Рубрика: Без рубрики, Ճամփորդություն, Աշխարհագրություն 2

Ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ

Հետազոտական աշխատանքի շրջանակում ուսումնասիրելու ենք ՀՀ-ն բոլոր մարզերի ազգային մշակույթի տարրերը, որի մեջ է մտնում ազգային խոհանոցը։ Ծանոթանալու ենք Արմավիրի մարզի ազգային խոհանոցին։ Ձեռք ենք բերելու համագործակցություն տեղի մասնագետների հետ։

· Օրը՝ Նոյեմբերի 17

· Մեկնումը՝ ժամը 09։00 Սբ․ Երրորդություն եկեղեցի,

· Վերադարձը՝ 18։00 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ

· Մասնակիցներ՝ քոլեջի 2-4 րդ կուրսի ուսանողներ

· Համակարգող՝ Գայանե Սարգսյան, Տիգրան Զոհրաբյան,

· Պատասխանատու՝ Սոնա Մեհրաբյան, Մանյա Կարապետյան

  • · Վարորդի տվյալներ՝ Խաչատրյան Արամ հեռ․ 091319536
  • Մակնիշի համարը՝ 60CO077
  • Գումարը՝ 2500 դրամ
  • Եղանակ՝ արևային
  • Մեկնում՝ Երևան- Վաղարշապատ-Էջմիածին- Մեծամոր
  • Վերադարձ՝ նույն երթուղիով
  • Քարտեզագրում

Նպատակ՝

· ուսումնա-հայրենագիտական

· պատմամշակութային տարրերի բացահայտում

· ավանդական խոհանոցի հետ ծանոթացում

· համագործակցության ձեռք բերում

Հայրենագիտական կանգառներ՝

  • Զվարթնոցի տաճար
  • Մեծամորի հնավայր

Նախապատարստական աշխատանք

1․Քարտեզագրական ծրագրի միջոցով ճամփորդության երթուղու մշակում
2․Հայրենագիտական կանգառների մասին տեղեկությունների հավաքագրում
3․ Արմավիրի մարզի մշակութային տարրերի առանձնացում։

Ընթացքը․

Ճամփորդության առաջին կանգառը լինելու է Զավարթնոց տաճարը, որտեղ մանրամասն ուումնասիրելու ենք տաճարի պատմությունը։ Այնուհետև շարունակելով ճանապարհ այցելելու ենք Էջմիածին քաղաքում գտնվող Մաչանենց տուն, համտեսելու Արմավիր մարզի ավանդական ուտեստներ՝ Իշլի քյուֆթա և հարիսան։ Համագործակցությունը շարունակվելու է, այս անգամ կրթահամալիրում հարիսայի ծեսին ընդառաջ։

Վեջին կանագառը լինելու է Մեծամորի պատմահնագիտական արգեոց-թանգարան, որտեղ ուսումնասիրելու ենք, թանգարանում ներկայացված 27000-ից ավել առարկաներ:նմուշները։ Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի դարից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, որտեղ ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:

Ամփոփում՝ տեսաֆիլմի և ֆոտոպումների միջոցով։

Մասնակիցներ՝

Рубрика: Ճամփորդություն

Տեսնես այս անգամ դեպի ու՞ր

Մեր երկար սպասված ճամփորդության օրը եկավ։ Իմ սովորության համաձայն ուշացել էի , գիտեմ շատ վատ սովորություն է։ ԵՒ այդ պատճառով տանից հապճեպ դուրս գալուց միայն ջուր էի վերցրել , կարծեցի կկարողանամ խանութից սնունդ գնել ։ Բայց միայն կարծեցի , այդպես էլ չկարողացա , սակայն այնպիսի ընկերներ ունեմ ովքեր թույլ չտվեցին ինձ քաղցած մնալ։ Նախաբանի համար այսքանը բավական է , անցնենք մեր արկածներին ։ Առաջին կանգառը քարերի սիմֆոնիայում էր ։ Վայ ի՜նչ սիրուն, ի՜նչ սիրուն։ Առաջին անգամ էի այնտեղ , մոտենալով այդ քարերին մի փոքր սարսուռ էր անցնում մարմնովս , մի փոքր վախ կար։ Ինձ թվում էր մուլտֆիլմում եմ , այդ քարերի գեղեցկությունն ավելի էր ընդգծում կողքին ստեղծված բնությունը, մոխրագույնի մեջ փայլող կանաչը։ Սիրում եմ պահը նկարագրել այնպես , որ ընթերցողը իմ փոխարեն հայտնվի այնտեղ ։ Առանց խենթությունների անհետաքրքիր կլինեն ճամփորդությունները, սկսեցինք պարել, երգել։ Քարերի սիմֆոնիայի ճանապարհը ծայրից ծայր տեսանք ։ Ինչ-որ հետաքրքիր լռություն կար քարերի ներսում , մի պահ նույնիսկ պատկերացրի , թե մենակ եմ այնտեղ։

Այցելեցինք երկրաշարժների էպիկենտրոն, սեյսմիկ գոտին ։ Զրույց ունեցանք , քննարկումներ եղան , հասկացանք ինչ է երկրաշարժը , ինչպես են հաշվարկում և կանխատեսում երկրաշարժը , ծանոթացանք վարվեցողությանը երկրաշարժի ժամանակ , երկրաշարժների տատանումների տեսագրությունները տեսանք ։

Հաջորդ վայրը Ազատի ջրամբարն էր ։ Դեռ շատ չէինք մոտեցել ջրամբարին , բայց հեռվից հեռու երևում էր գեղեցկությունը ։ Շատերի համար սովորական ջուր էր , սովորական ջրամբար , բայց ինձ համար իրոք մեծ գեղեցկություն էր։ Մի փոքր այնտեղ հանգստացանք , չէի ուզում այդքան շուտ վերադառնաինք այնտեղից ։ Ուղղակի պաշտում եմ ջրի ձայնը , հանգստություն եմ զգում լսելով ։

Рубрика: Ճամփորդություն

Դեպի Արարատի մարզ

Դե իհարկե չնայելով եղանակին ես որոշեցի , որ պետք է գնամ ճամփորդության ։ Օրվա սկզբին անձրևը չէր ուզում դադարել և այդպես մենք առաջինը ուղևորվեցինք դեպի հրեշտակների ձոր։ Գեղեցիկ վայր էր , բայց կարծում եմ , եթե արևոտ եղանակ լիներ շատ ավելի գեղեցիկ կլիներ ։ Հետո գնացինք տեսնելու Դվինի բուրգը , Ճանապարհը ամբողջությամբ ցեխ էր , բայց և այնքան գեղեցիկ էին կողքի դաշտերը , իսկական բնություն ։ Չնայելով եղանակին բարձրացանք մի լեռ , որտեղ և մենք խելարներս որոշեցինք , որ պետք է պարենք ։ Մոտակա տարածքում նաև իմացանք , որ մի փոքրիկ եկեղեցի կա` Սուրբ Դավիթ եկեղեցին։ Մեր կոշիկները ամբողջությամբ կեղտոտվել էին, չգիտեինք արդեն ինչպես ներողություն խնդրել վարպետին նոր նստել մեքենան ։ Եղանակը բացվեց , արևը դուրս եկավ և մեր հաջորդ կանգառը եղավ Տիկնունիի ամրոցը ։ Հետաքրքիր պատմությունների ծանոթացա , այտեղից նույնպես շատ գեղեցիկ էր ընդգծվում բնությունը , քաղաքը։ Այս ճամփորդությունն էլ ինձ օգնեց հաղթահարել վաղը բարձրության վրա գտնվելիս , երբեք այդքան բարձր կետում կանգնած չեմ եղել և նույնիսկ պարել ։ Չեմ էլ մտածել նրա մասին , որ կարելի է այդ վաղը հաղթահարել հենց այդ ճանապարհով…

Рубрика: Без рубрики, Ճամփորդություն

ԵՌՕՐՅԱ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ ԱՐԱՏԵՍՈՒՄ

 Եռօրյա մաթեմատիկական ճամբար Արատեսում

Ճամփորդության պատասխանատուներ՝
Լիանա Հակոբյան (093.313.616)
Վարսինե Մակարյան (043.310.222)
մարզիկ՝ Սամվել Խաչատրյան (093323763)
մաթեմատիկայի այլ դասավանդողներ՝

Ժամանակահատվածը՝ ապրիլի 14-16

Մասնակիցներ՝ մաթեմատիկական ֆլեշմոբի առկա մրցույթի տարատարիք հաղթողները, նրանց ընկերները։
Մեկնում՝ ապրիլի 14, ժամը՝ 09:30, Սբ. Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ՝ ապրիլ 16, ժամը՝ 17:00, Սբ. Երրորդություն եկեղեցու բակ։

Երթուղի՝ Երևան- Արտաշատ — Երասխ — Գետափ — Եղեգիսի կիրճ — Շատին — Եղեգիս — Հերմոն — Արատես երթուղով
Վերադարձը՝ Արատես — Հերմոն — Եղեգիս — Շատին — Երասխ — Գետափ- Եղեգիսի կիրճ — Արտաշատ — Երևան-
Եղանակի տեսություն`

Երթուղին ՝ Այստեղ

Նպատակը՝

  • Մաթեմատիկական ֆլեշմոբի ակտիվ մասնակիցների հանդիպում
  • Հայրենագիտական արշավ
  • Անթափոն, անաղբ Արատես, միջավայրի խնամք

Հիմնական խնդիրները

  • Մաթեմատիկական ֆլեշմոբի ակտիվ մասնակիցների հանդիպում
  • Մաթեմատիկայով հետաքրքվող  տարատարիք սովորողների նոր ընկերություն, նոր կապեր
  • Հայրենագիտական, ճանաչողական արշավ։

Ճամբարային գործունեության ուղղությունները

  • Հայրենագիտական քայլարշավներ
  • Մաթեմատիկական խաղեր, վիկտորինաներ
  • Ֆլեշմոբյան խնդիրների քննարկում, լուծումների տեսագրում
  • Բակային խաղեր
  • Արատեսյան միջավայրի խնամքի աշխատանքներ, անաղբ Արատես
  • Երեկոյան խարույկ, օրվա ամփոփում

Հայրենագիտական կանգառները՝

  • Երասխ
  • Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
  • Արենիի շուկա
  • Արփայի կիրճ
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս
  • Եղեգիսի Զորաց եկեղեցի (Սուրբ Ստեփանոս)
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
  • Արատեսի ջրվեժներ
  • Խաչոց Ձոր
  • Օրբելյանների քարավանատուն
  • Արփա-Սևան հանդիպման վայր

Նախապատրաստական աշխատանք

  • Այցելվող վայրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքում,
  • Նախաճամփորդական պատումների պատրաստում

Նախահաշիվ

Վճարը մեկ անձի համար՝ 7000 դրամ

  • Ուղեվճար՝ 80.000 դրամ, մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ,
  • Վճարը երեք օրվա սննդի համար։

Տրանսպորտ․
Մեքենա՝ Mercedes Sprinter, 22 տեղ
Վարորդ՝ Սամվել Աբգարյան  (հեռ.՝ 094 72 87 27)

Ճամբարի ծրագիր

Ապրիլի 14
09։30 Մեկնում Սուրբ Երրրորդություն եկեղեցու բակից

10:30- կանգառ Արփայի հովտում

11։30-Եղեգիսի Զորաց եկեղեցի

14։00- Ժամանում Արատես

14:00-16:00 Իրերի տեղավորում, հանգիստ, ճաշի նախապատրաստական աշխատանքներ

16:00- ճաշ

16։30- միջավայրի խնամք

19:30- Ընթիքի նախապատրաստական աշխատանքներ

20:00-Ընթրիք

21։00- Խարույկ, զրույցներ, մաթ․ խնդիրների քննարկում

22։30-քուն, Պապիկ տատիկ տնակում

Ապրիլի 15

  • 08:00-Վերկաց, հիգիենայի ժամ, նախավարժանք
  • 08:30-Նախաճաշ
  • 09:15-ից՝ Քայլք Արատեսում՝ Արատես վանական համալիր, Արատես գետ: Միջավայրի խնամք, խոտաբույսերի հավաք (ուրց, նանա․․․)
  • 13:30- Ճաշ
  • 14:00- Մաթեմատիկական խաղեր, վիկտորինաներ, ֆլեշմոբի խնդիրների քննարկում, տեսագրում
  • 16:00- Սեղանի խաղերի ֆլեշմոբ՝ շախմատ, դոմինո, մրցաշարեր, այլ հետաքրքիր և ուսումնական խաղեր
  • 19:00- Ընթրիք
  • 20:30- Խարույկ, օրվա ամփոփում,
  • 21:30-Հիգիենայի ժամ
  • 22:30-Քուն, Պապիկ տատիկ տնակում

Ապրիլի 16

  • 08:00-Վերկաց, հիգիենայի ժամ, նախավարժանք
  • 09:00-Նախաճաշ
  • 09:30-Իրերի հավաքում, միջավայրի խնամք
  • 12:00-Մեկնում Արատեսից
  • 16:30-17:00-Վերադարձ Սբ. Երրորդություն եկեղեցու բակ։

Անհրաժեշտ իրեր

  • Քնապարկ
  • Արևապաշտպան քսուք
  • Ճամփորդական ուսապարկ
  • Ճամփորդական հարմարավետ հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ, ճամփորդական կոշիկներ,
  • Գիշերազգեստ, հողաթափ,
  • Հիգիենայի պարագաներ,
  • Ճանապարհի համար բրդուճներ, ջուր
  • Աղբի տոպրակ, ձեռնոց, ախտահանման միջոց

Եղեգիսի Զորաց եկեղեցի (փոքրիկ տեղեկություն)

Զորաց եկեղեցի

Զորաց եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս գյուղում։ Այն կառուցվել է 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից։ Շինությունն ունի յուրահատուկ ճարտարապետական հորինվածք, որը բնորոշ չէ հայկական ավանդական եկեղեցիներին: Կառույցը առանձնահատուկ է նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված՝ մոտավորապես ձիու վրա նստած մարդու բարձրության վրա։ Պատճառն այն է, որ այն ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցուց օրհնություն ստանային։

Նախաճամփորդական զգացողություններ

     Պատահական զանգ , պատահական որոշում։ Այո՛, այսպիսի նախաբան ունեցավ ճամփորդությունն դեպի՝ Արատես։ Առաջին անգամ գնալու եմ Արատես , այն էլ ինձ լրիվ անծանոթ մարդկանց և միջավայրի հետ ։ Երկար մտածելուց հետո հասկացա , որ ես դեմ չեմ նոր ծանոթություններին ։ Եվ քանի որ , այս անգամ ճամփորդելու եմ 7-րդ դասարանի աշակերտերի հետ , ինչո՞ւ ոչ, կփորձեմ ընկերանալ և լինել նրանց համար ավագ ընկեր ։

Рубрика: Без рубрики, Ճամփորդություն

Դեպի Ուրցաձոր

Քոլեջում ընկեր Մարիամի բարձր ուսանողները շատ էին գովում և ասում , որ նրա պատրաստած սնունդն ուրիշ է: Ահա պատճառը թե ինչու եկա ճամփորդության:😅
Հրաշք օրեր , հրաշք մարդկանց հետ : Օրեր , որտեղ միասին վայելում էինք բնությունը, ֆիլմեր դիտում, քննարկումներ անում,քայլարշավում, կատակում և ծիծաղում:Ինչ-որ չափ նաև մեկս մյուսին ճանաչեցինք և ես բոլորին սիրեցի:
Ամենակարևոր իրադարձությունը , որ ամեն օր մի քանի անգամ լինում էր դա անհամբեր սպասումն էր , թե այս անգամ ինչ համով բան է պատրաստել ընկեր Մարիամը : Եվ իսկապես ես հաստատում եմ այն փաստը, որ ընկեր Մարիամը ոսկի ձեռքեր ունի:
Երկրորդ օրը երեկոյան դուրս եկանք տնակից : Ցուրտ էր , շա՜տ ցուրտ ,բայց այդ ցրտի մասին մոռանում էի և չէի զգում ,երբ նայում էի պայծառ աստղերին : Կարծես դրանից այն կողմ ոչինչ չլիներ:Ափսոս , որ մի պահ էր թուլանում զգալուս ունակությունը, որովհետև ես չդիմացա ցրտին ու գնացի տնակ:
Այս ամենի մեջ ինձ անչափ հաճելի էր՝ նոր ընկերներ ձեռք բերելը,նրանց կողմից մարդկային վերաբերմունքն ու հաճելի շփում ստանալը , բնությունը և իհարկե ընկեր Մարիամի պատրաստած համովությունները:

Рубрика: Без рубрики, Ճամփորդություն, Գրականություն

Ահա և մենք

Ողջու՛յն: Եկել եմ կիսվելու ձեզ հետ իմ օրվա մասին: Այս անգամ մենք այցելել ենք եկեղեցիներ: Մեզ հետ էին պատվելի Թամարը և Մարիամ Մինասովնան: Հա, մոռացա նշել կուրսընկերներիս: Շարժվեցինք Սբ. Երրորդություն եկեղեցու բակից մեր օրվա ետևից:

Առաջին այցը Աստվածածին եկեղեցինն էր։ Այն կառուցել է Ազիզբեկ Իշխանն իր կնոջ՝ Վախախի երազի հիման վրա։ Եկեղեցին կոչվում է դամբարան եկեղեցի, որովհետև այդտեղ ամփոփված է Ազիզբեկ Իշխանի որդու աճյունը։

Եկեղեցին ունի երկու հարկ։ Եկեղեցու չորս կողմը կենդանակերպ քանդակներ են։ Եկեղեցու արևմտյան ճակատին քանդակված է խաչ։ Խաչի ձախ կողմում Աստվածամայրն է՝ մանուկ Հիսուսով, իսկ աջ մասում՝ Հովսեփը։ Ներքևի մասում ցլի և առյուծի քանդակներ են։ Եկեղեցու հյուսիսային ճակատին արծիվն է՝ ճանկած ավանակին։ Արծվի քանդակի տակ՝ կամարաձև պատի վրա, ճարտարապետի անունն է՝ Շահիկ վարդապետ։ Արևմտյան ճակատին քանդակված է կյանքի ծառը, վերևում հովազը հեծել է այծ։

Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցին նման է Մոմիկ Վարդապետի կառուցած Նորավանքին։ Եկեղեցու հյուսիսային կողմում՝ պատուհանի վերևում, եղնիկի պատկեր է։ Եկեղեցին իր պատմության ընթացքում ունեցել է չորս անուն՝ Սուրբ Առաքելոց, Սուրբ Խաչ, Սուրբ Նշան և վերջում Սուրբ Աստվածածին։ Ի տարբերություն Նորավանքի՝ Եղվարդի եկեղեցու երկրորդ հարկը բարձրացել են ոչ թե քարե աստիճաններով, ինչպես Նորավանքինը, այլ շարժական փայտե աստիճաններով բարձրացել են II հարկ՝ մասնակցելու Սուրբ պատարագի։

Եկեղեցուց մի փոքր հեռու գտնվում էր 5-րդ դարի կիսաքանդ եկեղեցի, դա էլ տեսանք։ Ճիշտ է դժվար ճանապարհը գտանք, բայց կարևորը գտանք:

….

Հաջորդ այցն եղավ ՝ Ագռավավանք կամ Ղառղառավանք: Մի անգամ ուխտավորներն այստեղ մատաղ են պատրաստում մեծ կաթսայի մեջ։ Օձը թունավորում է մատաղը։ Այդ բանը տեսնում է մի ագռավ և աշխատում է թույլ չտալ ուխտավորին ուտելու մատաղը։ Ուխտավորները գլխի չեն ընկնում, և ագռավը ստիպված իրեն նետում է եռացող կաթսայի մեջ։ Թափում են մատաղը և նոր միայն տեսնում օձին։ Այդ օրվանից անձնազոհ ագռավի հիշատակին վանքը կոչվում է Ագռավավանք՝ Ղառղառավանք:

Այս եկեղեցու մոտակայքում կար կիսաքանդ, ես կասեի ամբողջությամբ քանդված մատուռ: Ես և պատվելի Թամարը երգեցինք, վա՜յ այնքանն գեղեցիկ ձայն ունի պատվելի Թամարը։ Սա՜րերի հո՜վին մե՜ռնեմ….

…….

Ամենավերջում մենք գնացինք Աստվածընկալ եկեղեցին: Աստվածընկալի անունն առաջացել է վանքում պահվող «Աստվածընկալ Սուրբ Խաչ»-ի անունից։ 4-5-րդ դարերի սահմանագծում Աստվածընկալի վանքի հնագույն կառույցների՝ Սուրբ Աստվածածին միանավ թաղածածկ բազիլիկ եկեղեցու, կից խորանի և ներփակ սենյակի տեղն ընտրել ու կառուցել են Նիգ գավառի այն ժամանակի տերերը՝ Գնթունիները։ 1207 թվականին գավառի նոր տերերի՝ Վաչուտյանների հովանավորությամբ այս եկեղեցին նորոգվել է և այդտեղ հաստատվել է վանական մեծ միաբանություն։ 1230-ական թվականների վերջին Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Քուրդ Ա Վաչուտյանն ու իր կինը՝ Խորիշահ իշխանուհին, ավարտելով Եղիպատրուշի եկեղեցու, ինչպես նաև մայրաքաղաք Վարդենիսի դղյակի ու բերդապարիսպների կառուցումը ձեռնարկեցին Աստվածընկալի կառուցապատմանը։ 1244 թվականին ավարտվեց Սուրբ Աստվածածին եկեղեցուն հյուսիսից կից Սուրբ Նշան եկեղեցու կառուցումը։ 

Ահա մի քանի նկար մեր շրջագայությունից:

Անչափ հետաքրքրությամբ էի լցված: Հետաքրքիր էին թե՛ պատմությունները և թե՛ կառույցները իրենց մանրակրկիտ պատկերներով: Իսկապես, այս օրն համարում եմ ևս մի գիտելիք ունենալու օր: Մարդ իր աչքով պետք է տեսնի ….

Рубрика: Без рубрики, Հայոց պատմություն, Ճամփորդություն

Էրեբունի պատմահնագիտական- արգելոց թանգարան, Երևանի բիայնական դամաբարան

Թանգարան Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Այսօր Էրեբունի թանգարանը գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։Հնագիտական վկայությունները ներկայացնում են, որ Էրեբունի ռազմական ամրոցը հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին Արգիշտի արքայի հրամանով Արին-Բերդ լեռան ժամանակակից Էրեբունի վարչական շրջանում։ Արգիշտի 1ը հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր դրանցից նշանավոր էր ք ա 782թ Արին լեռան վրա կառուցված էրեբունին։

Դամբարանը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարին, այն հայտնաբերվել 1984 թվականի մարտին տարածքում գործող Երևանի «Ավտոագրեգատ» գործարանի շինարարական աշխատանքների ժամանակ։ Հայտնաբերված բիայնական դամբարանը պեղվել է ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից` Էրեբունու թանգարանի աշխատակիցների օգնությամբ։

Դամբարանը կառուցված է եղել հին և մեծ դամբարանադաշտում։ Ներկայումս դամբարանի պատերը կրում են ժամանակին այնտեղ գործած արդյունաբերական ձեռնարկության թափոնների հետքերը․ գործարանից դեպի դամբարան է արտահոսել նավթի, բենզինի և յուղի խառնուրդ։

Կառուցվածքը
Դամբարանն ուղղանկյունաձև կառույց է՝ հյուսիս-հարավ կողմնորոշմամբ։ Այն կառուցված է կարմիր, սև, մուգ դարչնագույն և շագանակագույն տուֆով։ Ներքին չափերով կառույցի երկարությունը 3,46 մ է, լայնությունը՝ 1,97 մ, բարձրությունը` 2,15 մ։ Դամբարանի մուտքը, որը գտնվում է կառույցի հյուսիսային կողմում, փակված է եղել հսկա սալաքարով, որն այժմ ցուցադրվում է դամբարանի տարածքում։ Դամբարանախցի հատակը շարված է տուֆե սալերով, որոնց տակ գտնվում են գաղտնարաններ։ Դամբարանախուցն ունի հինգ որմնախորշ, որոնցից երեքը արևմտյան պատի մեջ են, մեկը՝ հարավային, մյուսն՝ արևելյան։

Ծածկը բաղկացած է եղել տուֆե հինգ երկայնական քարասալից, որոնք դրված են եղել կողք-կողքի` սրահի լայնքով մեկ (արևմուտքից արևելք ուղվածությամբ) և հենվել են պատերի շարվածքի վերին՝ հինգերորդ շարքի քարերի ձևավորած քիվի վրա։

Рубрика: Без рубрики, Ճամփորդություն, Բարձունքի հաղթահարում

Արագած լեռան լանջին

Առավոտ էր… Թարմ ուժերով ողևորվում էինք դեպի Արագած լեռան հարավային գագաթի բարձունքն հաղթահարելու: Միակ սեպտեմբերի 1-ն էր , երբ ես չէի հագել սպիտակ վերնաշապիկ, սև կիսաշրջազգեստ, պայուսակումս տետրերին և գրքերին փոխարինում էր տաք վերարկուն, ջուրն ու սնունդը: Այս օրն իր տեղը գտավ իմ հիրշողությունների ցուցակում: Ամեն ինչ յուրահատուկ էր և գեղեցիկ: Լեռը շատ դժվար էր բարձրանալ: Ես երբևիցէ չէի բարձրացել և ,երբ ինչ-որ մեկը առաջին անգամ էր վայելելու այդ տեսարանը , նրա աչքերը փակում էին և ուղեկցում :Աչքերս բացելուն պես հասկացա , որ այո արժեր նման քարքարոտ ճանապարհ անցնել միայն թե տեսնել այդ հրաշքը: Աննկարագրելի գեղեցկություն ուներ բացվող տեսարանն Արագածի գագաթից: Վերադառնալու ճանապարհին Արագածի փեշերին հայտվեցինք անոմալ զոննայում , ավտոբուսը սլանում էր առանձ շարժիչը միացնելու: Ահա և այս իրադարձությանն էլ ականատես եղանք: Այս մասին դեռ մեզ հետ խոսել էր ընկեր Նելին: Բոլորս շատ մտերմացանք, թե’ ուսուցիչների հետ և թե’ ուսանողների: Երբ արդեն բոլորս վերադարձանք անչափ հոգնած էինք ու շատերս նույնիսկ այրված , քանի որ չէինք քսել արևապաշտպան քսուկը: ԵՎ գնալուց , և վերադառնալուց երգում ու երգում էինք: Ես երկար ժամանակահատվածով ճանապարհներ չեմ կարողանում գնալ , այդ իսկ պատճառով ճանապարհի կեսին սկսեցի ինձ շատ վատ զգալ : Եթե հաշվի չառնենք իմ վատ զգալը և այրվելը , ապա ամեն ինչ հիանալի էր: Ես շատ ուրախ եմ , որ եղել եմ նման հրաշք տեսարանին ականատես և ուզում եմ ոչ միայն լինել Արագած լեռան հարավային գագաթին այլ մնացած բոլոր գագաթներին: Հուսամ կկարողանամ:


	
Рубрика: Без рубрики, Ճամփորդություն

Սևանի ափին…🤍

Վաղաշեն գյուղի մոտ, Սևանի ափին բնապահպանական -արշավախմբային ճամբարը ՍԿՍՎԵՑ։
Օգոստոսի 3-ին ժամը 09:00 բոլորով միասին Սբ. երրորդություն եկեղեցու բակից շարժվեցինք մեր հրաշք օրերի հետևից։ Ճանապարհին կանգ առանք Հայրավանք գյուղի, հյուսիսարևելյան եզրին գտնվող Հայրավանք վանական համալիրում և ուսումնասիրեցինք տարածքը ։


Ճամբար հասնելուն պես սկսեցինք իրերը դասավորել ։
Ժամը մոտ 15:30 կլիներ , երբ ճաշեցինք ‘բոլորով միասին առաջին անգամ նույն սեղանի շուրջ ։ Սկսեցինք ընկերանալ , ավելի ջերմ հարաբերություններ կառուցել և դա մեզ մոտ ստացվեց 😃
Մեզ շատ լավ ու կրկին մտերմիկ մոտեցում ցույց տվեցին մեր ապագա ուսուցիչները ‘ ընկեր Մարիամն , ընկեր Նելլին և մեր մարզիչ ‘ընկեր Ռոբերտը ։
Ժամը 17:00 սկսեցինք իրագործել բնապահպանական նախագիծը ‘մաքրել լողափը, տեսակավորել աղբն ու հավաքել ճյուղերը։
Եկավ խարույկի շուրջ քննարկումների ժամը։ Ծանոթացանք որոշ հարցերի շուրջ բոլորի կարծիքների մասին։
Հաջորդ օրը ‘ քնից արթնացանք, լվացվեցինք, կատարեցինք մարզական պարապմունքներ,նախաճաշեցինք հետո անցանք բնապահպանական նախագծի շարունակությանը ։Ունենում էինք հանգստի ժամ ‘խաղում , խնդում , խոսում , լողում , ինչ ասես,որ չէինք անում😄։


Մեր հյուրերն էին’ Գեղարքունիք մարզի ԱԻՆ-ը , որոնց հետ ունեցանք հետաքրքիր զրույց ։
Ժամն եկավ ընկեր Նելլի հետ միասին պատասխանելու <<Ձեր ընտանիքի ազդեցությունը բնության վրա>> թեստին։


Այստեղ ունեցա ընկերներ , ծանոթացա ուսուցիչներիս հետ և նրանց շատ շատ սիրեցի։
Ես էլ կլինեմ այն ուսանողը, ով կմասնակցի մեծ ոգևորությամբ շատ ճամբարներին։❤️