Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Ավշարի գինու գործարան

Ավշարի գինու գործարան, ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ձեռնարկություն Արարատի մարզի Ավշար գյուղում։ Հիմնադրվել է 1968 թվականին Հայաստանի առաջատար գյուղատնտեսական տարածքներից մեկի` Արարատյան դաշտի բերրի խաղողի մթերման համար։

Պատմություն

Գործարանի շինարարությունը սկսվել է 1965 թվականին և ավարտվել է 1968 թվականին՝ Թեմուր Գրիգորյանի ջանքերով։ Այն շահագործվել է որպես Հայկական ԽՍՀ գինու արտադրության պետական ձեռնարկություն։ Սկզբում գինու գործարանը կարողացել է մթերել մոտ 500-600 տոննա խաղող` քաղցր գինի արտադրելու համար։ Գրիգորյանի ջանքերով Ավշարի գինու գործարանի կարողություններն արագորեն ընդլայնվել են՝ 1970 թվականին հասնելով մինչև 1000 տոննայի, 1975 թվականին՝ 2000 տոննա, 1985 թվականին՝ 3000 տոննա։ 1994 թվականին Թեմուր Գրիգորյանի մահից հետո գործարանը սեփականաշնորհվել է և դարձել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Ընկերության նախագահն է դարձել Թեմուր Գրիգորյանի որդին` Արայիկ Գրիգորյանը, գործադիր տնօրեն՝ Արամայիս Գրիգորյանը։

1998 թվականին գործարանի գործառույթներն ընդլայնվել են՝ ներառելով կոնյակի և օղու արտադրություն ի լրումն գինու արտադրության։ 1999 թվականից ընկերությունը իր արտադրանքն արտահանում է Ռուսաստան, Կանադա, Վրաստան, Գերմանիա, Լիտվա, Իսրայել, Ֆրանսիա, Ուկրաինա և ԱՄՆ։

2013 թվականի դրությամբ ընկերությունն ունի շուրջ 350 աշխատող, որոնցից 200-ը աշխատում են գինու գործարանում, 150-ը՝ խաղողի այգիներում։

Արտադրանք և ապրանքանիշեր

Գործարանն արտադրում է գինի, կոնյակ և օղի, բոլորը ֆրանսիական տեխնոլոգիայի հիման վրա։

Գործարանն ունի մի շարք հայկական կոնյակի ապրանքանիշեր, այդ թվում՝ Ավշար (5 տարեկան), Էրիվան (5 և 25 տարեկան), Գլաձոր (18 տարեկան), Արդվին (5 տարեկան), Մարմարա (5 տարեկան), Տիգրիս (5 տարեկան), Վաղարշապատ (15 տարեկան), Բերդասար (10 տարեկան), Էրիվանսկայա գուբերնյա (20 տարեկան), Հաղպատ (3 տարեկան), Դրեվնե արմյանսկի (25 տարեկան), Ցար Արմենակ (5 տարեկան), Ալավերդի (7 տարեկան) և Տիգրան (5 տարեկան)։

Օղիների ապրանքանիշերը ներառում են՝ Պեչատնայա դասական թափանցիկ սպիտակ օղի, Ավշար աբրիկոսովայա ծիրանի թափանցիկ սպիտակ օղի, Ավշար կիզիլովայա հոնի թափանցիկ սպիտակ օղի, Ավշար տուտովայա թթի թափանցիկ սպիտակ օղի և Իմպերսկայա դասական թափանցիկ սպիտակ օղի։

Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Դաշտային լանդշաֆտային հանույթ, քարտեզագրում

Գիրք՝ Գ․ Ավետիսյան «Լանդշաֆտագիտություն» էջ 47-50

Այլ․  Հ․Կ Գաբրելյան «Լանդշաֆտագիտություն» էջ 125-132

Առաջադրանք.

1․ Ներկայացնե՛լ լանդշաֆտային հետազոտության փուլային կառուցվածքը։

Լանդշաֆտային հետազոտություններն ունեն 3 փուլ ՝

  • նախապատրաստական
  • դաշտային հանույթի
  • կամերալ մշակման

2․ Բնութագրե՛լ լանդշաֆտի նախապատրաստական և դաշտային հանույթի փուլերը։

Նախապատրաստական փուլ։ Եթե հանձնարարված է դաշտային հանույթ կատարել, ապա այն պետք է նախապատրաստել: Նշանակվում է արշավախմբի ղեկավար, կազմը։ Կազմվում է աշխատանքային ծրագիր, նախահաշիվ: Նախքան դաշտ դուրս գալը, արշավախմբի բոլոր անդամները պետք է ծանոթանան շրջանին վերաբերող գիտական աղբյուրներին, կազմեն անհրաժեշտ գրականության ցանկ։ Կարևոր է ճշտել ուսումնասիրման մասշտաբը: Այս փուլում ձեռք են բերվում տեղագրական քարտեզներ, դրանց պատճենները, որոնց վրա դաշտում պետք նշումներ կատարվեն, բոլոր անհրաժեշտ գործիքները, վրանները և այլն։

Դաշտային հանույթի փուլ։ Արշավախումբը դուրս է զալիս բնություն: Յուրաքանչյուրն ունի աշխատանքային ծրագիր, օրագիր։ Դիտարկումը մասնագիտական բնույթ պիտի ունենա. նկարագրվում է խզվածքի բացվածքը, շերտերի հզորությունը, դրանց կազմը, չափերը: Երթուղիների ընթացքում պետք է հավաքել ապարների, բույսերի, հողի, ջրի նմուշներ և այլն։ Օրագրերում պետք չէ եզրակացություններ անել, քանի որ մի անգամ օբյեկտը դիտարկելիս, կարող է սխալվել։

3․ Բնութագրե՛լ կամերալ մշակման փուլը։

Կամերալ մշակման փուլ: Արշավախմբի երթուղիները ավարտելուց հետո սկսվում է կամերալ մշակման փուլը։ Դաշտից բերած նմուշները տրվում են անալիզի, դաշտում կազմած քարտեզները համադրվում են և կազմվում են լանդշաֆտագիտական քարտեզներ, որոնցում նշվում են բնատեղամասերը, ֆացիաները, բիոտայի տիպերը, կատարվում է շրջանացում: Յուրաքանչյուր նեղ մասնագետ (գեոմորֆոլոգ, ջրաբան, հողագետ և այլն) կազմում է իր հաշվետվությունը, իսկ վերջնական լանդշաֆտային հաշվետվությունը ներկայացնում է արշավախմբի ղեկավարը: Վերջնական տեքստում պետք է տալ տարածքի գնահատականը, նրա ֆունկցիան, ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիները։

4․ Ի՞նչ է քարտեզագրությունը և լեգենդան։

Լանդշագտային ուսումնասիրությունների վերջնական արդյունքը լանդշաֆտային քարտեզն է ՝ լանդշաֆտի մոդելը ՝ բացատրական-վերլուծական տեքստի հետ միասին։

Քարտեզագրությունը հատուկ դաստնթաց է, որտեղ տրվում են քարտեզներ կազմելու հիմնական սկզբունքները։ Հայտնի է, որ ցանկացած քարտեզ կարող է լինել փոքր, միջին և մեծ մասշտաբների։ Դաշտային հետազոտությունների ընթացքում գործ ենք ունենում միայն մեծ մասշտաբի քարտեզների հետ։

Դաշտային հանույթի պայմաններում ձեռքի տակ պետք է ունենալ մեծ մասշտաբի քարտեզի պատճեն, որի վրա կատարել նշումներ։ Կամերալ մշակման փուլում արդյունքները ընդհանրացվում են, կազմում են վերջնական տարբերակը։

Քանի որ լանդշաֆտային թաղանթի տարբեր հատվածներում թաղանթը խիստ տարբեր համալիր ունի, պայմանական նշանները տարբեր են, ուստի գոյություն չունի մեկ միասնական լեգենդա: Ուսումնասիրությունների առաջին փուլում, երբ շրջադիտական դիտարկումներ են կատարում, պարզ է դառնում, թե լանդշաֆտի կամ լանդշաֆտների ձևաբանական տարրերի ինչ տարբերակներ են հանդիպում, ուստի կազմվում է նախնական լեգենդա։ Հետագայում՝ երկրորդ փուլում, երբ կոնկրետ հանույթ է կատարվում, լեգենդայում հնարավոր են փոփոխություններ, լրացումներ:

Լեգենդայում սովորաբար լինում է գունավոր ֆոն և ապա նրա վրա սև կամ այլ գույների գծիկների և նշանների համակարգ: եթե քարտեզի վրա միայն գունավոր մի ֆոն է լինում (ինչպես դպրոցական քարտեզներում), առանց այլ գունային գծիկների (շտրիխների), ապա դա միաշերտ քարտեզ է, որը հեշտ ըմբռնելի է, ընթեռնվում է անմիջապես։ Եթե գունավոր ֆոնի վրա կան գծավոր պայմանական նշաններ, այդ քարտեզը դառնում է երկշերտավոր։ Կազմվում են նաև բազմաշերտ քարտեզներ, որոնք խիստ դժվար ընթեռնելի են. պետք է վերլուծություն կատարել:

Լանդշաֆտագետը ընտրում է գունավոր ֆոնի բաղադրիչը, որը պետք է լինի լանդշաֆտի ամենակարևոր-ղեկավարող բաղադրիչը: Այն սովորաբար ընտրվում է ծագումնաբանական սկզբունքով։ Օրինակ, տարածքը պատկերող քարտեզում ունենք ծալքաբեկորավոր լեռներ, հրաբխային ծագման լեռներ, նախկին լճային հարթություն՝ ծածկված լճային նստվածքներով, մի հատվածում էլ գետային ալյուվիալ հարթություն է: Ուրեմն ստացվում է չորս տիպի ծագումնաբանական համակարգ. գունավոր ֆոնը կունենա չորս գույն:

Այդ տարբեր համակարգերում քարտեզի երկրորդ շերտում պետք է առանձնացվեն լանդշաֆտները՝ սահմանային գծերով։ Յուրաքանչյուր լանդշաֆտի սահմանը կունենա իր նշանը (գծիկ, կետ գիծ, հաստ գիծ և այլն): Ապա յուրաքանչյուր լանդշաֆտի սահմաններում էլ նշվելու են բնատեղամասերը՝ գծիկների (շտրիխների) համակարգերով: Խոշոր մասշտաբի քարտեզներում գունավոր գծիկներով ու նշաններով կարող են նշվել նաև ֆացիաները:

Լանդշաֆտների սահմաններում կարող են լինել բնական առանձնակի օբյեկտներ (քարանձավ, ջրվեժ, սահանք, նեկկ և այլն). դրանք կարելի է նշել պայմանական հատուկ նշաններով։ Միշտ պետք է հիշել, որ ինչքան նշանները շատ լինեն, այնքան ընկալումը կդժվարանա։

Լանդշաֆտային քարտեզներում պայմանական նշաններով են նշվում նաև բնական ռեսուրսները, հատկապես հանքային հարստությունները։

Նայած այն հանգամանքին, թե լանդշաֆտային քարտեզը ինչ նպատակի է ծառայելու, ղեկավարող բաղադրիչը տարբեր կարող է լինել, ֆոնը նրանով արտահայտել:

Լանդշաֆտային ուսումնասիրությունները ինքնանպատակ չեն. մարդը պետք է իմանա մոլորակի կառուցվածքը, լանդշաֆտային թաղանթում ընթացող երևույթներն ու պրոցեսները, որպեսզի իր կյանքը հարմարեցնի լանդշաֆտային թաղանթի պայմաններին և հնարավորության դեպքում լանդշաֆտի վերափոխումն ավելի նպաստավոր դարձնի իր համար։ Ուրեմն անհրաժեշտ է, որ ճանաչի լանդշաֆտը, նրա բոլոր բաղադրիչները, բնական ռեսուրսները:

19-րդ դարում տիրապետում էր այն տեսակետը, որ բնությունը փոփոխելի չէ, մարդկային հասարակությունը պետք է զարգանա բնության օրինաչափությունների հիման վրա։ 20-րդ դարում արդեն ակներև դարձավ, որ բնության օրինաչափությունները շատ կարևոր լինելով հանդերձ՝ այնուամենայնիվ որոշիչ չեն։ Մարդը կարող է բնության բաղադրիչները փոխել և լանդշաֆտը դարձնել իր համար ավելի նպաստավոր:

5․ Ի՞նչ տարբերություն կա հարթավայրային և լեռնային երկրների լանդշաֆտի միջև։

Հարթավայրային և լեռնային երկրների լանդշաֆտների տարբերությունները բավական ցայտուն են արտահայտված, տարբեր առիթներով մենք ակնարկել ենք այդ մասին: Այժմ նշենք հիմնական տարբերությունները։

Հարթավայրային երկրները, ընդհանուր առմամբ տեղադրված են պլատֆորմների վրա, որտեղ ապարաշերտերը հիմնականում հորիզոնական տեղադրում ունեն և ընդարձակ տարածության վրա նույն կազմն ունեն: Ռելիեֆը միապաղաղ հարթություն է. թեքություններ չկան, շինարարական աշխատանքները ռելիեֆային դժվարություններից զերծ են:

Հարթավայրային երկրներում կլիմայական հակադրություններ չկան, ընդարձակ տարածության վրա ջերմաստիճանային տարբերությունները քիչ են, մթնոլորտային տեղումների քանակը նույնն է, միայն քամիները կարող են ազատ շարժվել: Գետերը դանդաղահոս են, աղբյուրները՝ քիչ, կամ ջրհորներն ամենուրեք նույն խորությունն ունեն, հանքային ջրեր չեն հանդիպում։ Հողերը նույն կազմն ունեն, բուսական ծածկույթը նույն ֆիտոցենոզով է արտահայտված, նույնն է զոոցենոզը:

Հարթավայրային երկրներում դաշտավարությունը նպաստավոր պայմաններ ունի, գյուղմեքենաները ազատ կարող են գործել, ճանապարհների ու ջրանցքների շինարարությունը բարդությունների հետ կապված չէ։

Լեռնային երկրներում պատկերն այլ է։ Երկրաբանական կառուց– վածքը բարդ է, կարճ տարածության վրա ապարների կազմը փոխվում է, հանդիպում են մագմատիկ ներդրումներ՝ պլուտոններ, հանքային հարստություններ: Լեռներում տեկտոնական շարժումները շարունակվում են, հաճախակի են երկրաշարժերը, կարող են լինել հրաբխային երևույթներ։

Լեռնային երկրներում ռելիեֆը խիստ բարդ է. ծովի մակարդակից ունեցած բարձրությունը, լեռնալանջերի թեքությունները, մասնատված խտությունն ու խորությունը, լանջերի կողմնադրությունները մեծ բարդություն են ներկայացնում, էրոզիոն պրոցեսները բուռն են արտահայտված: Լեռնալանջերի գյուղատնտեսական յուրացումը մեծ բարդությունների հետ է կապված։

Լեռնային երկրներում կլիման բազմազան է, ըստ բարձրության խստանում է, իսկ տեղումներն ավելանում են։ Այստեղ քամիներն են թույլ, իսկ ձմեռային ամիսներին գոգավորությունների մեջ առաջանում է ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա). կարճ տարածության վրա կլիման փոխվում է:

Լեռներում աղբյուրները շատ են, լինում են նաև հանքային ջրեր։ Գետերը արագահոս են, ունեն էներգետիկ պաշարներ։

Հողերը, բուսական ծածկույթը խիստ բազմազան են, գոյություն ունի վերընթաց գոտիականություն, կարճ տարածության վրա ֆացիաները, բնատեղամասերը փոփոխվում են։ Ռելիեֆի տնտեսական յուրացումը շատ ավելի բարդ է, քան հարթավայրային ռելիեֆի դեպքում։

Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Բնական միջավայրի մարդածին աղտոտումը։ Աղտոտման տեսակները

Դասի հղում

1․ Ի՞նչ է աղտոտումը։ Թվարկե՛լ բնական միջավայրի աղտոտման տեսակները։

Աղտոտում կոչվում բնական միջավայրի այնպիսի փոփոխությունը, որը հանգեցնում է երկրահամակարգի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը և կենդանի օրգանիզմների, այդ թվում՝ մարդկանց գոյության պայմանների վատթարացմանը։

Բնական միջավայրի աղտոտումը կարող է լինել ՝

  • բնածին
  • մարդածին

Բնական միջավայրի ներկայիս վատթարացման գլխավոր և առավել վտանգավոր պատճառը մարդածին աղտոտումն է և կապված է մարդու արտադրական գործունեության բացասական հետևանքների հետ:

Բնական միջավայրի մարդածին աղտոտման աղբյուրները, բուն աղտոտիչները և դրանց հետ էլ կապված աղտոտման տեսակները բազմազան են:

2․ Թվարկե՛լ աղտոտման տեսակները։ Բերե՛լ օրինակներ։

Տարբերում են աղտոտման 3 տեսակ ՝

  • ֆիզիկական
  • քիմիական և
  • կենսաբանական, թեև դրանք հաճախ միասնական ձևով են հանդես գալիս։

Ֆիզիկական է կոչվում այն աղտոտումը, որի հետևանքով փոփոխվում են միջավայրի ֆիզիկական ցուցանիշները, օրինակ ՝ ջերմությունը, խոնավությունը, լուսավորվածությունը, աղմուկի մակարդակը, ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը, էլեկտրամագնիսականությունը։

Advertisement

Քիմիական աղտոտման դեպքում տեղի է ունենում միջավայրի քիմական հատկանիշների փոփոխություն: Միջավայր են թափանցում այնպիսի քիմիական նյութեր, որոնք չեն մարսվում բնության կողմից և մյուս նյութերի հետ քիմիական ռեակցիայի մեջ մտնելով ՝ միջավայրը վտանգավոր են դարձնում կենդանի օրգանիզմների համար:

Կենսաբանական աղտոտում կոչվում են բնական միջավայրի այն փոփոխությունները, երբ միջավայր են թափանցում և բազմանում մարդու համար ոչ ցանկալի կենդանի օրգանիզմներ: Այդ օրգանիզմները կարող են մարդու առողջության համար ուղղակի վտանգ ծառայել կամ էլ փոխել կենսահամակեցությունների զարգացման ընթացքն անբարենպաստ ուղղությամբ և ի վերջո հանգեցնել բնական պայմանների ընդհանուր վատթարացման։

3․ Ներկայացնե՛լ մարդածին աղտոտման օրինակներ։

Բնական միջավայրի մարդածին աղտոտման ամենատարածված աղբյուրներն են ՝

  • արդյունաբերությունը
  • ավտոմոբիլային տրանսպորտը
  • շինարարությունը

Օրինակ, քարածխով աշխատող ջերմաէլեկտրակայանը ` արտանետում է մեծ քանակությամբ խարամ, թունավոր գազեր, մոծիր, ջրային գոլորշիներ, որոնք աղտոտում են շրջակա բնատարածքը։ Ցեմենտի գործարանը օդային ավազան է մղում մեծ քանակությամբ փոշի, որը քամիների օգնությամբ կարող է տարածվել տասնյակ կմ շառավղով և նստել շրջապատի վրա:

Հանքարդյունաբերության ձեռնարկությունները ոչ միայն ավերում են այն բնական համակեցությունները, որտեղ հանքեր են բացվում, այլև իրենց թափոնները կուտակում են հանքի շրջակայքում ՝ ամբողջովին փոխելով բնական լանդշաֆտը:

4․ Բնութագրե՛լ աղտոտման նյութերը ըստ ծագման։

Աղտոտող նյութերը ըստ ծագման բաժանվում են 2 խմբի ՝

  • բնական
  • արհեստական

Բնական ծագման աղտոտող նյութերը տարածվում են հրաբխային գործունեության, հողի և լեռնապարների լվացման ու տեղատարման, անտառային հրդեհների, ծովի ալեկոծության ու ալեբախության, բույսերի ու մանրէների քայքայման և այլ բնական երևույթների հետևանքով։

Արհեստական ծագման նյութերը գոյանում են հանածո վառելիքի, արդյունաբերական ու կենցաղային թափոնների ցրման–տարածման, ինչպես նաև այրման հետևանքով։ Մեծ չափով այդպիսի նյութեր են առաջանում ներքին այրման շարժիչներում, ջերմաէլեկտրակայաններում, հնոցներում ու արդյունաբերական վառարաններում, էներգակիրների այրումից, դրանք կենցաղային նպատակներով օգտագործելիս։

Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը

Առաջադրանք.

1․ Ի՞նչ եք հասկանում բնություն ասելով:

Բնությունը մարդուն շրջապատող ֆիզիկական միջավայրն է և սովորաբար ընդգրկում է ֆիզիկական տիեզերքի բոլոր առարկաներն ու երևույթները, բացի նրանցից, որոնք ստեղծված են մարդկանց կողմից։

2․ Ի՞նչ եք հասկանում բնական միջավայր ասելով:

Բնական միջավայրը, բնության այն մասն է, որ շրջապատում է կենդանի օրգանիզմներին և նրանց վրա ունենում է ուղղակի կամ անուղղակի ազդեցություն։

3․ Ի՞նչ եք հասկանում աշխարհագրական միջավայր ասելով:

Աշխարհագրական միջավայրը աշխարհագրական թաղանթի մի մասն է ՝ բնական և մարդածին տարրերի ու երևույթների բարդ զուգորդություն, որն անմիջականորեն կապված է մարդկային կյանքի հետ։ Այն մարդկային հասարակության կողմից քիչ թե շատ յուրացված միջավայրն է և նրա գոյության նյութական հիմքը։

4․ Ի՞նչ է նշանակում էկոլոգիական հավասարակշռությունը։ Ի՞նչ պատճառներով այն կարող է խախտվել։

Էկոլոգիական հավասարակշռությունը գիտականորեն սահմանվում է որպես. օրգանիզմների մի համայնքի դինամիկ հավասարակշռության վիճակ, որում գենետիկայի, տեսակների և էկոհամակարգի բազմազանությունը մնում է համեմատաբար կայուն ` աստիճանական փոփոխությունների ենթակա:

5․ Բնության մեջ ո՞րն է նյութի շրջապտույտի դերը։ Ո՞ր դեպքում այն կարող է խախտվել։

Բնության մեջ տեղի է ունենում տարբեր նյութերի շրջապտույտ, դրանք երկրագնդի մի ոլորտից անցնում են մյուսը և նորից վերադառնում այդ ոլորտ: Այդ շրջապտույտը երկրագնդի վրա բազմաթիվ իրար հաջորդող տարբեր բնույթի գործընթացների արդյունք է:

6․ Ի՞նչ է էկոլոգիական ճգնաժամը։

Էկոլոգիական ճգնաժամը, մարդահարույց գործոնների ազդեցությամբ էկոհամակարգի կայունության և բնական հավասարակշռության խախտումն է, որը, որակապես փոխելով բնական միջավայրը, բացասական ազդեցություն է ունենում մարդու առողջության, բուսական և կենդանական պաշարների պահպանության ու վերարտադրության վրա և հանգեցնում բնական միջավայրի, մթնոլորտի, ջրի աղտոտման։

Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Լանդշաֆտի ԲՏՀ (բնատեղամասային համալիրների) սահմանները

Գիրք՝ Գ․ Ավետիսյան «Լանդշաֆտագիտություն» էջ 46-47

Այլ․  Հ․Կ Գաբրելյան «Լանդշաֆտագիտություն» էջ 115-120

Առաջադրանք.

1․ Ներկայացնել ԲՏՀ-ի սահմանները։

Սահմանը երկու տարբեր հատկանիշներ ունեցող միջավայրերը միմյանցից անջատող գիծն է: Քանի որ լանդշաֆտը տարածքային մարմին է, այն անպայման պետք է սահմաններ ունենա: ԲՏՀ-ները մի դեպքում ունեն բավական ցայտուն արտահայտված սահմաններ, մեկ այլ դեպքում՝ խիստ անորոշ: Օրինակ լեռնային երկրներում գետերի ջրբաժանները շատ ստակ են լինում, նույնիսկ սմ-ի ճշտությամբ:

Հարթավայրային անապատային երկրներում դրանք անորոշ են, հնարավոր չէ ճշտել: Այդ նույն պատկերն է լանդշաֆտների առանձնացման, բնատեղամասերի, ֆացիաների սահմանազատման դեպքում: Ընդ որում, հարթավայրային երկրներում այդ խնդիրը ավելի ակներև է, քան լեռնային երկրներում: Շատ դեպքերում սահմանն ստիպված են անց կացնել պայմանականորեն:

ՀՀ տարածքում անորոշ սահմանները շատ չեն, ասյտեղ սահմանները ավելի ճշգրիտ են, քան ռուսական դաշտավայրերում: Հաճախ սահմանները անց են կացնում մեկ կամ երկու բաղադրիչների պարամետրերի օգնությամբ, օրինակ հիմք են ընդունում խոնավության գործակիցը կամ ճառագայթային զորության ինդեքսը, տեղումների քանակը, անսառնամանիք ժամանակահատվածը, ճառագայթային հաշվեկշիռը և այլն:

Լանդշաֆտի և նրա ձևաբանական միավորների սահմանները որոշելիս հաշվի է առնվում լանդշաֆտի բաղադրիչների դերը տվյալ լանդշաֆտում, քանի որ բոլոր բաղադրիչները նույն նշանակությւոնը չունեն: Լանդշաֆտում մեծ մասամբ վճռորոշ են ռելիեֆը և կլիման, որոնցով էլ որոշում են սահմանները:

2․ Բնութագրել ֆացիան, բնատեղամասը և տեղանքը։

Ֆացիա տերմինը վերցված է երկրաբանությունից․ ապարներից կազմված մի այնպիսի շերտ, որի առաջացման բնակլիմայական պայմանները նույնն են եղել և եթե փոխվել են, ապա այլ ֆացիա է ձևավորվել։

Լանդշաֆտագիտությունում ֆացիան բնատարածքային համալիրի ամենափոքր-տարրական միավորն է։ ֆացիաների օրինակներ են ՝ բլրի տարբեր լանջերը, փոքր ճահիճը, անտառային պուրակը և այլն։

ֆացիան այնպիսի համալիր է, որտեղ պահպանվում է ապարների նույն կազմը, ռելիեֆի ու խոնավության նույն բնույթը, նույն միկրոկլիման, մի հողատեսակ, մի կենսացենոզ։ Ֆացիաները կարող են լինեն արմատական և ածանցյալ (մարդու կողմից վերափոխված)։ Ֆացիան լանդշաֆտի կյանքում նույնն է, ինչ որ բջիջը կենդանի օրգանիզմում։

Բնատեղամաս։ Բնությունն այնքան բարդ ու բազմազան է, որ ֆացիաները հաճախ խմբավորվում են, ստեղծում բնատեղամասեր։ Բնատեղամասը ձևաբանության մեջ երկրորդ աստիճանն է ֆացիաների համալիրում։ Բնատեղամասի օրինակներ են ՝ սառցադաշտային կրկեսը, հրաբխային կոնը և այլն։

Բնատեղամասերը կարող են լինել ՝

  • պարզ, կազմաված երկու ֆացիայից
  • բարդ, կազմված բազմաթիվ ֆացիաներից

Իսաչենկոն բնատեղամասերի դասակարգման երկու չափանիշ է ընդունում, որոնք կապված են մեզոռելիեֆի երկու ձևերի հետ ՝

  • դրական
  • բացասական

Տեղանքը ընկած է բնատեղամասի և լանդշաֆտի միջև և միավորում է բնատեղամասերի համալիրը։

3․ Ի՞նչ է իրականացնում ազոնալ և զոնալ երկրահամակարգերը։

Կարգաբանական համակարգերում հանդես են գալիս ինչպես զոնալ, այնպես էլ ոչ զոնալ երկրահամակարգեր ու դրանց միջև անցումային միավորներ։

Զոնալ են կոչվում այն բոլոր երևույթները, առարկաները, որոնք ունեն տվյալ զոնային բնորոշ հատկանիշներ։

Ազոնալ են կոչվում այն առարկաներն ու երևույթները, որոնք զոնայականության օրենքին չեն ենթարկվում, զոնայականությունից անկախ տարածում ունեն։ Ազոնալ խմբում են երկիրը, մարզը, լանդշաֆտը։

Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Հաշվետվություն

Սեպտոմբեր-Դեկտեմբեր

Նախագծեր՝

  1. Իմ գյուղը
  2. Լքված գյուղեր նախագիծ
  3. Երևան համայնքի վարչական շրջաններ
Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Լանդշաֆտի կանխատեսում, բնության վերափոխում և կուլտուրական լանդշաֆտ

Գիրք՝ Գ․ Ավետիսյան «Լանդշաֆտագիտություն» էջ 37-42

Այլ․  Հ․Կ Գաբրելյան «Լանդշաֆտագիտություն» էջ 110-114

Առաջադրանք.

1․ Ի՞նչ եք հասկանում լանդշաֆտի կանխատեսում ասելով։ Բերել օրինակներ։

Լանդշաֆտը, որպես էկոլոգիական համալիր, կայուն չէ, այլ ապրում է զարգացման պրոցես, և մարդը պետք է կարողանա կանխատեսել նրա ապագան։ Այդ տեսակետից մեզ բավական հուսալի նյութեր կարող են տրամադրել հնէաշխարհագրությունը և հնէլանդշաֆտագիտությունը։ Այս խնդրում շատ կարևոր է լանդշաֆտների ՝ բնության բաղադրիչների փոխադարձ կապի ու ներգործության վերլուծությունը։ Լանդշաֆտը վերափոխելիս անպայման պետք է կանխատեսել, թե ինչ ընթացք կունենա մարդու ներգործությունը։ Բերենք այսպիսի օրինակ։ Ունենք ճահճային տարածք, որտեղ բազմանում են հիվանդածին մանրօրգանիզմներով վարակված միջատներ։ Պետք է հաշվարկել, թե այնտեղ էվկալիպտներ աճեցնելիս որքան ինտենսիվ կլինի տրանսպիրացիան, և ինչպես կչորանա ճահիճը, ինչ փոփոխություն կառաջանա լանդշաֆտի բոլոր բաղադրամասերում։ Պարզելով դա ՝ մարդը կորոշի ՝ անտառատնկման գործողությունը կատարե՞լ, թե՞ ոչ։

2․ Ներկայացնել լանդշաֆտի փոփոխման երեք գլխավոր աստիճանները։

Բնությունը-լանդշաֆտները բնական վիճակում ունեն իրենց զարգացման ընթացքը և որոշակի արդյունավետություն։ Այդ արդյունավետությունը մարդուն չի բավարարում, և մարդը կիրառում է միջոցներ այն մեծացնելու, ավելի նպատակային դարձնելու համար։ Լանդշաֆտի վերափոխումը կարող է կատարվել մի քանի ուղղություններով և այն աստիճան, որ սկզբնական տեսքը բոլորովին կարող է կորցնել։ Օրինակ ՝ չոր անապատը ոռոգելով ՝ կարելի է դարձնել փարթամ այգի։ Կարելի է նշել թոթոխման երեք խոշոր աստիճան ՝

1․ Թույլ վերափոխված, այն լանդշաֆտներն են, որտեղ մարդը առանձին տարրեր է փոխել․ լանդշաֆտը պահպանել է իր ամբողջականությունը, բնական վիճակը։ Օրինակ ՝ անտառում կտրել է ծերացած ծառերը, որոնք խանգարում էին մնացած ծառերի աճին։

2․ Վերափոխված լանդշաֆտենր, երբ փոխվել են որոշ բաղադրիչներ, օրինակ ՝ տափաստանը վարել են, ցանել են ցորեն, եգիպտացորեն, շաքարի ճակնդեղ և այլն։ Եթե մարդը դադարի դաշտը նորից վարել, ապա բնական բուսականությունը կվերականգնվի, և տափաստանը կընդունի նախկին տեսքը։

3․ Արմատապես վերափոխված լանդշաֆտներ․ սա այն լանդշաֆտն է, որը ոչ մի նմանություն չունի բնականին։ Եթե մարդը այլևս չօգտագործի այն, միևնույն է, այն չի վերականգնվի։ Օրինակ, քաղաքը կամ բնակավայրը իր ասֆալտապատ փողոցներով ու շինություններով։

Միշտ պետք է հիշել, որ վերափոխված լանդշաֆտը պետք է լինի ավելի արդյունավետ, քան բնականը։ Լանդշաֆտը փոխելիս պետք է հնարավորին չափ պահպանել միջավայրի անաղարտությունը։

3․ Գրե՛լ փոփոխված լանդշաֆտի մի քանի օրինակներ։

4․ Ի՞նչ է կուլտուրական լանդշաֆտը։ Ներկայացնե՛լ կուլտուրական լանդշաֆտի ֆունկցիաները։

Կուլտուրական է կոչվում այն լանդշաֆտը, որտեղ մարդու միջամտությամբ տեղի է ունեցել բնական լանդշաֆտի օպտիմացում և մեծացել է այդ լանդշաֆտի արդյունավետությունը։ Կուլտուրական լանդշաֆտի օրինակներ են ՝ մշակվող հողատարածությունները, այգիները, քաղաքները, գյուղերը, օդանավակայանները, նավահանգիստները և այլն։

Կուլտուրական լանդշաֆտն ունի մի քանի ֆունկցիոնալ տարրեր, արտադրական, սոցիալական, էկոլոգիական, գյուղատնտեսական, արգելոցային, տրանսպորտային և այլն։

5․ Ներկայացնե՛լ մոնիթորինգի դերը լանդշաֆտագիտության մեջ։

Լանդշաֆտների փոփոխություններին հետևելու համար ստեղծվում են հիմնարկներ, դիտակայաններ, որոնք ստացիոնար հետևում են լամդշաֆտի բաղադրիչների զարգացման ընթացքին։ Այդ համակարգը կոչվում է մոնիթորինգ, որ բառացիորեն նշանակում է բնության ընթացքին հետևել։

6․ Առանձնացնե՛լ ժամանակակից կուլտուրական լանդշաֆտի կատեգորիաները։

Ժամանակակից լանդշաֆտները բաժանվում են հետևյալ կատեգորիաների ՝

1․Չփոխված կամ նախասկզբնական լանդշաֆտներ, որտեղ մարդն այցելություն չի կատարել
2․Թույլ փոփոխված լանդշաֆտներ, որտեղ մարդն աննշան փոփոխություններ է կատարել․ որս է բռնել, ձուկ է որսացել և այլն։
3․Խախտված, ուժգին փոփոխված լանդշաֆտներ, երբ մի քանի բաղադրիչներ փոխվել են։ Օրինակ՝ տափաստան, որը ամբողջովին վարել և ցանել են մոնոկուլտուրա։
4․Ձևափոխված լանդշաֆտներ կամ իսկական կուլտուրական լանդշաֆտներ, որտեղ բնական կապերը նպատակասլաց կերպով փոխված են։ Օրինակ, անապատը դարձել է այգի կամ քաղաքը՝ իր փոխոցներով, շենքերով։