Рубрика: Հայոց պատմություն

Արշակունյաց թագավորության հաստատումը։ Տրդատ I

Արտաշեսյան անկումից հետո Մեծ Հայքում պետականությունը չկործանվեց։ Պարզապես հայոց գահը մ․ թ․ 1 թ․-ից մինչև 52 թ․ հայտնվեց պարթևահռոմեական պայքարի կիզակետում, որի մեջ կողմերը ներքաշեցին հարևան Պոնտոսի, Ատրպատականի, Իբերիայի և այլ երկրների ներկայացուցիչներին։ Այդ ժամանակներից սկսած հայկական անհատականությունը մշտապես պահպանվեց շնորհիվ ՝ Աբգար թագավորի, որին մովսես Խորենացին անվանում է <<Հայոց արքա>>, Արտաշեսի թոռ, Տիգրանի եղբոր ՝ Արշամի որդի։ Եթե Աբգար թագավորին հաջողվեց Միջագետքում հաստատել կայունություն, ապա Մեծ Հայքի վիճակն օրըստօրե ավելի վատացավ։ Օտարազգի գահակալներն անխնա թալանում ու կողոպտում էին Հայոց երկիրը։

2 թ․ հռոմեացիները հայոց գահը հանձնում են Ատրպատականի թագավոր Արիոբարզանեսին։ Այդ որոշումը հայոց ավագանու մոտ մեծ դժգոհության ալիք է առաջացնում։ Ապստամբությունը ճնշելու համար հռոմեացիներն հայերի դեմ պատժիչ բանակ են ուղարկում։ Սակայն Արտագերս ամրոցում հայերը հերոսական պաշտպանություն են կազմակերպում։ Բերդապահ ջոկատի հրամանատար Ադդոնը դանակահարում է հռոմեացիների հրամանատար Գայոս Կեսարին։ Միայն երկարատև պաշարումից հետո ամրոցը գրավվում է, իսկ Ադդոնը թշնամու ձեռքը չնկնելու համար իրեն վայր է նետում ամրոցից։

Հայ ժողովուրդը չի հանդուրժում նաև 6 թ․ հայկական գահին բազմեցրած Հրեաստանի թագավորի թոռանը ՝ Տիգրանին, որին երկրից վտարելու դեպքում կրկին հայոց գահին վերադառնում է Էրատոն։ Սակայն ծերության պատճառով վերջինիս չի հաջողվում երկար կառավարել, և գահի համար պայքարը կրկին շարունակվում է։

18 թ․ հայոց գահին է բազմում Զենոնը ՝ Պոնտոսի արքայորդին, սակայն այս անգամ արդեն հայերի համաձայնությամբ։ Զենոնն աչքի է ընկնում իր մեղմ քաղաքականությամբ, հայերը նրան տալիս են Արտաշես անունը, ինչի արդյունքում վերջինս պատմության մեջ մնում է Զենոն-Արտաշես (18 – 34 թթ․): Հայոց Պատմության մեջ Զենոնը միակն էր, ով գահակալեց երկար և մահացավ սեփական մահով, ոչ թե դավադիր սպանությամբ:

Զենոն արքայի օրոք ամեն ինչ խաղաղ էր, մինչև նրա մահից հետո գահն Արշակ Ա — ին՝ Պարթևաց Արշակունուն անցնելը: Հռոմեական կայսրը վախեցավ, կարծելով, որ հայ-պարթևական դաշինք կարող է կնքվել հռոմի դեմ և այդ պատ-առով Հայաստանի դեմ հանեց Վիրքի և Աղվանքի գահակալներին:

Իբերիայի Փարթման թագավորը թունավորել է տալիս Արշակին և մտնելով Հայաստան տիրանում է գահին: Այս դեպքից սկսած հայերը պայքարում են Վիրքի դրածոների դեմ, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում էր տիրել Հայաստանին:

52թ. — ին Վաղարշ Ա Արշակունին վճռական պայքար է սկում հռոմեացիներին և դրանց դրածո վրաց արքայատան ներկայացուցիչների դեմ: Նա Մեծ Հայքի գահի համար առաջարկում է իր եղբոր՝ Տրդատի թեկնածությունը: Հայկական ավագանին կողմնորոշվում է դեպի Պարթևստանը, քանի որ վերջինս պաշտպանում էր Մեծ Հայքի թագավորության ինքնուրույնության գաղափարը: Այսպիսով նույն թվականին Վաղարշն ու Տրդատը Հայաստանից վտարում են հռոմեացիներին և նրանց բոլոր դաշնակիցներիին:

Այսպես սկսվում է Արշակունիների գահակալումն ու գերիշխանությունը Հայաստանում: Հռոմը սակայն կրկին փորձում է ամեն ինչ խառնել, և Ներոնը Պարթևահայ դաշինքի դեմ է ուղարկում Կորբուլոն զորավարին, որը ավերում է գավառներ և հասնում մինչև Արտաշատ: Անհաջողության պատճառով Տրդատը հեռանում է Ատրպատական, Կորբուլոնը գրավում է մայրաքաղաքը և այնտեղ անցկացնում մեկ ձմեռ, իսկ գարնանը արդեն հրկիզում է Արտաշատը, քանդում պարիսպները և ավերում ամբողջությամբ: Հասնում է Տիգրանակերտ , որտեղ օտարազգյա բնակիչները վախից դարպասները բացում են: Սկսվում է թալան Տիգրանակերտում: Այս ամենի վրա հայերն ու պարթևները՝ Վաղարշն ու Տրդատը աչք չեն փակում, և վերսկում են պայքարը: Կնքվում է զինադադար, ըստ որի պետք է Հայաստանից դուրս գային և հռոմեական, և պարթևական զորքերը:

Ներոնը հրաժարվում է Տրդատին ճանաչել Հայոց արքա և 62թ. — ին Հայաստան է ուղարկում Պետոս զորավարին իր զորքով: Քանի որ Պետոսը հպարտ էր, նա դեռ Հայաստան չհասած նամակ գրեց Ներոնին և հայտնեց, որ հաղթել է: Սակայն եղավ ճիշտ հակառակը և Հռոմը կրեց խայտառակ պարտություն: Արածանիի ափին շրջապատման ենթարկվելով և ստիպված անձնատուր են լինում:

Ներոնը չհամակերպվելով պարտության հետ երկու տարի անց կրկին ուղարկում է Կորբուլոնին, բայց Կորբուլոնն էլ Ծոփքում է անհաջողություն կրում և հաշտություն է խնդրում: Այսպիսով Հռոմը ճանաչում է Տրդատի գահակալումը, միայն այն պայմանով, որ Տրդատը անձամբ պետք է ներկայանա Հռոմ և Ներոնից ստանա թագը:

65թ. — ին Տրդատը մեկնում է հռոմ իր ընտանիքի և երեք հազար ուղեկիցների հետ: Ինը ամիս տևած օրական ծախսը վճարում էր Հռոմը (հիմիկվա կուրսով, դա կազմում է մոտավորապես 250մլն դրամ օրական): Ստանալով թագ և մեծ գումար Տրդատը վերադառնում է Հայաստան և հաստատում Արշակունիների արքայատոհմը՝ (66-428թթ.):

Տրդատը կատարում է շինարարական աշխատանքներ և Ներոնի հատկացրած գումարով վերանորոգում Արտաշատը, որը ապագայում պետք է կոչվեր Ներոնիա; Սակայն անունը չի փոխվում, և մնում է Արտաշատ: 75թ. — ին Տրդատը կառուցում է հայ-հելլենիստական մշակույթի կենտրոններից մեկը՝ Գառնու հեթանոսական տաճարը: Հայաստանը ենթարկվում է ալլանական ցեղերի ներխուժմաը, սակայն հայոց բանակը հետ է մղում այդ ամենը և վերականգնում է երկրում խաղաղությունը: Տրդատի գահակալության վերջին տարիներին նույնպես պահպանվում է խաղաղությունը և իհարկե շարունակվում է շինարարությունը, քանի որ Հայաստանը շատ էր ավիրվել հռոմեական արշավանքներից հետո: