասին ։
ֆիզիկա— Լուծել ենք խնդիրներ տարբեր թեմաների վերաբերյալ , օրինակ՝ տեղափոխության, արագության , արագացման , կինետիկ և պոտենցիալ էներգիայի հետ կապված և այլն։
աշխարհագրություն-Ուսումնասիրել ենք ՝ Հայաստանի գետերը , ջրամբարները , մարզերի գլխավոր քաղաքները , հենց մարզերն իրենց մարզկենտրոններով։
գրականություն — Կարդացել ենք ՝ Վանո Սիրադեղյանի պատմվածքներից, Գ․ Զոհրաբի նովելներից, կատարել Փառանձեմ թագուհու մասին նախագիծ, պատրաստվում ենք շուտով կայանալիք ամանորյա գրական ակումբի։
էկոլոգիա— Ծանոթացել և ուսումնասիրել ենք բնապահպանական հիմնախնդիրերը։
կենսաբանություն-Մեր թեմաներն են եղել՝ կենդանի օրգանիզմի բաղադրությունը , օրգանական և անօրգանական նյութերը, վիրուսները, նուկլեինաթթուները, սպիտակուցի սինթեզը, ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները , քրոմոսոմի կառուցվածքը և այլն։
իսպաներեն — Սովորել ենք ՝ տառերը , նոր բառեր, թվեր, ժամեր , գույներ, բայեր ,

Մասնակցել եմ տարբեր նախագծերի, գրական ակումբի, և’ մեկօրյա և’ եռօրյա ճամփորդությունների , ուսումնասիրել եմ մեր ազգային երգ ու պարը,ներկա եղել առավոտյան պարապումքների, մասնակցել եմ նաև մեդիաուրբաթների, կատարել եմ ֆլեշմոբներ տարբեր առարկանաերից։

Իհարկե եղել են ու կան որոշակի դժվարություններ՝ առարկաների հետ կապված, բայց դա կուղղեմ ժամանակի հետ։

Ամեն օրս այստեղ իսկապես հետաքրքիր է անցնում, շատ-շատ խենթ ու խելառ բաներ ենք անում։ Որպես այդպիսին՝ ձախողում դեռ չեմ ունեցել, բայց ձեռքբերումներ կան։ Օրինակ՝ ընկերներս ամենալավ ձեռքբերումներից մեկն են։ Մի խոսքով՝ չեմ զղջում՝ հենց այստեղ սովորելու համար։

Рубрика: Без рубрики, Հաշվետվություն Սեպտեմբերի-Դեկտեմբեր, Քննության հարցաշարեր

Ֆիզիկա

  • Մեխանիկական շարժում , հետագիծ, տեղափոխություն, արագություն , արագացում։
  • Ուժ, ուժերի համազոր։ Առանձգականության ուժ, երկրի ձգողության ուժ, կշիռ, շփման ուժ։
  • Մեխանիկական աշխատանք , հզորություն։
  • Կինետիկ և պոտենցիալ էներգիա։
  • Լծակ, լծակի կանոն,ճախարակ։
  • 4․1-4․30
  • 5․1-5․15
  • 8․1-8․29
  • 11․1-11․11

Լինելու է 1տեսական հարց, 2խնդիր

Рубрика: English, Հայոց լեզու, Հայոց պատմություն, Հաշվետվություն Սեպտեմբերի-Դեկտեմբեր, Անհատական նախագծեր, Աշխատանքային գործունեության հիմունքներ, Բարձունքի հաղթահարում, Բնագիտական ստուգատես, Գրական ակումբ, Գրականություն, Երաժշտություն, Զբոսաշրջային ռեսուրսներ, Էկոլոգիա, Լանդշաֆտագիտություն, Կրթական շքերթ

Մեր ճամբարն այստեղ!

Ողջու’յն, այսօր կխոսեմ թե ինչպես անցավ օրս ճամբարում։ Առաջին օրը ծանոթացանք մեզ արդեն հարազատ դարձած ընկեր Մարիամի հետ։ Ինձ շատ դուր եկավ ընկեր Մարիամի պատասխանատվության մեծ զգացումը։ Այցելեցինք գեղարվեստական դպրոց և տեսանք տարբեր ձեռքի աշխատանքներ ,նկարներ ,քանդակներ ։ Հրաշք աշխատանքներ էին ։

Երկրորդ օրը ծանոթացանք ընկեր Մարինեի հետ ։Ընկեր Մարինեն դասավանդելու է մեզ երգ և պար ։ Միասին պարեցինք 😁։ Երրորդ օրը միասին աշխատանքներ կատարեցինք մեր բլոգներում։Կրկին հանդիպեցինք մեր սիրելի ընկեր Մարինեին։Այս անգամ ավելի հաջող ստացվեց մեր պարը 😃։

Միասին ծիրան հավաքեցինք և իսկապես շատ համեղ էր։😋

Տեսանք նաև Մխիթար Սեբաստացու ուսանողների և ուսուցիչների կատարած աշխատանքը ` խաղողի վազերը ✨

Ճամբարն ինձ հնարավորություն տվեց ունենալ նոր ընկերներ։ԵՒ շատ ուրախ եմ որ ուսումս կշարունակեմ այստեղ 🤍