Ողջու’յն, այսօր կխոսեմ թե ինչպես անցավ օրս ճամբարում։ Առաջին օրը ծանոթացանք մեզ արդեն հարազատ դարձած ընկեր Մարիամի հետ։ Ինձ շատ դուր եկավ ընկեր Մարիամի պատասխանատվության մեծ զգացումը։ Այցելեցինք գեղարվեստական դպրոց և տեսանք տարբեր ձեռքի աշխատանքներ ,նկարներ ,քանդակներ ։ Հրաշք աշխատանքներ էին ։
Երկրորդ օրը ծանոթացանք ընկեր Մարինեի հետ ։Ընկեր Մարինեն դասավանդելու է մեզ երգ և պար ։ Միասին պարեցինք 😁։ Երրորդ օրը միասին աշխատանքներ կատարեցինք մեր բլոգներում։Կրկին հանդիպեցինք մեր սիրելի ընկեր Մարինեին։Այս անգամ ավելի հաջող ստացվեց մեր պարը 😃։
Միասին ծիրան հավաքեցինք և իսկապես շատ համեղ էր։😋
Տեսանք նաև Մխիթար Սեբաստացու ուսանողների և ուսուցիչների կատարած աշխատանքը ` խաղողի վազերը ✨
Ճամբարն ինձ հնարավորություն տվեց ունենալ նոր ընկերներ։ԵՒ շատ ուրախ եմ որ ուսումս կշարունակեմ այստեղ 🤍