Рубрика: Հայ ականավոր թագուհիներ

Փառանձեմ

Ներածություն ՝

Ճանաչել հայոց թագուհիներին, իմանալ նրանց ներդրումը հայոց պետականության հզորացման և մշակույթի զարգացման գործում։ Ճանաչել Հայկազուն–Արտաշեսյանների պատմական ժամանակաշրջանը։

Հայկազուն–Արտաշեսյանների Մեծ Հայքի թագավորության կողքին գոյություն ունեցող Փոքր Հայքի թագավորությունից որևէ թագուհու անուն մեզ չի հասել։ Ծոփքի թագավորությունից (Ք. ա. 194–94 թթ.) հայտնի է միայն Անտիոքիսը ՝ Ծոփքի արքա Քսերքսես Երվանդականի կինը, որը Սելևկյան արքա Անտիոքոս IV–ի քույրն էր: Վերջինս Ք. ա. 164 թ. արշավեց Մեծ Հայքի ու Ծոփքի դեմ, որի ժամանակ իր քույր Անտիոքիսի միջոցով դավադրաբար կազմակերպեց նրա ամուսին Քսերքսեսի սպանությունը…

Անհամեմատ լավ են պահպանվել Կոմմագենեի թագավորության (Ք. ա. 163 – Ք. ծ. 72 թթ.) թագուհիների անվանումները, նաև նրանց գործերի մասին վկայությունները: Հայտնի են Կոմմագենեի թագուհիներից վեցի անունները։ Նրանց մասին տեղեկությունները, ինչպես նաև այդ հայկական թագավորության ողջ պատմությունը, մեզանում պետք է դառնան հատուկ հրապարակման նյութ։

Հայկազուն–Արտաշեսյանների հարստության անկումով չվերացավ Մեծ Հայքի թագավորությունը։ Շուրջ կես դար տևած դրածոների իշխանությունից և 52–66 թթ. մղված պայքարից հետո Մեծ Հայքի գահին հաստատվեց Արշակունիների հարստությունը, որն անկում ապրեց 428 թվականին։

I–V դարերի ընթացքում հայտնի են Մեծ Հայքի գահի մեկ տասնյակից ավելի տիրուհիներ, ընդ որում ՝ նրանց մի մասի վերաբերյալ պահպանվել են տեղեկություններ, սակայն հատնի չեն նրանց անունները:

Այդպիսի «անանուն» թագուհիներից պետք է հիշատակել Տրդատ I–ի տիկնոջը «պայծառափայլ թագուհուն», որին, ըստ արքայի թողած հունարեն արձանագրության, նվիրվել է Գառնիի ամրոցը:

Հայտնի չէ նաև Խոսրով I–ի (198–216 թթ.) տիկնոջ անունը, որը Հռոմի Կարակալա կայսեր կողմից բանտարկվել էր ամուսնու հետ միասին: Կարակալայի մահից հետո գահ բարձրացած Մակրինոս կայսրը, գիտակցելով իր նախորդի սխալը, ոսկե թագ ուղարկեց բանտում մահացած Խոսրով I–ի որդի Տրդատ II–ին ճանաչելով նրան Մեծ Հայքի արքա, և ազատեց Խոսրով I–ի տիկնոջը (Տրդատ II–ի մորը), որը 11 ամիս մնացել էր բանտարկված։

Նման ճակատագիր է ունեցել նաև Տիրան արքայի (338–350 թթ.) կինը (նրա անունը ևս անհայտ է), որն ամուսնու իշխանության վերջում նրա հետ գերվել է, ապա միասին վերադարձել են պարսկական գերությունից։

Անհայտ է մնում նաև Խոսրով Կոտակի տիկնոջ անունը, որն, ըստ Փավստոս Բուզանդի, հեթանոսների միջոցով փորձել է դավադրություն կազմակերպել Վրթանես եպիսկոպոսապետի դեմ, ինչը, սակայն, ձախողվել է…

Մեծ Հայքի թագուհիներից առաջին դարում անվանապես հայտնի են Զենոբիան և Օփգալլին, երկուսն էլ ՝ Հռոմի դրածո արքաների կանայք։ Զենոբիան Հռոմի դրածո Հռադամիզդի (51–54 թթ., ընդհատումով) կինն էր, որը վրացական արքայա-տան ներկայացուցիչ էր։ Օիգալին Տիգրան Զ–ի(60–62 թթ.) կինն էր: Իբրև Մեծ Հայքի թագուհի ՝ նրանց կատարած գործերի մասին որևէ տեղեկություն չի պահպանվել։

Տրդատ III Մեծի (298–330 թթ.) տիկին Աշխենը դուստրն էր ալանների թագավոր Աշխադարի: Նա արքայաքրոջ ՝ Խոսրովիդուխտի հետ միասին հանդես է գալիս քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների ժամանակ: Հայտնի է, որ կյանքի վերջին տարիներին, հետևելով ամուսնու օրինակին, հրաժարվել է արքունական կենցաղից և աշխարհաթող եղել։ Հայոց եկեղեցին նրան դասել է սրբերի շարքին․ նրա, Տրդատ Մեծի և Խոսրովիդուխտ կույսի հիշատակը տոնվում է միասին (Հոգեգալուստին հաջորդող 5–րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը):

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ամենահայտնի թագուհին Փառանձեմն է ՝ Արշակ II–ի կինը, որի կյանքին ու գործերին կանդրադառնանք ստորև:

Արշակ II–ի երկրորդ կինն Օլիմպիան էր ՝ Հոոմի Կոստանդիոս կայսեր ազգականուհին, ով հայոց արքունիքում դավադրության զոհ դարձավ:

Արշակ II–ի որդու ՝ Պապ թագավորի կինն էր Զարմանադուխտը, ով Պապին հաջորդած Վարազդատ Արշակունի արքայի գահընկեցությունից հետո սպարապետ Մանվել Մամիկոնյանի հետ դարձավ երկրի ու մանկահասակ արքայազններ Արշակի (Արշակ Գ) ու Վաղարշակի խնամակալը։

Արշակ III–ի (378–389 թթ․) կինը դարձավ սպարապետ և խնամակալ Մանվել Մամիկոնյանի դուստր Վարդանդուխտը։ Անունից և ծագումից բացի ՝ այս թագուհու մասին ոչինչ չի պահպանվել։

Արշակունյաց թագավորության վերջին հայտնի թագուհին Զրվանդուխտն է ՝ Հայոց Խոսրով արքայի (387–389, 416 թթ.) կինը, որը պարսից արքա Շապուհ III–ի (383–388 թթ.) քույրն էր։

Փառանձեմը ոչ միայն Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ամենահայտնի թագուհին է, այլև մեր պատմության ամենաակնառու դեմքերից մեկը։ Նրա մասին մատենագիրները տեղեկություններ են հաղորդում մինչևամուսնական տարիքից մինչև նահատակությունը։

Առաջին վկայությունները վերաբերում են նրա ծագմանը: Նա Սյունյաց նախարարական տոհմից էր ` դուստրն Անդոկ (Անտիոք) Սյունիի, որը IV դարի հայ իրականության ակնառու դեմքերից մեկն էր: Օրիորդ Փառանձեմը «շատ հռչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ»: Նա ամուսնանում է Արշակ II արքայի եղբորորդի Գնել Արշակունու հետ, կազմում նրա հետ փոխադարձ սիրով ստեղծված ընտանիք։

Իշխանուհու բացառիկ գեղեցկությունն ու հմայքը բավականին արագ փոխեցին նրա կյանքի ընթացքը: Ըստ մատենագիրների ` նրան սիրահարվում է Գնելի հորեղբորորդին ` Տիրիթը, որն էլ դավեր է նյութում Գնելի դեմ: Նա կարողանում է թագավորին համոզել, թե Գնելը պատրաստվում է գրավել Մեծ Հայքի գահը, որն էլ պատճառ է դառնում, որ թագավորը հանձնարարի սպանել նրան։

Պատմական վավերագիր

Այն ժամանակները Սյունյաց նախարարներմարից մեկը ՝ Անդովկը, մի գեղեցիկ դուստր ուներ Փառանձեմ անունով, որ շատ հռչակված էր իր գեղացկությամբ և պարկեշտությամբ։ Ապա Գնել պատանին ՝ թագավորի եղբորորդին, նրան կին առավ։ Այս աղջկա գեղեցկությունը շատ հռչակվեց ու տարածվեց և հնչեց զանազան վայրերում: Հիմա համբավից բորբոքված ՝ Տիրիթը ` Գնելի մյուս հորեղբորորդին, սիրահարվեց իր հարսին․․․ այնուհետև սկսեց հնարքներ մտածել այդ կնոջ ամուսնուն կորցնելու ` հուսալով, թե գուցե կարողանա հետո նրա կնոջը հափշտակել:

Տիրիթն սկսեց նենգավոր հնարքներ մտածել․ վարձում էր շատ օգնականներ ու գործակիցներ, որոնցով կարողանա իր չարախոսությունն առաջ տանել: Եվ Գնելի մասին սուտ մատնություններ էր նենգորեն հաղորդում Արշակ թագավորին, թե Գնելը մտադրություն ունի թագավորելու և քեզ սպանելու.․․

Ուստի թագավորը Գնելի նկատմամբ ոխով լցվելով ` հալածում էր նրան և երկար ժամանակ նենգավոր խորհուրդ էր մտածում նրա դեմ․․․

Փավստոս Բուզանդ

«Հայոց պատմություն»

(դպրություն Դ, գլ. ԺԵ)

Արշակ II–ի համար խիստ անհանգստացնող էին Տիրիթի բերած փաստարկները: Ուստի նա հրավիրեց Գնելին միասին անցկացնելու նավասարդյան տոները, սակայն հենց այդ ժամանակ էլ իրականացրեց նրա դավադրական սպանությունը։

Ըստ Փավստոս Բուզանդի Փառանձեմն ականատես եղավ ամուսնու դեմ կատարված դավադրությանը։ Սիրող կինը փորձեց փրկել իր ամուսնուն ՝ դիմելով կաթողիկոսի միջնորդությանը: Սակայն Արշակ II–ը կանգ չառավ անգամ Ներսես Մեծի միջամտության պարագայում:

Պատմական վավերագիր

Իսկ Գնելը եկավ Կուաշ ավանը ՝ Արագած լեռան ստորում, իր կուրացած Տիրան պապի մոտ, որ դեռ կենդանի էր: Տիրանը դառնապես ողբաց իր Տրդատ որդուն ՝ Գնելի հորը ՝ ինքն իրեն պատճառ համարելով նրա սպանվելուն: Ուստի Գնելին է տալիս իր բոլոր ունեցածը և կալվածները, գյուղեր և դաստակերտներ, և հրամայում է հենց նույն Կուաշ ավանում բնակվել։ Այնուհետև Գնելը կին է առնում մի ոմն Փառանձեմի ` Սյունյաց ցեղից, և թագավորավայել հարսանիք անելով ` առատ-առատ պարգևներ է տալիս նախարարներին.․․

Այստեղ ահա Տիրիթն առիթ գտավ քսության: Նա եկավ թագավորի մոտ իր բարեկամ Վարդա-նի հետ, որ թագավորի զինակիրն էր ` Մամիկոնյան տոհմից, և ասում են. «Մի՞թե չգիտես, որ Գնելը միտքը դրել է քեզ սպանել և քո փոխանակ թագավորել».․․

Արշակն, այս բանին հավատալով, նույն Վարդանին ուղարկում է Գնելի մոտ…

Մովսես Խորենացի.

«Հայոց պատմություն»

(գիրք Գ, գլ. ԻԲ)

Рубрика: Հայ ականավոր թագուհիներ

Շահանդուխտ II

Ներածություն

Ճանաչել հայոց թագուհիներին, իմանալ նրանց ներդրումը հայոց պետականության հզորացման և մշակույթի զարգացման գործում։ Ճանաչել Բագրատունիների պատմական ժամանակաշրջանը։

Բագրատունյաց դարաշրջանի կրտսեր թագավորություններից մեկն էլ ստեղծվեց Սյունիքում 987 թվականին։ Այն գոյատևեց մինչև 1170 թվականը։

Սյունիքի թագավորության թագուհիները ևս հայտնի են իրենց շինարարական աշխատանքներով ու բարեգործությամբ։ Թագավորության հիմնադիր Սմբատ I Սյունի արքայի (987 – 998 թթ․) կինը ՝ Շահանդուխտ I թագուհին, դուստրն էր Աղվանից (Հայոց Արևելից կեղմանց) Սևադա իշխանի։ Նա նվիրեց Տեղ գյուղը Տաթևի վանքին 998 թ․, 1000 թ․ կառուցեց Որոտնավանքը (Վաղատնի վանքը), ուր և թաղված է ինքը։ Թագուհու մահվանից հետո ՝ 1006 թ․, նրա որդի Սևադան վանքը հարստացրեց նոր շինություններով։

Որոտնավանք - Ուիքիփետիա
Որոտնավանք (Վաղատնի վանք)

Սյունյաց աշխարհի հաջորդ հայտնի թագուհին Հրանուշն էր ՝ Սմբատ II Սյունի արքայի (1040 – 1051 թթ․) կինը, որը Լոռու արքա Դավիթ անհողին Բագրատունու դուստրն էր։

1040 թ․ նոր գահ բարձրացած Սմբատ II-ն Անիի արքա Հովհաննես-Սմբատի միջնորդությամբ 2000-անոց զորքով մասնակցում է Լոռի ներխուժած Շադդադյան Աբու-լ-Ասվարի ջախջախմանը ՝ օգնության հասնելով Տաշիր-Ձորագետի արքա Դավիթ Անհողինին։ Հավանաբար, այդ ժամանակ էլ տեղի է ունեցել Սյունյաց արքայի և Լոռու արքայադստեր ամուսնությունը։ Դառնալով Սյունյաց տիրուհի ՝ Հրանուշը չի կտրվել հայրենի չքնաղ Լոռվա աշխարհից, որի վկայություններն են Սանահինի վանքի արձանագրությունները։ Դրանք թողնվել են թագուհու կողմից Սբ Գրիգոր Լուսավորիչ փոքրիկ եկեղեցու և գրատան կառուցման (1061 և 1063 թթ․) առթիվ։ Հրանուշ թագուհու տապանաքարը գտնվել է Կապանի արքայական հանգստարանում ՝ Վահանավանքում ՝ Սմբատ II և Գրիգոր I արքաների տապանաքարերի միջև։ Տապանաքարին միայն թագուհու անունն է ՝ պարզ գրությամբ․․․

Սյունյաց հաջորդ թագուհին Շահանդուխտ II-ն է ՝ Գրիգոր I Սյունի արքայի ( 1051 – 1072 թթ․) կինը, որին հատուկ կանդրադառնանք ստորև։

Սյունյաց վերջին երկու թագուհիների անունները կապված են մեկ անձի ՝ Սյունիքի վերջին արքա Հասան Խաչենցու (1166 – 1170 թթ․) հետ։ Սյունիքի նախավերջին արքա Գրիգոր II-ը և նրա եղբայր Սմբատը մահացան 1166 թվականին ՝ չթողնելով արու ժառանգներ։ Գրիգոր II-ի դուստրը ՝ Կատան, ամուսնացել էր Խաչենի իշխան Հասան Գեռաքարեցու հետ։ Վերջինս էլ Գրիգոր II-ի մահվանից հետո դարձավ Սյունիքի վերջին թագավորը (1166 – 1170 թթ․): Անզոր լինելով պաշտպանել Սյունիքը ՝ Հասան Խաչենցին ընտանիքով հեռացավ Արցախ․ 1170 թ․ անկում ապրեց Սյունիքի թագավորությունը։

Տաթևի Վանական Համալիր - Տաթևի Ճոպանուղի - Տաթևեր
Սյունյաց աշխարհի զարդը ՝ Տաթևի վանական համալիրը

Սյունիքի վերջին արքա Հասան Խաչենցու երկրորդ կինը Մաման էր ՝ Կյուրիկե III-ի դուստրը։ Նա Հասան Խաչենցու հետ գնաց Դադիվանք, ուր երկուսն էլ կրոնավոր դարձան 1182 թվականին․․․

Իր գործերով, նաև Սյունիքի թագավորության կյանքում ունեցած դերակատարմամբ առավել աչքի է ընկնում Շահանդուխտ II թագուհին ՝ Գրիգոր I Սյունի արքայի կինը։ Նա Աղվանից (Հայոց Արևելից կողմանց) արքա Սահակ Սևադա II-ի և թագուհու դուստրն էր, ինչի մասին վկայում են նաև Վահանավանքից հայտնաբերված արձանագրությունները և Սյունյաց ականավոր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։

Շահանդուխտ II թագուհին կարևոր դերակատարում է ունեցել Սյունյաց թագավորության քաղաքական կյանքում։ Նա, ինչպես նշվեց, Գրիգոր I Սյունի արքայի կինն էր, որն անզավակ մահացավ 1072 թվականին։ Ուշագրավ է, որ Գրիգոր I Սյունի թագավորի մահվանից հետո Սյունյաց ազնվականության որոշմամբ թագավոր է հռչակվում Շահանդուխտ թագուհու կրտսեր եղբայր Սենեքերիմը ( 1072 – 1094/1096 թթ․): Սա խոսում է այն մասին, որ Արցախ աշխարհի արքայադուստրը հասցրել էր սիրվել ու մեծ հարգանք վայելել Սյունիքում, միայն նրա հեղինակության շնորհիվ կարող էր կատարվել գահաժառանգման հարցի նման լուծումը, մանավանդ որ արքայազնը տակավին մանկահասակ էր։

Պատմական վավերագիր

Գրիգորն իրեն կին էր վերցրել ամենայրհնյալ, խորահավատ բարեպաշտուհի Շահանդուխտին ՝ Աղվանից տնից, նրանց թագավորազն մեծ իշխան Սևադայի դստերը։ Նրանք անզավակ էին, և թագավորությունը մնալու էր առանց ժառանգորդի։ Ապա իշխանների հետ խորհուրդ անելով ՝ Աղվանքից բերում են նույն Շահանդուխտի եղբայր, թագավորազն մանուկ Սենեքերիմին ՝ խիստ գեղեցիկ տեսքով, առողջ կազմվածքով, իմաստուն և հանճարեղ, այլև Աստծուց երկյուղած։ Սրան դարձնում են իրենց թագավորության ժառանգորդ։

Ստեփանոս Օրբելյան․

<<Սիսական նահանգի պատմություն>> (գլ․ ԾԹ)

Շահանդուխտ թագուհին կարևոր դերակատարում է ունեցել նաև իր եղբայր Սենեքերիմի թագավորության ժամանակաշրջանում, ինչի մասին վկայում են և՛ վիմագիր արձանագրությունները, և՛ Ստեփանոս Օրբելայնը։ Սակայն դրանով ևս չի ավարտում նրա քաղաքական գործունեության պատմությունը։ Եղբոր` Սենեքերիմ արքայի մահից հետո (1094 կամ 1096 թ.)` մինչև եղբորորդու՝ Գրիգոր II արքայի (1094/1096 – 1166) չափահաս դառնալը, Շահանդուխտ II–ը եղել է թագավորության փաստացի կառավարիչը։

Մեզ հայտնի է նաև Շահանդուխտ II–ի մահվան տարեթիվը: Ստեփանոս Օրբելյանի հաղորդման համաձայն` Հայոց Մեծ տոմարի «…հինգ հարյուր վաթսունհինգ թվականին մեծ ճգնությամբ վախճանվեց սուրբ թագուհի Շահանդուխտը ՝ Սենեքերիմ թագավորի քույրը» («Սիսական նահանգի պատմություն», գլ․ ԿԱ): Դա Քրիստոսի ծննդյան 1116 թվականն էր։

Փաստորեն, դառնալով Սյունիքի արքա Գրիգոր I-ի (1051 – 1072 թթ․) թագուհին ՝ Շահանդուխտ II–ը շուրջ կես դար կարևոր դեր է խաղում թագավորության կյանքում ` մնալով Սյունյաց աշխարհի մեծ տիրուհին…

Խիստ բեղմնավոր էր նաև թագուհու շինարարական ու բարեգործական գործունեությունը, որի համար նա արժանացել է «ամենաօրհնյալ», «խորահավատ բարեպաշտուհի», «երանելի և սուրբ թագուհի» պատվատիտղոսներին։

1086 թ. Շահանդուխտ թագուհին իր քույր Կատայի հետ կառուցում է Վահանավանքի Սբ Աստվածածին տաճարը, որտեղից գտնվել է նրանց արձանագրությունը։ Կարդում ես արձանագրությունը` հիացմունք ու զարմանք ապրելով ազնվազարմ տիկնանց մտքի ու հոգու վեհությունից. մարմնավոր ժառանգ չունենալով ` նրանք հոգևոր տաճար են կառուցում ` իբրև մշտնջենական ժառանգություն իրենց երկրին…

րած այդ թագուհիներից ամենաականավորը Շահանդուխտ II–ն էր…

Եզրակացություն ՝

3 նախադասությամբ

Թագուհին ՝ Գրիգոր I Սյունի արքայի կինն էր, նա Աղվանից արքա Սահակ Սևադա II-ի դուստրն էր, Սենեքերիմ արքայի քույրը։ Մարմնավոր ժառանգ չունենալով ` թագուհին և իր քույրը կառուցում են Սբ Աստվածածին տաճարը, իբրև մշտնջենական ժառանգություն իրենց երկրին… Սենեքերիմն ու իր քույրը բազում արդյունավետ գործեր կատարեցին, երևելի շինարարություններ արեցին Հովհաննու վանքում, նաև բազմաթիվ պարգևներ ու տիրույթներ ընծայեցին Տաթևի սուրբ կենտրոնական աթոռին․․.

Գրականություն ՝

Արտակ Մովսիսյան <<Հայ ականավոր թագուհիներ>>, Երևան, 2014

Рубрика: Հայ ականավոր թագուհիներ

Թամար

Գագիկ Արծրունու առաջին կնոջ անունը, որը Գրիգոր Աբուհամզա իշխանի դուստրն էր։ Արքայի երկրոր կինը դարձավ Սմբատ I արքայի եղբայր Շապուհ Բագրատունու դուստր Թամարը, որը հայտնի է նաև Մլքե (արաբերեն «թագուհի»)անվամբ։ Դատելով փաստերից Մլքե (Թամար) թագուհին մեծ մասնակցություն է ունեցել թագավորության կառավարման կյանքում։ Նա 912 թվականից առաջ Վարագա ուխտի մեջ կառուցել է Սբ Աստվածածին եկեղեցին։ Եկեղեցու շինարարության մասին թագուհին թողել է հիշատակություն մի ձեռագիր Ավետարանում, որը գիտության մեջ հայտնի է նրա անվամբ։ Դատելով թվականից կարելի է եզրակացնել,որ եկեղեցու կառուցումը Թամար (Մլքե) Բագրատունին ձեռնարկել է ի նշանավորումն Գագիկ Արծրունու թագավոր հռչակվելու։ Ընդ որում ` կառույցն իրականացվել է թագուհու «ձեռքով և ծախսով»…

Թամար (Մլքե) թագուհին հայագիտության մեջ նշանավոր է հատկապես իր անվամբ հայտնի դարձած ձեռագիր Ավետարանով, որը պատկերազարդվել է դեռևս 862 թվականին։ Բարձրարժեք մանրանկարներով ձեռագիրը գողացվել է Վարագա վան-
քից։ Սակայն Թամար (Մլքե) թագուհին փրկագնել է այն 922 թ. և նվիրել վանական համալիրում իր իսկ կառուցած Սբ Աստվածածին եկեղեցուն։ Ձեռագրում
թագուհին թողել է հիշատակագիր, որ նշվեց վերևում: Այդքանով, սակայն, չի ավարտվում ձեռագրի «ոդիսականը». 1208 թվականից սկսած այն բազմիցս
առևանգվել է, փրկագնվել և կրկին վերադարձվել եկեղեցուն (ձեռագրի հիշատակարանում պահպանվել է նման իրադարձությունների յոթ վկայություն)։
1830 թվականից ձեռագիրը նվիրվել է Վենետիկի Մխիթարյան մատենադարանին, որտեղ պահվում է մինչ օրս (ձեռագիր N 1144/86):
«Մլքե թագուհու Ավետարանն» ունի 464 մագաղաթյա թերթ և գրված է մեսրոպյան բոլորանկյուն երկաթագրով: Այն մինչ օրս հայտնի ամենահին պատկերազարդ հայերեն Ավետարանն է։

Թամար (Մլքե) թագուհին հիշատակվում է երկու կոնդակներում, որոնցից առաջինը վերաբերում է նրա և Գագիկ Արծրունու արքայական գահ բարձրանալուն անմիջապես հաջորդած շրջանին, իսկ երկրորդը` Գագիկ արքայի մահվանը հաջորդած տարիներին։

Առաջինը հայտնի է «Կոնդակ Սուրբ Աղբրկայ Վանից Մշոյ» կամ «Պատմութիւն աստուածընկալ Սբ Նշանին Սբ Աղբերկու» անվամբ և պատմում է Վանդիրի (Մշո Սբ Աղբերիկ) վանքի սուրբ խաչի շնորհով հարություն առած տղային տեսության գնա-
լու մասին Աստվածային հրաշքին տեսության են գնացել նաև Ամբատ I Բագրատունի արքան իր տիկին Շահանդուխտի և Գագիկ Արծրունի արքան՝
իր թագուհի Թամարի հետ. «Եկաք և մեք Սմբատ թագաւոր Հայոց և թագուհին իմ Շահանդուխտ, և նոր թագաւոր Գագիկ քուերորդիս իմ, և Թամար թագուհին,
և բազում իշխանք և ազատք»: Երկրորդը Աղթամարի կոնդակն է, որում ներկա-
յացված է Գագիկ Արծրունի արքայի մահն ու նրա հարազատների սուգն այդ առիթով:

Ցավոք, հայտնի չէ, թե մինչև երբ է ապրել Թամար (Մլքե) թագուհին։ Բերված կոնդակից տեղեկանում ենք, որ նա երեք տարի պահեց ամուսնու մահվան
սուգը …

Рубрика: Без рубрики, Հայ ականավոր թագուհիներ

Խոսրովանույշ

Ներածություն

Ճանաչել հայոց թագուհիներին, իմանալ նրանց ներդրումը հայոց պետականության հզորացման և մշակույթի զարգացման գործում։

Հիմնական մաս `

Արշակունյաց թագավորության անկումից հետո Աղվանից երկրամասում կամ Հայոց Աղվանքում, որը հայտնի է նաև Հայոց Արևելից կողմանք անվամբ, Առանշահիկների տոհմը հոչակեց թագավորություն: Ըստ հայ մատենագիրների ՝ Առանշահիկների տոհմը սերում էր Հայկազուններից: Նրանցից առավել նշանավոր դարձավ Վաչագան Գ Բարևպաշտը (մոտ 487–510 թթ.), որի իշխանությունը տարածվում էր նաև Բուն Աղվանքի (Կուրի ձախ ափի) վրա։ Թագավորանիստը Գյուտական ավանն էր (այժմ ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում)։ Վաչագան արքան հայտնի դարձավ ոչ միայն շինարարական և բարեգործական բուռն գործունեությամբ, այլև «Սահմանադրութիւն կանոնական» կանոնագրքի ստեղծումով: Վաչագան Բարեպաշտի տիկինը Շուշանիկ թագուհին էր, «որ չափազանց հավատացյալ և բարեսիրտ մի կին էր» (Մովսես Կաղանկատվացի, «Պատմություն Աղվանից աշխարհի»,տացյալ և բարեսիրտ մի կին էր» (Մովսես Կաղան-գիրք Ա, գլ․ ԺԹ):

Հայոց Արևելից կողմանց թագավորությունը վերականգնվեց 894 թվականին, երբ Սմբատ I Բագրատունի արքան թագադրեց Համամ Բագրատունուն (Արևելցուն): Նրա տիկնոջ անունը չի պահպանվել, արքայի շիրիմի հարևանությամբ գտնվող նրա շիրմաքարին քանդակվել է թագուհու պատկեր ՝ առանց մակագրության։ Հայոց Արևելից կողմանց թագավորության հետագա դարերի պատմությունից մեզ հայտնի են սակավաթիվ տեղեկություններ թագուհիներ Դինարի (Համամ Արևելցու որդի Ատրներսեհի կինը), Սոփիի(տե՛ս Շահանդուխտ II-ի ակնարկում) և Արցախի արքա Հասան-Ջալալ-Դոլայի տիկին Մամքանի մասին(XIII դար):

Դարերի ընդմիջումից հետո Հայաստանի անկախ պետականությունը վերականգնվեց IX դարի երկ-րորդ կեսին ՝ Բագրատունիների գլխավորությամբ։ Ճակատագրական այդ քայլն իրականացրեց Աշոտ I Բագրատունին, որը նախ թագավոր ճանաչվեց Հայաստանի ավագանու և ժողովրդի կողմից 869 թվականին, ապա 885 թ. հասավ միջազգային ճանաչման ` թագ ստանալով Արաբական խալիֆաթից և Բյուզանդիայից։ Այս դարակազմիկ իրադարձության կերտման ժամանակ նրա անբաժան ուղեկիցն էր Կատրանիդե I թագուհին։ Ուշագրավ է, որ 879 թ. Գառնիի արձանագրության մեջ նա արդեն կրում է «Հայոց թազուհի» տիտղոսը, ինչը (Սևանի կղզու 874 թ. արձանագրության հետ միասին) ցույց է տալիս, որ անկախ միջազգային ճանաչումից, Աշոտ I–ը և Կատրանիդե I–ը երկրում ճանաչվում և մեծարվում էին իբրև թագավոր ու թագուհի: 

Հաղպատ վանական համալիր - Armenian Geographic
Հաղպատի վանական համալիրը

Խոսրովանուշ թագուհու պատկերով քարակոթողը Հաղպատում

Աշոտ I–ի հաջորդ Սմբատ I Տիեզերակալի կինը Շահանդուխտ թագուհին էր: Նրա մասին տեղեկանում ենք Սմբատ I–ի մի կոնդակից, որում հիշատակվում են նաև Վասպուրականի առաջին թագավոր Գագիկ Արծրունին և Թամար (Մլքի) թագուհին։

Աշոտ II Երկաթի կինը Առանշահիկ իշխան Սահակ Սևադայի դուստրն էր, որը Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպի շնորհիվ մեր ժողովրդին հայտնի է «Սահականույշ» անվամբ, ինչը, սակայն, վավերական անուն չէ։ Քանի որ պատմական աղբյուրներից թագուհու անունը հայտնի չէ, Մուրացանը նրան անվանակոչել է ՝ ելնելով հին ու միջին դարերում տարածված սկզրունքից, ըստ որի ՝ դուստրերը կոչվում էին հոր անվանը «անույշ» կամ «դուխտ» հավելելով… 

Աշոտ Բ–ին հաջորդած Աբաս արքայի կինը վրաց Գուրգեն իշխանի դուստրն էր, որի անունը նույնպես չի պահպանվել։

Ի տարբերություն նախորդ թագուհիների ` Աշոտ III Ողորմածի տիկին Խոսրովանույշը հայտ-նի է մեծ գործերով, ուստի նրան հատուկ կանդրադառնանք ստորև։

Սմբատ II–ի թագուհու անունը չի պահպանվել: Ըստ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի ` արքան կնության առավ իր քրոջ աղջկան, ինչը մեծ մեղք էր համարվում, որի համար էլ Աստված մահվան դատապարտեց նախ կնոջը, ապա Սմբատ արքային («Պատմություն տիեզերական», հանդես Գ, գլ. ԻԹ)…

Բացառիկ բարեպաշտությամբ և մեծագործություններով հայտնի էր Գագիկ I-ի տիկինը ` Կատրանիդե II թագուհին, որին ևս կանդրադառնանք հատուկ ակնարկով։

Հովհաննես–Սմբատ Բագրատունու մասին հայտնի է, որ նա ունեցել է երկու կին։ Առաջինը հայազգի Թագուհի տիկինն էր: Երկրորդ կնոջ անունը չիպահպանվել. նա Բյուզանդիայի կայսր Ռոմանոս Արգիրոսի եղբոր դուստրն էր:

Անիի վերջին արքա Գագիկ II–ի կինը Դավիթ Անհողինի քույրն էր, ինչով էլ նաև բացատրվում է նրա հավակնությունը Անիի գահի նկատմամբ 1045 թ. հետո: Մեկ այլ տեղեկության համաձայն ` գահազրկումից և Պիզուն իբրև կալվածք ստանալուցհետո Գագիկ II–ն ամուսնացել է Վասպուրականի վերջին արքա Սենեքերիմ Արծրունու որդի Դավիթի դստեր հետ: Երկու կանանցից ոչ մեկի անունը չի պահպանվել։

Բագրատունյաց արքաների կատարած մեծագործությունների մասին խոսելիս առաջնահերթ պետք է նշել նրանց շինարարական հանճարը, որի նյութեղեն վկայությունները կանգուն են այսօր ` դիմագրավելով հազարամյա փորձություններին: Դարաշրջանի ճարտարապետության թագն ու պսակն, ինչ խոսք, Անին է ` հայոց հավերժական մայրաքաղաքը, որը թագավորության սիրտը դարձավ 961 թվականին։ Այն մայրաքաղաք հռչակեց և արագորեն կառուցապատեց Աշոտ III Ողորմածը (953–977 թթ.):

Անիի հիմնադիր – տիրակալն ուներ նույնչափ ստեղծագործ ու բարերար կողակից ` Խոսրովանույշ թագուհին, որը ևս մեր պատմության մեջ անմահացավ իր շինարարական մեծագործություններով:

Աղբյուրների համաձայն ` նա 957 թվականին հիմնեց Սանահինի վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցին, որի կառուցումն ավարտվեց 966 թվականին։ Համալիրի ամենահին ` Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել էր 928-944 թվականներին Աշոտ III Ողորմածի հոր ՝ Աբաս Բագրատունի արքայի օրոք: Սբ Ամենափրկիչը Սանահինի վանական համալիրի գլխավոր և մեծագույն կառույցն է:

Սանահինի վանքում ստեղծվել է «Քոթուկ» կոչվող ձեռագիր մի մատյան, որում դարեր շարունակ հավաքվել են վանական համալիրի մասին բազմատեսակ տեղեկություններ (պահվում է Երևանի Մատենադարանում, ձեռագիր N 3032): Վանքի մասին տեղեկությունների այդ կարևոր ժողովածուի էջերում Սբ Ամենափրկիչ եկեղեցու հիմնադրման մասին կա գեղեցիկ մի հիշատակագիր, որը գրվել է կառուցման ավարտից վեց տարի անց ` 972 թվականին։

Խոսրովանույշ թագուհու և Աշոտ III Ողորմածի որդիներ Սմբատ և Գուրգեն արքաների քանդակը Հաղպատում

Սանահինն ունեցել է բաձրագույն ուսումնական հաստատություն ՝ համալսարան, որը կարևոր դերակատարում է ունեցել ողջ Հայաստանի հոգևոր–մշակութային կյանքում։ Այնտեղ դասավանդել և ուսանել են միջնադարի մի շարք նշանավոր գործիչներ:

Հիմնադրումից կարճ ժամանակ անց Սանահինի վանական համալիրը դարձավ Տաշիր–Ձորագետի (Լոռու, Կյուրիկյան) թագավորության կարևորագույն կենտրոններից մեկը, նաև եպիսկոպոսանիստը (հոգևոր կենտրոնը), ինչը հաստատվեց Անիում իշխող Բագրատունյաց գերագույն արքայի հրովարտակով:

Երկրորդ խոշոր հիմնարկեքը Խոսրովանույշ թագուհին կատարեց Սանահինի կառուցումից տասը տարի անց: Նա 976 թվականին հիմնեց Հաղպատի վանական համալիրի առաջին և խոշորագույն եկեղեցին ՝ Սուրբ Նշանը։ Շինարարությունը տևել է բավականին երկար ` մինչև 991 թվականը: Ավանդության համաձայն ` այն կառուցել է դեռևս երիտասարդ, բայց տաղանդավոր Տրդատ ճարտարապետը, որը հետագայում պետք է զարդարեր Անի մայրաքաղաքը վեհաշուք կառույցներով։

Հաղպատի վանական համալիրին ևս վիճակված էր դառնալու միջնադարյան Հայաստանի հոգևոր–գիտակրթական կարևորագույն կենտրոններից մեկը: Հաղպատը ևս հայտնի էր իր բարձրագույն դպրոցով, այնտեղ դասավանդած և ուսանած նշանավոր գործիչներով, մատենադարանով, ինչպես նաև տեղում ընդօրինակված և նկարազարդված ձեռագրերով:

Թե՛ Սանահինը և թե՛ Հաղպատը Բագրատունյաց դարաշրջանից հետո մեծ ծաղկման հասան Զաքարյան իշխանապետության ժամանակաշրջանում։ Երկու վանական համալիրներում էլ դարեր շարունակ վառ պահվեց հայոց գիտության ու մշակույթիջահը: Եվ երկու վանական համալիրներն էլ 1996 թվականին ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային մշակութային ժառանգության «Արժեքների ցուցակ»–ում:

Սանահինի Վանք - Ուիքիփետիա
Սանահինի վանական համալիրը

Հաղպատի վանական համալիրի կառուցմանը զուգահեռ Խոսրովանույշ թագուհին նախաձեռնեց և իրականացրեց մեկ այլ մեծ աշխատանք։ 972 թվականին նա վերանորոգեց Սևանա կղզու վանական համալիրը.․․

Խոսրովանույշ թագուհուց մեզ է հասել երկու արձանագրություն ` Տեկորում և Թալինում։ Առաջին արձանագրությամբ (գրված Հայոց Մեծ թվականի ՆԻ(420) տարում, որ համապատասխանում է Քրիստոսի ծննդյան 971 թվականին) թագուհին սահմանում է Տեկորի հարկը: Երկրորդ արձանագրությունը, ցավոք, կիսատ է պահպանվել, այն նույնպես ինչ–որ հրամանի կամ որոշման արձանագրում է եղել։ Արձանագրության թվականը ՝ Հայոց Մեծ թվականի ՆԼ տարին, համապատասխանում է Քրիստոսի ծննդյան 981 թվականին, երբ Աշոտ Ողորմածն արդեն մահացած էր և թագավորում էր նրա որդի Սմբատ II–ը։ Ինչպես ճիշտ նկատվել է ժամանակին, թվականը պետք է լինի ՆԸ, որը Քրիստոսի ծննդյան 959 թիվն է։ Դա կա՛մ վրիպակ է, կա՛մ էլ ժամանակի ընթացքում ջնջվել է Ը տառի վերին մասնիկը` վերածվելով Լ–ի։ Վերջինս ավելի հավանական է թվում, քանի որ արձանագրությունը բավականին վնասված ու պակասավոր է:

Խոսրովանույշ թագուհու 

արձանագրությունը Թալինից

Հաղպատի վանական համալիրում պահպանվել է իր չափերով աչքի չընկնող մի քարակոթող, որտեղ կնոջ գեղեցիկ մի քանդակ է ՝ գլխավերևում Խոսրովանույշ թագուհու անվան նշումով։ Կոթողն այսօր թագուհու երկու որդիների ` Սմբատ և Գուրգեն արքաների քանդակին նայող կողմում է. խորհրդանշական է, քանզի թագուհին վեհաշուք տաճարները կառուցել է «վասն արևշատութեան որդւոցն խրոց»։

Եզրակացություն ՝

Արշակունյաց թագավորության անկումից հետո Հայոց Աղվանքում Առանշահիկների տոհմը հոչակեց թագավորություն: Ըստ հայ մատենագիրների ՝ Առանշահիկների տոհմը սերում էր Հայկազուններից: Անիի առաջին տիրուհին դարձավ շինարար, ստեղծագործ և բարեշնորհ Խոսրովանույշ թագուհին․.․Աղբյուրների համաձայն Խոսրովանույշ թագուհին 957 թվականին հիմնեց Սանահինի վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցին։ 

Գրականություն ՝

Արտակ Մովսիսյան <<Հայ ականավոր թագուհիներ>>, Երևան, 2014

Рубрика: Հայ ականավոր թագուհիներ, Հայոց պատմություն

Զարուհի

Հայաստանի վաղ պետական կազմավորումների մասին մենք տեղեկություններ ոնք քաղում Ք․ ա․ 3-2 հազարամյակների օտար աղբյուրներից։ Դրանցում պհպանվել են հատուկենտ տեղեկություններ հայաստանյան արքաների մասին։ Առավել հազվադեպ են թագուհիների մասին տվյալները։

Ք․ա․ 3-րդ հազարամյակի հայստանի մասին այդ առումով մենք կատարյալ մթության մեջ ենք։ Ք․ա․ 2-րդ հազարամյակում վիճակը փոքր-ինչ մխիթրական է։ Այս ժամանակաշրջանի հայաստանյան պետական կազմավորումները բուռն առնչություններ են ունեցել տարածաշրջանի մյուս պետությունների հետ, կնքվել են դաշինքներ, որոնք երբեմն ուղեկցվել են դինաստիական ամուսնություններով։ Պետք է նշել, սակայն, որ այդպիսի ամուսնությունների մասին վկայող փաստաթղթերում միշտ չէ, որ թագուհիները հիշատակվել են անվանապես։

Այդպիսի «անանուն» թագուհիներից է Հայասա(Ք․ա․ 15-13 դդ․) թագավորության Խուկանաս (հավանաբար՝ Խոկան որը վաղնջահայերեն նշանակում է խորհող, իմաստուն) արքայի կինը։ Նա հիշվում էխեթա-հայասական պայմանագրում՝ կնքված Խուկանասի և խեթական տերության արքա Սուպպիլուլիումաս 1-ի (Ք․ա․ 1344-1322 թթ․) միջև։ Թագուհին խեթական արքայի հարազատ քույրն էր, որի ամուսնությամբ Սուպպիլուլիումաս 1-ը նպատակ ուներ իր քաղաքական շահերի ոլորտում ներգրավելու Հայասա թագավորությունը։

Նույն Սուպպիլուլիումաս 1-ն իր դստերը կնության տվեց Հայկական լեռնաշխարհի հարավում և Միջագետքի հյուսիսում բարձրացած Միտանի թագավորության(Ք․ա․ 16- 13 դդ․) արքա Շատտիվազային (դստեր անունը նույնպես հայտնի չէ)։

Ք․ա II հազարամյակում ավանապես հայտնի միակ հայաստանյան թագուհին եղել է խեթական աղբյուրներում Իսուվա անվամբ հայտնի Ծոփաց աշխարհի արքա Արի Թեշուբի կինը։ Ծոփաղ աշխարհի տիրուհու անունն է Քիլուշ-Հեբաթ։ Նա խեթական արքա Խաթուսիլիս III-ի  (Ք․ա 1267-1237 թթ․) «Մեծ արքայադուստրն» էր, որը  կնության  է տրվել  Ծոփք-Իսուվայի արքա Արի Թեշուբին՝ նկատի ունենալով այդ թագավորության զգալի ղեկավարումը տարածաշրջանում։

Ք․ա IX դարում Առաջնավոր Ասիայում քաղաքական լուրջ հայտ է ներկայացնում Վանի թագավորությունը, որն ասուրերեն սեպագիր արձանագրություններում հանդես է գալիս «Նաիրի» և «Ուրարտու», տեղական սեպագրերում ՝ «Բիայնիլի»,  իսկ  Աստվածաշնչում՝ «Արարատ»  անվանումներով։ Ք․ա IX դարավերջի և VIII դարի առաջին կեսին Մենուա, Արգիշտի I և Սարդուրի II արքաների օրոք այն վերածնվում է տարածաշրջանի հզորագույն տերության։

Վանի թագավորությունը , ինչպես հայկական  հետագա թագավորությունները, ուներ ընդգծված հայրիշխանական կարգեր։ Թագավորության երեք դարյա պատմությունից մեզ հասել է միայն մեկ թագուհի անուն։ Վանի թագավորության անվանապես մեծ հայտնի թագուհի Թարիրիան ՝ Մենուա արքայի կինը։ Նա էլ հայտնի է Մենուա արքայի միայն մեկ արձանագրությունից, որը հայտնաբերվել է Արևմտյան Հայաստանի Կատեպանց գյուղի մոտից (Վան քաղաքից հարավ)։ Արձանագրությունը տեղեկացնում է, որ արքան խաղողի այգի է նվիրել իր տիկնոջը և այն անվանակոչել է նրա անվամբ։

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Մենուայի տիկնոջը՝ Թարիրիային, (նվիրվում է ) այս խաղողի այգին։ Թարիրիախինիլի է անունը (այգու)։

Ժամանակին ենթադրվել էր, որ Թարիրիան  Մենուայի դուստրն է, քանի որ նրա անունից առաջ դրված արաշիչ-գաղափարագիրը մեկնաբանվել էր  իբր «աղջիկ, դուստր»։ Սակայն հետագայում (Նախիջևանի շրջանում գտնվող Օձասարի արձանագրության հայտնաբերումից հետո), ճշտվեց, որ այդ արաշիչ-գաղափարագրիը նշանակել է «տիկին»։ Սեպագրում հատուկ անուններից առաջ սովորաբար դրվում էր որոշիչ-գաղափարագիր (դետերմինատիվ), որը ցույց էր տալիս այդ անվան տիրոջ ով կամ ինչ լինելը ):

Մեզ է հասել Վանի թագավորության թագուհու առնվազն մեկ պատկեր, որն առկա է Իշխուինի արքայի  ընտանիքի՝ գերագույն ասծուն երկրպագելու տեսարանում։ Դա Վանի շրջանից հայտնաբերված բրոնզե թիթեղ է՝ պատկերներով և մեհենագիր գրություններով, որն այժմ պահպանվում է Ժնևի Բուդինի թանգարանում։ Թագուհու գլխավերևում երկու մեհենագրով նշված է նրա անունը, որը, սակայն, առայժմ վերածնված չէ; Վանի թագավորության արվեստի հուշարջաններն աչքի  են ընկնում կանացի պատկերների առատությամբ։ Հաճախ դրանք դիցուհիների պատկերներ են։ Թագավորության դիցարանը, որն արձանագրված է Մհերի դռան վրա, բաղկացած է 35 աստվածներից և  35 դիցուհիներից, ինչը ոչ միայն կնոջ դերի արժևորման  դրսեվորում է, այլև  մենուամուսական ընտանիքի գաղափարի յուրօրինակ արձանագրում։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Վանի թագավորության  արքայատան հովանավոր աստվածությունը եղել է Սարդի դիցուհին, որը պատկերվում է արծվատեսք։

Հատկանշական է, որ Վանի թագավորության արվեստի հուշարձաններում պատկերված են ոչ միայն աստվածուհիներ և թագուհիներ, այլև սովորական մահկացու կանայք՝ զորագործ, հացթուխ, երաժիշտ, պարուհի, մատուցող և այլն։

Ք․ա․ VII դարի  վերջին Վանի թագավորությանը փոխարինելու եկավ Հայկացուն Երվանդականների պետությունը, որի ամենանշանվոր  ներկայացուցիչը դարձավ Տիգրան Երվանդյանը։Տիգրան Երվանդյանը հիշատակվում է Հայկազուն  նահապետների և արքաների շարքում՝ իբչև առավել նշանավոր դեմքերից մեկը։ Նրա մասին Մովսես Խորենացին գրում է « Ես սիրում եմ ըստ քաջոիթյան այսպես  կոչել՝ Հայկ,  Արամ, Տիգրան․ որովհետև քաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին  ով ինչպես ուզում է, թող կոչի»։

Բարեբախտաբար, պատմությունը պահպանել է ոչ միայն նրա տիկնոջ անունը, այլև որոշ տեղեկություններ, որոնք հիացմունք են  առաջացնում վեհաշուք այդ թագուհու կերպարի նկատմամբ։

Տիգրան Երվանդյանի տիկնոջ անունը պահպանվել է Մովսես Խորենացու մատյանում։ Նրա մասին համառոտ տեղեկացվում է մի քաղաքական դավադրության առնչությամբ։ Պատմահոր համաձայն՝  Մարաստանի Աժդահակ թագավորը խնդրել էր Տիգրան Երվանդյանի քույր Տիգրանուհու  ձեռքը, որն էլ դարձել էր  Մարաստանի թագուհի։ Որոշ ժամանակ անց Աժդահակին սկսեց  անհանգստացնել Տիգրանի և պարսից Կյուրոս արքայի մտերմությունը, որը կարող էր դաշինքի վերածվել իր դեմ։

Աժդահակը փորձում է Տիգրան Երվանդյանի դեմ օգտագործել նրա քույր Տիգրանուհուն՝ ասելով, թե իբր  Տիգրանի կինը՝ Հայոց թագուհի Զարուհին, նախանձելով Տիգրանուհու փառքին, ձգտում է գրավելու նրա տեղը։ Նա իբրև թե մղում է ամուսնուն Մարաստանի դեմ, որ  վերջինս էլ գրավի մարական գահը։ Տիգրանուհին, որ հայտնի էր իր  խոհեմությամբ, գաղտնի տեղեկացնում է եղբորը Աժդահակի նենգ մտադրության մասին։ Տիգրանի և Աժդահակի բախումն, ի վերջո, ավարտվում է մենամարտով, որում Տիգրան Երվանդյանը սպանում է Մարաստանի արքային․․․

Մովսես Խորենացու այս պատմության մեջ Զարուհին հիշատակվում է, սակայն հանդես չի գալիս որևէ դերակատարմամբ։ Հակառակ պատկերն է հույն պատմիչ և զորավար Քսենոփոնի ( Ք․ա․V-IV դդ․) «Կյուրոպեդիա» աշխատության մեջ։ Քսենոփոնը չի նշում Տիգրան Երվանդյանի կնոջ անունը, բայց ունի հետաքրքիր ու գեղեցիկ տեղեկություններ նրա մասին։

Քսենոփոնի համաձայն՝ Տիգրանի հայրը ( որի անունը չի նշում, սակայն Մովսես Խորենացուց հայտնի է, որ նա Երվանդ Սակավակյացն էր) պատերազմել է Մարաստանի արքայի դեմ, սակայն անհաջողություն կրելով՝ պարտավորել է հարկ տալ և զորք տրամադրել։ Որոշ ժամանակ անց, սակայն, նա ապստամբում է։ Մարական արքան խուսափում էր Հայաստանի նկատմամբ վճռական գործողություններից՝ վախենալով, որ դա կարող է ճակատագրական դառնալ իր համար։

Այդ ժամանակ Մարաստանի արքային իր ծառաությունն է առաջարկում նրա ազգական և պարսից արքա Կյուրոսը։ Վերջինս դեռ պատանի հասակում եղել է հայոց արքայազն Տիգրանի որսընկերը և հրավեր է ուղարկում հայոց արքայական ընտանիքին՝  հանդիպելու արքայական ոսրսի  ու խրախճանքների համար։ Հայերը չկասկածելով, որ դրա հետևում խորամանկ դավարություն  է թակնված, ընդունում են հրավերը։ Այդ ճանապարհով ձերբակալվում է Հայոց արքայի ընտանիքը։ Տեղի է ունենում դատավորություն, որի ընթացքում հարցին, թե ինչու է ինքը ապստամբել, Հայաստանի արքան տալիս է բացառիկ մի պատասխան․ « Ես ազատության էի ձգտում․ քանզի լավ էի համարում, որ ինքս ազատ լինեմ, և որդիներիս ազատություն թողեմ»։

Նույն դատավորության ընթացքում ուշագրավ հարցուպատասխան է տեղի ունենում  նաև Կյուրոսի ու արքայազն Տիգրան Երվանդյանի միջև։

Հայոց արքայազնին այս պատասխանը հրաշալի վկայություն է սիրող մարդու և ամուսնական նվիրումի մասին։ Եվ դա միկողմանի չէր։ Նունյպիսի հիացում ես ունենում՝ Քսենոփոնի հիշատակած պատմության շարունակությանն ընթերցելով։

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

« Իսկ դու, Տիգրա, ասա՜ ինձ, ինչքա՞ն կվճարես կնոջդ ետ ստանալու համար»

Տիգրանը, որը նոր էր ամուսնացել և շատ էր սիրում կնոջը, ասաց․ « Ես, ո՜վ Կյուրոս, նույնիսկ իմ կյանքը կտամ, որպեսզի նա երբեք ստրուկ չդառնա»։

« Ուրեմն դու,- ասաց կյուրոսը,- տա՜ր կնոջդ․ ես չեմ համարում, որ նա գերի է բռնվել, քանզի դու երբեք չես լքել մեզ․․․ Իսկ այժմ,- ասաց, — ճաշեցեք մեզ մոտ և ճաշելուց հետո գնացե՜ք ուր կամենում եք»։

Քսենոփոն

« Կյուրոպեդիա» (գիրքIII,գլ․ 1.36-47)

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Այսպես զրուցելուց և իրար հանդեպ սիրալիր վերաբերմունք ցույց տալուց հետո, մի բան, որ բանական էր նման հաշտության դեպքում, նրանք նստեցին կառքերը և իրենց կանանց հետ ուրախ հեռացան։

Հասնելով տուն՝ նրանք խոսում էին․ մեկը՝ Կյուրոսի իմաստության մասին, մսույը՝ արիության, մյուսը՝ հեզության, մեկ ուրիշն էլ ՝ նրա գեղեցկության և հասակի մասին։

Այնժամ Տիգրանը հարցրեց իր կնոջը․ « Իսկ քեզ, ով արմենուհի, Կյուրոսը նու՞նպես գեղեցիկ թվաց»։

« Բայց,- պատասխանեց կինը,- Զևսը վկա, ես նրան չէի նայում»։

« Հապա ու՞մ էիր նայում,»- Հարցրեց Տիգրանը։

« Վկա է Զևսը, ես նայում էի նրան, ով ասաց, թե իր կյանքը կտա, որ ես ստրուկ չլինեմ»․․․

Քսենոփոն

« Կյուրոպեդիա» (գիրք III, գլ․ 1.40-41)

Այսքանով չի սահմանափակվում Տիգրամ Երվանդյանի տիկնոջ՝ Զարուհի թագուհու մասին Քսենոփոնի տեղեկությունները։ Մեկ այլ դրվագում տեղեկացվում է, որ դրանից տարիներ ան, երբ Կյուրոսն ապստամբեց Մարաստանի դեմ, Տիգրանը  նրա գլխավոր դաշնակիցն էր ր մասնակցում էր նրա մղած պատերազմներին։ Ամուսնու կողքին պատերազմական գործողություններից մասնակցում էր նաև Հայոց թագուհին։ Ուշագրավ է, որ Կյուրոսը, որպես պարգև, Տիգրան Երվանդյանին հատուկ տալիս է կնոջ զարդը և խնդրում փոխանցել տիկնոջը, « քանի որ նա արիաբար մասնակցել էր պատերազմին ամուսնու հետ միասին» (Քսենոթոն, «Կյուրոպեդիա» գիրք VIII, գլ․ 4.24)։

Այսպիսի հիշատակություններ է պահպանել պատմությունը Զարուհի թագուհու մասին, ու անունն, ըստ ուսումնասիրողների, նշանակում է « ոսկյա»․․․

Տիգրան Երվանդյանին և Զարուհուն հաջորդող ժամանակաշրջանում մինչև Ք․ա․ երրորդ դարի վերջը որևէ թագուհու անուն հայտնի չէ։ Հայոց գահի միակ տիրուհին, որն իշխել է իբրև Երվանդ  (Օրոնտես) երկրորդի կին, Հռոդոգունեն էր, որն Աքեմենյան տիրակալ Արտաքսեսես երկրորդի դուստրն էր։

Հայաստանը Ք․ա 521թ․ նվաճել էր Աքեմենյան արքա Դահեր առաջինի կողմից և դարձել պարսից տերության քսան մեծ վարչական միավորներից մեկը՝ տասներեքերորդ սատրապությունը։ Հայաստանի կարավարիչ- սատրապաները Հայկազուն-Երվանդական տոհմի ներկայացունիչներն էին և շարունակում էին կարևոր դիրք գրավել Աքեմենյան տերության մեջ՝ երբեմն ազգակցական, խնամիական սերտ կապեր ունենալով պարսից արքային արքայի հետ։ Սակայն նրանք արքաներ չէին, այլ սատրապ-կարավարիչներ, ուստի և Հռոդոգունեն չի կարող մտնել Հայաստանի թագուհիներին ցանկի մեջ։

Ք․ա 331թ․ անկախացած Մեծ Հայքի Երվանդական թագավորությունն անկում ապրեց Ք․ա․ 201 թվականին, երբ զոհվեց հունարեն յոթ արջանագրություններից մեկը, որ չափածո ողբերգության  11-տողանոց հատված է, ըստ Հ․ Մանանդյանի՝ ներկայացնում է հենց այդ դրվագը։ Այնտեղ պատմվում է, որ թագավորի մահվամ մասին սուրհանդակաը՝ նշելով, որ նա զոհվել է « զենքը ջեռքին»։

Արքայի քույր-թագուհու անունը, սակայն, բնագրում չի գրվում․ նա հիշատակված է թագուհիների տրվող  « փիլանդելփոս» («եղբայրասեր») պատվանունով․․․

Գրականություն՝

Ա. Մովսիսյան, 10 հայ ականավոր թագուհիներ, Երևան 2017

Рубрика: Без рубрики, Հայ ականավոր թագուհիներ

Զապել I

Հայոց պատմության մեջ մենք շատ ենք ունեցել թագուհիներ, որոնք եղել են հայտնի իշխանական ընտանիքների իշխանադուստրեր և, ամուսնանալով հայոց արքայազների հետ, դարձել են թագուհի, բայց այն, որ հորից հետո դուստրը ժառանգեր գահը կամ մինչև հոր մահը, կտակի համաձայն՝ դառնար տոհմական թագուհի, բացառիկ դեպքերից մեկն է եղել հայոց պատմության մեջ:

Զաբել թագուհին ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում, ժառանգել է հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի գահը: Ըստ Լևոն 2-րդի և Անտիոքի դուքս Բուհեմունդի դաշինքի՝ Ակիսից և Ռայմոնդից ծնված որդին՝ Ռուբեն Ռայմոնդը, պետք է ժառանգեր Անտիոքի և Կիլիկիայի գահը, սակայն Լևոն 2-րդը, բարեբախտաբար, զրկում է գահից և գահը կտակում իր մանկահասակ դստերը՝ 4 ամյա արքայադուստր Զաբելին:

Փոքրիկ թագուհու խնամակալ է դառնում Կոստանդին գունդստաբլը, ով Հեթումյան տոհմի իշխան էր: Մինչև թագուհին կմեծանար, նա էր կառավարում երկիրը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր: 1219թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի հայոց թագուհի:

Կոստանդին գունդստաբլը 1222թ. քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, սակայն Ֆիլիպը թագուհու համար ճիշտ ուղեկից չէր, քանի որ հայասեր չէր, արքունիքը լցրել էր խաչակիր ասպետներով: Նա 1225թ.-ին սպանվում է մարտում:

Այս անգամ Կոստանդին Գունդստաբլն իրագործում է իր վաղեմի ծրագիրը և 1226թ. հունիսին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա տաճարում 11-ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում է իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ:

Երբ Զաբելը չափահաս է դառնում, ամուսնությունը հաստատվում է, և Հեթումն ու Զաբելը միասին ունենում են 3 որդի և 5 դուստր, որոնցից մեկը (Լևոն 3-րդ անունով) հետագայում գահակալում է: Զաբել թագուհին աչքի է ընկել քաղաքական ու հասարակական մեծ գործունեությամբ:

Կանայք հայոց պատմության մեջ կարևոր դեր են ունեցել: Հայ կանայք մայրեր էին, իրենց եղբայրների և ամուսինների կողքին մարտնչող զինվորներ, բարեգործ ու գթասիրտ գործիչներ:

Հիշենք Էրատո թագուհուն, որ մ.թ.ա. I դարում ամուսնու` Տիգրան Դ արքայի մահից հետո միայնակ կազմակերպեց հայոց ընդդիմությունը Հռոմի դեմ: Հիշենք Ավարայրը, երբ «Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի» զենք վերցրին ոսոխի դեմ, հիշենք բարեգութ ու որբախնամ Խոսրովանույշ թագուհուն` Աշոտ Գ Ողորմած  Բագրատունի արքայի կնոջը, որ կառուցեց Հաղպատն ու Սանահինը, հիշենք Կյուրիկյան արքայադուստրեր Մարիամին, Ռուսուքանին, Բորինային, որոնք բեղմնավոր գործունեությամբ ճարտարապետական հրաշագեղ կոթողներ ստեղծեցին Լոռիում, հիշենք Կյուրիկյան Նանե թագուհուն, որ Սանահինի հրաշք կամրջի շինարարն էր XII դարում, հիշենք Այծեմնիկին, որ Անիի պաշտպաններին խրախուսում էր իր անձնական օրինակով ու  խիզախությամբ, հիշենք Կիլիկիո հայոց թագուհի Կեռնանին, որ բազմազավակ մայր էր և մշակույթի հովանավոր, վերջապես, հիշենք Կիլիկիո Զապել թագուհուն, որ աչքի ընկավ ոչ միայն իր բարեգթությամբ, այլև ժամանակի քաղաքական անցուդարձի կիզակետում էր:

Զապել թագուհին Կիլիկիայի հայկական թագավորության հզորագույն գահակալի` Լևոն Բ Մեծագործի դուստրն էր: Լևոն Բ ճկուն դիվանագիտությամբ ու հզոր մարտավարությամբ հասավ նրան, որ Կիլիկիայի հայոց իշխանապետությունը օտարների կողմից ճանաչվեց որպես թագավորություն, և 1198 թ. հունվարի 6-ին Տարսոնում օծվեց հայոց թագավոր:  Եվ քանի որ հայոց արքան արու զավակ չուներ, գահը պիտի ժառանգեին նրա դուստրերը` Զապելը կամ Ալիսը:

Կիլիկիայի թագավորության միջազգային դիրքերն ամրապնդելու նպատակով Լևոն Բ-ն դիմեց ժամանակին տարածված միջդինաստիական ամուսնություններին: 1217 թ. Հունգարիայի Անդրեաս թագավորի ղեկավարությամբ սկսվում է Խաչակրաց հինգերորդ արշավանքը: Լևոն Բ-ն աջակցում է խաչակիրներին և իր դաշինքը հաստատուն դարձնելու համար իր երկամյա դստերը` Զապելին, ամուսնացնում է հունգարական արքայորդու և թագաժառանգի` ութնամյա Անդրեասի հետ: Սակայն Զապելին վիճակված չէր Հունգարիայի թագուհի դառնալ: Լևոնի և Հունգարիայի արքայի միջև պայմանագիրը մնում է թղթի վրա:

Լևոնն իր առջև նպատակ էր դրել ոչ միայն ամրապնդել Կիլիկիայի թագավորության դիրքերը, այլև ուզում էր իր տերությանը կցել հարևան Անտիոքի դքսությունը: Այդ նպատակով նա Անտիոքի դքսության գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին նշանեց իր մանկահասակ դստեր` Զապելի հետ և Ռուբեն-Ռայմոնդին հռչակեց հայոց գահի ժառանգորդ: Սակայն Ռուբեն-Ռայմոնդը թուլակամ և վախկոտ մարդ էր, և իր կյանքի մայրամուտին հայոց արքան լուծարեց նրա պսակը Զապելի հետ, Ռուբեն-Ռայմոնդին զրկեց ժառանգության իրավունքից, բանտարկեց և հայոց գահի ժառանգորդ նշանակեց Զապելին:

1219 թ. մայիսի 2-ին մահանում է Կիլիկիո ահեղ տիրակալը, և նույն օրն իսկ մանկահասակ Զապելը հռչակվում է հայոց թագուհի:

Զապելը, ով ծնվել է 1215 թ. Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսում, փաստորեն, արդեն չորս տարեկանում հասցրել էր երկու անգամ ամուսնանալ և ամուսնալուծվել:

Լևոն Բ-ի մահից առաջ Զապել թագուհու հովանավոր և խնամակալ էր նշանակել Կիլիկիայի հայկական թագավորության ամենաազդեցիկ իշխանին` պայլ Կոստանդին Հեթումյանին: Սակայն գահակալման հարցը Կիլիկիայում բաց է մնում, և հայոց իշխանները Կոստանդին պայլի գլխավորությամբ 1222 թ. Զապելին ամուսնացնում են Անտիոքի դուքս Բոհեմուդի 17-ամյա որդու` Ֆիլիպի հետ, որը մորական կողմից հայ էր և Ռուբինյան: Ֆիլիպը հռչակվում է հայոց թագավոր: Սրանով Կոստանդին պայլը շարունակում է Լևոն Բ Մեծագործի քաղաքականությունը, այն է` Կիլիկիայի հայոց թագավորությանը կցել Անտիոքի դքսությունը:

Թվում է` ամեն ինչ ընթանում է բնական հունով, սակայն Ֆիլիպը այդպես էլ չկարողացավ մերվել հայ ազնվականության հետ: Նա իր հետ հայոց արքունիք բերեց օտար, լատինական սովորություններ: Նա չէր հարմարվում հայկական բարքերին, քամահրանքով էր վերաբերվում հայոց ազնվականությանը, իշխաններին: Անգամ  փորձեց արգելել հայերենը հայոց արքունիքում: Մի խոսքով, Կոստանդին պայլը և հայոց իշխանները սխալվեցին իրենց հաշվարկներում: 1224 թ. Ֆիլիպ թագավորը գահընկեց արվեց հայոց ավագանու կողմից, բանտարկվեց և քիչ անց սպանվեց բանտում: Գահակալության հարցը Կիլիկիայի հայոց թագավորության մեջ դարձյալ բաց մնաց:

Երկու տարի անց Կոստանդին պայլը, հայոց իշխանների համաձայնությամբ, Զապել թագուհուն ամուսնացնում է իր մանկահասակ որդու (Զապելի հասակակիցն է)` Հեթումի հետ, և 1226 թ. հունիսի 14-ին Տարսոնի Սուրբ Սոֆիա տաճարում հայոց Կոստանդին կաթողիկոսը կատարում է Հեթումի և Զապելի պսակի և Հեթումի գահակալման արարողությունը: Ժամանակակիցների հավաստմամբ` Հեթումի և Զապելի հարսանիքն աչքի է ընկել ճոխությամբ, առատությամբ: Գահ բարձրանալով` Հեթում Ա (1226-1270) հիմք դրեց նոր` Հեթումյան արքայատանը:

Փաստորեն, միայն չորրորդ անգամ Զապելի ամուսնությունը հաջող եղավ: Հեթում Ա-ի երկարատև գահակալությունը վայրիվերումներով լի էր Կիլիկիայի հայկական թագավորության համար: Հեթումն ավելի ամրապնդեց հայոց պետության դիրքերը, թագավորական կենտրոնաձիգ իշխանությունը: Սակայն շուտով  վրա հասավ պատուհասը` մոնղոլական արշավանքները: Միայն հմուտ և ճկուն դիվանագիտության շնորհիվ Հեթում Ա կարողացավ Կիլիկիան զերծ պահել մոնղոլական արշավանքներից:

Այս ամբողջ ժամանակահատվածում Հեթում Ա հավատարիմ զինակիցն ու կողակիցը` Զապել թագուհին, զբաղված էր երկրի ներքին բարեկարգման խնդիրներով և բարեգործություններով: Այն, որ հայոց թագուհին նաև հասարակական ակտիվ կյանքով էր ապրում, վկայում է հայ իրականության մեջ այն եզակի հանգամանքը, որ Հեթում Ա-ի  դրամներում պատկերված էր նաև հայոց թագուհին:

1237 թ. Զապել թագուհին վերանորոգեց Անդուլ մենաստանը և այն արքայական ընտանիքի համար ամառանոց  դարձրեց:

Զապելը, պատմիչների հավաստմամբ, առաքինաջան և ողջախոհ թագուհի էր: Նա 1241 թ. մայրաքաղաք Սիսում կառուցեց բարեգործական հիվանդանոց: Սա աշխարհում առաջին նման հաստատությունն էր, որտեղ դեղորայքն ու բուժումն ամբողջովին անվճար էին: Հիվանդանոցում աշխատում և իր ձեռքով հիվանդներին խնամում էր անձամբ հայոց թագուհին: Այս հիվանդանոցը գործեց մինչև Կիլիկիայի հայկական թագավորության անկումը` 1375 թ.:

Զապել թագուհին աչքի էր ընկնում ոչ միայն հասարակական ակտիվ աշխատանքներով: Նա նաև բազմազավակ մայր էր: Ամուսնուն` Հեթում արքային, Զապելը պարգևել է ութ զավակ` երեք որդի և հինգ դուստր: Որդիներից կրտսերն էլ հաջորդեց հորը հայոց գահին` Լևոն Գ (1270-1289):

Զապել թագուհին մահացավ վաղ տարիքում` 1252 թ. հունվարի 22-ին, մայրաքաղաք Սիսում: Նրա մահը սգում էր ողջ հայոց աշխարհը: Թաղման թափորը Կոստանդին կաթողիկոսի առաջնորդությամբ Սսի արքայական պալատից շարժվեց դեպի  Դրազարկի վանք, ուր ամփոփվեց թագուհու աճյունը:

Սերունդների հիշողության մեջ Զապել թագուհին մնաց որպես ողջախոհ, իմաստուն, իր երկրին և ամուսնուն նվիրված անձնավորություն: Նա հայ կնոջ և ողջախոհության խորհրդանիշ էր:

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան շրջանների առաջնորդարանը Զապել թագուհու անվան մեդալ  է սահմանել, որը տրվում է համայնքի կյանքում գործունեությամբ ու բարեգործությամբ աչքի ընկած հայ կանանց:

Рубрика: Без рубрики, Հայ ականավոր թագուհիներ

Կատրանիդե II

Ներածություն՝

Նախագծի ընթացում ուսումնասիրում ենք Հայ թագուհիներին, որոնց մասին դասագրքերում շատ քիչ տեղեկություններ կան, այդ նպատակով ուսումնասիրում ենք Հայ թագուհիներին ծանոթանալով նարնց գործունեության և կյանքի հետ, հասկանալ թե ինչով են օգտակար եղել պատերազմների, արքաներին, ժողովրդի, իր երկրի համար։


Մեր թագուհիների շարքում ուրույն տեղ է զբա- ղեցնում Կատրանիդե II–ը՝ Գագիկ I–ի տիկինը: Նա ծնվել և մեծացել էր արքայական ընտանիքում, դուստրն էր Սյունյաց արքա Վասակ I–ի և թագուհի Շահանդուխտ II–ի, որի արժանավոր ժառանգը եղավ նաև իր` մեծագործություններով, երբ դարձան Անիի մեծ տիրուհին: Այդ պատճառով նրա ավագ որդի և հաջորդ Սմբատ II Տիեզերակալը (977-990 թթ.) ընդարձակեց քաղաքը կառուցելով Անիի նոր պարսպաշարը, որ գիտության մեջ կոչվում է հենց նրա անվամբ: Սմբատը նախաձեռնեց նաև Անիի Կաթողիկե Մայր տաճարի շիանանարությունը,որը սկսվեց 989թվականին։ Արքայի անսպասելի մահը, սակայն, կանգնեցրեց այդ խոշոր ձեոնարկը: Գահ բարձ րացավ նրա եղբայր Գագիկ 1–ը (990–1020 թթ.), որը, դատելով մատենագիրների հաղորդումնե րից, գահ բարձրանալուց կարճ ժամանակ անց կնության առավ Սյունյաց Վասակ արքայի դուստր Կատրանիդեին։ Հենց նա էլ հանձն առավ այդ չափազանց պատասխանատու գործն ավարտին հասցնելը։



1001 թվականին ավարտվում է Անիի Կաթողիկե Մայր տաճարի կառուցումը«հրամանաւ և արդե ամբքն Կատրամիդեայ թագուհւոյ»: Ավանդազրույցի համաձայն գործն ավարտին հասցնելու համար թագուհին չի խնայել, նույնիսկ իր հարսանեկան օժիտն ու նվերները: Դեպի երկինք բարձրացող վեհաշուք կառույցն իրականություն դարձավ հանճարեղ Ճարտարապետ Տրդատի ջանքերով: Անիի Կաթողիկե Մայր տաձարը դարձավ մայրաքաղաքի գլխավոր զարդերից մեկը: Այն թագավորության մեծագույն քրիստոնեական տաճարն էր:





Ինքը` Կատրանիդե II թագուհին, չափազանց համեստ է ներկայացնում իր կատարածը։ Մայր տաճարի հիմնադրման արձանագրության մեջ նա բարեխղճորեն նշում է, որ տաճարի հիմնարկեքը կատարել է Սմբատ արքան, իսկ ինքն իր՝ արքա ամուսնու հրամանով կանգնեցրել է «տուն Աստուծոյ նորոգ ե կենդանի ծնունդ հոգե:որ եւ արձան մշտնջենաւոր… Արձանագրությունը բավականին հետաքրքիր վկայություն է նաև տոմարագետների համար: Միայն Անիի Կաթողիկե Մայր տաՃարի կառուցումն էլ բավական էր, որ Կատրանիդե թագուհին հավերժորեն մնար մեր պատմության մեջ։ Սակայն դա թագուհու միակ հիշատակված գործը չէ։

Խծկոնքի վանական համալիրը XX դարի սկզբին դեռևս կանգուն էր իր հինգ եկեղեցիներով: Դրանցից հնագույնը Սբ Կարապետ կամ Հովհաննես Առաքյալ եկեղեցին էր, որի կառուցումը, դատելով Ճարտարապետական առանձնահատկություններից, տեղի է ունեցել VII կամ X դարում:

Անիի վերջին հզոր տիրակալի` Գագիկ 1-ի մեծ սիկինն արժանացել է ժամանակակիցների սիրուն և մեծ հարգանքին: Թերևս թագուհու ունեցած մեծ հեղինակության պատճառով է նա «սեփականացվել»օտարների կողմից:

Աղբյուրներում պահպանվել են հաղորդումներ, թե նա դուստրն էր վրաց Գեորգի թագավորի կամ Բյուզանդիայի կայսեր, որոնք, իհարկե, հերքվում են նրա իսկ թողած արձանագրու թյունների հաղորդումներով։

_________________________________________

Ամփոփում
նախագծի ընթացքում ծանոթացա կատրանիդե II թագուհու հետ, մեծ գործունեություն է ծավալելել Կատրանիդե II-ը՝ հիմնելով Անի վանական եկեղեցին, նվիրաբերել իր ունեցվածքը (օժիտը) եկեղեցին կառուցելու համար։

Թագուհու մասին 3 նախադասությամբ՝
Պատասխանատու է իր առաջ դրված աշխատանքի հանդեպ։
Գործը մինչև վերջ հասցնելու համար չի խնայել ոչինչ։
Մեծացել է արքայական ընտանիքում, եղել է Վասակ 1-ինի և Շահանդուխտի 2րդի դուստրը։

Рубрика: Հայ ականավոր թագուհիներ

Զարուհի

Ներածություն ՝

Ճանաչել հայոց թագուհիներին, իմանալ նրանց ներդրումը հայոց պետականության հզորացման և մշակույթի զարգացման գործում։ Ճանաչել Երվանդունիների պատմական ժամանակաշրջանը։

Հայաստանի վաղ պետական կազմավորումների մասին մենք տեղեկություններ ենք քաղում Ք․ ա․ III – II հազարամյակների օտար աղբյուրներից։ Դրանցում պահպանվել են հատուկենտ տեղեկություններ հայաստանյան արքաների մասին։ Առավել հազվադեպ են թագուհիների մասին տվյալները։

Ք․ ա․ III հազարամյակի Հայաստանի մասին առումով մենք կատարյալ մթության մեջ ենք։ Ք․ ա․ II հազարամյակում վիճակը փոքր-ինչ մխիթարական է։ Այս ժամանակաշրջանի հայաստանյան պետական կազմավորումները բուռն առնչություններ են ունեցել տարածաշրջանի մյուս պետությունների հետ, կնքվել են դաշինքներ, որոնք երբեմն ուղեկցվել են դինաստիական ամուսնություններով։ Պետք է նշել, սակայն, որ այդպիսի ամուսնությունների մասին վկայող փաստաթղթերում միշտ չէ, որ թագուհիները հիշատակվել են անվանապես։

Այդպիսի <<անանուն>> թագուհիներից է Հայասա թագավորության Խուկանաս արքայի կինը։ Նա հիշվում է խեթա-հայասական պայմանագրում ՝ կնքված Խուկանասի և խեթական տերության արքա Սուպպիլուլիումաս I-ի միջև։ Թագուհին խեթական արքայի հարազատ քույրն էր, որի ամուսնությամբ Սուպպիլուլիումաս I-ը նպատակ ուներ իր քաղաքական շահերի ոլորտում ներգրավելու Հայասա թագավորությունը։

Նույն Սուպպիլուլիումաս I-ն իր դստերը կնության տվեց Հայկական լեռնաշխարհի հարավում և Միջագետքի հյուսիսում բարձրացած Միտաննի թագավորության արքա Շատտիվազային։

Ք․ ա․ II հազարամյակից անվանապես հայտնի միակ հայաստանյան թագուհին եղել է խեթական աղբյուրներում Իսուվա անվամբ հայտնի Ծոփաց աշխարհի արքա Արի Թեշուբի կինը։ Ծոփաց աշխարհի տիրուհու անունն է Քիլուշ – Հեբաթ։ Նա խեթական արքա Խաթուսիլիս III-ի <<մեծ արքայադուստրն>> էր, որը կնության է տրվել Ծոփք-Իսուվայի արքա Արի Թեշուբին ՝ նկատի ունենալով այդ թագավորության զգալի դերակատարումը տարածաշրջանում։

Ք․ ա․ IX դարում Առաջավոր Ասիայում քաղաքական լուրջ հայտ է ներկայացնում Վանի թագավուրությունը, որն ասուրերեն սեպագիր արձանագրություններում հանդես է գալիս <<Նաիրի>> և <<Ուրարտու>>, տեղական սեպագրերում ՝ <<Բիայնիլի>>, իսկ Աստվածաշնչում ՝ <<Արարատ>> անվանումներով։ Ք․ ա․ IX դարավերջին և VIII դարի առաջին կեսին Մենուա, Արգիշտի I և Սարդուրի II արքաների օրոք այն վերածվում է տարածաշրջանի հզորագույն տերության։

Վանի թագավությունը, ինչպես հայկական հետագա թագավորությունները, ուներ ընդգծված հայրիշխանական կարգեր։ Թագավորության երեքդարյա պատմությունից մեզ հասել է միայն մեկ թագուհու անուն։

Վանի թագավորության անվանապես մեզ հայտնի միակ թագուհին Թարիրրան է ՝ Մենուա արքայի կինը։ Նա էլ հայտնի է Մենուա արքայի միայն մեկ արձանագրությունից, որը հայտնաբերվել է Արևմտյան Հայաստանի Կատեպանց գյուղի մոտից։ Արձանագրությունը տեղեկացնում է, որ արքան խաղողի այգի է նվիրել իր տիկնոջը և այն անվանակոչել է նրա անվամբ։

Պատմական վավերագիր

Մենուայի տիկնոջ ՝ Թաիրիային, (նվիրվում է) այս խաղողի այգին։ Թարիրիախինիլի է անունը (այգու):

Թյուրիմացությունից խուսափելու համար նշենք, որ ժամանակին ենթադրվել է, թե Թարիրիան Մենուայի դուստրն է, քանի որ նրա անունից առաջ դրված որոշիչ-գաղափարագիրը մեկնաբանվել էր իբրև <<աղջիկ, դուստր>>։ Սակայն հետագայում ճշտվեց, որ այդ որոշիչ-գաղափարագիրը նշանակել է <<տիկին>>։

Մեզ է հասել Վանի թագավորության թագուհու առնվազն մեկ պատկեր, որն առկա է Իշպուինի արքայի ընտանիքի ՝ գերագույն աստծուն երկրպագելու տեսարանում։ Դա Վանի շրջանից հայտնաբերված բրոնզե թիթեղ է ՝ պատկերներով և հիերոգլիֆ գրություններով, որն այժմ պահպանվում է Ժնևի Բուդինի թանգարանում։ Թագուհու գլխավերևում երկու մեհենագրով նշված է նրա անունը, որը, սակայն, առայժմ վերծանված չէ։

Վանի թագավորության արվեստի հուշարձաններն աչքի են ընկնում կանացի պատկերների առատությամբ։ Հաճախ դրանք դիցուհիների պատկերներ են։ Թագավորության դիցարանը, որն արձանագրված է Մհերի դռան վրա, բաղկացած է 35 աստվածներից և 35 դիցարաններից, ինչը ոչ միայն կնոջ դերի արժևորման դրսևորում է, այլև մենամուսնական ընտանիքի գաղափարի յուրօրինակ արձանագրում։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Վանի թագավորության արքայական հովանավոր աստվածությունը եղել է Սարդիի դիցուհին, որը պատկերվում էր արծվատեսք։

Հատկանշական է, որ Վանի թագավորության արվեստի հուշարձաններում պատկերված են ոչ միայն աստվածուհիներ և թագուհւներ, այլև սովորական մահկանացու կանայք ՝ գորգագործ, հացթուխ, երաժիշտ, պարուհի, մատուցող և այլն։

Ք․ ա․ VII դարի վերջերին Վանի թագավորությանը փոխարինելու եկավ Հայկազուն Երվանդականների պետությունը, որի ամենանշանավոր ներկայացուցիչը դարձավ Տիգրան Երվանդյանը։ Տիգրան Երվանդյանը հիշատակվում է Հայկազուն նահապետների և արքաների շարքում ՝ իբրև առավել նշանավոր դեմքերից մեկը։ Նրա մասին Մովսես Խորենացին գրում է․ <<Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել ՝ Հայկ, Արամ, Տիգրան․ որովհետև քաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին ով ինչպես ուզում է, թող կոչի>>։

Բարեբախտաբար, պատմությունը պահպանել է ոչ միայն նրա տիկնոջ անունը, այլև որոշ տեղեկություններ, որոնք հիացմունք են առաջացնում վեհաշուք այդ թագուհու կերպարի նկատմամբ։

Տիգրան Երվանդյանի տիկնոջ անունը պահպանվել է Մովսես Խորենացու մատյանում։ Նրա մասին համառոտ տեղեկացվում է մի քաղաքական դավադրության առնչությամբ։ Պատմահոր համաձայն ՝ Մարաստանի Աժդահակ թագավորը խնդրել էր Տիգրան Երվանդյանի քույր Տիգրանուհու ձեռքը, որն էլ դարձել էր Մարաստանի թագուհի։ Որոշ ժամանակ անց Աժդահակին սկսեց անհանգստացնել Տիգրան Երվանդյանի և պարսից Կյուրոս արքայի մտերմությունը, որը կարող էր դաշինքի վերածվել իր դեմ։

Աժդահակը փարձում է Տիգրան Երվանդյանի դեմ օգտագործել նրա քույր Տիգրանուհուն ՝ ասելով, թե իբր Տիգրանի կինը ՝ Հայոց թագուհի Զարուհին, նախանձելով Տիգրանուհու փառքին, ձգտում է գրավելու նրա տեղը։ Նա իբրև թե մղում է ամուսնուն Մարաստանի դեմ, որ վերջինս էլ գրավի մարական գահը։ Տիգրանուհին, որ հայտնի էր իր խոհեմությամբ, գաղտնի տեղեկացնում է եղբորը Աժդահակի նենգ մտադրության մասին։ Տիգրանի և Աժդահակի բախումն, ի վերջո, ավարտվում է մենամարտով, որում Տիգրան Երվանդյանը սպանում է Մարաստանի արքային․․․

Մովսես Խորենացու այս պատմության մեջ Զարուհին հիշատակվում է, սակայն հանդես չի գալիս որևէ դերակատարմամբ։ Հակառակ պատկերն է հույն պատմիչ և զորավար Քսենոփոնի աշխատության մեջ։ Քսենոփոնը չի նշում Տիգրան Երվանդյանի կնոջ անունը, բայց ունի հետաքրքիր ու գեղեցիկ տեղեկուփյուններ նրա մասին։

Քսենոփոնի համաձայն ՝ Տիգրանի հայրը պատերազմել է Մարաստանի արքայի դեմ, սակայն անհաջողություն կրելով ՝ պարտավորվել է հարկ տալ և զորք տրամադրել։ Որոշ ժամանակ անց, սակայն, նա ապստամբում է։ Մարական արքան խուսափում էր Հայաստանի նկատմամբ վճռական գործողություններից ՝ վախենալով, որ դա կարող է ճակատագրական դառնալ իր համար։

Այդ ժամանակ Մարաստանի արքային իր ծառայությունն է առաջարկում նրա աղգական և պարսից արքա Կյուրոսը։ Վերջինս դեռ պատանի հասակում եղել է հայոց արքայազն Տիգրանի որսընկերը և հրավեր է ուղարկում հայոց արքայական ընտանիքին ՝ հանդիպելու արքայական որսի ու խրախճանքների համար։ Հայերը չկասկածելով, որ դրա հետևում խորամանկ դավադրություն է թաքնված, ընդունում են հրավերը։ Այդ ճանապարհով ձերբակալվում է Հայոց արքայի ընտանիքը։Տեղի է ունենում դատավարություն, որի ընթացքում հարցին, թե ինչու է ինքը ապստամբել, Հայաստանի արքան տալիս է բացառիկ մի պատասխան․ <<Ես ազատության էի ձգտում․ քանզի լավ էի համարում, որ ինքս ազատ լինեմ, և որդիներիս ազատություն թողնեմ>>։ Նույն դատավարության ընթացքում ուշագրավ հարցուպատասխան է տեղի ունենում նաև Կյուրոսի ու արքայազն Տիգրան Երվանդյանի միջև։

Հայոց արքայազնի այս պատասխանը հրաշալի վկայություն է սիրող մարդու և ամուսնական նվիրումի մասին։ Եվ դա միակողմանի չէր։ Նույնպիսի հիացում ես ունենում ՝ Քսենոփոնի հիշատակած պատմության շարունակությունն ընթերցելով։

Պատմական վավերագիր

<<Իսկ դու, Տիգրան, ասա՛ ինձ, ինչքա՞ն կվճարես կնոջդ ետ ստանալու համար>>։

Տիգրանը, որը նոր էր ամուսնացել և շատ էր սիրում կնոջը, ասաց․ <<Ես, ո՛վ Կյուրոս, նույնիսկ իմ կյանքը կտամ, որպեսզի նա երբեք ստրուկ չդառնա>>։

<<Ուրեմն դու, – ասաց Կյուրոսը, – տա՛ր կնոջդ․ ես չեմ համարում, որ նա գերի է բռնվել, քանզի դու երբեք չես լքել մեզ․․․ Իսկ այժմ, – ասաց, – ճաշեցե՛ք մեզ մոտ ր ճաշելուց հետո գնացե՛ք ուր կամենում եք>>։

Այսպիսով չի սահմանափակվում Տիգրան Երվանդյանի տիկնոջ ՝ Զարուհի թագուհու մասին Քսենոփոնի տեղեկությունները։ Մեկ այլ դրվագում տեղեկացվում է, որ դրանից տարիներ անց, երբ Կյուրոսն ապստամբեց Մարաստանի դեմ, Տիգրանը նրա գլխավոր դաշնակիցն էր և մասնակցում էր նրա մղած պատերազմներին։ Ամուսնու կողքին պատերազմական գործողություններին մասնակցում էր նաև Հայոց թագուհին։ Ուշագրավ է, որ Կյուրոսը, որպես պարգև, Տիգրան Երվանդյանին հատուկ տալիս է կնոջ զարդ և խնդրում փոխանցել տիկնոջը, <<քանի որ նա արիաբար մասնակցել էր պատերազմին ամուսնու հետ միասին>>։

Այսպիսի հիշատակություններ է պահպանել պատմությունը Զարուհի թագուհու մասին, ում անունն, ըստ ուսումնասիրողների, նշանակում է <<ոսկյա>>։

Պատմական վավերագիր

Այսպես զրուցելուց և իրար հանդեպ սիրալիր վերաբերմունք ցույց տալուց հետո, մի բան, որ բավական էր նման հաշտության դեպքում, նրանք նստեցին կառքերը և իրենց կանանց հետ ուրախ հեռացան։

Հասնելով տուն ՝ նրանք խոսում էին․ մեկը ՝ Կյուրոսի իմաստության մասին, մյուսը ՝ արիության, մյուսը ՝ հեզության, իսկ մեկ ուրիշն էլ ՝ նրա գեղեցկության և հասակի մասին։

Այնժամ Տիգրանը հարցրեց իր կնոջը․ <<Իսկ քեզ, ո՜վ արմենուհի, կյուրոսը նու՞յնպես գեղեցիկ թվաց>>։

<<Բայց, – պատասխանեց կինը, – Զևսը վկա, ես նրան չէի նայում>>։

<<Հապա ու՞մ էիր նայում>>, – հարցրեց Տիգրանը։

<<Վկա է Զևսը, ես նայում էի նրան, ով ասաց, թե իր կյանքը կտա, որ ես ստրուկ չլինեմ>>․․․

Տիգրան Երվանդյանին և Զարուհուն հաջորդող ժամանակաշրջանում մինչև Ք․ ա․ III դարի վերջը որևէ թագուհու անուն մեզ հայտնի չէ։ Հայոց գահի միակ տիրուհին, որն իշխել է իբրև Երվանդ II-ի կին, Հռոդոգոնեն էր , որն Աքեմենյան տիրակալ Արտաքսերքսես II-ի դուստրն էր։

Հայաստանը Ք․ ա․ 521 թ․ նվաճվել էր Աքեմենյան արքա Դարեհ I-ի կողմից և դարձել պարսից տերության քսան մեծ վարչական միավորներից մեկը ՝ XIII սատրապությունը։ Հայաստանի կաառավարիչ-սատրապները Հայկազուն-երվանդական տոհմի ներկայացուցիչներն էին և շարունակում էին կարևոր դիրք գրավել Աքեմենյան տերության մեջ ՝ երբեմն ազգակցական, խնամիական սերտ կապեր ունենալով պարսից արքայից արքայի հետ։ Սակայն նրանք արքաներ չէին, այլ սատրապ-կառավարիչներ, ուստի և Հռոդոգունեն չի կարող մտնել Հայաստանի թագուհիների ցանկի մեջ։

Ք․ ա․ 331 թ․ անկախացավ Մեծ Հայքի Երվանդական թագավորությունն անկում ապրեց Ք․ ա․ 201 թվականին, երբ զոհվեց Երվանդ IV-ը։ Արմավիրից գտնված հունարեն յոթ արձանագրություններից մեկը, որ չափածո ողբերգության 11-տողանոց հատված է, ըստ Հ․ Մանանդյանի ՝ ներկայացնում է հենց այդ դրվագը։ Այնտեղ պատմվում է, որ թագավորի մահվան մասին սուրհանդակը տեղեկացնում է արքայի քույր-թագուհուն ՝ նշելով, որ նա զոհվել է <<զենքը ձեռքին>>։ Արքայի քույր-թագուհու անունը, սակայն, բնագրում չի նշվում․ նա հիշատակված է թագուհիներին տրվող <<փիլադելփոս>> պատվանունով․․․

Եզրակացություն՝

Նախագիծն ուսումնասիրելուց հետո հայտնի դարձավ, որ Զարուհին արիաբար, ամուսնու հետ միասին պայքարել է ազատության համար և հայոց պատմության մեջ քիչ չէ նաև կնոջ ունեցած դերը։

Рубрика: Без рубрики, Հայ ականավոր թագուհիներ

ԷՐԱՏՈՆ

Ներածություն՝ ճանաչել հայոց թագուհիներին, իմանալ նրանց ներդրումը հայոց պետականության հզորացման և մշակույթի զարգացման գործում։ Ճանաչել Հայկազուն-Երվանդականների պատմական ժամանակաշրջանը։

Ի տարբերություն նախորդ թագավորությունների ՝ Հայկազուն-Արտաշեսյանների թագուհիների մասին ավելի շատ տեղեկություններ ունենք։ Մասնավորապես ՝ հայտնի են արտաշես I-ի կին Սաթենիկը, Տիգրան II Մեծի կանանցից երկուսը ՝ Սոսեմը (Զոսիման) և Կլեոպատրան, Տիգրան IV-ի քույր և գահակից Էրատոն։

Սաթենիկի մասին մենք տեղեկություններ ենք ստանում Մովսես Խորենացու <<Հայոց պատմության>> էջերից, որոնցում վկայակոչվում են նաև Գողթան երգերից հրաշագեղ նմուշներ։ Դրանցից տեղեկանում ենք, որ Արտաշես արքան պատերազմել է ալանների դեմ, հաղթել նրան, ապա սիրահարվել նրանց արքայադուստր Սաթենիկին ու փախցրել նրան։ Վիպերգերը տատմում են նաև նրանց հարսանիքի, իսկ ավելի ուշ ՝ Սաթենիկի և վիշապազուն Արգավանի սիրահարության մասին։ Մի հակիրճ հաղորդում էլ պահպանվել է այն մասին, որ Արտաշես արքան օգնական զորք ուղարկեց Սաթենիկի եղբորը, քանի որ ալանների արքայի մահվանից հետո երկրում սկսվել էր խռովություն։ Թե ինչպիսին էր նա իբրև Հայոց թագուհի, աղբյուրներն ու ավանդությունը ոչինչ չեն հաղորդում․․․

Տիգրան Մեծի տիկնանց մասին ևս տեղեկությունները հարուստ չեն; Առաջին հայկական անունը ՝ Սոսեմ (Զոսիմա), ենթադրել է տալիս, որ նա հայազգի էր և հավանաբար եղել է արքայի առաջին կինը։ Իսկ Կլեոպատրայի մասին հայտնի է, որ նա Պոնտոսի և Փոքր Հայքի արքա Միհրդատ Եվպատորի դուստրն էր։ Նրանք ամուսնացան ի ամրապնդումն Ք․ ա․ 94 թ․ կնքված հայ-պոնտական դաշինքի, և այդ ժամանակ նրանց տարիքային տարբերությունը մոտ երեսուն տարին էր․․․

Տիգրան Մեծի մասին մեզ հասած տեղեկությունների մեջ առանձնահատուկ է մի դրվագ։ Ք․ ա․ 69 թ․ հռոմեացի զորավար Լուկուլլոսն անակնկալ ներխուժեց Հայաստան և պաշարեց մայրաքաղաք Տիգրանակերտը։ Միջերկրականի ափերից շտապ վերադառնալով Հայաստան ՝ Հայոց տիրակալն իր վեցհազարանոց թիկնապահ գունդն ուղղեց դեպի պաշարված Տիգրանակերտ։ Մայրաքաղաքը պաշարված էր ավելի քան քառասունհազարանոց թշնամի բանակով։ Հայոց արքայական թիկնազորը կատարեց զարմանքի ու հիացմունքի արժանի սխրանք, բացառիկ հերոսական մի գործողություն ՝ երկու անգամ ճեղքելով ու անցնելով մի քանի անգամ գերազանցող հռոմեական բանակի միջով։ Թիկնազորը մտավ մայրաքաղաք և այնտեղից անվնաս դուրս բերեց թագուհուն, արքայական կանանցն ու գանձարանը․․․ Թագուհին արքայի պատիվն էր, և Տիգրան Մեծն առաջին հերթին փրկեց թագուհուն անբասիր պահելով իր և տերության պատիվը․․․

Ինչ տեսք ունեն հազվագյուտ հայկական մետաղադրամները - PanARMENIAN.Net
Արտաշատի մայրաքաղաքային դրամներից ՝
Անահիտ դիցամոր պատկերով

Դժբաղտաբար, հայտնի չէ Արտվազդ II-ի վեհանձն տիկնոջ անունը, որը կիսեց ամուսնու ճակատագիրը ՝ Եգիպտոսում բարձր պահելով Հայոց երկրի ու գահի պատիվը Ք․ ա․ 34 թվականին։ Նա ամուսնու հետ նահատակվեց Ք․ ա․ 31 թ․ եգիպտոսում․․․

Հայկազուն-Արտաշեսյանների վերջին գահակալը դարձավ Էրատո թագուհին․ նա մեր պատմության մեջ միակն է, որ գահ է բարձրացել երեք անգամ․․․

Էրատոյի կենսագրությունից մեզ քիչ բան է հայտնի։ Նա դուստրն էր Տիգրան III արքայի, ով իր հոր ՝ Արտավազդ II-ի հետ գերվել է Ք․ ա․ 34 թ․ և մինչև Ք․ ա․ 20 թ․ պատանդ եղել հռոմեացիների մոտ։ Այդ թվականին վերադառնալով ՝ նա դարձել է Մեծ Հայքի թագավոր ՝ փոխարինելով եղբորը (Արտաշես II-ին, որը դարձել էր հռոմեական դավադրության զոհ): Ուստի մեզ հայտնի չէ նաև, թե որտեղ էր ծնվել Էրատոն ՝ Հռոմու՞մ, թե՞ Հայաստանում։

Էրատոյի ճակատագիրը սերտորեն կապվում է հոր գահակալման ժամանակ ստեղծված քաղաքական իրադրության հետ։ Հռոմի կայսր Օգոստոս Օկտավիանոսը Տիգրան III-ին գահ բարձրացրեց ՝ հուսալով, որ դրանով Հայաստանը կդառնա հռոմեկան ազդեցության գոտի, սակայն չարաչար սխալվեց։ Հայ իրականություն վերադարձած արքան սկսեց վարել հայության շահերից բխող քաղաքականություն և տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու նպատակով սկսեց մերձենալ նաև Պարթևստանի հետ։ Նրա վարած անկախ ու չեզոք քաղաքականությունից դժգոհ էր Հռոմը։ Լարվածությունն ավելի սրվեց, երբ Տիգրան III-ի մահից հետո, առանց Հռոմի համաձայնության, հայերը գահ բարձրացրին նրա որդի Տիգրան IV-ին և դուստր Էրատոյին, որոնք դարձան գահակից։

Պատմական վավերագիր

․․․ Ո՛չ Տիգրանի, ո՛չ էլ սրա որդիների տիրապետությունը երկարատև չէր, թեպետ վերջիններն, ըստ օտար (ոչ հռոմեական) սովորության, ամուսնացել էին միասին թագավորելու նպատակով։

Տակիտոս․

<<Տարեգրություններ>> (գիրք երկրորդ, գլ․ 3)

Տիգրան IV-ի և Էրատո թագուհու դրամներից

Հայտնի չէ, թե ինչու եղբայրն ու քույրը միասին հռչակվեցին գահակից։ Հռոմեացի պատմիչ Տակիտոսը (I-II դդ․) հաղորդում է, թե նրանք <<ամուսնացել էին միասին թագավորելու նպատակով>>։ Պատմագիտության մեջ կարծիք է հայտնվել, թե նրանք եղել են խորթ քույր և եղբայր ՝ ծնված տարբեր մայրերից։ Սակայն նրանց գահակցությունն ամուսնացած լինելով բացատրելը չի կարող հիմնավոր մի պարզ պատճառով։ Տիգրան IV-ը և Էրատոն հատել են համատեղ դրամներ, որոնց վրա կան երկուսի պատկերները և նրանց անունները ՝ տիտղոսներով։ Այդ դրամների մի երեսին կարդում ենք Տիգրան IV-ի տիտղոսը ՝ <<արքայից արքայի քույր Էրատոյի>>։ Եթե նրանք լինեին ամուսիններ, Էրատոյի տիտղոսը պետք է կիներ <<թագուհիների թագուհի>> կամ գոնե <<թագուհի>>, մինչդեռ նա ներկայանում է որպես <<արքայի քույր>>։ Նշանակում է ՝ նրանք չեն եղել ամուսիններ։

ԷՐԱՏՈ (Կինոսցենար) - ԱՐՓԻԱՐ-ԱՐ
Այս տեսակի դրամների վրա նա պատկերված է տարբեր երեսներին

Տիգրան IV-ի և Էրատոյի կառավարման առաջին շրջանը երկար չտևեց ՝ Ք․ ա․ մոտ 8-5 թվականները։ Հռոմի Օգոստոս կայսրը չէր հաշտվում արևելքում իր ազդեցության դաշտից Հայաստանը կորցնելու մտքի հետ և որոշում է օգտագործել ևս մեկ <<օրինական>> միջոց։ Դեռևս իր մոտ պատանդ էր պահվում Արտավազդ II-ի ՝ Ք․ ա․ 34 թ․ գերի տարված մյուս որդին ՝ Արտավազդը (Արտաշես II-ի և Տիգրան III-ի եղբայրը), որը, մանուկ հասակից անցկացրած լինելով հռոմեացիների մեջ շուրջ երեք տասնամյակ, դարձել է խիստ հռոմեասեր գործիչ։ Ք․ ա․ մոտ 5 թ․ Օգոստոս կայսեր զորքերը բռնությամբ Հայոց գահին բարձրացրին Արտավազդ III-ին ՝ գահընկեց անելով Տիգրան IV-ին և Էրատոյին, որոնք, ամենայն հավանականությամբ, ապաստան գտան Պարթևստանում։

Այդ իրավիճակը երկար չտևեց։ Հայաստանում ազնվականությունն ու ժողովուրդը սկսեցին օրըստօրե ավելի չհանդուրժել հռոմեասեր, իր ինքնությունից կտրված Արտավազդ III-ին։ Հայերն ապստամբեցին և Պարթևստանի արքայի աջակցությամբ Ք․ ա․ 2 թ․ կրկին Հայոց գահին բարձրացրին Տիգրան IV-ին և Էրատոյին։

Հռոմը հասկացավ, որ պետք էր այլ ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Եվ Օգոստոս կայսրը հանձնարարեց իր որդեգիր Գայոս Կեսարին ՝ բանակցություններ սկսել Տիգրան IV-ի հետ, որը ևս շահագրգռված էր Հռոմի հետ ընդհանուր լեզու գտնելու հարցում։ Սակայն Քրիստոսի ծննդյան (մեր թվարկության) 1 թվականին ՝ Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ, Տիգրան IV-ը զոհվեց։ Էրատոն հրաժարվեց գահից։ Այդ թվականը պատմագիտության մեջ ընդունված է համարել Հայկազուն-Արտաշեսյանների հարստության անկման տարի, թեպետ ավելի ուշ Էրատոն մեկ անգամ ևս գահ կբարձրանա, բայց այս անգամ ՝ միանձնյա։

Պատմական վավերագիր

Սակայն հայերը, քանի որ Տիգրանը բարբարոսների դեմ մղած ինչ-որ պատերազմի ժամանակ սպանվել էր, իսկ Էրատոն էլ հրաժարվել էր իշխանությունից, պատերազմի ելան հռոմեացիների դեմ, որովհետև նրանց (վրա իշխանությունը) հանձնել էին ոմն մեդացի Արիոբարզանեսի, որը մի ժամանակ Տիրիդատեսի հետ եկել էր հռոմեացիների մոտ․ այս դեպքերը կատարվեցին հաջորդ տարին, երբ կոնսուլներ էին Պուբլիոս Վինիկիոսը և Պուբլիոս Վարոսը։

Դիոն Կասսիոս․

<<Հռոմեական պատմություն>>

(գիրք հիսունհինգերորդ, գլ․ 15․ 5)

Մեր թվարկության առաջին դարակեսը խիստ խառնակ ժամանակաշրջան էր մեր երկրի ու ժողովրդի պատմության համար։ Բավական է միայն նշել, որ այդ կեսդարյա ժամանակամիջոցում Մեծ Հայքի գահին տասն անգամ տեղի ունեցավ իշխանափոխություն, ընդ որում ՝ միայն Զենոն-Արտաշեսն էր, որ գահին մնաց մինչև իր կյանքի վերջը և մահացավ բնական մահով։

Այս խառնակ ժամանակաշրջանը սկսվեց Հռոմի կողմից Մեծ Հայքի գահին Ատրպատականի արքայատոհմի ներկայացուցիչ-դրածոների նշանակմամբ։ Դրածոների իշխանությունը կանխելու և Հայկազուն-Արտաշեսյանների հարստությունը վերականգնելու նպատակով հայոց ավագանին կրկին (երրորդ անգամ) գահ բարձրացրեց Էրատոյին։ Այս անգամ նրա իշխանությունը տևեց ավելի երկար ՝ 6-12 թվականները։

Ցավոք, մենք տեղեկություններ չունենք այդ տարիների մասին։ Հայտնի չէ նաև, թե ինչը եղավ Էրատո թագուհու գահընկեցության պատճառը։ Տակիտոսը նշում է, որ նրան գահընկեց արեցին հայերը։ Հաշվի առնելով, որ հայոց ավագանու մեջ հստակորեն տարբերակվում էին հակադիր երկու խմբավորումներ ՝ հռոմեամետ և պարթևամետ, մեծ հավանականությամբ պետք է ենթադրել, որ թագուհի Էրատոն գահընկեց է արվել հռոմեամետ ուժերի օգնությամբ, թերևս ոչ առանց Հռոմի աջակցության․․․

EFA8CABD 6798 424D A35A 543DC93E2C44 - Հայոց թագուհիներ

Պատմական վավերագիր

Սակայն հայերը, քանի որ Տիգրանը բարբարոսների դեմ մղած ինչ-որ պատերազմի ժամանակ սպանվել էր, իսկ Էրատոն էլ հրաժարվել էր իշխանությունից, պատերազմի ելան հռոմեացիների դեմ, որովհետև նրանց (վրա իշխանությունը) հանձնել էին ոմն մեդացի Արիոբարզանեսի, որը մի ժամանակ Տիրիդատեսի հետ եկել էր հռոմեացիների մոտ․ այս դեպքերը կատարվեցին հաջորդ տարին, երբ կոնսուլներ էին Պուբլիոս Վինիկիոսը և Պուբլիոս Վարոսը։

Դիոն Կասսիոս․

<<Հռոմեական պատմություն>>

(գիրք հիսունհինգերորդ, գլ․ 15․ 5)

Մեր թվարկության առաջին դարակեսը խիստ խառնակ ժամանակաշրջան էր մեր երկրի ու ժողովրդի պատմության համար։ Բավական է միայն նշել, որ այդ կեսդարյա ժամանակամիջոցում Մեծ Հայքի գահին տասն անգամ տեղի ունեցավ իշխանափոխություն, ընդ որում ՝ միայն Զենոն-Արտաշեսն էր, որ գահին մնաց մինչև իր կյանքի վերջը և մահացավ բնական մահով։

Այս խառնակ ժամանակաշրջանը սկսվեց Հռոմի կողմից Մեծ Հայքի գահին Ատրպատականի արքայատոհմի ներկայացուցիչ-դրածոների նշանակմամբ։ Դրածոների իշխանությունը կանխելու և Հայկազուն-Արտաշեսյանների հարստությունը վերականգնելու նպատակով հայոց ավագանին կրկին (երրորդ անգամ) գահ բարձրացրեց Էրատոյին։ Այս անգամ նրա իշխանությունը տևեց ավելի երկար ՝ 6-12 թվականները։

Ցավոք, մենք տեղեկություններ չունենք այդ տարիների մասին։ Հայտնի չէ նաև, թե ինչը եղավ Էրատո թագուհու գահընկեցության պատճառը։ Տակիտոսը նշում է, որ նրան գահընկեց արեցին հայերը։ Հաշվի առնելով, որ հայոց ավագանու մեջ հստակորեն տարբերակվում էին հակադիր երկու խմբավորումներ ՝ հռոմեամետ և պարթևամետ, մեծ հավանականությամբ պետք է ենթադրել, որ թագուհի Էրատոն գահընկեց է արվել հռոմեամետ ուժերի օգնությամբ, թերևս ոչ առանց Հռոմի աջակցության․․․

Եզրակացություն ՝

Հայկազուն-Արտաշեսյանների վերջին գահակալը դարձավ Էրատո թագուհին․ նա մեր պատմության մեջ միակն է, որ գահ է բարձրացել երեք անգամ։ Թեման ուսումնասիրելուց հետո հայտնի է դառնում, որ Էրատոն և իր եղբայր ՝ Տիգրան IV-ը եղել են արժանի թագավորներ, քանի որ հայերն ապստամբել են նրանց կրկին հայոց գահին վերադարձնելու համար։

Рубрика: Без рубрики, Հայ ականավոր թագուհիներ

Նվարդ

Անշուշտ ամեն մի հետաքրքիր երևույթի պատմությունը ցանկալի է սկսել դարերի խորքը գնացող ավանդազրույցով. առավել ևս՝ թագուհիների մասին պատմությունը…

Մեր դեպքում առկա է և՛ հազարամյակներից եկող ավանդապատումը, և՛ գեղեցիկ, խորհրդանշական ու պատգամող խորհուրդը:Հայոց ազգապատման ավանդությունը սկսվում է Հայկ Նահապետից և նրա ժառանգներից, որոնց մասին տեղեկատվություներ է հաղորդում հայոց պատմահայր Մովսես Խորենացին :

d0b7d0b0d0b3d180d183d0b6d0b5d0bdd0be - Հայոց թագուհիներ
Նուարդ հայոց թագուհու և ասորաց թագուհի Շամիրամի հանդիպումը

Մեր ավանդությունը Հայաստանի անկախ պետականության հիմնադրումը կապել է դյուցազն Հայկի հետ: Նա էր , որ հիմնեց հայկական պետականությունը և պատվիրեց յուրայիններին չպաշտել ոչ ոքի, բացի Արարչից… Ի հավելումն Պատմահոր գրառածի՝ հնագույն միջագետքյան սեպագիր արձանագրությունների ուսումնասիրությունից տեղեկանում ենք , որ Հայկ դյուցազնը որդին էր Հայ<ա> աստծո , որին Առաջավոր Ասիայի մի շարք ժողովուրդներ երկրպագում էին իբրև Արարչի և իմաստության գերագույն աստծո…

Հայ մատենագրության մեջ գրառված Առաջին Հայկյանների շարքում միակն Արա Գեղեցիկն է, ում կինը վկայված է անվանապես: Պատմահոր մատյանում նա հիշատակվում է իբրև Արա Գեղեցիկի <<սիրելի կին>> , որի անունը Նվարդ (Նուարդ) էր …

***

Մովսես Խորենացու << Հայոց պատմության>> էջերում գրառված <<Արա Գեղեցիկ և Շամիրամ>> վիպասքը համաշխարհային գրականության մեջ ստեղծված գեղեցկագույն երկերից մեկն է , որ պատմում է հանուն սիրո կատարված մեծագործությունների մասին… Ընդ որում ՝ մեծագործություններ են կատարվում երկուստեք…

Աստվածային գեղեցկության տեր Արա Գեղեցիկով հետաքրքրված՝հարավում իշխող Շամիրամը առաջարկում է նրան և՛ իր ձեռքը, և՛ իր մեծ թագավորությունը:Արան չի գայթակղվում առաջարկով, և մերժում է Շամիրամին՝ հավատարիմ մնալով իր տիկնոջը՝ Նվարդին… Սա վիպասքում փառաբանող առաջին մեծագործությունն է՝ հրաժարումը աշխարհի մեծ իշխանից և հարստություներից՝ հանոն սիրելի կնոջը և ընտանիքի…

Արա Գեղեցիկից մերժված և վիրավորված, սակայն նրան անդառնալիորեն սիրահարված Շամիրամը դիմեց պատերազմի և գրավեց նրա երկիրը:Պատերազմում զոհվեց սիրեցալը, որին հանավանդ զրույցի համաձայն, Շամիրամի հարությունը տվեց արալեզների օգնությամբ:

Պատմական վերնագրեր

Շամիրամը դեռ իր կենդանության ժամանակ,որդուն՝Արային,որ ծնվել էր նրա սիրելի նաոջ Նվարդից, և տասներկու տարեկան երեխա մնացել Արայի մահվան ժամանակ, Արա Գեղեցիկի հանդեպ տածած գործի պատճառով, անունը կոչել է Արա, և շարունակում էր, մեր աշխարհի վերակացու մտերիմ նրան լինելով։

642F9D63 B6F7 4180 87AA E845189DA5C7 - Հայոց թագուհիներ
Վ. Սուրենյանց. «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» 1899 թ.

Ներածություն՝

Եզրակացություն՝ հանուն սիրո և հանուն ընտանիքի պետք է պատրաստ լինել ամեն ինչի , նույնիսկ հրաժարվել աշխարհի բոլոր գանձերից եթե դա վնաս կտա ընտանիքիդ։