Рубрика: Աշխարհագրություն

ՀՀ ջրամբարները և ստորերկրյա ջրերը

1․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության ջրաբարները։

Հայաստանի Հանրապետության գետերի հոսքը կարգավորելու նպատակով կառուցվել է 79 ջրամբար։

ՀՀ ամենամեծ ջրամբարը Ախուրյանի ջրամբարն է, ունի 525 մլն. խմ ծավալ։

Որոտան գետի վրա կառուցված Սպանդարյանի ջրամբարը, որն ունի 257 մլն. խմ ծավալ, մեծությամբ երկրորդն է, բայց հոսքի կանոնավորման տեսակետից յուրահատուկ է։ Այն կարող է կատարել հոսքի բազմամյա կարգավորում, քանի որ նրա օգտակար ծավալը մոտ է ջրամբարի հատվածում գետի միջին հոսքի մեծությանը։

Թուրքիան` իրացնելով դեռ անցած դարի հիսունականներին հաստատված ջրամբարների կառուցման իր ազգային ծրագիրը, Հայաստանի հետ սահմանի երկայնքով մեկ ՝ Ախուրյան և Արաքս գետերի վրա ջրամբարներ է կառուցում: Երկու ջրամբարների ՝ Շիրիմքյուի (1.9 միլիոն խմ) և Բայբուրդի (52 միլիոն խմ) շինարարությունն արդեն ավարտված է: Գրեթե ավարտված է Կարսի ջրամբարի շինարարությունը, որի տարողությունը 332 միլիոն խմ է: Եվս մեկի ՝ Կարաքուրդի ջրամբարի շինարարությունը ընթացքի մեջ է: Կարսի
նահանգում կառուցվող Կարաքուրդի ջրամբարը ունենալու է մոտ 45 մետր խորություն և 1 միլիարդ խմ ջրի տարողություն:

2․Ներկայացնել ջրամբարների նշանակությունը ՝ ըստ էկոլոգիական, տնտեսական և քաղաքական տեսակետից։

Էկոլոգիական – Սպանդարյանի ջրամբարը հոսքի կանոնավորման տեսակետից յուրահատուկ է։ Այն կարող է կատարել հոսքի բազմամյա կարգավորում, քանի որ նրա օգտակար ծավալը մոտ է ջրամբարի հատվածում գետի միջին հոսքի մեծությանը։ Մնացած ջրամբարներն ունեն հոսքի տարեկան կամ սեզոնային վերաբաշխմանըհամապատասխանող ծավալներ։

Տնտեսական – Հայաստանի Հանրապետությունում առկա ջրամբարները հիմնականում կառուցվել են խորհրդային ժամանակաշրջանում, թեպետ փոքր ջրամբարներ եղել են և
հնում։ Ջրամբարների կառուցման հիմնական նպատակը գետային հոսքի սեզոնային կամ տարեկան վերաբաշխումն է։ Ջրամբարների մի մասը դիմագրավում են նաև սելավներին։

Քաղաքական –

3․Ի՞նչ նշանակություն ունեն ջրամբարները ռազմական աշխարհագրության մեջ։ Բերեք օրինակներ։

4․Ի՞նչ նշանակություն ունեն ստորերկրյա ջրերը Հայաստանի Հանրապետության համար և ռազմական աշխարհագրության մեջ։

Ռազմական տեսաբանների կողմից ջրային օբյեկտները (խոչընդոտները) դիտվում են պաշտպանության կազմակերպման շահավետ բնագծեր։ Երբ երկիրը պլանավորում է իր տնտեսության օբյեկտների, այդ թվում ջրային օբյեկտների տարածքային տեղաբաշխումը, հնարավոր տնտեսական օգուտներ ստանալու նպատակով, անհրաժեշտ է, հաշվի առնել երկրի
ռազմական անվտանգության հայեցակարգի դրույթները։

5․Բացատրե՜լ, թե՜ ինչո՞ւ են ջրային օբյեկտները համարվում բնական խոչընդոտներ։ Բերեք օրինականեր։

Զինվորական շտաբները հավաքում են անհրաժեշտ տվյալներ հարձակման ժամանակ այդ ջրային օբյեկտներըբ կարճ ժամանակում հաղթահարելու համար, իսկ պաշտպանվող կողմը ցանկանում է արդյունավետ օգտագործել դրանց տեղադրությունը։

6․Ի՞նչ է սողանքը, նշե՜լ առաջացման պատճառները։

Սողանքն առաջանում է այն ժամանակ, երբ բնական երևույթների կամ մարդու կողմից խախտվում է լանջի կայունությունը: Այդ ժամանակ ծանրության ուժը գերազանցում է հողային շերտի զանգվածների միջև եղած ամրությունը և այն սկսում է շարժվել, որը կարող է աղետի պատճառ դառնալ: Սողանքներ կարող են առաջանալ նաև ցնցումներից: Դրանք կարող են առաջանալ նաև հողային շերտի անընդհատ խոնավ լինելուց, քանի որ ջուրը նույնպես թուլացնում է հողային շերտի ամրությունը:

7․Սողանքների կանխարգելման ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացնում։ Բերեք օրինակներ։

Սողանքներից խուսափելու համար
չպետք է թույլատրել`
1) սողանքի վերին մասի գերծանրաբեռնումը
2) հիմքի կտրում, լվացում
3) զառիթափ լանջերի գերխոնավացում

Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

Ձյունաճերմակ, խարտիշահեր, հեզաճկուն, հիվանդապահ, բերքառատ, տերևաթափ, երփներանգ։

Մոխրագույն,Եղեգնափող, ծաղկափոշի,միաձույլ, ձեռնափայտ,սրածայր, ընտանեսեր։