Рубрика: Без рубрики, Հայ ականավոր թագուհիներ

Կատրանիդե II

Ներածություն՝

Նախագծի ընթացում ուսումնասիրում ենք Հայ թագուհիներին, որոնց մասին դասագրքերում շատ քիչ տեղեկություններ կան, այդ նպատակով ուսումնասիրում ենք Հայ թագուհիներին ծանոթանալով նարնց գործունեության և կյանքի հետ, հասկանալ թե ինչով են օգտակար եղել պատերազմների, արքաներին, ժողովրդի, իր երկրի համար։


Մեր թագուհիների շարքում ուրույն տեղ է զբա- ղեցնում Կատրանիդե II–ը՝ Գագիկ I–ի տիկինը: Նա ծնվել և մեծացել էր արքայական ընտանիքում, դուստրն էր Սյունյաց արքա Վասակ I–ի և թագուհի Շահանդուխտ II–ի, որի արժանավոր ժառանգը եղավ նաև իր` մեծագործություններով, երբ դարձան Անիի մեծ տիրուհին: Այդ պատճառով նրա ավագ որդի և հաջորդ Սմբատ II Տիեզերակալը (977-990 թթ.) ընդարձակեց քաղաքը կառուցելով Անիի նոր պարսպաշարը, որ գիտության մեջ կոչվում է հենց նրա անվամբ: Սմբատը նախաձեռնեց նաև Անիի Կաթողիկե Մայր տաճարի շիանանարությունը,որը սկսվեց 989թվականին։ Արքայի անսպասելի մահը, սակայն, կանգնեցրեց այդ խոշոր ձեոնարկը: Գահ բարձ րացավ նրա եղբայր Գագիկ 1–ը (990–1020 թթ.), որը, դատելով մատենագիրների հաղորդումնե րից, գահ բարձրանալուց կարճ ժամանակ անց կնության առավ Սյունյաց Վասակ արքայի դուստր Կատրանիդեին։ Հենց նա էլ հանձն առավ այդ չափազանց պատասխանատու գործն ավարտին հասցնելը։



1001 թվականին ավարտվում է Անիի Կաթողիկե Մայր տաճարի կառուցումը«հրամանաւ և արդե ամբքն Կատրամիդեայ թագուհւոյ»: Ավանդազրույցի համաձայն գործն ավարտին հասցնելու համար թագուհին չի խնայել, նույնիսկ իր հարսանեկան օժիտն ու նվերները: Դեպի երկինք բարձրացող վեհաշուք կառույցն իրականություն դարձավ հանճարեղ Ճարտարապետ Տրդատի ջանքերով: Անիի Կաթողիկե Մայր տաձարը դարձավ մայրաքաղաքի գլխավոր զարդերից մեկը: Այն թագավորության մեծագույն քրիստոնեական տաճարն էր:





Ինքը` Կատրանիդե II թագուհին, չափազանց համեստ է ներկայացնում իր կատարածը։ Մայր տաճարի հիմնադրման արձանագրության մեջ նա բարեխղճորեն նշում է, որ տաճարի հիմնարկեքը կատարել է Սմբատ արքան, իսկ ինքն իր՝ արքա ամուսնու հրամանով կանգնեցրել է «տուն Աստուծոյ նորոգ ե կենդանի ծնունդ հոգե:որ եւ արձան մշտնջենաւոր… Արձանագրությունը բավականին հետաքրքիր վկայություն է նաև տոմարագետների համար: Միայն Անիի Կաթողիկե Մայր տաՃարի կառուցումն էլ բավական էր, որ Կատրանիդե թագուհին հավերժորեն մնար մեր պատմության մեջ։ Սակայն դա թագուհու միակ հիշատակված գործը չէ։

Խծկոնքի վանական համալիրը XX դարի սկզբին դեռևս կանգուն էր իր հինգ եկեղեցիներով: Դրանցից հնագույնը Սբ Կարապետ կամ Հովհաննես Առաքյալ եկեղեցին էր, որի կառուցումը, դատելով Ճարտարապետական առանձնահատկություններից, տեղի է ունեցել VII կամ X դարում:

Անիի վերջին հզոր տիրակալի` Գագիկ 1-ի մեծ սիկինն արժանացել է ժամանակակիցների սիրուն և մեծ հարգանքին: Թերևս թագուհու ունեցած մեծ հեղինակության պատճառով է նա «սեփականացվել»օտարների կողմից:

Աղբյուրներում պահպանվել են հաղորդումներ, թե նա դուստրն էր վրաց Գեորգի թագավորի կամ Բյուզանդիայի կայսեր, որոնք, իհարկե, հերքվում են նրա իսկ թողած արձանագրու թյունների հաղորդումներով։

_________________________________________

Ամփոփում
նախագծի ընթացքում ծանոթացա կատրանիդե II թագուհու հետ, մեծ գործունեություն է ծավալելել Կատրանիդե II-ը՝ հիմնելով Անի վանական եկեղեցին, նվիրաբերել իր ունեցվածքը (օժիտը) եկեղեցին կառուցելու համար։

Թագուհու մասին 3 նախադասությամբ՝
Պատասխանատու է իր առաջ դրված աշխատանքի հանդեպ։
Գործը մինչև վերջ հասցնելու համար չի խնայել ոչինչ։
Մեծացել է արքայական ընտանիքում, եղել է Վասակ 1-ինի և Շահանդուխտի 2րդի դուստրը։

Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

Տրված գոյականները դարձնել ածական , ածանցավորների օգնությամբ։

Երևան-երևանյան

Տուն- տնական

Խիղճ -անխիղճ

Նոր Զելանդիա -Նոր Զելանդյան

Ծով-ծովային

Երկինք-երկնային

Սենյակ-սենյակային

Գույն- գունավոր

Ամպ-ամպոտ

Մրցանակ-մրցանակային

Գրել միասին , առանձին կամ գծիկով

Տարեցտարի, ամենաբախտավոր, քույր ու եղբայր, բաց դարչնագույն, հեռավորարևելյան, բրոնզեդարյան , ուս ուսի, մեջք մեջքի , կողք կողքի, ի գիտություն, ի փառս , իհարկե, իզուր, իսպառ, գոռուն- գոչյուն, փոխգնդապետ, փոխնախարար, ծաղկից ծաղիկ, գյուղից գյուղ,

Գրել տրված բառերի հոմանիշները։

Ամբարտավան-գոռոզամիտ,սնապարծ, անամոթ-պնդերես,լպիրշ իրազեկ-տեղյակ,բանիմաց, թիկնեղ- հաղթանդամ,մարմնեղ, ոլորուն-գալարուն,ոլորապտույտ

Ոխակալ-քինոտ, քինախնդիր,խուճապ- իրար անցում, խառնաշփոթ, անձնուրաց-բոլորանվեր,ինքնազոհ, բանսարկու- զրպարտիչ,չարախոս, ընպաման-սկահակ,բաժակ