Рубрика: Без рубрики, Հաշվետվություն (հունվար), Դիջիթեք

Հունվարյան ստուգատեսի հաշվետվություն

Հունվար… այս ամիս ունեինք շատ անելիքներ և պետք է բոլորը հասցնեինք ճիշտ ժամանակին ներկայացնելու համար։Նախ ներկայացնեմ քանի խմբից էր այն կազմված’
Դիջիթեք

Ազգագրական փառատոն

Բնագիտատեխնիկական ստուգատես

Դիջիթեք ՝

Դիջիթեքն իր մեջ ներառում է համակարգչային հմտություններ, որի ընթացքում մենք պատրաստեցինք դիջիթեքյան լոգոների մեր տարբերակները, մեր կուրսընկերները մեզ բացատրեցին բազմաթիվ համակարգչային հմտություններ, որոնցից էր ՝ Canva-ն, Google Eart Pro-ն և Wikiloc-ը։Ես նույնպես կատարեցի նման նախագիծ ‘ բջջային հավելվածներ։

Ազգագրական փառատոն ՝

Ազգագրական փառատոնի շրջանակներում մենք ուսումնասիրեցինք Գորիսի բարբառը, այնուհետև ընթերցեցինք առակներ և հեքիաթներ, որոնք փոխադրեցինք գրական հայերեն և անգլերեն։ Եվ իհարկե, որևէ ժողովրդի պատմություն ուսումնասիրելիս նախ և առաջ պետք է ծանոթանալ նրանց խոհանոցի հետ, ուստի պատրաստեցինք <<Տքցրած թան>> կերակրատեսակը և ճաշակեցինք մեր դասավանդողների հետ միասին։Չափազանց համեղ էր և ուներ ախորժելի տեսք։

Աշխարհագրությունից ծանոթացանք որևէ երկրի մշակույթին ու սովորություններին։ Ես ընտրել էի ‘ Հնդկաստանի մշակույթը և պատրաստել պրեզենտացիա։

Բնագիտատեխնիկական ստուգատես ՝

Այս ստուգատեսի համար ես , որպես թեմա ընտրել էի ալոե բույսը ։ Պատրաստել էի պրեզենտացիա և այն ներկայացրել ուսանողներին ։

Рубрика: Без рубрики, Աշխարհագրություն, Դիջիթեք

Հնդկաստանի մշակույթը

Հնդկաստանի հարուստ և բազմազան կենդանական աշխարհը մեծ ազդեցություն է թողել տարածաշրջանի մշակույթի վրա: Անտառների համար Հնդկաստանում օգտագործում են ջունգլի բառը, որը բրիտանական գաղութատերերը փոխառել են անգլերեն: Այդ բառին տարածում ապահովեց նաև Ռեդյարդ Կիպլինգի«Ջունգլիների գիրքը» ստեղծագործությունը: Հնդկաստանի կենդանական աշխարհը բազմաթիվ հեքիաթների և առակների առարկա է դարձել: Հինդուիզմում կովը համարվում է ազատության խորհրդանիշ, մայր աստվածուհի և հարստություն ու բարեկեցություն շնորհողը: Այդ իսկ պատճառով կովերը հարգված են հինդուիզմի մշակույթում և կովերին կերակրելը համարվում է երկրպագություն: Դրա համար կովի միսը համարվում է արգելված սնունդ հինդուիստների և ջայնիստների հասարակությունում: 2012 թվականից կովերի երկրպագությունը մնում է բաժանող և հակասական թեմա Հնդկաստանում: Հնդկաստանի որոշ նահանգներ կովերին պաշտպանող օրենքներ են ընդունել, մինչդեռ այլ նահանգներ չունեն ոչ մի սահմանափակում կովերի մսի արտադրության և սպառման դեմ: Որոշ խմբեր դեմ են կովերի սպանությանը սնունդի համար, մինչդեռ այլ խմբեր փաստում են, որ մարդ ինքը պետք է ընտրի թե ինչ տեսակի միս է ցանկանում ուտել: 2012 թվականին Հնդկաստանում օրենք է ընդունվել ըստ որի կովերի սպանդը համարվում է լուրջ հանցագործություն: Որոշ նահանգներ արգելում են կովերի սպանությունը, կովի մսի առքը, վաճառքը և տեղափոխությունը: Բայց դա գործում է ոչ բոլոր նահանգներում:


Տոնակատարություններ

Հնդկաստանը լինելով բազմամշակույթ, բազմազգ և բազմակրոն հասարակություն նշում է տարբեր կրոնների տոներ և տոնակատարություններ: Հնդկաստանի 3 ազգային տոները ՝ Անկախության օր, Հանրապետության օր, Գանդի Ջայանիտի, նշվում են մեծ նվիրվածությամբ և եռանդով ամբողջ Հնդկաստանի տարածքում: Ի հավելումն, շատ հնդկական նահանգներ և տարածաշրջաններ ունեն տեղական տոնակատարություններ կախված կրոնական և լեզվական ժողովրդագրությունից: Հայտնի կրոնական տոնակատարությունները ներառում են Նավրատրին, Ջանմաշտամին, Դիվալին, Մահա Շիվրատրին, Գանեշ Չատուրտին, Դուրգա Պուջան, Հոլին և այլ տոնակատարություններ:


Ողջույնի ձևեր

Ողջույնները ներառում են Նամաստեն (հնդկերեն և սանսկրիտ), Նամասկար(հնդկերեն), Ջուհար/Նամասկար Օդիայում: Այս բոլորը բանավոր ողջույններ են, որոնք մարդիկ իրար ասում են հանդիպելիս և բաժանվելիս: Նամասկարը համարվում է ավելի պաշտոնական քան Նամաստեն, բայց երկուսն էլ ցույց են տալիս մեծ հարգանք: Նամասկարը հիմնականում օգտագործվում է Հնդկաստանի և Նեպալի հնդիկների կողմից, բայց շատերը օգտագործում են այն Հինդուստան թերակղզուց դուրս:

Հնդկաստանի և Նեպալի մշակույթներում, բառը ասվում է բանավոր կամ գրավոր հաղորդակցման սկզբում: Այնուամենայնիվ, ձեռքերը ափերով իրար միացրած և դեպի կուրծքը պահած շարժումը կարող է արվել առանց որևէ բառի: Բառը սերել է սանսկրիտից. նամահ — խոնարհվել, հարգել, տե — քեզ: Բառացի «Ես խոնարհվում են քո առաջ»: Հինդուիզմում այն նշանակում է «Ես խոնարհվում եմ քո աստվածայինի առաջ»: Շատ հնդկական ընտանիքներում, երիտասարդ կանանց և տղամարդկանց սովորեցնում են խոնարհվել մեծերի առաջ՝ խնդրելով նրանց օրհնությունը: Այս սովորույթը կոչվում է Պրամանա: Բայց ողջույնի այս ավանդական ձևերը կարող են բացակայել բիզնես աշխարհում և քաղաքներում, որտեղ ձեռքսեղմումը ողջույնի ավելի տարածված ձև է:



Ընտանիքի կառուցվածք և ամուսնություն

Դարեր շարունակ Հնդկաստանը ունեցել է ավանդական ընտանիքի մոդել, այսինքն երբ ծնողները, երեխաները, երեխաների կանայք և ամուսինները իրենց զավակներով ապրում են միասին: Հիմնականում ընտանիքի գլուխ է համարվում ամենամեծ անդամը: Նա է կայացնում կարևոր որոշումները և ընդունում կանոնները, իսկ ընտանիքի մյուս անդամները պետք է ենթարկվեն դրանց: 1966 թվականի հետազոտությունների ժամանակ Օրենստեյնը և Միքլինը վերլուծեցին Հնդկաստանի բնակչության տվյալները և ընտանիքի կառուցվածքը: Նրանց հետազոտությունները փաստում են, որ հնդկական տնային տնտեսության չափը մնացել է նույնը 1911-1951 թվականներին:
 Այնուհետև ուրբանիզացիայի և տնտեսական աճի հետևանքով Հնդկաստանը ականատես եղավ ավանդական ընտանիքների մասնատմանը միջուկային ընտանիքների: Սինհան բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտություններից հետո նշում է որ վերջին 60 տարիների ընթացքում Հնդկաստանի շատ տարածքներում շատացել է միջուկային ընտանիքների թիվը, ինչպես աշխարհի մյուս մասերում: 1990-ականներին Հնդկաստանում կային քիչ քանակությամբ ավանդական ընտանիքներ և եղածներն էլ հիմնականում ունեիր ցածր եկամուտ: Կրթության տարածման և տնտեսության բարելավման հետ մեկտեղ ավանդական ընտանիքի համակարգը արագորեն մասնատվում է Հնդկաստանի տարածքում և փոխվում է վերաբերմունքը աշխատող կանանց նկատմամբ:


Կրոն և փիլիսոփայություն

Հնդկաստանն աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրներից մեկն է, որը ունի 29 նահանգ տարբեր մշակույթներով և քաղաքակրթություններով: Հնդկական մշակույթը՝ հաճախ պիտակավորված որպես մի քանի մշակույթների միավորում, տարածվում է Հինդուստան թերակղզու վրա և կրել է մի քանի հազարամյակների պատմության ազդեցությունը: Իր պատմության ընթացքում հնդկական մշակույթը կրել է մեծապես Դհարմայի կրոնների ազդեցությունը: Նրանք են մեծապես պատասխանատու հնդկական փիլիսոփայության, գրականության, ճարտարապետության, արվեստի և երաժշտության ձևավորման համար: Հնդկական մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել ասիական երկրների վրա Մետաքսի ճանապարհով ճանապարհորդների և ծովային վաճառականների միջոցով տարածելով հինդուիզմը, բուդդիզմը, ճարտարապետությունը, վարչակազմը, գրի համակարգը ասիական այլ երկրներ: Արևմուտքում հնդկական մշակույթը համընկնում է պարսկական մշակույթի հետ Հինդուկուշի և Պամիրի լեռներում:

Դարեր շարունակ եղել է մշակույթների զգալի միաձուլում բուդդիստների, հինդուիզմի հետևորդների, մուսուլմանների, ջայնիզմի հետևորդների և տարբեր ցեղային ժողովուրդների միջև Հնդկաստանում: Հնդկաստանը հինդուիզմի, բուդդիզմի, ջայնիզմի և այլ կրոնների ծննդավայրն է: Հավաքական հայտնի որպես հնդկական կրոններ: Հնդկական կրոնները համաշխարհային կրոնների մեջ մեծ տեղ են գրավում աբրահամյան կրոններին զուգահեռ: Այսօր հինդուիզմը և բուդդիզմը աշխարհի երրորդ և չորրորդ ամենամեծ կրոններն են, համապատասխանաբար, 2 միլիարդ և 2,5-2,6 միլիարդ հետևորդներով: Հինդուիզմի, ջայնիզմի և բուդդիզմի հետևորդները Հնդկաստանում կազմում են բնակչության 80-82%-ը: Հնդկաստանը կրոնապես և էթնիկապես ամենաբազմազան երկրներից մեկն է աշխարհում, որոշ մոլի կրոնական հասարակություններով և մշակույթներով: Կրոնը խաղում է կենտրոնական և վերջնական դեր շատ մարդկանց կյանքում: Չնայած Հնդկաստանում մեծ է հնդիկ բնակիչների քանակությունը, այտեղ նաև բնակվում են մեծ քանակությամբ մուսուլմաններ: Հնդկաստանում կան նաև մեծ քանակությամբ սինգխեր և քրիստոնյաներ: Համաձայն 2011 թվականի մարդահամարի բնակչության 79,8%-ը հինդուիզմի հետևորդներ են, 14,2%՝ իսլամի, 2,3%-ը՝ քրիստոնեության, 0,7%-ը՝ բուդդիզմի, 0,4%-ը ջայնիզմի: Հնդկաստանում կան շատ ցեղային կրոններ, բայց դրանք հիմնականում կրում են հինդուիզմի, բուդդիզմի, իսլամի, ջայնիզմի, քրիստոնեության ազդեցությունը: Հետազոտությունների համաձայն 2050 թվականին Հնդկաստանը կունենա հինդուիստների և իսլամիստների ամենամեծ բնակչությունը: Աթեիզմը և ագնոստիցիզմը նույնպես ունեն իրենց հետևորդները Հնդկաստանում: Հնդկաստանի փիլիսոփայությունը ներառում է Հինդուստան թերակղզու փիլիսոփայական սովորույթները: Կան օրթոդոքսյան փիլիսոփայության 6 դպրոց — Նյայա, Վայշեշիկա, Սամխյա, Յոգա, Միմամսա և Վեդանտա, և 4 հեթերոդոքսյան դպրոցներ — Ջային, Բուդդիստ, Աջիվիկա և Կառվակա, վերջին 2-ը նաև հինդուիզմի դպրոցներ են: Հնդկաստանի փիլիսոփայության դպրոցները հիմնականում ձևավորվել են մ.թ.ա. 1000 թվականից մինչև մ.թ. միջին դարեր: Մ.թ.ա. 800-ից մինչև մ.թ. 200 թվականները փիլիսոփայական դպրոցների միջև ուժեղ հակամարտություն էր ընթանում, որի արդյունքում որոշ դպրոցներ գոյատևեցին իսկ որոշները կամ միաձուլվեցին կամ ոչնչացան: