Рубрика: Հայոց պատմություն 2

Գարեգին Նժդեհ

ԱՊՐԻԼ 8-12
Գարեգին Նժդեհ
Առաջադրանք՝

  • Ներկայացնել Գարեգին Նժդեհի կյանքը և գործունեությունը

( <<Որդիների պայքարը հայրերի դեմ>> էջ 101)

Լրացուցիչ գրականություն

Նժդեհը ծնվել է Նախիջևանում։ Սանկտ-Պետերբուրգում իրավաբանական կրթությունը կիսատ թողնելով՝ եկել է Կովկաս՝ միանալու հայ ազատագրական շարժմանը եւ հայ հեղափոխության գործին՝ ընդդեմ ցարիզմի ու սուլթանականության, եւ մասնակցել մի շարք ճակատամարտերի։ Ապա անցել է Բուլղարիա եւ ուսումն ավարտել Սոֆիայի սպայական դպրոցում։ Վերադառնալով Հայաստան՝ թուրքերի դեմ մղված Ղարաքիլիսայի (ներկայիս Վանաձոր) ճակատամարտում գլխավորել է ռուսական բանակի հայ-եզդիական դիվիզիան։ Ավելի ուշ նշանակվել է նորանկախ Հայաստանի հարավային զորքերի պատասխանատու։ 

Հայաստան մուտք գործելով՝ բոլշեւիկները նպատակ էին դրել Ադրբեջանին փոխանցելու հայկական Սյունիք եւ Արցախ երկրամասերը։ Նժդեհը կատաղի պայքար սկսեց բոլշեւիկների ու նրանց այդ ծրագրի դեմ եւ կարողացավ ապահովել Զանգեզուրի (Սյունիքի) եւ Արցախի ու Նախիջեւանի մի մասի անկախությունը՝ հռչակելով կարճատեւ կյանք ունեցած, սակայն պատմական կարեւորագույն առաքելություն կատարած Լեռնահայաստանի Հանրապետությունը, որի արգասիքը եղավ այն, որ Սյունիքը մնաց իբրեւ հայկական տարածք, ընդգրկվեց Խորհրդային Հայաստանի եւ հետեւապես ներկայիս Հայաստանի Հանրապետության կազմում։ 

Հայաստանի խորհրդայնացումից հետո Նժդեհը լքեց երկիրը եւ հեռացավ Միացյալ Նահանգներ, որտեղ հիմնադրեց Հայկական երիտասարդաց դաշնակցությունը՝ Սփյուռքի հնագույն երիտասարդական կազմակերպություններից մեկը։ 

Բուլղարիայում ապրելու տարիներին նա շարունակել է գործել հանուն Հայաստանի ազգային նպատակների իրագործման, սակայն Խորհրդային Միության կողմից նրան ուղարկվում է բանակցությունների հրավեր, որը, ինչպես պարզվում է, լինում է ծուղակ։ Նժդեհը ձերբակալվում եւ ուղարկվում է Վլադիմիրի բանտ (Ռուսաստան), որտեղ ենթարկվում է հարցաքննությունների ու խոշտանգումների։ Ապա տեղափոխվում է Երեւանի բանտ, որում կարճ ժամանակ անցկացնելուց հետո կրկին հետ է տարվում Վլադիմիր, որտեղ էլ կնքում է իր մահկանացուն։

  • Ընտրել Նժդեհի 3 ստեղծագործություն և վերլուծել

Գրականություն՝

Рубрика: Հայոց պատմություն 2

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՄԱՐՏ 25-29
Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 22/
Առաջադրանք՝

  • Նժդեհի պայքարը Սյունիքում, պայքար տեղի թուրքերի դեմ։ Կապանի մաքրումը թուրքերից։

Երբ որ 1919 թ․ օգոստոսին Նժդեհը ուղարկվեց Կապարգողթի շրջան, որպես ՀՀ ներկայացուցիչ, սկզբնապես ամբողջ Սյունիքի կամ ամբողջ Զանգեզուրի հրամանատարը չէր, այլ Կապանի, Արևիկ գավառի ՝ Մեղրիիի և Գողթանի, որը Նախիջևանի Հանրապետություն հարավային շրջանն էր։ Գողթանը (Ագուլիսը) բաժանված էր երկու մասի ՝ լեռնային մասը հայաբնակ էր, դաշտային մասը ՝ թուրքաբնակ։

1919 թ․ օգոստոսից հոկտեմբեր ամիսները Նժդեհը նկարագրում է որպես նախապատրաստական շրջան, իսկ նոյեմբերից սկսվում է ակտիվ շրջանը, այս շրջանում կար երկու առաջնային խնդիր ՝ թուրքաբնակ Օխչիի ձորը և Գեղվա ձորը։ 1919 թ․ ավարտին այս խնդիրը լուծվում է, այս շրջանները մաքրվում են և անցնում հայկական վերահսկողության տակ։

  • Ղարաբաղի գործողությունները, ՀՀ զորամասի հրամանատարության հետ տարաձայնությունները։

1920 թ․ սկզբին Նժդեհը նախապատրաստվում է Գողթանի խնդրի լուծմանը, բայց ՀՀ զորքը ժամանում է Գորիս ՝ գեներալ Ղազարովի և Դրոյի գլխավորությամբ, Ղարաբաղի խնդիրը լուծելու նպատակով, որը գտնվում էր Ադրբեջանի վերահսկողության տակ։

Սկսվում է Ղարաբաղի ՝ Շուռնուխ գյուղի ուղղությամբ գրոհ, որն ավարտվում է հաջողությամբ, սակայն միաժամանակ սրվում է Գողթանի խնդիրը, որտեղ թուրքերը ջարդեր են սկսում և Նժդեհը ինքնուրույն որոշում է իրագործել Գողթանի օպերացիան։ 1920 թ․ մարտին Նժդեհը մտնում է Գողթան, հասնելով բավականին դրական արդյունքի ՝ լուր է ստանում, որ Կապանի ուղղությամբ հարձակում է սկսվել և Հայաստանի զորքը լավ չի կռվում և օգնություն է պետք։

Նժդեհը վերադառնում է Կապանի ճակատ, որտեղ գրոհ են կազմակերպում Որոտանի ուղղությամբ, գրավելով մոտ 100 թուրքաբնակ գյուղ և նախապատրաստվում են Ղարաբաղի ազատագրմանը։ 1920 թ․ ապրիլին ծավալվում է հայկական ապստամբություն, հայկական բանակը գրեթե հասնում էր հաջողության, հայտնվում է ռուսական բանակը, Ադրբեջանը դառնում է Սովետական Ադրբեջան և հայկական զորքերը դուրս են գալիս Ղարաբաղից։

  • Ռուսների հայտնվելն ու գրոհը դեպի Գորիս` 1920 թ.-ի հունիսին, ՀՀ զորքի նահանջը։
  • Ռուսների վերջնագիրն ու Նժդեհի պատասխանը։

1920 թ․ հունիսի վերջին ռուսական բանակը գրավում է Գորիսը, Նժդեհին վերջնագիր են ներկայացնում ՝ մաքրել Մեղրիի շրջանը և ճանապարհ տալ Մեղրիով ՝ դեպի նախիջևան, դեպի թուրքեր։ Նժդեհը մերժում է տվյալ վերջնագիրը։

1920 թ․ օգոստոսի սկզբին Դրոն փորձ է անում վերագրավել Գորիսը, ինչը նրան հաջողվում է, սակայն դա տևում է մի քանի օր, ռուսական բանակը ձեռնարկում է հակագրոհ և պարտության մատնում ՀՀ բանակին։ Դրոն հետ է նահանջում, Նժդեհը վիրավորվում է և Դրոն նրան առաջարկում է իր հետ գնալ Երևան, սակայն Նժդեհը հրաժարվում է և մնում Կապանում։

  • Զինադադարը՝ Հայաստանի և Ռուսատանի միջև։

Այս ժամանակ Կարմիր բանակըգրավում է և՛ Գորիսը, և՛ Սիսիանը, փրկում է Նախիջևանի թուրքերին և օգոստոսի 10-ին կնքվում է զինադադար ՀՀ-ի և Ռուսաստանի միջև։

  • ՀՀ զինվորական նախարարի հրամանը Նժդեհին` դուրս գալ Սյունիքից։
  • Նժդեհը չի ենթարկվում հրամանին։

Նժդեհը պաշտոնական հրաման է ստանում դուրս գալ Կապանից և գալ Երևան։ Նժդեհը պաշտոնական նամակներ է ուղարկում ՀՀ պաշտպանության նախարարությանը, հասկանալու համար զինադադարի մանրամասները և բավարարող պատասխաններ չստանալով նա որոշում է չենթարկվել հրամանին և մնալ Կապանում։

Рубрика: Հայոց պատմություն 2

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՄԱՐՏ 18-22
Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 21/
Առաջադրանք՝

  • 1920-ի Հայաստան` չկայացած դիկտատուրա

1920 թ․-ի մայիսյան ապստամբությունից հետո Հայաստանում փոխվում է կառավարությունը ՝ Խատասյանի վարչապետությամբ կառավարությունը փոխվում է Համո Օհանջանյանի վարչապետությամբ կառավարությանը։ Այս նոր կառավարությունը կոչվում էր Բյուրո-կառավարություն և սա հայտ էր դիկտատուրայի։ Կառավարության կենտրոնական ՝ փաստացի ղեկավարը Ռուբեն Տեր-Մինասյանն էր, որը միաժամանակ և՛ ներքին գործերի նախարարն էր, և՛ ռազմական։

Դիկտատուրայի ներկայացված հայտը մնաց միայն թղթի վրա և այդպես էլ չվերածվեց իրական դիկտատուրայի։

Հայաստանում ի՞նչ հարցեր կարող էր լուծել դիկտատուրական կառավարությունը

Ստեղծվեցին արտակարգ դատարաններ, որոնք պետք է զբաղվեին դավադրության և ապստամբության գործերով, սակայն այս դատարանները ոչ մի լուրջ վճիռներ չէին կայանում։

Մյուս խնդիրը լեզվի խնդիրն էր, ՀՀ պաշտոնյաները և բանակի սպաները ռուսալեզու էին, հայկական մտածողության կրողները չէին։ Այս հարցը ևս հատուկ լուծում չունեցավ։

Հողային հարցը այդ ժամանակ Հայաստանում առանցքային հարց էր, քանի որ բնակչությունը մեծամասամբ գյուղացիներ էին, իսկ հայ գյուղացիության խնդիրը դեռևս Ցարական Ռուսաստանում ՝ սակավահողությունն էր։

Բանակի սպայության հարցը։ Բարձրաստիճան սպաները գրավում էին տարտամ, երկիմաստ դեր, քանի որ բոլորը ռուսական կողմնորշման կրողներ էին։

  • Հիբրիդային պատերազմի շարունակությունը` Արարատյան դաշտի և Սևանի արևելյան ափի ազատագրումը

Կար մի ոլորտ, որտեղ դիկտատուրան խաղաց իր դերը և դրական արդյունք տվեց, այդ հարցը տարածքային խնդիրն էր։ Կար Հայաստան, կար Հայաստանի անվանական տարածքներ, որի զգալի մասը Հայաստանին չէին ենթարկվում ՝ ինքնավար, անկախ հանրապետություններ էին հռչակված։

1920 թ․ ամռանը այս հարցին կտրուկ և վճռական լուծում տրվեց, սակայն մինչև այդ սպասողական քաղաքականություն էր, սպասում էին, մինչև որ այս հարցը լուծվեր միջազգային հանրության կողմից։

Սկսվեցին հերթով վերացվել Հայաստանի անկախ, ինքանավար շրջանները, առաջինը ՝ Բասարի շրջանն էր, որը 2-3 օր տևած ռազմական գործողությունների արդյունքում վերամիավորվեց Հայաստանի հետ։

Մյուսը ՝ Վեդիի շրջանն էր, 1920 թ․ հուլիսի սկզբին։

Վեդիից հետո հայկական զորքերը մտնում են Շարուրի դաշտ, Նախիջևանի հյուսիսային հատված։

Նույն կերպ Հայաստանին են միավորվում Սևանի արևելյան ափը և Վայքի տարածաշրջանը։

  • Ինչպես ռուսական խաղաղապահ զորքը փրկեց Նախիջևանը հայերից

1920թ․ օգոստոսին հայկական զորքերը հասնում են Նախիջևան, որտեղի թուրքերը պատվիրակությւոն են ուղարկում բանակցության համար։ Հայկական զորքը առաջ շարժվելով հասնում է Նախիջևանի դռներին, թուրքերը պատվիրակույթւոն են ուղարկում հանձնվելու մասին և հայտնվում են ռուսական զորքերը, իբրև խաղապահ առաքելությամբ, սակայն նրանց գակու իրական պատճառը իրենց դաշնակից Քեմալի հետ միանալն էր ՝ Նախիջևանի գծով։

  • Ինչու և ինչպես ներկայիս Հայաստանի գրեթե ամեն կտոր ձեռք է բերված արյամբ և պայքարով` տարածքը ձրի չի հասնում։

Ներկայիս Հայաստանի տարածքը, որը մենք ունենք, կամ արյունով նվաճված է, կամ արյունով պահված է, ձրի կտորներ գրեթե չկան։

Рубрика: Հայոց պատմություն 2

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՄԱՐՏ 11-15
Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 20/
Առաջադրանք՝

  • Ներկայացնե՛լ Հայաստանի խորհրդայնացման պատմությունը /տեսանյութի և տեքստայի նյութերի համադրմամբ/: /Տեքստային նյութը նախորդ դասից պետք է ունենաք/

Ռուսական բոլշևիկները ուրանում են բոլշևիկյան ապստամբությունը, ասելով, որ դա չի համապատասխանում իրենց քաղաքականությանը, դա ինքնագլուխ ապստամբություն էր և հենց այդ պատճառով էլ ձախողվել է։ Իրականում այս հրաժարման պատճառը հենց այդ ձախողումն էր։

Հաջորդ փուլում նրանք առաջարկում են բանակցություններ անկախ Հայաստանի շուրջ։ Ընթանում է երկու գործընթաց ՝ մի կողմից ձգձգվող բանակցույթուններ, մյուս կողմից փաստացի պատերազմ։

Рубрика: Հայոց պատմություն 2

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՄԱՐՏ 4-8
Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 19/
Առաջադրանք՝

  • 1920թ. մայիսյան ապստամբության բնույթը, կազմակերպիչները: Որտե՞ղ են կենտրոնանում ապստամբները:

1920 թ․ մայիսին բոլշևիկները զինված հեղաշրջման փորձ արեցին, Հայաստանում իշխանություն զավթելու համար։ Ապստամբության կենտրոնը դարձավ Ալեքսանդրապոլը, որը հետագայում գրավվեց նրանց կողմից, ապստաբում էին նաև Շամշադինում, Կարսում, Սարիղամիշում և այլ կետերում։

  • Ինչպիսի՞ քաղաքական ինքնության ուղվածություն գոյություն ուներ և ո՞ր շրջանակներում:

Հայաստանի բանակի սպաները ռուսասեր էին, նրանք չէին պատկերացնում անկախ Հայաստան ՝ որպես քաղաքական սուբյեկտ։

Բոլշևիկյան ապստամբության ժամանակ բանակի բարձրաստիճան սպայությունը ընդունում է չեզոք դիրքորոշում, որը դիտվում է ավելի շատ չեզոք դրական դիրքորոշում։

Կառավարության ուժային լծակը, ապստամբությունը ճնշելու համար դարձան տաճկահայերը ՝ Թուրքիայից փախստական արևմտահայերը, որոնք վարակված չէին ռուսասիրությամբ։

  • Ո՞րն էր բոլշևիկյան ապստամբության նպատակը և ինչպիսի՞ ավարտ ունեցավ: Անդրկովկաս տարածաշրջանը որպես հենակետ:

Բոլշևիկյան կուսակցությունն ի սկզբանե ստեղծվել էր որպես կուսակցություն գերկենտրոնացված ղեկավարմամբ և գերկենտրոնացված որոշումների ընդունման մեխանիզմներով։ Այսպիսով կարող ենք ասել, որ բոլշևիկյան ապստամբության որոշումն ընդունվել էր կենտրոնացված մակարդակում և դա ռուսական քաղաքականության դրսևորումն էր։

Ռուսական ավանդական քաղաքականության տեսակետից կարևոր է ամբողջ Անդրկովկասը ՝ որպես հենակետ, որն ապահովում է Ռուսաստանի դեպի հարավ ազդեցության ծավալումը։

Рубрика: Հայոց պատմություն 2

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՓԵՏՐՎԱՐ 26 — ՄԱՐՏ 3
Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 18/
Առաջադրանք՝

  • Ինչպե՞ս «լուծվեց» Արցախի հարցը:

1920 թ․ գարնանը ՀՀ կառավարությունը վերջապես որոշեց զբաղվել Ղարաբաղի հարցով, որը վերահսկվում էր Ադրբեջանի կողմից։

Դրոյի գլխավորությամբ ՀՀ զորք է ուղարկվում Ղարաբաղ, որին գումարվում է նաև Դժդեհի ուժերը Զանգեզուրում։

Մինչև հայերը Ղարաբաղում սկսում են զինված գործողությունները, հայտվում են ռուսները։

Մայիսի 11-ին Ղարաբաղում Դրոյի մոտ են գալիս Սահակ Տեր-Գաբրիելյանը և Լավանդովսկին ՝ ասելով, որ եկել են միջնորդելու, ռուսական զորքը կմտնի տարածք որպես խաղաղապահ։ Այսպիսով Դրոն ՀՀ զորքը դուրս է բերում Ղարաբաղից, որից հետո <<լուծվում>> է Ղարաբաղի հարցը։

  • Ինչո՞ւ է Արցախը միշտ կարևոր Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում:

Արցախի կարևորությունը Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում աշխարհագրության խնդիրն է։

  • Այսրկովկասի աշխարհագրությունը՝ 3 ճանապարհ — 3 կոնֆլիկտ՝ Աբխազիա, Օսիա եւ Արցախ:

Ցանկացած ուժի համար կա 3 ճանապարհ Անդրկովկաս ներխուժելու համար։ Առաջինը ՝ Աբխազիան է, երկրորդը ՝ Դարյալի կիրճն է ՝ Վրաստանի կենտրոնով, երրորդը ՝ Դերբենդով ՝ դեպի Բաքու։

  • Արցախը՝ որպես դեպի Թիֆլիս և Երևան ճանապարհները հսկող տարածք, Այսրկովկասի ստրատեգիական բանալիներից մեկը:

Պատկերացնելով ռուսական առաջխաղացումը, պարզ է դառնում, որ Բաքվից մտնելով ռուսական զորքը ստանում է 2 հնարավորություն ՝ Կուր գետով բարձրանալ դեպի Թիֆլիս, առանց խոչընդոտների և Արաքսի երկայնքով հասնել դեպի Նախիջևան, Երևան, Արարատյան դաշտ, կրկին առանց մեծ խոչընդոտների։ Այս հատվածի վրա ՝ և՛ Կուր գետի, և՛ Արաքսի, իշխում է Ղարաբաղյան լեռները, ուստի բնական է, որ եթե ինչ-որ մեկը մտնում է հյուսիսից և ուզում է ծավալվել Թիֆլիս և Արարատյան դաշտ, պետք է լուծի Ղարաբաղի խնդիրը։

Այսպիսով Ղարաբաղը ստրատեգիական կետ է ամբողջ Անդրկովկասի համար։

Рубрика: Հայոց պատմություն 2

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՓԵՏՐՎԱՐ 12-19
Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 17/
Առաջադրանք՝

  • Ինչպե՞ս Ադրբեջանը կամովին, առանց դիմադրության դարձավ բոլշևիկյան։ Իսկ իրականում դա Ադրբեջանի որոշու՞մն էր: Ո՞րն է նմանությունը մեր օրերի հետ:

Երկու տարի բացակայությւոնից հետո ՝ 1920 թ․-ին ռուսները վերադառնում են։

1919 թ․ գարնանը նրանք հայտնվում են Ադրբեջանի սահմանին, որից հետո Ադրբեջանը առանց դիմադրության ՝ անարյուն կերպով, մեկ օրում վերածվում է բոլշևիկյան Ադրբեջանի, մնալով անկախ պետություն։

1918-1920 թթ․ Ադրբեջանական Հանրապետությունում կային երկու խոշոր քաղաքական ուժեր ՝ Մուսաֆաթ և Իթիհաթ։ Սրանք եղել են ընդդիմադիր կուսակցություններ։ Մուսաֆաթն ունեցել է մի փոքր ավելի չափավոր, բալանսավորված ադրբեջանական կողմնորոշում, իսկ Իթիհաթ կուսակցությունն եղել է մաքուր թուրքական կողմնորոշմամբ կուսակցություն։

Երբ 1920 թ․ Կարմիր բանակը ՝ ռուսները, հասնում են ադրբեջանական սահմանին, Իթիհաթ կուսակցությունը քարոզչություն է ծավալում ՝ պնդելով, որ պետք չէ դիմադրություն ցուցաբերել ռուսների դեմ, այլ ճիշտ հակառակը ՝ նրանք մեր դաշնակիցներն են և մենք պետք է ընդունենք Կարմիր բանակը և հռչակենք Սովետական Ադրբեջան։

Այստեղից հետևում է, որ սա ոչ թե ադրբեջանական էլիտաների որոշումն թր, այլ Թուրքիայի կողմից պարտադրված որոշում։

Рубрика: Հայոց պատմություն 2

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՓԵՏՐՎԱՐ 5-12
Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 16/
Առաջադրանք՝

  • Ի՞ նչ է ինքնիշխան որոշումը և սուվերենությունը։

Սուվերենը մի մարդ է, ում որոշումները կախված չեն օրենքից, այսինքն ՝ նրա որոշումը ոչ թե բխում է օրենքից, այլ օրենքից վեր է և բացի այդ, սուվերեն որոշումն ինքնին օրենք է։

Ինքնիշխանությունը դա այն է, երբ մարդկանց ինչ-որ սուբյեկտ, անհատ կամ մարդկանց խումբ կարող է ընդունել և իր վրա վերցնել ինչ-որ սուվերեն որոշում, այսինքն ՝ անել կամ որոշել այն, ինչը անկախ է բոլոր հանգամանքներից և դուրս է բոլոր պայմաններից, որը հենվում է ինքն իր և իր ուժերի ուժերի վրա, այսինքն սա այն փիլիսոփայությունն է, որ դու պետք է անես ոչ թե այն ինչը հնարավոր է, այլ այն ՝ ինչը որ դու ճիշտ ես համարում անկախ հանգամանքներից։

Рубрика: Հայոց պատմություն 2

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՀՈՒՆՎԱՐ 29 — ՓԵՏՐՎԱՐ 5

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 15/
Առաջադրանք՝

  • 1920 թվականի ռուս-թուրքական դաշինք, ինչու՞ է կարևոր անունը` հենց ռուս-թուրքական, այլ ոչ թե՝ քեմալ-բոլշևիկյան։

Ռուս-թուրքական դաշինքը մեզ մոտ հայտնի է որպես բոլշևիկա-քեմալական դաշինք, որը մնացել է սովետական լեզվամտածողությունից, որտեղ խուսափում էին միջազգային հարաբերույթուններում իրերը կոչել ւրենց անուններով։ Սա ենթատեքստ ստեղծելու համար է, կարծես խոսքը ոչ թե ռուսների մասին է, այլ բոլշևիկների։ Սա հայերի կողմից կեղծ մոտեցում է հանդիսանում և այստեղ պետք է դրվի ոչ թե մեղադրելու կամ նեղանալու, այլ հասկանալու խնդիրը։

  • 1916 թ.-ի ռուսական ԱԳՆ-ի փաստաթուղթը. Ռուսաստանին պետք է ուժեղ, ազգային և ռուսամետ Թուրքիա պատերազմից հետո։

1916 թ․ դեկտեմբերին Ցարական Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը գրում է, որ իրենք Թուրքիայի դեմ պատերազմում հասել են իրենց հիմնական նպատակներին, այսինքն նեղուցների (Բոսվոր, Դարդանելի) հարցը լուծվել է (մնացել է իրենց), հայկական հարզերը գրավել են և այլևս Թուրքիայի դեմ թշնամացումը անիմաստ է, ավելին Թուրքիայի թուլացումը իրենց համար ձեռնտու չէ, այլ պետք է ճիշտ հակառակը ՝ ուժեղ և ազգային թուրքական պետության կայացումը, որը կլինի Ռուսատանի դաշնակիցը։

  • Ինչպե՞ս պետք է սովորենք (ռուսներից եւ թուրքերից), այլ ոչ թե սովորեցնենք քաղաքականություն:

Դարերի ընթացքում հայկական ավանդույթն է ռուսներին բացատրել, թե որն է իրենց շահը։ Նայելով քարտեզում Հայաստանի և Ռուսաստանի տարածքներին, պարզ է դառնում նրանց ընկալումը քաղաքականության հանդեպ։ Ընդամենը 30հազ․ քառ․ կմ տարածք իր հայրենիքից պահպանած ազգը չի կարող նման ահռելի տարածք յուրացրած և դարերով կայուն պետականություն ստեղծած պետությանը քաղաքականություն սովորեցնել։

Рубрика: Հայոց պատմություն 2

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՀՈՒՆՎԱՐ 22-29

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 14/
Առաջադրանք՝

  • 1919 թվական՝ եզակի տարեթիվ, երբ չկան ոչ ռուսները, ոչ թուրքերը։

1919 թ․ համարվում է մեր պատմության ամենահետաքրքիր և առավել քիչ ուսումնասիրված տարեթվերից մեկը։ 1919 թ․ միակ տարին է, երբ չկան ո՛չ ռուսները, ո՛չ թուրքերը։

1918-1919 թթ․ ռուսական պետությունը գրեթե փլուզվել էր և հատկապես 1919 թ․ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի գագաթնակետի տարին էր, ընդ որում երկու կողմի պատերազմ չէր, այլ միաժամանակ մի քանի ճակատ էր։

Օսմանյան կայսրությունը պարտություն է կրում և փլուզվում է, ներքուստ նույնպես պառակտվելով ՝ քեմալակամ շարժման պատճառով, ինչը չի ենթարկվում կենտրոնական կառավարամանը, որը գտնվում էր Ստամբուլում։ Այս պատճառով էլ չկար Թուրքիայի պետական ազդեցությունը։

Այս ժամանակահատվածում կար բրիտանական ներկայություն, որոնք հանդես էին գալիս որպես խաղաղության երաշխավորներ։

  • Հայաստանի կառավարության քաղաքական փիլիսոփայությունը՝ սպասում մեծերի որոշմանը եւ անվճռականություն վճռական պայմաններում:

Ստեղծվել էր իրավիճակ, որ բոլորը պետք է փորձեին իրենց հարցերը լուծել իրենց ուժերով, ինչքան որ կարող էին։ Սակայն այս անգամ ևս հայկական վերնախավը չի գործում այդ տրամաբանության մեջ, այլ որդեգրում է նվազագույն նախաձեռնողականության և սպասողական քաղաքականություն։