Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

.Հետևյալ բառերի սեռական հոլովի զույգ ձևերը գրել

Գառնի-Գառնիի, Գառնու, Գառնո

ժամ-ժամի, ժամվա


անկյուն-անկյան

ձյուն -ձյան

շարժուն-շարժունի

ծոռ-ծոռան, ծոռի

Րաֆֆի-Րաֆֆիի, Րաֆֆու

կայսր-կայսեր,կայսրի

սյուն-սյան, սյունի

անուն-անվա, անունի

Հանգիստ-հանգստի,

լույս-լույսի,լուսո

հույս-հույսի,հուսո

պատիվ-պատվի

կորուստ-կորստի, կորստյա

գալուստ-գալուստի,գալստյա

մամուլ -մամուլի

։ Բառերը գրել միասին , առանձին, գծիկով։

Մուգ կարմիր, իննսունինը, ամեն ինչ, ամենաերկար, ինը հարյուր, ոչ ոքի, ոչ-ոքի ավարտվեց , ի լուր, իզուր, շիփ շիտակ, պղնձաշագանակագույն, հազիվ հազ, նետ աղեղ, երկրե-երկիր , կիսատ-պռատ։

։ Գրել տրված դարձվածքների բացատրությունը մեկ բառով ‘

Փակագծերը բացել — բացահայտել

Մի անկյուն քաշվել — մեկուսանալ

Ծտի թևով -արագ

Իրար հետ շունն ու կատուն դառնալ — թշնամանալ

Մեկին բերան ծռել -խնդրել

Զենքերը ցած դնել — հանձնվել

Рубрика: Без рубрики, Աշխարհագրություն

Փետրվար ամսվա ամփոփում

  • Բնութագրել ՀՀ֊ն ազգային փոքրամասնությունները։

Ինչպես բոլոր երկրներում այդպես էլ Հայաստանում կան ազգային փոքրամասնություններ, մեզ մոտ ազգային փոքրամասնություններ են ՝ եզդիները, քրդերը, ասորիները, մոլոկանները հույները, հրեաները և ռուսները։ Ամեն ազգային փոքրամասնություն ունի իր կրոնը, իր ավանդույթները։ Հիմանականում ազգային փոքրամասնությունները ապրում են Արագածոտնի մարզում։

  • Առանձնացնել ՀՀ֊ն բնակչության սեռատարիքային, ազգային և կրոնական կազմը։

Տարբերում են բնակչության ազգային, սեռային, տարիքային, սոցիալիստական և կրոնական կազմ, ըստ կրթական մակարդակի, բնակավայրերի տեսակների կազմ և այլն։ Բնակչության ազգային կազմը։ Հիմնական ազգը՝ հայերը, որոնք կազմում են ընդհանուր թվի 98,1%-ը։ ՀՀ-ում թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են։ Երրորդ թվում ռուսներն են, որոնց թիվը 2011թ․ մարդահամարի տվյալներով 11,9հազ է։ ՀՀ-ում մյուս ազգերից համեմատաբար մեծաքանակ են ասորիները, քրդերը, ուկրաինացիները, վրացիները, հույները, որոնցից յուրաքանչյուրի թիվը 3000ից պակաս է։ Սեռատարիքային կազմը։ Տղամարդիկ կազմում են 48%, իսկ կանայք 52%։

  • Ներկայացնել, ըստ վերընթաց գոտիականույան ինչպե՞ս է փոխվում բնակչության միջին խտությունը։

ՀՀ բնակչության միջին խտությունը 110 մարդ/կմ2 է (2010)։ Խտությունն առավել մեծ է Արարատյան դաշտում, որը ՀՀ տարածքի մոտ 26,7 %-ն է, և որտեղ ապրում է ընդհանուր բնակչության ավելի քան 50 %-ը։ Առավել նոսր են բնակեցված ՀՀ լեռնային սահմանամերձ որոշ բնակավայրեր։ Համեմատաբար խիտ են բնակեցված Արմավիրի (229 մարղ/կմ2), Կոտայքի (134), Արարատի (133), Շիրակի (105), նոսր՝ Լոռու (74), Արագածոտնի (52), Տավուշի (50), Գեղարքունիքի (45), Սյունիքի (34), Վայոց ձորի (24 մարղ/կմ2) մարզերը։ 

ՀՀ բնակչության խտությունը նկատելիորեն փոխվում է նաև ըստ վերընթաց գոտիականության։ Մինչև 1000 մ բարձր, գոտում (ՀՀ տարածքի մոտ 10 %-ը) ապրում է բնակչության շուրջ 56 %-ը, 1000-1500 մետր բարձրության գոտում (ՀՀ տարածքի մոտ 19 %-ը)՝ 17 %-ը, 1500-2000 մ բարձր, գոտում (ՀՀ տարածքի 30 %-ը)՝ 22 %-ը, 2000-2500 մետր բարձր, գոտում (ՀՀ տարածքի մոտ 25 %-ը)՝ մոտ 4 %-ը, 2500 մ-ից բարձր, գոտում (ՀՀ տարածքի մոտ 16 %-ը)՝ մոտ 1 %-ը։

  • Ինպե՞ս են նպաստել համաշխարհային պատերազմները բնակչության ժողովրդական պատկերի վրա։

Հայաստանի բնակչության թվաքանակը նորից համեմատաբար արագ աճել է 1920–ական թվականներին: Սակայն խորհրդային իշխանության տարիներին էլ հանրապետության բնակչության աճի վրա զգալի բացասական ազդեցություն են թողել ստալինյան բռնապետության վարած հակահայկական քաղաքականությունը, որի հետևանքով մեծ թվով հայեր աքսորվել են Սիբիր, զգալի թվով կալանավորվել, հալածվել ու գնդակահարվել են բանտերում, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ժամանակ
ընդհանուր առմամբ զոհվել են ԽՍՀՄ-ի ավելի քան 300 հազ. հայեր։

  • Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության թվաքանակի ավելացումը։

Հայ ժողովուրդը միշտ բնութագրվել է բարձր աճով: Հանրապետության բնակչության աճը զգալիորեն բարձրացել է խորհրդային իշխանության տարիներին, երբ առողջապահության զարգացման շնորհիվ մահացությունը խիստ կրճատվել է: Արդեն 1960–ական թվականներին հանրապետության բնակչության բնական աճը յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով հասել էր 30–33 մարդու: Ցավոք, հետագայում բնական աճը անկում է ապրել՝ 1990 թ. կազմելով 16,3, իսկ 2002 թ.՝ 2,1 մարդ, հազար մարդու հաշվով: 1990– ական թվականներից աճի այդպիսի կտրուկ անկումը բացատրվում է հանրապետությունում ստեղծված տնտեսական, սոցիալական ծանրագույն պայմաններով:

Рубрика: Без рубрики

Բռնությունը դպրոցում

Դասանյութը ՝ Մ. Միքայելյան, Բռնության և զոհերի հոգեբանություն /էջ 114-122/

  • Ներկայացնել դպրոցական բռնության տեսակները:

Դպրոցական բռնությունը կարող է լինել հուզական և ֆիզիկական բնույթի:

Հուզական բռնությունն ուղղված է հոգեբանական բարեկեցության վատթարացմանը: Հուզական բռնությունը զոհի մոտ առաջացնում է հուզական լարվածություն ՝ նրան ստորացնելով և իջեցնելով ինքնագնահատականը: Հուզական բռնության ձևերն են ՝ ծաղրը, մականուններ կպցնելը, անվերջ նկատողությունները, ոչ օբյեկտիվ գնահատականները, ստորացումն այլ երեխաների ներկայությամբ և այլն, մեկուսացումը, հրաժարումը զոհի հետ հաղորդակցվելուց։

Ֆիզիկական բռնությունը ենթադրում է ֆիզիկական ուժի կիրառում աշակերտի նկատմամբ, որի արդյունքում երեխան կարող է ֆիզիկական տրավմա ստանալ: Ֆիզիկական բռնություն է
համարվում ծեծը, հարված հասցնելը, ապտակը, իրերը վերցնելը
կամ փչացնելը և այլն:

  • Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն հաճախակի դպրոցական բռնության ենթարկվող երեխաները:

Առավել հաճախ դպրոցական բռնության զոհ են դառնում այն երեխաները, ովքեր ունեն
հետևյալ առանձնահատկությունները.

 Ֆիզիկական թերություններ ՝ ակնոցների կրում, թույլ լսողություն, շարժողական խանգարումներ, այսինքն ՝ նրանք, ովքեր չեն կարող պաշտպանել
իրենց:

Վարքային առանձնահատկություններ ՝ ինքնամփոփ (ինտրովերտ) կամ իմպուլսիվ վարքագծով երեխաներ։

 Արտաքին առանձնահատկություններ՝ շիկակարմիր մազեր, պեպեններ, դուրս ցցված ականջներ, ծուռ ոտքեր, գլխի յուրահատուկ ձև, գիրություն կամ չափազանց նիհարություն և այլն:

Չզարգացած սոցիալական հմտություններ ՝ կան երեխաներ, ում մոտ հաղորդակցման ու ինքնարտահայտման փորձն անբավարար է: Հետևաբար, այս երեխաներն ավելի հեշտ
են ընդունում զոհի դերը: Զոհի դերն ընդունողը համակերպվում է իրավիճակի հետ ՝
համարելով այն անխուսափելի, ավելին, հաճախ նույնիսկ փորձում է արդարացնել բռնացողին ՝ մտածելով. ”Երևի ես արժանի եմ հենց այս վերաբերմունքին”:

 Վախ դպրոցի հանդեպ ՝ հանդիպում է այն երեխաների մոտ, ովքեր դպրոց են հաճախում բացասական սոցիալական սպասումներով:

 Կոլեկտիվային կյանքի փորձառության բացակայություն (տնական երեխաներ) ՝ նախադպրոցական մանկական հաստատություններ չհաճախած երեխաները սովորաբար հաղորդակցման մեջ ծագող խնդիրները հաղթահարելու անհրաժեշտ հմտություններ չեն ունենում։

Հիվանդություններ ՝ գոյություն ունեն բազմաթիվ խանգարումներ, որոնք ծաղրի առարկա են դառնում հասակակիցների կողմից։

 Ցածր ինտելեկտ և դժվարություններ ուսման մեջ ՝ թույլ ընդունակությունները երեխայի ցածր առաջադիմության պատճառ են հանդիսանում, ինչի հետևանքով էլ ձևավորվում է ցածր ինքնագնահատական: Երեխան մտածում է. ”Ես դա չեմ կարող անել, ես մյուսներից վատն եմ”: Ցածր ինքնագնահատականը մի դեպքում կարող է նպաստել զոհի դերի, մյուս դեպքում ՝ բռնարարքային վարքագծի ձևավորմանը։

  • Ինչո՞ւ են կոնֆլիկտային հարաբերություններ ունեցող ընտանիքների երեխաները դպրոցում բռնարարքի հանդեպ հակվածություն դրսևորում:
  • Ի՞նչ բացասական հետևանքների է հանգեցնում անպատիժ մնացած դպրոցական բռնարարքը:
Рубрика: Հասարակագիտություն

Բուլլինգ և Մոբբինգ

Դասանյութը ՝ Մ. Միքայելյան, Բռնության և զոհերի հոգեբանություն /էջ 122-133/

Տեսանյութեր ՝

Ինչ է բուլինգը, ինչպես կանխարգելել այն What is bullying and how to prevent it!

Բուլինգ՝ երեխաների հալածանք դպրոցում. ինչպես այն հաղթահարել

Առաջադրանք ՝

  • Ի՞նչ է բուլիինգը:

Բուլլինգը (անգլ. bully – կռիվ սարքել, սպառնալ) հասկացվում է որպես ագրեսիվ վարքագիծ, որը դրսևորվում է աշխատակցի նկատմամբ դաժանության, չարամիտ հետապնդման, վիրավորանքի և ստորացման, նրա հեղինակությունը, համբավը վնասելու փորձերի
տեսքով:

  • Բուլիինգի տեսակները:

Բուլիինգը լինում է ՝ հոգեբանական, ֆիզիկական, բանավոր և կիբեր։

  • Ինչպե՞ս կանխարգելել և հաղթահարել բուլիինգը:
  • Ի՞նչ է մոբբինգը:

Մոբբինգի ֆենոմենը դիտարկվում է որպես կազմակերպչական փոխհարաբերությունների մի ամբողջություն, որը դրսևորվում է հոգեբանական ճնշման այս կամ այն ձևերով:

  • Որո՞նք են մոբբինգի պատճառները:
  • Ինչպիսի՞ առանձնահատկություններ են դրսևորվում հաճախակի մոբբինգի ենթարկվող մարդու մոտ:
  • Անձնային ո՞ր որակներն են նպաստում մոբբինգային իրավիճակից դուրս գալուն:
Рубрика: Без рубрики

Ավանդական հայ ընտանիքը և նրա ձևավորած մտածողությունը

  • Ավանդական հայ ընտանիքը և նրա ձևավորած մտածողությունը /զրույցներ ընտանիքի ավագների հետ/

Դեռ հին ժամանակներից եղել են հայկական ավանդական մտածողությունները։ Մենք միշտ բոլոր երկրներից, մշակույթներից տարբերվել ենք, դա մյուս կողմից լավ է, իսկ մյուս կողմից գուցե և վատ։ Մեր մշակույթը տարբերվում է իր ավանդական հագուստներով, իր ուտեստներով և այլն։ Բայց ավանդական հայ ընտանիքը ունի նաև իր վատ կողմերը։ Օրինակ տղամարդիկ կարող են կնոջը արգելել ինչ-որ հարցում պատճառաբանելով, որ հայ են ու հնարավոր չի, որ այս ինչ բանը անեն, քանի որ դա տղամարդու համար է և այլն։ «Տղամարդն ու կինը հավասար են Աստծո և պետության առջև, ունեն միևնույն իրավունքները, և այս սկզբունքը պետք է արտացոլվի պետության գործունեության բոլոր ուղղություններում»: Պետք չէ տարբերություն դնել կնոջ ու տղամարդու միջև, քանի որ երկուսն էլ ունեն հավասարաչափ իրավունքները, բայց ցավոք մեր երկրում և ոչ միայն մեր երկրում դա չի ընդունվում դե, քանի որ ինչպես կասեր ավանդական հայ ընտանիքը, մենք հայ ենք!

  • Ավանդական հայ ընտանիքի ձևավորած մտածողությունը և մեր օրերը /ավանդական մտածողության դրական ու բացասական կողմերը/

Իրականում ավանդական հայ ընտանիքը ձևավորվել է դեռ շատ վաղուց և այդ մտածողությունն էլ եկել է նույնպես շատ վաղուց։ Իմ կարծիքով մեր օրերում արդեն քչացել են հայ ավանդական մտածողությունները, քանի որ արդեն աշխարհը դեպի գնում է ժամանակակից մտածողության ու հայերի մեծ մասն էլ հենց ժամանակակից է մտածում։ Այս պահին իմ կարծիքով մեծ պապիկներն ու տատիկներն են ավելի շատ մտածում հայ ավանադական ձևով։ Նորից կասեմ, որ այո հայ ավանդական շատ բաներ ինձ հետաքրքրում է և ես կողմ եմ, բայց ինչ-որ բանում ինչ-որ մեկին արգելելը, սահմանափակելը դա իմ տեսանկյունից չի ընդունվում։ Ինձ այսքան ժամանակ չեն արգելափակել կամ սահմանափակել ինչ-որ հարցում անգամ իմ ծնողները։

Рубрика: Հանրահաշիվ

Փետրվար ամսվա ֆլեշմոբ

Երկրորդ մակարդակ

Խնդիր

1.   99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։

Պատասխան ՝ 99։

Խնդիր

2. Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով 20-ով, ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։

Լուծում

x⋅20 +20 = 140

140 – 20 = 120

120 : 20 = 6

Պատասխան ՝ 6։

Խնդիր

3. Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։

Լուծում

12 ։ 6 = 2

Պատասխան ՝ 2։

Խնդիր

6. Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։

Լուծում

54 ։ 6 = 9

54 – 9 = 45

Պատասխան ՝ 2 տարի անց ՝ 11 տարեկան, իսկ պապիկը ՝ 47։

Խնդիր

7.  Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր:

Լուծում

7 – 2 = 5 խնձոր

2 + 3 = 5 բանան

Պատասխան ՝ 3 բանան։

Խնդիր

9. Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։

Լուծում

10 ⋅ 160 = 1600

1600 + 20 = 1620 գ

Պատասխան ՝ 1620 գ։

Երրորդ մակարդակ

Խնդիր

2. Խանութում կար  5 ցենտներ   կարտոֆիլ:  Առաջին օրը խանութից վաճառեցին կարտոֆիլի  2/5-րդ մասը, երկրորդ օրը՝ մնացածի 3/10-րդ մասը: Կարոտոֆիլի ո՞ր մասը մնաց խանութում 2 օրվա վաճառքից հետո:

Լուծում

500 ⋅ 2/5 = 200

200 ⋅ 3/10 = 60%

Պատասխան ՝ 60 % – ը։

Խնդիր

3.  Ապրանքի գինը 2 անգամ թանկացավ, նախ՝  40%-ով, այնուհետև 20%-ով, որից հետո  իջավ  50%-ով: Արդյունքում քանի՞ տոկոսով   իջավ  ապրանքի գինը  սկզբնական գնի համեմատ: 

Լուծում

20 + 40 = 60%

60 – 50 = 10%

Պատասխան ՝ 10% – ով։

Խնդիր

7. Մարդու տարիքը 1998 թվականին հավասար է եղել նրա ծննդյան տարեթվի  թվանշանների գումարին։ Ո՞ր թվականին է նա ծնվել, եթե հայտնի է, որ ծնվել է 20-րդ դարում:

Լուծում

1 + 9 + 9 + 8 = 27

1998 – 27 = 1971

Պատասխան ՝ 1971 թվականին։

Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

1․Գտել դաժան բառի հոմանիշը

անողորմ,դժնի,անգութ,բիրտ, դժխեմ, անողոք ,վայրագ,ժանտ,անագորույն,դժնի*2

2․Գրել այնպիսի գոյականներ , որոնք հոգնակի թիվ չունեն

աղ, շաքարավազ, կաթ, արև, սուգ, լուսավորություն,դասախոսություն,մենակություն,մանկություն,ծերություն

Рубрика: Հայ ականավոր թագուհիներ, Հայոց պատմություն

Զարուհի

Հայաստանի վաղ պետական կազմավորումների մասին մենք տեղեկություններ ոնք քաղում Ք․ ա․ 3-2 հազարամյակների օտար աղբյուրներից։ Դրանցում պհպանվել են հատուկենտ տեղեկություններ հայաստանյան արքաների մասին։ Առավել հազվադեպ են թագուհիների մասին տվյալները։

Ք․ա․ 3-րդ հազարամյակի հայստանի մասին այդ առումով մենք կատարյալ մթության մեջ ենք։ Ք․ա․ 2-րդ հազարամյակում վիճակը փոքր-ինչ մխիթրական է։ Այս ժամանակաշրջանի հայաստանյան պետական կազմավորումները բուռն առնչություններ են ունեցել տարածաշրջանի մյուս պետությունների հետ, կնքվել են դաշինքներ, որոնք երբեմն ուղեկցվել են դինաստիական ամուսնություններով։ Պետք է նշել, սակայն, որ այդպիսի ամուսնությունների մասին վկայող փաստաթղթերում միշտ չէ, որ թագուհիները հիշատակվել են անվանապես։

Այդպիսի «անանուն» թագուհիներից է Հայասա(Ք․ա․ 15-13 դդ․) թագավորության Խուկանաս (հավանաբար՝ Խոկան որը վաղնջահայերեն նշանակում է խորհող, իմաստուն) արքայի կինը։ Նա հիշվում էխեթա-հայասական պայմանագրում՝ կնքված Խուկանասի և խեթական տերության արքա Սուպպիլուլիումաս 1-ի (Ք․ա․ 1344-1322 թթ․) միջև։ Թագուհին խեթական արքայի հարազատ քույրն էր, որի ամուսնությամբ Սուպպիլուլիումաս 1-ը նպատակ ուներ իր քաղաքական շահերի ոլորտում ներգրավելու Հայասա թագավորությունը։

Նույն Սուպպիլուլիումաս 1-ն իր դստերը կնության տվեց Հայկական լեռնաշխարհի հարավում և Միջագետքի հյուսիսում բարձրացած Միտանի թագավորության(Ք․ա․ 16- 13 դդ․) արքա Շատտիվազային (դստեր անունը նույնպես հայտնի չէ)։

Ք․ա II հազարամյակում ավանապես հայտնի միակ հայաստանյան թագուհին եղել է խեթական աղբյուրներում Իսուվա անվամբ հայտնի Ծոփաց աշխարհի արքա Արի Թեշուբի կինը։ Ծոփաղ աշխարհի տիրուհու անունն է Քիլուշ-Հեբաթ։ Նա խեթական արքա Խաթուսիլիս III-ի  (Ք․ա 1267-1237 թթ․) «Մեծ արքայադուստրն» էր, որը  կնության  է տրվել  Ծոփք-Իսուվայի արքա Արի Թեշուբին՝ նկատի ունենալով այդ թագավորության զգալի ղեկավարումը տարածաշրջանում։

Ք․ա IX դարում Առաջնավոր Ասիայում քաղաքական լուրջ հայտ է ներկայացնում Վանի թագավորությունը, որն ասուրերեն սեպագիր արձանագրություններում հանդես է գալիս «Նաիրի» և «Ուրարտու», տեղական սեպագրերում ՝ «Բիայնիլի»,  իսկ  Աստվածաշնչում՝ «Արարատ»  անվանումներով։ Ք․ա IX դարավերջի և VIII դարի առաջին կեսին Մենուա, Արգիշտի I և Սարդուրի II արքաների օրոք այն վերածնվում է տարածաշրջանի հզորագույն տերության։

Վանի թագավորությունը , ինչպես հայկական  հետագա թագավորությունները, ուներ ընդգծված հայրիշխանական կարգեր։ Թագավորության երեք դարյա պատմությունից մեզ հասել է միայն մեկ թագուհի անուն։ Վանի թագավորության անվանապես մեծ հայտնի թագուհի Թարիրիան ՝ Մենուա արքայի կինը։ Նա էլ հայտնի է Մենուա արքայի միայն մեկ արձանագրությունից, որը հայտնաբերվել է Արևմտյան Հայաստանի Կատեպանց գյուղի մոտից (Վան քաղաքից հարավ)։ Արձանագրությունը տեղեկացնում է, որ արքան խաղողի այգի է նվիրել իր տիկնոջը և այն անվանակոչել է նրա անվամբ։

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Մենուայի տիկնոջը՝ Թարիրիային, (նվիրվում է ) այս խաղողի այգին։ Թարիրիախինիլի է անունը (այգու)։

Ժամանակին ենթադրվել էր, որ Թարիրիան  Մենուայի դուստրն է, քանի որ նրա անունից առաջ դրված արաշիչ-գաղափարագիրը մեկնաբանվել էր  իբր «աղջիկ, դուստր»։ Սակայն հետագայում (Նախիջևանի շրջանում գտնվող Օձասարի արձանագրության հայտնաբերումից հետո), ճշտվեց, որ այդ արաշիչ-գաղափարագրիը նշանակել է «տիկին»։ Սեպագրում հատուկ անուններից առաջ սովորաբար դրվում էր որոշիչ-գաղափարագիր (դետերմինատիվ), որը ցույց էր տալիս այդ անվան տիրոջ ով կամ ինչ լինելը ):

Մեզ է հասել Վանի թագավորության թագուհու առնվազն մեկ պատկեր, որն առկա է Իշխուինի արքայի  ընտանիքի՝ գերագույն ասծուն երկրպագելու տեսարանում։ Դա Վանի շրջանից հայտնաբերված բրոնզե թիթեղ է՝ պատկերներով և մեհենագիր գրություններով, որն այժմ պահպանվում է Ժնևի Բուդինի թանգարանում։ Թագուհու գլխավերևում երկու մեհենագրով նշված է նրա անունը, որը, սակայն, առայժմ վերածնված չէ; Վանի թագավորության արվեստի հուշարջաններն աչքի  են ընկնում կանացի պատկերների առատությամբ։ Հաճախ դրանք դիցուհիների պատկերներ են։ Թագավորության դիցարանը, որն արձանագրված է Մհերի դռան վրա, բաղկացած է 35 աստվածներից և  35 դիցուհիներից, ինչը ոչ միայն կնոջ դերի արժևորման  դրսեվորում է, այլև  մենուամուսական ընտանիքի գաղափարի յուրօրինակ արձանագրում։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Վանի թագավորության  արքայատան հովանավոր աստվածությունը եղել է Սարդի դիցուհին, որը պատկերվում է արծվատեսք։

Հատկանշական է, որ Վանի թագավորության արվեստի հուշարձաններում պատկերված են ոչ միայն աստվածուհիներ և թագուհիներ, այլև սովորական մահկացու կանայք՝ զորագործ, հացթուխ, երաժիշտ, պարուհի, մատուցող և այլն։

Ք․ա․ VII դարի  վերջին Վանի թագավորությանը փոխարինելու եկավ Հայկացուն Երվանդականների պետությունը, որի ամենանշանվոր  ներկայացուցիչը դարձավ Տիգրան Երվանդյանը։Տիգրան Երվանդյանը հիշատակվում է Հայկազուն  նահապետների և արքաների շարքում՝ իբչև առավել նշանավոր դեմքերից մեկը։ Նրա մասին Մովսես Խորենացին գրում է « Ես սիրում եմ ըստ քաջոիթյան այսպես  կոչել՝ Հայկ,  Արամ, Տիգրան․ որովհետև քաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին  ով ինչպես ուզում է, թող կոչի»։

Բարեբախտաբար, պատմությունը պահպանել է ոչ միայն նրա տիկնոջ անունը, այլև որոշ տեղեկություններ, որոնք հիացմունք են  առաջացնում վեհաշուք այդ թագուհու կերպարի նկատմամբ։

Տիգրան Երվանդյանի տիկնոջ անունը պահպանվել է Մովսես Խորենացու մատյանում։ Նրա մասին համառոտ տեղեկացվում է մի քաղաքական դավադրության առնչությամբ։ Պատմահոր համաձայն՝  Մարաստանի Աժդահակ թագավորը խնդրել էր Տիգրան Երվանդյանի քույր Տիգրանուհու  ձեռքը, որն էլ դարձել էր  Մարաստանի թագուհի։ Որոշ ժամանակ անց Աժդահակին սկսեց  անհանգստացնել Տիգրանի և պարսից Կյուրոս արքայի մտերմությունը, որը կարող էր դաշինքի վերածվել իր դեմ։

Աժդահակը փորձում է Տիգրան Երվանդյանի դեմ օգտագործել նրա քույր Տիգրանուհուն՝ ասելով, թե իբր  Տիգրանի կինը՝ Հայոց թագուհի Զարուհին, նախանձելով Տիգրանուհու փառքին, ձգտում է գրավելու նրա տեղը։ Նա իբրև թե մղում է ամուսնուն Մարաստանի դեմ, որ  վերջինս էլ գրավի մարական գահը։ Տիգրանուհին, որ հայտնի էր իր  խոհեմությամբ, գաղտնի տեղեկացնում է եղբորը Աժդահակի նենգ մտադրության մասին։ Տիգրանի և Աժդահակի բախումն, ի վերջո, ավարտվում է մենամարտով, որում Տիգրան Երվանդյանը սպանում է Մարաստանի արքային․․․

Մովսես Խորենացու այս պատմության մեջ Զարուհին հիշատակվում է, սակայն հանդես չի գալիս որևէ դերակատարմամբ։ Հակառակ պատկերն է հույն պատմիչ և զորավար Քսենոփոնի ( Ք․ա․V-IV դդ․) «Կյուրոպեդիա» աշխատության մեջ։ Քսենոփոնը չի նշում Տիգրան Երվանդյանի կնոջ անունը, բայց ունի հետաքրքիր ու գեղեցիկ տեղեկություններ նրա մասին։

Քսենոփոնի համաձայն՝ Տիգրանի հայրը ( որի անունը չի նշում, սակայն Մովսես Խորենացուց հայտնի է, որ նա Երվանդ Սակավակյացն էր) պատերազմել է Մարաստանի արքայի դեմ, սակայն անհաջողություն կրելով՝ պարտավորել է հարկ տալ և զորք տրամադրել։ Որոշ ժամանակ անց, սակայն, նա ապստամբում է։ Մարական արքան խուսափում էր Հայաստանի նկատմամբ վճռական գործողություններից՝ վախենալով, որ դա կարող է ճակատագրական դառնալ իր համար։

Այդ ժամանակ Մարաստանի արքային իր ծառաությունն է առաջարկում նրա ազգական և պարսից արքա Կյուրոսը։ Վերջինս դեռ պատանի հասակում եղել է հայոց արքայազն Տիգրանի որսընկերը և հրավեր է ուղարկում հայոց արքայական ընտանիքին՝  հանդիպելու արքայական ոսրսի  ու խրախճանքների համար։ Հայերը չկասկածելով, որ դրա հետևում խորամանկ դավարություն  է թակնված, ընդունում են հրավերը։ Այդ ճանապարհով ձերբակալվում է Հայոց արքայի ընտանիքը։ Տեղի է ունենում դատավորություն, որի ընթացքում հարցին, թե ինչու է ինքը ապստամբել, Հայաստանի արքան տալիս է բացառիկ մի պատասխան․ « Ես ազատության էի ձգտում․ քանզի լավ էի համարում, որ ինքս ազատ լինեմ, և որդիներիս ազատություն թողեմ»։

Նույն դատավորության ընթացքում ուշագրավ հարցուպատասխան է տեղի ունենում  նաև Կյուրոսի ու արքայազն Տիգրան Երվանդյանի միջև։

Հայոց արքայազնին այս պատասխանը հրաշալի վկայություն է սիրող մարդու և ամուսնական նվիրումի մասին։ Եվ դա միկողմանի չէր։ Նունյպիսի հիացում ես ունենում՝ Քսենոփոնի հիշատակած պատմության շարունակությանն ընթերցելով։

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

« Իսկ դու, Տիգրա, ասա՜ ինձ, ինչքա՞ն կվճարես կնոջդ ետ ստանալու համար»

Տիգրանը, որը նոր էր ամուսնացել և շատ էր սիրում կնոջը, ասաց․ « Ես, ո՜վ Կյուրոս, նույնիսկ իմ կյանքը կտամ, որպեսզի նա երբեք ստրուկ չդառնա»։

« Ուրեմն դու,- ասաց կյուրոսը,- տա՜ր կնոջդ․ ես չեմ համարում, որ նա գերի է բռնվել, քանզի դու երբեք չես լքել մեզ․․․ Իսկ այժմ,- ասաց, — ճաշեցեք մեզ մոտ և ճաշելուց հետո գնացե՜ք ուր կամենում եք»։

Քսենոփոն

« Կյուրոպեդիա» (գիրքIII,գլ․ 1.36-47)

ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ

Այսպես զրուցելուց և իրար հանդեպ սիրալիր վերաբերմունք ցույց տալուց հետո, մի բան, որ բանական էր նման հաշտության դեպքում, նրանք նստեցին կառքերը և իրենց կանանց հետ ուրախ հեռացան։

Հասնելով տուն՝ նրանք խոսում էին․ մեկը՝ Կյուրոսի իմաստության մասին, մսույը՝ արիության, մյուսը՝ հեզության, մեկ ուրիշն էլ ՝ նրա գեղեցկության և հասակի մասին։

Այնժամ Տիգրանը հարցրեց իր կնոջը․ « Իսկ քեզ, ով արմենուհի, Կյուրոսը նու՞նպես գեղեցիկ թվաց»։

« Բայց,- պատասխանեց կինը,- Զևսը վկա, ես նրան չէի նայում»։

« Հապա ու՞մ էիր նայում,»- Հարցրեց Տիգրանը։

« Վկա է Զևսը, ես նայում էի նրան, ով ասաց, թե իր կյանքը կտա, որ ես ստրուկ չլինեմ»․․․

Քսենոփոն

« Կյուրոպեդիա» (գիրք III, գլ․ 1.40-41)

Այսքանով չի սահմանափակվում Տիգրամ Երվանդյանի տիկնոջ՝ Զարուհի թագուհու մասին Քսենոփոնի տեղեկությունները։ Մեկ այլ դրվագում տեղեկացվում է, որ դրանից տարիներ ան, երբ Կյուրոսն ապստամբեց Մարաստանի դեմ, Տիգրանը  նրա գլխավոր դաշնակիցն էր ր մասնակցում էր նրա մղած պատերազմներին։ Ամուսնու կողքին պատերազմական գործողություններից մասնակցում էր նաև Հայոց թագուհին։ Ուշագրավ է, որ Կյուրոսը, որպես պարգև, Տիգրան Երվանդյանին հատուկ տալիս է կնոջ զարդը և խնդրում փոխանցել տիկնոջը, « քանի որ նա արիաբար մասնակցել էր պատերազմին ամուսնու հետ միասին» (Քսենոթոն, «Կյուրոպեդիա» գիրք VIII, գլ․ 4.24)։

Այսպիսի հիշատակություններ է պահպանել պատմությունը Զարուհի թագուհու մասին, ու անունն, ըստ ուսումնասիրողների, նշանակում է « ոսկյա»․․․

Տիգրան Երվանդյանին և Զարուհուն հաջորդող ժամանակաշրջանում մինչև Ք․ա․ երրորդ դարի վերջը որևէ թագուհու անուն հայտնի չէ։ Հայոց գահի միակ տիրուհին, որն իշխել է իբրև Երվանդ  (Օրոնտես) երկրորդի կին, Հռոդոգունեն էր, որն Աքեմենյան տիրակալ Արտաքսեսես երկրորդի դուստրն էր։

Հայաստանը Ք․ա 521թ․ նվաճել էր Աքեմենյան արքա Դահեր առաջինի կողմից և դարձել պարսից տերության քսան մեծ վարչական միավորներից մեկը՝ տասներեքերորդ սատրապությունը։ Հայաստանի կարավարիչ- սատրապաները Հայկազուն-Երվանդական տոհմի ներկայացունիչներն էին և շարունակում էին կարևոր դիրք գրավել Աքեմենյան տերության մեջ՝ երբեմն ազգակցական, խնամիական սերտ կապեր ունենալով պարսից արքային արքայի հետ։ Սակայն նրանք արքաներ չէին, այլ սատրապ-կարավարիչներ, ուստի և Հռոդոգունեն չի կարող մտնել Հայաստանի թագուհիներին ցանկի մեջ։

Ք․ա 331թ․ անկախացած Մեծ Հայքի Երվանդական թագավորությունն անկում ապրեց Ք․ա․ 201 թվականին, երբ զոհվեց հունարեն յոթ արջանագրություններից մեկը, որ չափածո ողբերգության  11-տողանոց հատված է, ըստ Հ․ Մանանդյանի՝ ներկայացնում է հենց այդ դրվագը։ Այնտեղ պատմվում է, որ թագավորի մահվամ մասին սուրհանդակաը՝ նշելով, որ նա զոհվել է « զենքը ջեռքին»։

Արքայի քույր-թագուհու անունը, սակայն, բնագրում չի գրվում․ նա հիշատակված է թագուհիների տրվող  « փիլանդելփոս» («եղբայրասեր») պատվանունով․․․

Գրականություն՝

Ա. Մովսիսյան, 10 հայ ականավոր թագուհիներ, Երևան 2017

Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

1․Լրացնել նախադասությունների սկիզբը։

Երբ նա հայտվում է իմ ճանապարհին սրտի թռթիր եմ զգում ։

Նրանք հիմա նույնիսկ չեն հիշում, սակայն առաջ բանաստեղծի շիրիմին թարմ ծաղիկներ էին դնում։

Երբ ես նրան դասն եմ բացատրում, նա ոչ մի անգամ չի փորձում ինձ ընդհատել։

Մի փոքր քայլելուց հետո առջևում կերևա լույսերով ողողված քաղաքը ։

Արդեն մարտ ամիսն է , սակայն գարունը դեռ չի բացվել ։

2․Գրել նախադասություններ՝ խոսքն ուղղելով հետևյալ անձանց և իրերի վրա


Տե՛ր Աստված , օգնի՛ր հասնել նպատակներիս։

Քույրի՛կ , գիրքն հյուրասենյակում եմ թողել ,կարող ես կարդալ։

Վարպե՛տ, ինչպե՞ս ես ․ ահա այսպես էին դիմում և զրույցն սկսում Ավ․ Իսահակյանի հետ։

Երկի՛ր հայրենի , հպարտ եմ , որ այստեղ եմ ծնվել։