Рубрика: Ինֆորմատիկա

Մարտ ամսվա աշխատանք

  • GeoGebra classic
    Աշխատանքը գնահատվում է ըստ մաթեմատիկա առարկայից կատարված աշխատանքների՝ ֆունկցիաների գրաֆիկներ կազմելու ունակությամբ, ծրագրի այլ գործիքներից օգտվելու ունակությամբ։
Рубрика: Без рубрики, Հայոց լեզու

Առաջադրանքներ

  1. Ներգործական կառույցի նախադասությունները դարձրո՛ւ կրավորական կառույցի․

Ահեղ կայծակը ճեղքել էր եկեղեցու ժայռակոփ պարիսպները։
Եկեղեցու ժայռակոփ պարիսպները ճեղքվել էին ահեղ կայծակից։

Հազարավոր ստրուկներ կառուցել են Քեոփսի բուրգը։
Քեոփսի բուրգը կառուցվել է հազարավոր ստրուկների կողմից։

Վահանն ու Արամը հսկա ժայռաբեկորը գլորեցին ձորը։
Հսկա ժայռաբեկորը գլորվեց ձորը Վահանի ու Արամի կողմից։

Կատաղի քամին թմբկահարում էր մանրավաճառի խանութի դռներն ու պատուհանները։
Մանրավաճառի խանութի դռներն ու պատուհանները թմբկահարվում էր կատաղի քամուց։

Յոթերորդ դարում արաբ հրոսակները այրել են հայոց բազում ձեռագիր մատյաններ։
Յոթերորդ դարում այրվել են հայոց բազում ձեռագիր մատյաններ արաբ հրոսակների կողմից։

2․Կրավորական կառույցի նախադասությունները դարձրո՛ւ ներգործական․

Այգին ողողվել էր արևի ոսկեզօծ շողերով։
Արևի ոսկեզօծ շողերը ողողել էր այգին։

Հյուրասենյակում Անտոնինան շրջապատվեց կանանց խմբով։
Հյուրասենյակում կանանց խումբը շրջապատեց Անտոնինային։

Գյուղի թեքված եկեղեցին կառուցվել է միջնադարի վարպետների կողմից։
Գյուղի թեքված եկեղեցին կառուցել են միջնադարի վարպետները։

Փայտե կամրջի հենասյունը կոտրվել էր վարարած գետի ջրերից։
Վարարած գետի ջրերը կոտրել էր փայտո կամրջի հենասյունը։

Իրիկվա հովից տարուբերվում էին սիմինդրի կոշտացած ցողունները։
Իրիկվա հովը տարուբերում էր սիմինդրի կոշտացած ցողունները։

3․Կազմի՛ր բարդ բառեր՝ տրված բարդ բառի առաջին արմատը դարձնելով վերջին արմատ․

Սիրատենչ —գրքասեր

նրբահյուս — նրբանուրբ

հացթուխ —ցորենհաց

մարդախույս — տղամարդ

սակավախոս — ջրասակավ

սրտաբուխ —առյուծասիրտ

Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

1․Ներգործական կառույցները դարձնել կրավորական

Կատաղի քամին մեկեն թեքվում էր վանքամերձ անտառի հաստավուն կաղնիները ։
Վանքամերձ անտառի հաստավուն կաղնինները մեկեն թեքվում էին կատաղի քամուց։

Թեթև զեփյուռը պոկում էր ծառերի չորացած տերևները։
Ծառերի չորացած տերևները պոկվում էին թեթև զեփյուռից։

Քամին ցրում էր երդիկներից բարձրացող բարակ ծուխը։
Երդիկներից բարձրացող բարակ ծուխը ցրվում էր քամուց։

Ընկերուհիները խնամքով զարդարել էին Աննայի հարսնաքողը։
Աննայի հարսնաքողը խնամքով զարդարվել էր ընկերուհիների կոզմից։

Պատանի Դավիթը Թամարին փրկեց Քռի փրփրադեզ ալիքներից։
Թամարը Քռի փրփրադեզ ալիքներից փրկվեց պատանի Դավիթի կողմից։

2․Կրավորական կառույցները դարձնել նորգործական

Այգին գունափոխվել էր արևի պսպղուն շողերից։
Արևի պսպղուն շողերը գունափոխել էին այգին։

Դարակալ թշնամու կողմից մեքենան ձորը գլորվեց։
Դարակալ թշնամին մեքենան ձորը գլորեց։

Հաստաբուն կաղնին ցած տապալվեց ահեղ փոթորկից։
Ահեղ փոթորիկը ցած տապալեց հաստաբուն կաղնին։

Մայթերի բարակ ձյունը մաքրվում էր սողացող քամուց։
Սողացող քամին մաքրում էր մայթերի բարակ ձյունը։

Ցորենի արտերը մեղմիկ օրորվում էին սարերից եկող սյուքից։
Սարերից եկող սյուքը մեղմիկ օրորում էր ցորենի արտերը։

Рубрика: Без рубрики, Հանրահաշիվ, Ինֆորմատիկա

Շաբաթվա առաջադրանքներ20․03-24․03

246. Ապացուցել, որ T-ն տրված ֆունկցիայի պարբերություն է․

ա) f (x) = sin 2x, T = π

sinx — T = 2π

sin 2x = π

բ) f (x) = cosx/3, T = 6π

cosx — T = 2π

2π : 1/3 = 6π

cosx/3 = 6π

գ) f (x) = 4 – tg x, T = π

tg x — T = π

4 – tgx = T = π

դ) f (x) = 2ctgx/2, T = 2π

ctgx — T = 2π

2 ⋅ 2π/2 = 2π

2ctgx/2 = T = 2π

ե) f (x) = sinx + ctgx, T = 2π

զ) f (x) = sin2x, T = π

248. Օգտվելով նախորդ առաջադրանքից ՝ գտնել ֆունկցիայի հիմնական պարբերությունը․

ա) y = sin2x

sinx — T = 2π

2π/2 = π

sin2x = T = π

բ) y = 3sinπx

sinx — T = 2π

T = 2π/π = 2

գ) y = tgπx

tgx — T = π

T = π/π = 1

դ) y = tg8x

tgx — T = π

T = π/8

ե) y = 2cos x/3 – 4

cosx — T = 2π

t = 2π/3 = 6π

զ) y = cos πx/6

cosx — T = 2π

t = 2π/π/6 = 12

249․ Ապացուցել, որ ֆունկցիան պարբերական է․

ա) y = sin2x + cos2x

sin 2x — T = 2π

cos2x — T = 2π

Ty = π

դ) ctgx + sin2x

ctgx — T = 2π

sin2x — T = π

2π + π = π

Ty = π

ե) sin2x + cos3x

sin2x — T = 2π

cos 3x — T = 2π

T = 2π

զ) ctgx/2 + tgx/3

T = 6π

Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

1․Հետևյալ բառերից կազմել նոր բառեր։
հոգեվիճակ,հոգեորդի,տարեվերջ, գինեվաճառ, ոսկեվառ, շիկահեր

հոգեհարազատ, իրավիճակ
հոգեբանական,որդիական
տարեցտարի,վերջաբան
գինեգործ,վաճառական
ոսկեգույն, վառվռուն
շիկահող, սևահեր

2․Ներգործական կառույցի նախադասությոնները դարձնել կրավորական

Մեղմ քամին շարժում է սաղարթները։
Սաղարթները շարժվում են մեղմ քամուց։

Կազմակերպությունը նրան համերգի է հրավիրում ։
Նա համերգի է հրավիրվում կազմակերպության կողմից։

Ֆիդայիները լուծեցին զոհված ընկերների վրեժը ։
Զոհված ընկերների վրեժը լուծվեց ֆիդայիների կողմից։

Ժողովուրդը իր հոժար կամքով ընտրել է նրան։
Նա ընտրվել է իր ժողովրդի հոժար կամքով։


Բացումը անընդհատ հետաձգում են։
Բացումը անընդհատ հետաձգվում է նրանց կողմից։

Рубрика: Հայոց պատմություն

Հայաստանը VIII-IX դարերում

Առաջադրանք՝

  • Ներկայացնե՛լ Հայաստանի իրավիճակը 8-րդ դարում:

700 թ․-ից հետո, երբ Հայաստանը վերջնականապես նվաճվեց, արաբները երկիրը ենթարկեցին հարկային ծանր լծի։ Հայաստանը կողոպտվում էր, տնտեսապես քայքայվում։ Ամբողջ արաբական տիրապետության ընթացքում, որը տևեց 200 տարի, երկրում ոչ մի շինարարական աշխատանք չկատարվեց։

Երկիրը կառավարելու համար արաբները նշանակում էին հատուկ պաշտոնյա, որին հայերեն անվանում էին <<ոստիկան>>։ Նրա նստավայրը Դվինն էր։ Կարևոր դիրք ունեին նաև գլխավոր հարկահանն ու փոստային ծառայության պետը, որը հետևում էր ոստիկանի գործողություններին և զեկուցում խալիֆին։ Ազդեցիկ դիրք ունեին նաև Հայոց իշխանը և կաթողիկոսը։

  • Որո՞նք էին արաբական տիրապետության քաղաքականության հիմնական ուղությունները։

Իրավիճակը դուր չէր գալիս արաբներին, և նրանք նվաճված երկրում իրենց իշխանությունը ամրապնդելու համար որոշեցին թուլացնել հայ նախարարների դիրքեը։ Գերվեցին և Սրաբիա տարվեցին Սմբատ Բագրատունին և կաթողիկոս Սահակ Ձորափորեցին։

703 թ․ հայերի դժգոհությունը մեղմելու համար Սմբատ Բագրատունին ազատ արձակվեց։ Ն ավերադառնալով խորհրդակցություն հրավիրեց, որտեղ որոշվեց իրենց ուժերով հեռանալ Բյուզանդիա։ Դրա արդյունքում արաբները սկսում են հետապնդել հայերին։ Հայկական ուժերը, իմանալով այդ մասին, բանակ են դնում Վարդանակերտ գյուղում։ Հայերը շեշտակի գրոհով անակնկալի են բերեցին արաբներին, որոնք խուճապահար նահանջեցին և սկսեցին անցնել Արաքսը։ Գետի սառույցը կոտրվեց և բազմաթիվ արաբներ իրենց վախճանը գտան գետի ջրերում։

Սպանվեց ատելի ոստիկան Աբդուլլան։ Սակայն ուժերն անհավասար էին և հայ իշխանները փորձեցին համերաշխության եզրեր գտնել արաբների հետ, սակայն ապարդյուն։

Վարդանակերտի պարտության վրեժը խալիֆայությունը որոշեց լուծել շատ ստոր ձևով։ Նախճավանի արաբ կառավարիչը իր մոտ կանչեց բազմաթիվ հայ նախարարների ՝ հայոց զորքին հաշվառելու և ռոճիկ տալու պատրվակով։ Խաբեությամբ ձերբակալելով վերջիններիս կենդանի-կենդանի հրկիզեցին։ Արաբները այդ արյունալի 705 թ․-ը անվանեցին <<Կրակի տարի>>։

Այս ապստամբությունից հետո արաբներն ավելի խստացրին իրենց տիրապետությունը Հայաստանում։ 725 թ․ Հերթ ոստիկանի օրոք անցկացվեց <<աշխարհագիր>>, որից բարձրացվեցին հարկերը, նախկինում տրվող ծխահարկից բացի այժմ հայերը պետք է վճարեին նաև հողահարկ և գլխահարկ ՝ ջիզե։ Դա նշանակում էր, որ այժմ հարկը պետք է վճարվեր ըստ արական շնչի։Ամենուր երկրի հողերից դուրս էր մղվում հայ բնակչությունը, փոխարինվելով արաբներով։ Արաբները զբաղվելով բացառապես անասնապահությամբ, ոչնչացնում էին այգիները, ցանքատարածություններն ու քաղաքները։

776 թ․-ին սկսվեց նոր և ամենամեծ ապստամբությունը։ Ապստամբության գլուխ կանգնեց Արտավազդ Մամիկոնյանը, որը թշնամիների դեմ պայքարելու պատրվակով ոստիկանից զենք ստացավ և Կումայրի գյուղում անսպասելի հարձակվեց արաբների վրա, խլեց հավաքած հարկերը և անցավ բյուզանդական կայսրության սահմանները։

Շուտով ապստամբների առաջնորդ դարձավ Մուշեղ Մամիկոնյանը։ Հայկական զորագունդը պաշարեց Կարին քաղաքը և քարանետ մեքենաներով մեծ վնասներ պատճառեց արաբներին։

775 թ․ արաբները անսպասելի հարձակումով ծանր պարտության մատնեցին քաղաքը գրավել ցանկացող հայերին, որոնց մի մասը խեղդվեց Վանա լճում։ Հաջորդ ճակատամարտը տեղի ունեցավ Արածանիի ափին, որտեղ բազմաքանակ և լավ մարզված արաբական բանակի առավելությունն ակնհայտ էր։

Рубрика: Без рубрики, Հայ ականավոր թագուհիներ

Խոսրովանույշ

Ներածություն

Ճանաչել հայոց թագուհիներին, իմանալ նրանց ներդրումը հայոց պետականության հզորացման և մշակույթի զարգացման գործում։

Հիմնական մաս `

Արշակունյաց թագավորության անկումից հետո Աղվանից երկրամասում կամ Հայոց Աղվանքում, որը հայտնի է նաև Հայոց Արևելից կողմանք անվամբ, Առանշահիկների տոհմը հոչակեց թագավորություն: Ըստ հայ մատենագիրների ՝ Առանշահիկների տոհմը սերում էր Հայկազուններից: Նրանցից առավել նշանավոր դարձավ Վաչագան Գ Բարևպաշտը (մոտ 487–510 թթ.), որի իշխանությունը տարածվում էր նաև Բուն Աղվանքի (Կուրի ձախ ափի) վրա։ Թագավորանիստը Գյուտական ավանն էր (այժմ ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում)։ Վաչագան արքան հայտնի դարձավ ոչ միայն շինարարական և բարեգործական բուռն գործունեությամբ, այլև «Սահմանադրութիւն կանոնական» կանոնագրքի ստեղծումով: Վաչագան Բարեպաշտի տիկինը Շուշանիկ թագուհին էր, «որ չափազանց հավատացյալ և բարեսիրտ մի կին էր» (Մովսես Կաղանկատվացի, «Պատմություն Աղվանից աշխարհի»,տացյալ և բարեսիրտ մի կին էր» (Մովսես Կաղան-գիրք Ա, գլ․ ԺԹ):

Հայոց Արևելից կողմանց թագավորությունը վերականգնվեց 894 թվականին, երբ Սմբատ I Բագրատունի արքան թագադրեց Համամ Բագրատունուն (Արևելցուն): Նրա տիկնոջ անունը չի պահպանվել, արքայի շիրիմի հարևանությամբ գտնվող նրա շիրմաքարին քանդակվել է թագուհու պատկեր ՝ առանց մակագրության։ Հայոց Արևելից կողմանց թագավորության հետագա դարերի պատմությունից մեզ հայտնի են սակավաթիվ տեղեկություններ թագուհիներ Դինարի (Համամ Արևելցու որդի Ատրներսեհի կինը), Սոփիի(տե՛ս Շահանդուխտ II-ի ակնարկում) և Արցախի արքա Հասան-Ջալալ-Դոլայի տիկին Մամքանի մասին(XIII դար):

Դարերի ընդմիջումից հետո Հայաստանի անկախ պետականությունը վերականգնվեց IX դարի երկ-րորդ կեսին ՝ Բագրատունիների գլխավորությամբ։ Ճակատագրական այդ քայլն իրականացրեց Աշոտ I Բագրատունին, որը նախ թագավոր ճանաչվեց Հայաստանի ավագանու և ժողովրդի կողմից 869 թվականին, ապա 885 թ. հասավ միջազգային ճանաչման ` թագ ստանալով Արաբական խալիֆաթից և Բյուզանդիայից։ Այս դարակազմիկ իրադարձության կերտման ժամանակ նրա անբաժան ուղեկիցն էր Կատրանիդե I թագուհին։ Ուշագրավ է, որ 879 թ. Գառնիի արձանագրության մեջ նա արդեն կրում է «Հայոց թազուհի» տիտղոսը, ինչը (Սևանի կղզու 874 թ. արձանագրության հետ միասին) ցույց է տալիս, որ անկախ միջազգային ճանաչումից, Աշոտ I–ը և Կատրանիդե I–ը երկրում ճանաչվում և մեծարվում էին իբրև թագավոր ու թագուհի: 

Հաղպատ վանական համալիր - Armenian Geographic
Հաղպատի վանական համալիրը

Խոսրովանուշ թագուհու պատկերով քարակոթողը Հաղպատում

Աշոտ I–ի հաջորդ Սմբատ I Տիեզերակալի կինը Շահանդուխտ թագուհին էր: Նրա մասին տեղեկանում ենք Սմբատ I–ի մի կոնդակից, որում հիշատակվում են նաև Վասպուրականի առաջին թագավոր Գագիկ Արծրունին և Թամար (Մլքի) թագուհին։

Աշոտ II Երկաթի կինը Առանշահիկ իշխան Սահակ Սևադայի դուստրն էր, որը Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի շնորհիվ մեր ժողովրդին հայտնի է «Սահականույշ» անվամբ, ինչը, սակայն, վավերական անուն չէ։ Քանի որ պատմական աղբյուրներից թագուհու անունը հայտնի չէ, Մուրացանը նրան անվանակոչել է ՝ ելնելով հին ու միջին դարերում տարածված սկզրունքից, ըստ որի ՝ դուստրերը կոչվում էին հոր անվանը «անույշ» կամ «դուխտ» հավելելով… 

Աշոտ Բ–ին հաջորդած Աբաս արքայի կինը վրաց Գուրգեն իշխանի դուստրն էր, որի անունը նույնպես չի պահպանվել։

Ի տարբերություն նախորդ թագուհիների ` Աշոտ III Ողորմածի տիկին Խոսրովանույշը հայտ-նի է մեծ գործերով, ուստի նրան հատուկ կանդրադառնանք ստորև։

Սմբատ II–ի թագուհու անունը չի պահպանվել: Ըստ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի ` արքան կնության առավ իր քրոջ աղջկան, ինչը մեծ մեղք էր համարվում, որի համար էլ Աստված մահվան դատապարտեց նախ կնոջը, ապա Սմբատ արքային («Պատմություն տիեզերական», հանդես Գ, գլ. ԻԹ)…

Բացառիկ բարեպաշտությամբ և մեծագործություններով հայտնի էր Գագիկ I-ի տիկինը ` Կատրանիդե II թագուհին, որին ևս կանդրադառնանք հատուկ ակնարկով։

Հովհաննես–Սմբատ Բագրատունու մասին հայտնի է, որ նա ունեցել է երկու կին։ Առաջինը հայազգի Թագուհի տիկինն էր: Երկրորդ կնոջ անունը չիպահպանվել. նա Բյուզանդիայի կայսր Ռոմանոս Արգիրոսի եղբոր դուստրն էր:

Անիի վերջին արքա Գագիկ II–ի կինը Դավիթ Անհողինի քույրն էր, ինչով էլ նաև բացատրվում է նրա հավակնությունը Անիի գահի նկատմամբ 1045 թ. հետո: Մեկ այլ տեղեկության համաձայն ` գահազրկումից և Պիզուն իբրև կալվածք ստանալուցհետո Գագիկ II–ն ամուսնացել է Վասպուրականի վերջին արքա Սենեքերիմ Արծրունու որդի Դավիթի դստեր հետ: Երկու կանանցից ոչ մեկի անունը չի պահպանվել։

Բագրատունյաց արքաների կատարած մեծագործությունների մասին խոսելիս առաջնահերթ պետք է նշել նրանց շինարարական հանճարը, որի նյութեղեն վկայությունները կանգուն են այսօր ` դիմագրավելով հազարամյա փորձություններին: Դարաշրջանի ճարտարապետության թագն ու պսակն, ինչ խոսք, Անին է ` հայոց հավերժական մայրաքաղաքը, որը թագավորության սիրտը դարձավ 961 թվականին։ Այն մայրաքաղաք հռչակեց և արագորեն կառուցապատեց Աշոտ III Ողորմածը (953–977 թթ.):

Անիի հիմնադիր – տիրակալն ուներ նույնչափ ստեղծագործ ու բարերար կողակից ` Խոսրովանույշ թագուհին, որը ևս մեր պատմության մեջ անմահացավ իր շինարարական մեծագործություններով:

Աղբյուրների համաձայն ` նա 957 թվականին հիմնեց Սանահինի վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցին, որի կառուցումն ավարտվեց 966 թվականին։ Համալիրի ամենահին ` Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել էր 928-944 թվականներին Աշոտ III Ողորմածի հոր ՝ Աբաս Բագրատունի արքայի օրոք: Սբ Ամենափրկիչը Սանահինի վանական համալիրի գլխավոր և մեծագույն կառույցն է:

Սանահինի վանքում ստեղծվել է «Քոթուկ» կոչվող ձեռագիր մի մատյան, որում դարեր շարունակ հավաքվել են վանական համալիրի մասին բազմատեսակ տեղեկություններ (պահվում է Երևանի Մատենադարանում, ձեռագիր N 3032): Վանքի մասին տեղեկությունների այդ կարևոր ժողովածուի էջերում Սբ Ամենափրկիչ եկեղեցու հիմնադրման մասին կա գեղեցիկ մի հիշատակագիր, որը գրվել է կառուցման ավարտից վեց տարի անց ` 972 թվականին։

Խոսրովանույշ թագուհու և Աշոտ III Ողորմածի որդիներ Սմբատ և Գուրգեն արքաների քանդակը Հաղպատում

Սանահինն ունեցել է բաձրագույն ուսումնական հաստատություն ՝ համալսարան, որը կարևոր դերակատարում է ունեցել ողջ Հայաստանի հոգևոր–մշակութային կյանքում։ Այնտեղ դասավանդել և ուսանել են միջնադարի մի շարք նշանավոր գործիչներ:

Հիմնադրումից կարճ ժամանակ անց Սանահինի վանական համալիրը դարձավ Տաշիր–Ձորագետի (Լոռու, Կյուրիկյան) թագավորության կարևորագույն կենտրոններից մեկը, նաև եպիսկոպոսանիստը (հոգևոր կենտրոնը), ինչը հաստատվեց Անիում իշխող Բագրատունյաց գերագույն արքայի հրովարտակով:

Երկրորդ խոշոր հիմնարկեքը Խոսրովանույշ թագուհին կատարեց Սանահինի կառուցումից տասը տարի անց: Նա 976 թվականին հիմնեց Հաղպատի վանական համալիրի առաջին և խոշորագույն եկեղեցին ՝ Սուրբ Նշանը։ Շինարարությունը տևել է բավականին երկար ` մինչև 991 թվականը: Ավանդության համաձայն ` այն կառուցել է դեռևս երիտասարդ, բայց տաղանդավոր Տրդատ ճարտարապետը, որը հետագայում պետք է զարդարեր Անի մայրաքաղաքը վեհաշուք կառույցներով։

Հաղպատի վանական համալիրին ևս վիճակված էր դառնալու միջնադարյան Հայաստանի հոգևոր–գիտակրթական կարևորագույն կենտրոններից մեկը: Հաղպատը ևս հայտնի էր իր բարձրագույն դպրոցով, այնտեղ դասավանդած և ուսանած նշանավոր գործիչներով, մատենադարանով, ինչպես նաև տեղում ընդօրինակված և նկարազարդված ձեռագրերով:

Թե՛ Սանահինը և թե՛ Հաղպատը Բագրատունյաց դարաշրջանից հետո մեծ ծաղկման հասան Զաքարյան իշխանապետության ժամանակաշրջանում։ Երկու վանական համալիրներում էլ դարեր շարունակ վառ պահվեց հայոց գիտության ու մշակույթիջահը: Եվ երկու վանական համալիրներն էլ 1996 թվականին ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային մշակութային ժառանգության «Արժեքների ցուցակ»–ում:

Սանահինի Վանք - Ուիքիփետիա
Սանահինի վանական համալիրը

Հաղպատի վանական համալիրի կառուցմանը զուգահեռ Խոսրովանույշ թագուհին նախաձեռնեց և իրականացրեց մեկ այլ մեծ աշխատանք։ 972 թվականին նա վերանորոգեց Սևանա կղզու վանական համալիրը.․․

Խոսրովանույշ թագուհուց մեզ է հասել երկու արձանագրություն ` Տեկորում և Թալինում։ Առաջին արձանագրությամբ (գրված Հայոց Մեծ թվականի ՆԻ(420) տարում, որ համապատասխանում է Քրիստոսի ծննդյան 971 թվականին) թագուհին սահմանում է Տեկորի հարկը: Երկրորդ արձանագրությունը, ցավոք, կիսատ է պահպանվել, այն նույնպես ինչ–որ հրամանի կամ որոշման արձանագրում է եղել։ Արձանագրության թվականը ՝ Հայոց Մեծ թվականի ՆԼ տարին, համապատասխանում է Քրիստոսի ծննդյան 981 թվականին, երբ Աշոտ Ողորմածն արդեն մահացած էր և թագավորում էր նրա որդի Սմբատ II–ը։ Ինչպես ճիշտ նկատվել է ժամանակին, թվականը պետք է լինի ՆԸ, որը Քրիստոսի ծննդյան 959 թիվն է։ Դա կա՛մ վրիպակ է, կա՛մ էլ ժամանակի ընթացքում ջնջվել է Ը տառի վերին մասնիկը` վերածվելով Լ–ի։ Վերջինս ավելի հավանական է թվում, քանի որ արձանագրությունը բավականին վնասված ու պակասավոր է:

Խոսրովանույշ թագուհու 

արձանագրությունը Թալինից

Հաղպատի վանական համալիրում պահպանվել է իր չափերով աչքի չընկնող մի քարակոթող, որտեղ կնոջ գեղեցիկ մի քանդակ է ՝ գլխավերևում Խոսրովանույշ թագուհու անվան նշումով։ Կոթողն այսօր թագուհու երկու որդիների ` Սմբատ և Գուրգեն արքաների քանդակին նայող կողմում է. խորհրդանշական է, քանզի թագուհին վեհաշուք տաճարները կառուցել է «վասն արևշատութեան որդւոցն խրոց»։

Եզրակացություն ՝

Արշակունյաց թագավորության անկումից հետո Հայոց Աղվանքում Առանշահիկների տոհմը հոչակեց թագավորություն: Ըստ հայ մատենագիրների ՝ Առանշահիկների տոհմը սերում էր Հայկազուններից: Անիի առաջին տիրուհին դարձավ շինարար, ստեղծագործ և բարեշնորհ Խոսրովանույշ թագուհին․.․Աղբյուրների համաձայն Խոսրովանույշ թագուհին 957 թվականին հիմնեց Սանահինի վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցին։ 

Գրականություն ՝

Արտակ Մովսիսյան <<Հայ ականավոր թագուհիներ>>, Երևան, 2014

Рубрика: Հանրահաշիվ, Ինֆորմատիկա

Շաբաթվա առաջադրանքներ 13․03-17․03

236. ա) y = x2 + 7x + 8

սահմանափակ ներքևից

բ) y = 6x – x2 – 5

սահմանափակ վերևից

գ) y = x2 + 4x – 1, x ∈ [- 6; 10]

սահմանափակ

դ) y = (x + 1)3 – 5, x ∈ (3; 9)

անսահմանափակ

237. ա) y = 1/x – 1

անսահմանափակ

բ) y = 1/x + 1, x ∈ (- 1; ∞)

սահմանափակ

գ) y = 1/2x2 – 4x + 4

սահմանափակ և՛ վերևից, և՛ ներքևից

գ) y = 1/6x – 7 – 4x2

սահմանափակ և՛ վերևից, և՛ ներքևից

238. Գտնել ֆունկցիայի մեծագույն և փոքրագույն արժեքները և նշել կետերը, որտեղ ֆունկցիան ընդունում է այդ արժեքները․

ա) y = 2x2 + 6x – 4

2x2 + 6x – 4 = 0

x2 + 3x – 2 = 0

D = 9 + 8 = 17

xmin = – 3

y(- 3) = 18 – 18 – 4 = – 4

մեծագույն արժեք չունի

բ) y = 2x – x² – 1

x² + 2x – 1 = 0

– (x² – 2x + 1) = 0

-(x -1) ² = 0

x = 1

y (1) = 0

փոքրագույն արժեք չունի

գ) y = 15 cos (3x) 0° = 2πk / 3; K∈Z

y = y ( π + 2πk/ 3) = 15 ⋅ (-1) = -15 ; K∈Z 180° = π + 2πk/3; K∈Z

ymax = y ( 2πk/3) = 15 ⋅ 1 = 15 ; K∈Z

239.

ա) max = 5

min = – 4

բ) max = 6

min = – 3

գ) max = 6,1

min = 0