Рубрика: Без рубрики, Ֆիզիկա

Կինետիկ և պոտենցիալ էներգիա

Էներգիան՝ ցույց է տալիս աշխատանք կատարելու , տեղափոխելու հնարավորության չափը։

Պոտենցիալ էներգիան ցույց է տալիս մարմնի աշխատանքը կատարելու հնարավորությունը, երբ այն գտնվում է դադարի վիճակում։

Կինետիկ էներգիան մարմնի շարժման էներգիան է։

Eկ=mv2/2
Eպ=mgh

Рубрика: Ֆիզիկա

Մեխանիկական աշխատանք։ Հզորություն

Այն ֆիզիկական մեծությունը , որը ցույց է տալիս մարմնի տեղափոխությունը ուժի ազդեցության տակ ՝դրանց արտադրյալը անվանում են մեխանիկական աշխատանք <A> :

A=F*S , որտեղ A-ն մեխանիկական աշխատանքն է , F-ուժը , S-տեղաթոխությունը

A =1Ջ , աշխատանքը չաթվում է ջոուլներով։

Խնդիր Լուծում
F=2Ն A=F*S
S=2մ A=2*2=4Ջ
A-? Պատ․՝4Ջ։

Հզորությունը <N> ցույց է տալիս միավոր ժամանակում կատարված աշխատանքը։

N=A/t ,որտեղ t-ժամանակն է, A-աշխատանք, N-հզորություն

N=1Վտ , 1Վտ=1Ջ/վ

N=F*S/t

N=A/t=F*S/t=F*V

N=F*V

Խնդիր Լուծում

F=27 Ն N=F*V

A=12վրկ N=324Վտ

N-? Պատ․՝324Վտ։




Խնդիր Լուծում

A=32Ջ S=A/F

F=8Ն S=32/8=4մ

S-? Պատ․՝4մ։

Рубрика: Ֆիզիկա

Անվանի հայ գիտնականներ

Գրիգոր Գուրզանդյան

Կենսագրություն

Գրիգոր Գուրզադյանը ծնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Ծնողները 1915 թվականին մազապուրծ են եղել Մեծ եղեռնից։

  • 1944 թ․ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները։ Նույն տարի ընդունվել է ասպիրանտուրա։
  • 1948 թվականին Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ, 26 տարեկան հասակում, Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով։ Վ. Համբարձումյանի հետ երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում՝ հիմնադրումից ի վեր և ըստ էության (ԲԱ) հիմնադիր կազմում գլխավոր անձանցից մեկն էր։
  • 1955 թվականին Լենինգրադի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզը։
  • 1950-1966 թվականներին ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը։
  • 1967-1973 թվականներին՝ տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը։
  • 1973-1978 թվականներին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան։
  • 1978-1992 թվականներին եղել է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ,
  • 1979 թվականից ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ։
  • 1992-2004 թվականներին՝ Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն։
  • 1962 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։
  • 1965 թվականին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ։
  • 1986 թվականին՝ ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ։

Ընտանիք

Գրիգոր Գուրզադյանը 1955 թվականին ամուսնացել է Մարիաննա Քալանթարի (ծնվ. 1927 թ.) հետ, բանասեր՝ ռուսաց լեզվի դասախոս։ Մարիաննան դուստրն է հնագետ Աշխարհբեկ Քալանթարի՝ Հայաստանում հնագիտության հիմնադիրներից, Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոսներից։ Նրանց երկու զավակները՝ Վահագն (ծնվ. 1955 թ․) և Գագիկ (ծնվ. 1957 թ․) Գուրզադյանները, նույնպես հայտնի ֆիզիկոսներ են, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ։ Վահագնը ղեկավարում է Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնը Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, իսկ Գագիկը՝ հրավիրված պրոֆեսոր է Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանում։

Գիտական ձեռքբերումներ

Հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված և մեկ տասնյակ ստվարածավալ մենագրություններ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին։ Հրատարակված աշխարհի խոշոր հրատարակիչների կողմից, նրա գրքերով կրթվել են մասնագետների սերունդներ։ Ուսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ֆիզիկան և դինամիկան՝ դեռևս 1960-ականներին կանխատեսել է մագնիսական դաշտի դերը միգամածություններում, ստեղծել աստղերի բռնկման տեսություն՝ հիմնված նրանցում ընթացող ոչ ջերմային երևույթների վրա։ 1990-ականներին նա մշակեց սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտներ (շուրջքրոմների) և կրկնակի գնդաձև աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները։

Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից է։ Նա ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր։ Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը։ Դեռ 1960-ականներին կիրառելով Ռ-5 բալիստիկ հրթիռներ, նա ղեկավարեց Արեգակի և աստղերի գերմանուշակագույն և ռենտգենյան դիտումները. առաջին թռիչքը կայացավ 1961 թ. փետրվարի 15-ին Կապուստին-Յար արձակման կայանից։ 1969 թվականին նրա ղեկավարությամբ արձակվեցին «Պրոցիոն» տիեզերական աստղադիտակը Космос-309 ուղեծրային արբանյակի վրա, ապա «Ալտաիր» ռենտգենյան ուղեծրային աստղադիտակը «Метеор» արբանյակի վրա։

Այնուհետև Գուրզադյանն անցավ տիեզերական ուղեծրային աստղադիտարանների նախագծմանը, որոնցից ամենահայտնին են «Օրիոնները»։ Դրանք գերազանցում էին ժամանակի աշխարհում իրականացվող տիեզերական նման գիտափորձերը և հանգեցրին կարևորագույն գիտական արդյունքների ստացմանը, տիեզերական սարքաշինական սկզբունքների մշակմանը։ 1971 թվականի ապրիլին «Սալյուտ-1» առաջին տիեզերական կայանը ուղեծիր բարձրացրեց «Օրիոն-1»-ը, օբյեկտիվ պրիզմայով առաջին տիեզերական աստղադիտակը։ Սակայն գագաթնակետն էր «Օրիոն-2»-ը, որը «Սոյուզ-13» տիեզերանավի վրա աշխատեց 1973 թվականի դեկտեմբերին։ Առաջին անգամ ստացվեցին շատ թույլ՝ մինչև 13-րդ մեծության աստղերի բազմաթիվ կարճալիք սպեկտրագրեր, մոլորակաձև միգամածության առաջին կարճալիք սպեկտրագիրը՝ բացահայտելով նախկինում այդ միգամածություններում չդիտված ալյումինիումի և տիտանի սպեկտրալ գծեր, առաջին անգամ միգամածությունից գրանցվեց երկֆոտոն ճառագայթում, որ կանխատեսվել էր ֆիզիկոսների կողմից տասնամյակներ առաջ։

Նրա ղեկավարությամբ Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ։ Նա դասախոսել է Երևանի պետական համալսարանում (1948-1978), Պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրել (1978) և ղեկավարել է ճշգրիտ սարքաշիության ամբիոնը։

Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ, փիլիսոփայական էսսեների գրքեր՝ նվիրված գիտւթյանը, արվեստին, ճարտարապետությանը։

2001 թվականին Գառնիում բացված, ապա 2015 թվականին Երևանում վերաբացված Տիեզերքի թանգարանում ներկայացված են տիեզերական հետազոտություննրի վաղ շրջանի բացառիկ ցուցանմուշներ։

2019 թվականի մարտի 19-ին Երևանի պետական համալսարանի մուտքի ճեմասրահում հադիսավոր բացվել է Գուրզադյանի կիսանդրին։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իր ելույթում նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է, որ Գրիգոր Գուրզադյանի նման անձնավորության կիսանդրին այսօր զարդարում է Երևանի պետական համալսարանի այս ճեմասրահը»։ Կիսանդրին հեղինակել է քանդակագործ Տիգրան Մուրադյանը։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել 

Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) անդամ (1950) և ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1975)։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (2011) և «Պատվո նշան» շքանշանների դափնեկիր։

Рубрика: Ֆիզիկա

Մարմինների փոխազդեցություն։Իներտություն և զանգված։

Մարմինների փոխազդեցություն։

Մեր շուրջը գտնվող մարմիններն ազդում են մեկը մյուսի վրա, ինչի շնորհիվ ձեռք են բերում արագություն կամ փոխում են այն։

  1. Մարմնի արագությունը փոխվում է այն դեպքում, երբ նրա վրա ազդում են այլ մարմիններ։
  2. Ոչ մի մարմին չի կարող միակողմանիորեն ազդել այլ մարմինների վրա առանց իր վրա կրելու նրա հակազդեցությունը։

Մարմինները կարող են փոխազդել ոչ միայն անմիջականորեն հպվելիս, այլև ՝ որոշակի հեռավորության վրա։

Իներտություն և զանգված։

Եթե փոխազդեցության ժամանակ մի մարմինն իր արագությունն ավելի քիչ է փոխում, քան մյուսը, ասում են, որ այն ավելի իներտ է։

Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված։

m2 = v1 / v2 · m1

m1v1 = m2v2

Рубрика: Ֆիզիկա

Արագություն։Արագացում։Շարժման հավասարումներ։

Հավասարաչափ շարժում։

V=S/t

S=Vt

t=S/V

V=արագություն

S=ճանապարհ

t=ժամանակ

Արագացումը հավասարաչափ շարժման ժամանակ։

a=V – V0/t

a=արագացում

V0=սկզբնական արագություն

Արագացումը (a) ցույց է տալիս մարմնի արագության փոփոխությունը միավոր ժամանակում։

Անհավասարաչափ շարժում

a=V/t

Արագացումը անհավասարաչափ շարժման ժամանակ։

S=V0 t +at2/2

[ V ]=կմ/ժ, մ/վ, մ/ր

[ a ]=մ/վ,2 կմ/ժ,2 մ/ր2

Рубрика: Ֆիզիկա

Մեխանիկական շարժում,նյութական կետ,տեղափոխություն,հետագիծ,անցած ճանապարհ

Մեխանիկական շարժումը դա մարմնի տեղափոխությունն է այլ մարմինների նկատմամբ ժամանակի ընթացքում:

Նյութական կետ է համարվում այն մարմինը, որի չափերը համեմատած իր անցած ճանապարհի հետ կարելի է անտեսել:

Հետագիծը մարմնի հետևից թողած գիծն է:

Հետագծի երկարությունը կոչվում է անցած ճանապարհ և նշանակում ենք <<S>>տառով:

Շարժման սկզբնակետը և վերջնակետը միացնող ուղիղ հատվածը կոչվում է տեղափոխություն :