Рубрика: Անհատական նախագծեր

Դեպի Դիլիջան

Այս անգամ ուր ենք ուղևորվում?
Այոո դեպի Դիլիջան։ Աշունը Դիլիջանում շատ գեղեցիկ էր , իսկական աշուն էր , ոսկե աշուն։
Առաջին կանգառ ունեցանք <<Ծովագյուղ>>-ում։Սնվեցինք, ուժերը հավաքելուց հետո ճանապարհը շարունակեցինք ։ Քայլարշավն սկսվեց անտառից(Դիլիջան ազգային պարկ) , հետո բարձրացանք <<Դիմաց>>լեռը։ Ճանապարհի կեսին կար միտք այլևս չշարունակելու , որովհետև իսկապես շատ էինք հոգնել , բայց կարողացանք ուժ գտնել և մինչև վերջ բարձրանալ։ Դե իհարկե այս ամենին լրացում եղավ նաև ` երգելը , կատակելը, լեռան գագաթին թեյ վայելելը , աշունը բնության մեջ տեսնելը , մոտիկից մի քանի բռչոների ու մնացած ձիերին տեսնելը , և ամենակարևորը այնտեղի սառը մաքուր ջուրը։ Վերադառնալիս տպավորիչ և հեքիաթային էր անտառը ։ Հոգնած , փոշոտված, գզգզված մազերով բայց և լավ հուշերով և ստացած տպավորություններով էլ մեր օրը վերջացավ։

Рубрика: Անվտանգություն և առաջին բուժօգնություն

Թունավորումներ

Թունավորումները հիվանդագին վիճակներ են, որոնք զարգանում են մարդու մարմին թույների ներթափանցման հետևանքով։ Թույնն այն նյութն է, որը թափանցելով մարդու մարմին, խաթարում է նրա գործու­նեությունը և կարող է բերել մահվան։ Որպես թույն կարող են հանդես գալ որոշ քիմիական միացություններ, որոնք օգտագործվում են արդյու­նաբերության մեջ և կենցաղում, կենսաբանական ծագում ունեցող որոշ նյութեր (մանրէների, օձերի, կարիճների և միջատների թույներ), ինչպես նաև դեղանյութեր և այլն։ Թույները կարող են լինել պինդ նյութեր, հեղուկներ կամ գազեր։ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ և պահանջում են անհապաղ առաջին օգնություն։ Թույները մարդու մարմին ներթափանցում են չորս ուղիներով՝ կլման, ներշնչման, ներծծման ու ներարկման միջոցով, և ըստ ներթափանցման ուղու համապատասխանաբար բաժանվում են չորս ենթախմբերի։

Կլվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են մարսողական համակարգի միջոցով։ Կլվող թույներ են ալկոհոլը, դեղամիջոցները, կենցաղում օգտագործվող մի շարք նյութեր (լվացող միջոցներ, պարարտանյութեր և այլն)։ Այս ենթախմբի թույները կարող են պարունակվել նաև սննդամթերքում։ Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Ներշնչվող թույներ են որոշ նյութերի գոլորշիներ, գազեր, ինչպես օրինակ՝ շմոլ և ածխաթթու գազերը, քլորի գոլորշիները և այլն։ Ներծծվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթա­փանցում են մաշկի և լորձաթաղանթների միջոցով։ Ներծծվող թույներ են, օրինակ՝ որոշ բույսերի մեջ պարունակվող թույները, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերը և թունա­վոր նյութերը։ Ներարկվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին թափանցում են անմիջապես արյան կամ հյուսվածքների մեջ ներարկման միջոցով։ Ներարկվող թույները կարող են ներթափանցել մարմին կենդանիների, օրինակ՝ օձերի կծելու, կարիճների կամ միջատների խայթելու (մեղու, իշամեղու և այլն) և դեղորայքի սխալ ներարկման հետևանքով։

Թունավորման ծանրությունը կախված է մի շարք գործոններից՝

  • թույնի տեսակից,
  • թույնի քանակից,
  • թույնի՝ մարմին ներթափանցման ուղուց,
  • թույնի՝ մարմին ներթափանցման պահից անցած ժամանակից,
  • տուժածի տարիքից, մարմնի զանգվածից, առողջական վիճակից։

Շատ կարևոր է ժամանակին ճանաչել թունավորումները։ Դեպքի վայրի զննումը, պատահարի վերաբերյալ տուժածի կամ ներկաների տված տեղեկությունները և տուժածի զննումը կօգնեն ձեզ ճանաչել թունավո­րումները։ Ուշադիր զննեք շրջապատը։ Տարօրինակ հոտերը, վառվող կրակը, տուժածի կողքին ընկած բաց և դատարկ դեղատուփերը, ներարկիչները, ասեղները և այլն, կարող են շատ բան հուշել։ Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։

ՆՇԱՆՆԵՐԸ

Թունավորումների դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ընդհանուր նշանները՝

  • հիվանդագին տեսք,
  • սառը քրտինք,
  • մաշկի գույնի փոփոխություն,
  • սրտխառնոց, փսխում,
  • լուծ,
  • որովայնի և կրծքավանդակի ցավեր,
  • շնչառության դժվարացում,
  • անոթազարկի փոփոխություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • գիտակցության խանգարումներ,
  • ցնցումներ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Եթե ենթադրում եք, որ տուժածը թունավորված է, վարձեք գտնել հետևյալ հարցերի պատասխանները՝

  • ի՞նչ թույն է ներթափանցել մարմին,
  • թույնի ի՞նչ քանակություն է ներթափանցել,
  • ինչպե՞ս է թույնը ներթափանցել մարմին,
  • ե՞րբ է տեղի ունեցել թունավորումը,
  • ինչպիսի՞ն էր տուժածի առողջական վիճակը մինչև թունավորումը (հիվանդություններ, հղիություն և այլն)։

Այս հարցերի պատասխանները կօգնեն ձեզ կողմնորոշվել և ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել տուժածին։

Թունավորման դեպքում պետք է հետևել առաջին օգնության ցուցա­բերման հետևյալ հիմնական քայլերին.

  • Զննեք շրջապատը և համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ Է։ Աշխատեք հասկանալ, թե ինչ է պատահել։ Հավաքեք բաց դեղա­տուփերը, արկղերը, սրվակները և այլն։
  • Անհրաժեշտության դեպքում տուժածին տեղափոխեք թունավոր միջավայրից։
  • Հնարավորինս նվազեցրեք թույնի ազդեցությունը։
  • Կատարեք տուժածի զննում և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
  • Ահազանգեք շտապ օգնություն։ Շտապ օգնության հերթապահին հայտնեք դեղատուփերի կամ սրվակների վրա գրված անվանում­ները և բոլոր այն տեղեկությունները, որոնք գիտեք պատահարի մասին։
  • Մինչև շտապ օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
  • Եթե տուժածը փսխում Է, ապա պահեք փսխուքի մի մասը և հանձնեք այն շտապ օգնության անձնակազմին՝ հետագայում հիվանդանոցում հետազոտման և թույնի տեսակի որոշման համար:

Տարբեր ենթախմբերի պատկանող թույներով թունավորումների ժամանակ առաջին օգնության ցուցաբերման այս հիմնական քայլերին ավելանում են մի շարք այլ գործողություններ։

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Սա շատ պարզ սկզբունք է, որը ցավոք, մարդիկ հաճախ անտեսում են։ Հետևելով ստորև բերված մի շարք պարզ կանոնների՝ դուք կարող եք կանխել թունավորումների հետ կապված դժբախտ պատահարները։

  • Պահեք դեղամիջոցները, այն բոլոր կենցաղային իրերը և նյութերը, որոնք կարող են վնասակար լինել երեխաների համար, փակվող պահարաններում կամ որևէ այլ՝ երեխաներին անհասանելի տեղում։ Պահեք դեղամիջոցները և վտանգավոր նյութերը դժվար բացվող, բացելու համար հատուկ հմտություն պահանջող տափերում։
  • Ցանկալի է թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ։ Թունավոր նյութերի սրվակների վրա ունեցեք նախա­զգուշացնող պիտակներ, որոնք ցույց են տալիս, որ տվյալ նյութերը թունավոր են։ Բացատրեք այդ նշանների իմաստը երեխաներին։
  • Երբեք մի՛ պահեք թունավոր նյութերը կերակրի համար նախատեսված տուփերի և տարողությունների մեջ։
  • Երեխաներին դեղ տալիս երբեք այն կոնֆետ մի՛ կոչեք, այլ ճշտեք, որ սա դեղ է, ոչ թե քաղցր հյութ կամ կոնֆետ։ Երեխայի ներկայությամբ դեղորայք մի՛ ընդունեք, որովհետև նա կարող է ձեզ նմանակել և խմել դեղը։
  • Մի՛ օգտագործեք ժամկետանց դեղորայք կամ սննդամթերք։ Մի՛ գցեք դրանք կոյուղու մեջ։
  • Եթե ստիպված եք աշխատել թունավոր նյութերի հետ, ապա արեք դա լավ օդափոխվող վայրերում, առանց երեխաների ներկայության և ըստ օգտագործման հանձնարարականի (հրահանգի)։
  • Թունավոր քիմիական նյութեր կիրառելիս ընտրեք համեմատաբար անվտանգ նյութեր, աշխատեք ոչ քամոտ եղանակին։
  • Թունավոր նյութերի հետ աշխատելիս օգտագործեք ձեռնոցներ, դեմքը և աչքերը պաշտպանող դիմակ և ակնոց։ Համոզվեք, որ ճշգրիտ հետևում եք վտանգավոր նյութի օգտագործման կանոններին։

ԿԼՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Կլվող թույները լինում են քայքայիչ և ոչ քայքայիչ։ Ոչ քայքայիչ նյու­թերով թունավորումների խմբում առանձնացնում են նաև սննդային թունավորումները։

ՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐ

Քայքայիչ թույներ են ուժեղ թթուներն ու հիմքերը, որոնք վնասում և քայքայում են հյուսվածքները։ Նման դեպքերում տուժածի շրթունքների շրջանում և բերանի խոռոչում կարող եք նկատել այրվածքներ։ Քայքա­յիչ թույնով թունավորման դեպքում կարելի է նոսրացնել քայքայիչ նյութը՝ տուժածին ջուր խմեցնելով։ Քայքայիչ թույնի նոսրացումը նվա­զեցնում է հյուսվածքների քայքայման հնարավորությունը։ Փսխումը տվյալ դեպքում ցանկալի չէ, որովհետև քայքայիչ թույնը փսխման ժամանակ կրկին վնասում է կերակրափողի, ըմպանի և բերանի խոռոչի հյուսվածքները։ Այդ պատճառով արգելվում է արհեստական փսխում առաջացնել։ Հիշե՛ք, քայքայիչ թույները վնասում են հյուսվածքները ինչպես կլման, այնպես էլ փսխման ժամանակ։

ՈՉ ՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐ

Այս տեսակի թունավորումներից ավելի հաճախ հանդիպում են սննդա­մթերքով, ալկոհոլով և դեղամիջոցներով թունավորումներ։ Ոչ քայքայիչ թույնի կլման դեպքում առաջին օգնության ամենաարդյունավետ քայլը տուժածի մոտ արհեստական փսխում առաջացնելն է։

Արհեստական փսխում.

Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։


Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։


Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ

  • տուժածն անգիտակից վիճակում է,
  • թույնը նավթային հիմք ունի (կերոսին, բենզին),
  • թույնը քայքայիչ նյութ է (թթու կամ հիմք),
  • տուժածը հղի կին է,
  • տուժածը սրտային հիվանդ է,
  • տուժածի մոտ լինում են ցնցումներ։

Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար։ Փսխուքը հավաքելիս զգուշացեք դրան ձեռքերով անմիջական դիպչելուց, հնարավորության դեպքում աշխատեք ձեռնոցներով։ Տուժածին հիվանդանոց տեղափո­խելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ՝ պահածոն, փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։

ՆԵՐՇՆՉՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը կարող են լինել ինչպես հոտով, այնպես էլ անհոտ։ Ներշնչվող թույներ են մեթանը (օգտագործվում է կենցաղում, կարող է կուտակվել հանքաքարերում), քլորի գոլորշիները (օգտագործվում է լողավազանների ջուրը ախտահանելու նպատակով), որոշ թմրադեղերի գոլորշիները (օրինակ՝ կոկաին) և այլն։

Առավել վտանգավոր ներշնչվող թույն է շմոլ գազը, որն առաջանում է վառելիքի թերայրումից (շարժիչների, վառարանների անսարքության հետևանքով և այլն)։

ՆԵՐԾԾՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Ներծծվող թույները մարդու մարմին ներթափանցում են մաշկի միջոցով։ Այդ թունավոր նյութերը կարող են լինել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում։ Ներծծվող թույներ են, օրինակ՝ որոշ բույսերում պարունակվող թույները, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյու­թերը և թունավոր քիմիական նյութերը։ Առավել վտանգավոր է, եթե վնասվածքը տեղակայված է դեմքի, պարանոցի կամ սեռական օրգանների շրջանում։

ՆՇԱՆՆԵՐԸ

Թույնի հետ շփման հետևանքով կարող է նկատվել մաշկի գույնի փոփոխություն, ցանավորում, այտուց։ Տուժածը կարող է զգալ ցավ, քոր և այրոց այդ հատվածում։ Որոշ ժամանակ անց կարող են ի հայտ գալ թունավորման ընդհանուր նշանները։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Օգնություն ցուցաբերելիս օգտագործեք ռետինե ձեռնոցներ կամ այլ պաշտպանիչ միջոցներ, օրինակ՝ պլաստիկ տոպրակ։ Խուսա­փեք թունավոր նյութի հետ անմիջական շփումից:
  • Վնասված հատվածից զգուշորեն հեռացրեք հագուստը՝ առանց դիպչելու աղտոտված հագուստին և տարածելու նյութը։ Հնարավորության դեպքում կտրեք այն մկրատով։ Այդ հագուստը դրեք ապահով տեղ և աշխատեք չդիպչել դրան մինչև լվանալը։
  • Եթե թույնը փոշու կամ բյուրեղների տեսքով է, ապա հեռացրեք այն մաշկի վրայից խոզանակի կամ չոր գործվածքի օգնությամբ։
  • Անմիջապես լվացեք թունավոր նյութի հետ շփված մաշկի հատվա­ծը հոսող ջրի տակ, առնվազն 20 րոպեի ընթացքում (թունավոր նյութը մաշկից հեռացնելու, ցավը և այրոցը նվազեցնելու նպատակով)։ Վնասված հատվածը լվանալիս ջրի շիթը չպետք է լինի շատ ուժեղ, որպեսզի թունավոր նյութր չցայտի կամ չտարածվի մաշկի վրա։ Շարունակեք պահել վնասված հատվածը ջրի տակ՝ մինչև բժշկական օգնության ժամանումը։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

Մի՛ մշակեք վնասված մասը քսուքներով և այլ դեղամիջոցներով։ Մի՛ վիրակապեք վնասված հատվածը։

ՆԵՐԱՐԿՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Ներարկվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթա­փանցում են արյան կամ հյուսվածքների մեջ անմիջական ներարկման միջոցով։ Դա կարող է տեղի ունենալ օձերի կծելու, կարիճների կամ միջատների խայթելու (մեղու, իշամեղու և այլն) կամ դեղամիջոցների սխալ ներարկման հետևանքով։

Ավելի հաճախ հանդիպում են օձերի կծածների և կարիճների, միջատ­ների խայթոցների դեպքեր։

ԱՄՓՈՓՈՒՄ

Թույները մարդու մարմին ներթափանցում են չորս ուղիներով՝ կլման, ներշնչման, ներծծման և ներարկման միջոցով, և ըստ ներթափանցման ուղու համապատասխանաբար բաժանվում են չորս ենթախմբերի։ Շատ կարևոր է ժամանակին ճանաչել թունավորումները և ցուցաբերել համապատասխան օգնություն։ Թունավորման դեպքում պետք է հետևել առաջին օգնության ցուցաբերման հետևյալ հիմնական քայլերին.

  • Զննեք շրջապատը և համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ է։
  • Անհրաժեշտության դեպքում տուժածին տեղափոխեք թունավոր միջավայրից կամ հնարավորինս նվազեցրեք թույնի ազդեցու­թյունը։
  • Կատարեք տուժածի զննում։
  • Ահազանգեք շտապ օզնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

Տարբեր ենթախմբերի պատկանող թույներով թունավորումների ժամա­նակ առաջին օգնության ցուցաբերման այս հիմնական քայլերին ավելանում են մի շարք այլ գործողություններ։ Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Հետևելով մի շարք պարզ կանոնների՝ դուք կարող եք կանխել թունավորումների հետ կապված դժբախտ պատահարները։

Рубрика: Հասարակագիտություն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դասանյութը՝ Իրավագիտություն

Թեմաներ՝

  • Կառավարման ձև /էջ 20-25/
  • Կառուցվածքի ձև /էջ 25-27/

Առաջադրանք՝

  • Ըստ կառավարման ձևի պետությունները լինում են:

Ըստ կառավարման ձևի պետությունները լինում են ՝

  • միապետություն
  • հանրապետություն

Միապետությունը պետական կառավարման այնպիսի ձև է, որտեղ իշխանությունը պատկանում է մեկ անձի, որն այն օգտագործում է սեփական հայեցողությամբ։ Միապետությունը ծագել է հունարեն մոնարխիա բառից ՝ մոնոս մեկ, արխե իշխանություն։ Միապետությունը ծագել է ստրկատիրական հասարակությունում։ Միապետը հանդիսանում է պետության գլուխը։ Նա իշխանությունը ստանձնում է ժառանգաբար։ Միապետի իշխանությունը սահմանափակված չէ որևէ ժամկետով։ Իր պարտականությունները նա կատարում է ցմահ։ Միապետը ճողովրդի կողմից չի ընտրվում։ Նա որևէ պատասխանատվություն չի կրում իր գործողությունների համար։ Հանդիսանում է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։

  • Ժամանակակից աշխարհում միապետությունները քանի՞ խմբերի են բաժանվում:

Ժամանակակից աշխարհում միապետությունները կարելի է բաժանել 2 խմբի՝

  • բացարձակ
  • սահմանափակ

Բացարձակ միապետությունում պետական ողջ իշխանությունը ՝ օրենսդիր, գործադիր, դատական, կենտրոնացված է միապետի ձեռքում։

Սահմանափակ միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որի ժամանակ միապետի իշխանությունն ինչ-որ չափով սահմանափակված է ընտրովի ներկայացուցչական մարմինների առկայությամբ։ Այդպիսի սահմանափակումն իրականացվում է սահմանադրության հիման վրա, որը միապետը փոխելու իրավունք չունի։ Դահմանափակ միապետության տեսակներն են․

  • դուալիստական միապետությունը
  • պառլամենտական միապետությունը

Դուալիստական միապետությունում միապետի իշխանությունը սահմանափակված է աննշան ձափով։ Բացի միապետից, գոյություն ունի նաև պառլամենտ և կառավարություն։ Պառլամենտի անդամները կամ դրանց մի մաստ նշանակվում են միապետի կողմից։ Միապետը պետության գլուխն է։ Դուալիստական միապետությունն իրենից ներկայացնում է անցումային տիպի միապետություն։ Դա ձևավորվում է այն ժամանակ, երբ միապետը չի կարողանում իշխանությունն իրականացնել նախկին ձևով, իսկ բուրժուա դասակարգը դեռ բավականաչափ ուժեղ չէ պառլամենտական միապետություն կամ հանրապետություն ձևավորելու համար։ Այդ պատճառով էլ պետությունը երկակի ՝ դուալիստական բնույթ ունի։ Որպես կանոն, դուալիստական միապետությունը երկար ժամանակ գոյություն չի ունենում։ այն վերածվում է պառլամենտական կամ բացարձակ միապետության։

Պառլամենտական միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որտեղ պետական իշխանության մարմինների համակարգում արմատական դեր ունի պառլամենտը։ Պառլամենտական միապետությունը օժտված է մի շարք հատկանիշներով։ Պառլամենտը համարվում է պետական իշխանության կարևորագույն մարմինը։ Կառավարությունը ձևավորվում է ընտրությունների ժամանակ ձայների մեծամասնությունը ստացած կուսակցական անդամներից։ Կառավարությունը պատասխանատվություն է կրում պառլամենտի առջև և ոչ թե միապետի։ Միապետը մասնակցում է քաղաքական իշխանության իրականացմանը, սակայն նրա լիազորություններն աննշան են։ Նա ընդունում է կառավարության հրաժարականը, պետությունը ներկայացնում է արտասահմանում, պարգևատրում է պետական պարգևներով և այլն։ Այսինքն, միապետը թագավորում է, բայց չի կառավարում։

  • Ժամանակակից աշխարհում հանրապետությունների տեսակները:

Հանրապետությունը պետական կառավարման այնպիսի ձև է, որի ժամանակ պետական բարձրագույն իշխանույթունն իրականացվում է ընտրովի մարմինների միջոցով, որոնք ընտրվում են բնակչության անդամների կողմից ՝ որոշակի ժամկետով։ Իշխանության մարմիններն իրենց լիազորությունը ստանում են ժողովրդի միջոցով։ Այդ մարմինների գործունեությւոնը սահմանափակված է որոշակի ժամկետով։ Գոյութուն ունի իշխանությունների բաժանում ՝ օրենսդիր, գործադիր, դատական։ Նոր ժամանակաշրջանում հանրապետության կառավարման ձևը գերակշռող դեր է ստանում։ Հանրապետությունները ժամանակակից աշխարհում ունեն իրենց տեսակները։ Դրանք են․

  • նախագահական
  • խորհրդարանական
  • կիսանախագահական

Նախագահական կառավարման համակարգի էությունը կայանում է նրանում, որ պետական իշխանության բարձրագույն մարմինների մեջ արմատական դիրք է զբաղեցնում նախագահը, որը միաժամանակ և պետության, և կառավարության գլուխն է։ Նա ընտրվում է ժողովրդի կողմից և անկախ է խորհրդարանից։ Նախագահը նշանակում և ազատում է կառավարության անդամներին։ Կառավարությունը պատասխանատվություն է կրում նախագահի և ոչ թե խորհրդարանի առջև։ Նա օժտված է ընդարձակ լիազորություններով։ Դա թույլ է տալիս արդյունավետորեն լուծել տնտեսական, քաղքական, սոցիալական բնույթի շատ հարցեր։ Սակայն այն շատ երկրներում հանգեցրել է նրան, որ սահմանափակվել են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։

Խորհրդարանական հանրապետությունը պետական կառավարման ժամանակակից համակարգ է, որտեղ պետական կյանքի կազմակերպման գործում գլխավոր դերը պատկանում է խորհրդարանին։ Կառավարությունը պատասխանատվություն է կրում խորհրդարանի առաջ իր գործունեության համար։ Խորհրդարանական հանրապետություններում գոյություն ունի նախագահ, որն ընտրվում է խորհրդարանի կողմից։ Նախագահի լիազորությունները սահմանափակ են, իրական իշխանությունը գտնվում է կանցլերի ձեռքում։ Կառավարման այս ձևը ունի այն դրական նշանակությունը, որ խորհրդարանում կուսակցությունները ներկայացնում են տարբեր սոցիալական խմբերի շահերը և նրանց պայքարի ու համագործակցության արդյունքում ընդունվում են որոշումներ, որոնք արտահայտում են բնակչության մեծամասնության կամքը։ կառավարման այս համակարգի թերություններից կարելի է նշել այն, որ կառավարությունը հաճախ լինում է անկայուն։

Կիսանախագահական հանրապետության համակարգն իրենից ներկայացնում է խորհրդարանական և նախագահական համակարգերի առանձին հատկանիշների զուգակցում։ Սրա առանձնահատկությունն այն է, որ նախագահն ընտրվում է բնակչության կողմից, օժտված է լայն լիազորություններով։ Կա նաև կառավարություն, որը գլխավորում է վարչապետը։ Կառավարությունը կազմավորվում է նախագահի կողմից, սակայն միաժամանակ պետք է ստանա խորհրդարանի վստահությունը։ Եթե խորհրդարանը անվստահություն է հայտնում կառավարությանը, ապա կառավարությունը նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։ Նախագահն իրավունք ունի արձակել խորհրդարանը, եթե անհաղթահարելի կոնֆլիկտ է առաջանում խորհրդարանի և գործադիր իշխանության միջև։ Այդպիսի պետություններ են ՝ Հայստանը, Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան, Ուկրաինան և այլն։

  • Ըստ կառուցվածքի ձևի պետությունները լինում են:

Պետության կառուցվածքի ձև ասելով, հասկանում ենք նրա վարչատարածքային և ազգային տարածքային կառուցվածքը, ինչպես նաև լիազորությունների բաշխումը իշխանության կենտրոնական և տեղական մարմինների միջև: 

  • ունիտար
  • ֆեդերատիվ

Ունիտար պետությունը միասնական, ամբողջական կազմավորում է, բաղկացած վարչատարածքային միավորներից, որոնք ենթարկվում են իշխանության կենտրոնական մարմիններին և օժտված չեն ինքնիշխանությամբ:

Ունիտար պետությունն ունի հետևյալ հատկանիշները.

  • ողջ երկրի համար ընդհանուր բարձրագույն օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ,
  • մեկ սահմանադրություն,
  • միասնական օրենսդրական համակարգ,
  • մեկ քաղաքացիություն,
  • գործում է միասնական դրամական համակարգ,
  • իրականացվում է ընդհանուր հարկային և վարկային քաղաքականություն

Այս պետությունները բաժանվում են վարչատարածքային միավորների: Տարբեր երկրներում դրանք տարբեր անուններ ունեն` երկրամաս, օկրուգ, կոմսություն, շրջան, դեպարտամենտ և այլն: Հայաստանի Հանրապետությունը ունիտար պետություն է: Այն բաժանված է 10 մարզերի և 900-ից ավելի համայնքների:

Ունիտար պետությունները կարող են լինել ՝

  • կենտրոնացված
  • ապակենտրոնացված

Ֆեդերատիվ (դաշնային) պետությունը բարդ միութենական պետություն է, որը բաղկացած է իրավաբանական և քաղաքական որոշակի ինքնուրույնություն ունեցող մի քանի պետական կազմավորումներից: Ֆեդերացիայի տարածքը բաղկացած է նրա առանձին սուբյեկտների տարածքներից, որը չի կարող փոխվել առանց վերջիններիս համաձայնության: Տարբեր երկրներում Ֆեդերացիայի սուբյեկտները տարբեր անուններ ունեն, օրինակ ՝ նահանգ, հող, հանրապետություն և այլն: Ֆեդերատիվ պետությունում գոյություն ունեն ողջ ֆեդերացիայի համար ընդհանուր օրենսդիր, գործադիր և դատական մարմիններ, այդպիսի մարմիններ ունեն նաև ֆեդերացիայի սուբյեկտները։ Ֆեդերացիայի և սուբյեկտների միջև լիազորությունները բաշխվում են ֆեդերալ սահմանադրության հիման վրա: Ֆեդերացիան ունի իր սահմանադրությունը, օրենսդրությունը։ Ֆեդերացիայի սուբյեկտներն իրենց հերթին ունեն իրենց սահմանադրությունը և օրենքները։ Գոյություն ունի ֆեդերացիայի քաղաքացիությունը և սուբյետների քաղաքացիությունը: Ֆեդերացիայի մարմինների համակարգում սուբյեկտներն ունեն իրենց շահերը ներկայացնող համապատասխան մարմին: Պետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է ընդհանուր ֆեդերալ մարմինների կողմից:

Ֆեդերացիաները լինում են ՝

  • ազգային
  • տարածքային
  • ազգային-տարածքային
Рубрика: Без рубрики, Ճամփորդություն, Աշխարհագրություն 2

Ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ

Հետազոտական աշխատանքի շրջանակում ուսումնասիրելու ենք ՀՀ-ն բոլոր մարզերի ազգային մշակույթի տարրերը, որի մեջ է մտնում ազգային խոհանոցը։ Ծանոթանալու ենք Արմավիրի մարզի ազգային խոհանոցին։ Ձեռք ենք բերելու համագործակցություն տեղի մասնագետների հետ։

· Օրը՝ Նոյեմբերի 17

· Մեկնումը՝ ժամը 09։00 Սբ․ Երրորդություն եկեղեցի,

· Վերադարձը՝ 18։00 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ

· Մասնակիցներ՝ քոլեջի 2-4 րդ կուրսի ուսանողներ

· Համակարգող՝ Գայանե Սարգսյան, Տիգրան Զոհրաբյան,

· Պատասխանատու՝ Սոնա Մեհրաբյան, Մանյա Կարապետյան

  • · Վարորդի տվյալներ՝ Խաչատրյան Արամ հեռ․ 091319536
  • Մակնիշի համարը՝ 60CO077
  • Գումարը՝ 2500 դրամ
  • Եղանակ՝ արևային
  • Մեկնում՝ Երևան- Վաղարշապատ-Էջմիածին- Մեծամոր
  • Վերադարձ՝ նույն երթուղիով
  • Քարտեզագրում

Նպատակ՝

· ուսումնա-հայրենագիտական

· պատմամշակութային տարրերի բացահայտում

· ավանդական խոհանոցի հետ ծանոթացում

· համագործակցության ձեռք բերում

Հայրենագիտական կանգառներ՝

  • Զվարթնոցի տաճար
  • Մեծամորի հնավայր

Նախապատարստական աշխատանք

1․Քարտեզագրական ծրագրի միջոցով ճամփորդության երթուղու մշակում
2․Հայրենագիտական կանգառների մասին տեղեկությունների հավաքագրում
3․ Արմավիրի մարզի մշակութային տարրերի առանձնացում։

Ընթացքը․

Ճամփորդության առաջին կանգառը լինելու է Զավարթնոց տաճարը, որտեղ մանրամասն ուումնասիրելու ենք տաճարի պատմությունը։ Այնուհետև շարունակելով ճանապարհ այցելելու ենք Էջմիածին քաղաքում գտնվող Մաչանենց տուն, համտեսելու Արմավիր մարզի ավանդական ուտեստներ՝ Իշլի քյուֆթա և հարիսան։ Համագործակցությունը շարունակվելու է, այս անգամ կրթահամալիրում հարիսայի ծեսին ընդառաջ։

Վեջին կանագառը լինելու է Մեծամորի պատմահնագիտական արգեոց-թանգարան, որտեղ ուսումնասիրելու ենք, թանգարանում ներկայացված 27000-ից ավել առարկաներ:նմուշները։ Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի դարից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, որտեղ ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:

Ամփոփում՝ տեսաֆիլմի և ֆոտոպումների միջոցով։

Մասնակիցներ՝

Рубрика: Español

 “Իմ թաղամասը” Proyecto educativo “Mi barrio”

Nuestro distrito está ubicado en el distrito administrativo de Malatia-Sebastia, en la calle Arno Babajanyan. Fue fundado en 1925 por antiguos habitantes de la ciudad armenia Malacia, en el distrito Shahumyan de Ereván. En nuestro distrito hay un gran jardín, varias tiendas de ropa, frutas y verduras, de repostería y de materiales de construcción. También hay una peluquería. Nuestro vecindario es tranquilo hasta las 6 en punto, después es animado. De mi vecindario me gusta solo nuestro propio jardín, nuestra pequeña naturaleza y el mundo creado por mi padre y es todo.

Рубрика: Աշխարհագրություն 2

Քարտեզագրական գործիքների կիրառումն ուսումնական գործընթացում

Ներածություն

Բովանդակություն

  • Գլուխ 1․ Աշխարհագրական քարտեզի տեսակները և  տարրերը
    • 1․1 Քարտեզի հատկանիշները և դասակարգումը
    • 1․2 Քարտեզագրական նշանակումները, նրանց գործառնությունը, պայմանական նշանները
  • Գլուխ 2․ Քարտեզագրությունը՝ կարևոր հմտություն
    • 2․1 Քարտեզագրական մեթոդների կիրառությունը դպրոցական աշխարհագրության դասերին
    • 2․2 Քարտեզագրական ծրագրերի ուսումնասիրությունը ուսումնական գործընթացում
  • Գլուխ 3․ Գործնական աշխատանք
    • 3․1 Քարտեզագրական ծրագրերի և գործիքների կիրառումը կրտսեր դպրոցում
    • 3․1 Քարտեզագրական ծրագրերի և գործիքների միջին դպրոցում

Գլուխ1․
«Քարտեզ» տերմինը առաջացել է միջին դարերում` վերածննդի դարաշրջանում։
Քարտեզները բազմազան են և դրանք տարբերելու համար պետք է դասակարգել։
Դասակարգման հիմքում առավել կարևոր հատկանիշներ են ՝

  • պատկերման առարկան,
  • բովանդակությունը,
  •  մասշտաբը,
  •  նշանակությունը,
  • տարածական ընդգրկումը

Քարտեզները բաժանվում են 2 խմբի՝

  • աշխարհագրական
  • աստղաբաշխական

Կլիմայական քարտեզների վրա ցույց են տրվում օդի ջերմաստիճանը, մթնոլորտային ճնշումը, տեղումները և այլն, քաղաքական քարտեզների վրա՝ տերիտորիաների քաղաքական բաժանումը, այլ հատուկ քարտեզների վրա՝ այլ տարրեր:

1․1- Քարտեզի հատկանիշները և դասակարգումը
Քարտեզագրական պատկերումները (գլոբուսներ, ատլասներ,և այլն), որոնցից մեկը քարտեզն է, ունի բազում հատկություններ։ Առավել կարևոր հատկանիշներն են ՝ դիտողականությունը և չափողականությունը։
Քարտեզի նկատմամաբ հիմնական պահանջներից մեկը քարտեզագրական պատկերումների և ռեալ իրականության միջև աշխարհագրական համապատասխանության պահպանումն է
Քարտեզի բովանդակությունը կազմող տեղեկությունները պետք է լինեն ճիշտ։Այսինքն պետք էհամապատասխանի նրա վրա պատկերված օբյեկտների ներկա վիճակին:

Քարտեզագրական պայմանական նշանները մեծապես հարստացնում են պատկերումները: Նրանք թույլ են տալիս ցուցադրել օբյեկտների քանակական և որակական բնութագրերը: Վերջապես, պայմանական նշանների միջոցով քարտեզի վրա կարելի է ներկայացնել հաշվարկային ցուցանիշները և գիտական վերացական հասկացություններն ու ընդհանրացումները: Ի տարբերություն նկարի` քարտեզը տեղանքի պատճենը չէ, այլ քարտեզագրի ձեռքով կատարված իրականության պատկերումը: Պատկերավոր ասած, նկարի վրա ներկայացված է միայն փաստը, իսկ քարտեզի վրա` նաև գիտական պատկերացումները, ընդհանրացումները և տրամաբանական վերացությունները: Քարտեզների դասակարգումը մի համակարգ է, որը ներկայացնում է գոյություն ունեցող ամբողջ քարտեզների ստորաբաժանումն` ըստ որևէ ընտրված հատկանիշի: Դասակարգումն անհրաժեշտ է քարտեզների գույքագրման և պահպանման, ցուցակների ու կատալոգների կազմման, քարտեզի գիտական համակարգման և որոնման, տվյալների բանկի և քարտեզագրական իրազեկիչ տեղեկատուների ստեղծման համար:

Դասակարգման պահանջները

  •  քարտեզների կարգերը պետք է առանձնանան էական հատկություններով,
  • դասակարգումը պետք է լինի տրամաբանական, այսինքն՝ աստիճանաբար անցնի ընդհանուրից մասնակիին,
  • յուրաքանչյուր բաժանման մակարդակում անհրաժեշտ է ընտրել դասակարգման միայն մեկ հիմնավորում, դասակարգումը պետք է լինի լիակատար. նրա առանձին ստորաբաժանումներն ընդհանրության մեջ պետք է ընդգրկեն քարտեզի ամբողջ համակարգը,
  • դասակարգումը պետք է ունենա պահեստայնություն, այսինքն՝ քարտեզի նոր հայտնված տեսակի ներառման ընդունակություն:

1․2 Քարտեզագրական նշանակումները, նրանց գործառնությունը, պայմանական նշանները

 Քարտեզագրական նշանները տեղանքում տարբեր առարկաների պատկերման համար օգտագործվող նշաններն են։Քարտեզագրական պայմանական նշանները  քարտեզի վրա ներկայացվող քանակական ու որակական բնութագրերի նշանակումներն են: Որպեսզի պայմանական նշանակումների միջոցով քարտեզը կարողանան հեշտ կարդալ, նրանց տալիս են ուրվագծեր։Կարողանալ քարտեզ կարդալ նշանակում է` կարողանալ պայմանական նշանակումների միջոցով գաղափար կազմել պատկերվող տեղանքի մասին։ պայմանական նշանակումների և նրանց առանձնահատկությունների իմացությունը անհրաժեշտ պայման է` քարտեզի վրայի պատկերումների ըմբռնման, քարտեզը կարդալ կարողանալու, նրա օգնությամբ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու և ճիշտ չափողական աշխատանքներ կատարելու համար։

Պայմանական նշանները ներկայացնում են՝ գրաֆիկական, գունային, տառային և թվային նշանակումների համակարգով։
Գրաֆիկական նշանները պատկերների ու գծերի տեսքով տարբերաբնույթ գրաֆիկական կառուցումներ են, որոնք տարբերվում են իրենց չափերով։
 Գույնը օգտագործվում է տեղավայրի առարկաների որակական տարբերությունների պատկերման նպատակով(ջրագրական ցանցը՝ կապույտ, բուսական մասը՝ կանաչ)։
Տառային նշաններն օգտագործվում են քարտեզի վրա պատկերված օբյեկտների աշխարհագրական անվանումների համար(օրինակ՝տառերի չափերը համապատասխանում են բնակավայրերի բնակիչների թվին)։

Պայմանական նշանակումները բաժանվում են երեք հիմնական խմբերի՝ մակերեսային, գծային և արտամասշտաբային (կետային) :


 Մակերեսային պայմանական նշանակումները կիրառվում են այն օբյեկտների ու առարկաների պատկերման համար, որոնք ընդգրկում են քարտեզի մասշտաբով արտահայտվող ինչ-որ մակերես: Նրանք ցույց են տալիս պատկերվող օբյեկտի տեղադիրքը, նրա բնութագիրը ՝չափերը, ձևը և որակական հատկանիշները։

    Գծային քարտեզագրական պայմանական նշանակումները օգտագործում են գծային բնույթ ունեցող օբյեկտների պատկերման համար, որոնց երկարություններն արտահայտվում են տվյալ քարտեզի մասշտաբով(ճանապարհներ,գետեր և այլն)։

Պայմանական նշանների կազմումը և կիրառումն անհրաժեշտ ու կարևոր գործընթաց է, քանի որ նրանք նախ պետք է նվազագույն քանակի նշաններով ապահովեն քարտեզի բովանդակության մեջ պարփակված ամբողջ տեղեկատվության փոխանցումը և երկրորդ՝ ապահովեն պատկերման ճշտությունն ու նկարագիրը:

Ըստ բնութագրի և նշանակության՝ պայմանական նշանները բաժանվում են հետևյալ խմբերի կամ տեսակների՝ գեոդեզիական, բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և կոմունալ տնտեսության, ճանապարհների (երկաթուղային և ավտոխճուղային), կամուրջների և կամրջային անցումների, հիդրոտեխնիկական և ջրային տրանսպորտի կառուցվածքների, ռադիո-հեռախոսհեռագրության, գյուղատնտեսական հողահանդակների, այգիների և տնկարանների, բուսածածկույթի, սահմանների և այլ առարկաների:

Պայմանական նշանների թիվը բավական մեծ է, այսպես՝ 1:1000 մասշտաբի հատակագծի համար 400-ից ավելի է:

Գլուխ2

 Ներկայում աշխարհագրությունն ունի հետազոտման իր ժամանակակից մեթոդները (արերոտիեզերական հանույթ, վիճակագրական, մաթեմատիկական մոդելավորման), սակայն դեռևս արդիական են մնում այն մեթոդները, որոնք առաջացել են նրա առաջացման հետ` նկարագական, դաշտային-արշավախմբային, քարտեզագրման:

Աշխարհագրության դասընթացների ժամանակ անհրաժեշտ է լինում օգտագործել տարբեր բովանդակություն ունեցող, տարբեր մասշտաբների, օգտագործման տարբեր եղանակների համար նախատեսված բազմաթիվ քարտեզներ և ատլասներ։

Օգտագործվող քարտեզների բազմազանությունը պայմանավորված է ինչպես սովորողների և ուսանողների տարիքային, այնպես էլ դասավանդվող թեմաների առանձնահատկություններով։ 

Աշխարհագրություն առարկայի շրջանակում սովորողների հետ ուսումնասիրությունը տարբեր տիպի և բովանդակության քարտեզների հետ շատ կարևոր ենն , ինչպես նաև ուսումնական գործընթացում քարտեզների և գործիքների  բազմազանությունը, որը սովորողին հնարավորություն է տալիս ուսումնասիրել, վերլուծել, համեմետել նմանատիպ և տաբեր քարտեզներում առկա ինֆորմացիան և կատարել եզրակացություններ։

Սովորողների հետ ուսումնասիրում ենք քարտեզագրական տարբեր գործիքներ, տարբեր տեսակի քարտեզագրական ծրագրեր, որոնք հետագայում ճանապարհորդելիս կդառնան օգնող մեծ առավելություն։

2․1Քարտեզագրական մեթոդների կիրառությունը դպրոցական աշխարհագրության դասերին

 Նախկինում մեթոդի հիմնական գործառույթը քարտեզի վրա տվյալներ ներմուծելն ու քարտեզից տվյալների հավաքագրումն էր, ապա ներկայումս մեթոդի դերն ավելի է ընդլայնվել:  Դպրոցական աշխարհագրության  դասերին մեթոդի կիրառությունը կբարձրացնի դասի արդյունավետությունը, կձևավորի տարածական մտածողություն:
Միայն քարտեզագրական մեթոդի կիրառմամբ է հնարավոր գաղափար տալ քարտեզագրություն գիտության, թղթային և էլեկտրոնային քարտեզների ստեղծման և մշակման, մարդու կյանքում և գործունեության մեջ  քարտեզների դերի և նշանակության մասին:

Կարևոր է քարտեզագրական գրագիտության և աշխարհագրական մշակույթի տարրերի զարգացումը, քանի որ ժամանակակից թվայնացված քարտեզները կազմելու և ընթերցելու համար անհրաժեշտ են հենց այդ գիտելիքները:

Ամփոփելով, կարող ենք եզրակացնել, որ քարտեզագրական հետազոտության մեթոդի կիրառումը անհրաշետություն է ոչ միայն աշխարհագրության ուսումնական գործընթացում, այլև սովորողների մոտ տրամաբանական մտածողություն, հիշողություն, երեւակայություն, հետաքրքրասիրությունը, գործնականում  գիտելիքները ինքնուրույն իրառելու, վերլուծելու և կիրառելու ունակություն:

Ծրագրեր , որոնք քեզ կօգնեն

 My Maps

Google-ի այս ծառայությունը քարտեզների վրա կետեր պատկերելու և սկսնակների համար պարզ վիզուալներ պատրաստելու ամենահեշտ տարբերակներից է։ Անհրաժեշտ է ուղղակի ներմուծել տվյալները և ընտրել այն նշանը, որը ցանկանում եք՝ կետերի փոխարեն երևա։ Եվ ահա, քարտեզը պատրաստ է։

 BatchGeo

Գործիքն աշխատում է նախորդի պես։ Նշանն ընտրելուց հետո ծառայությունն ավտոմատ խմբավորում է կետերը՝ դրանք ընդգծելով տարբեր գույներով։ BatchGeo-ի քարտեզները կարելի է ներկառուցել կայքում կամ կիսվել հղումով։

 Batch GeoCoder for Journalists

Նախատեսված է հասցեները զանգվածայնորեն աշխարհագրական տվյալների փոխակերպելու համար։ Պետք է պատճենել և տեղադրել տեղանունների ցանկը, ընտրել երկիրը, որից հետո կստանաք GPS-ի համապատասխան կոորդինատների ցանկը։

 GeoTools

Սա աշխարհատարածական տվյալների հետ աշխատելու քարտեզագրման գործիքների խումբ է։ Ունի բազմաթիվ հնարավորություններ՝ այդ թվում քարտեզներից որոշակի հատվածների առանձնացում, հաշվարկում, աշխարհագրական շրջանների չափերի համեմատում և ավելին։

 Ogre

Եթե ինչ-որ բան եք փնտրում քարտեզագրական տվյալները շեյփ-ֆայլերի և GeoJSON (աշխարհագրական ֆայլերի վեկտորային ձևաչափ) փոխակերպելու համար, ուրեմն Ogre-ն հենց ձեզ համար է։ Գործիքն ունի համեմատաբար սահմանափակ հնարավորություններ, բայց ունի API (հավելվածի ծրագրային ինտերֆեյս)։

 MapShaper.org

Ծրագիրն ունի մի շարք հնարավորություններ, որոնք կարող են հեշտացնել ձեր աշխատանքը՝ քարտեզագրական տվյալների ուսումնասիրություն, ձևաչափերի փոփոխություն, քարտեզների չափերի փոփոխություն և դրա հիման վրա ենթաքարտեզների ստեղծում։

 Leaflet.js

Քարտեզագրության համար նախատեսված JavaScript շտեմարանը կօգնի ստեղծել գրեթե ցանկացած քարտեզ։ Բայց «Leaflet»-ից հնարավորինս շատ բան «քամելու» համար անհրաժեշտ է ծրագրավորում սովորել։

 QGIS

Գործիքը կարելի է կիրառել քարտեզների և տարածական տվյալների գրեթե բոլոր տեսակների վերլուծության և խմբագրման համար։ Հնարավորություն է տալիս աշխատել վեկտորային և ռաստրային շերտերով, շատ ավելի մանրամասն խմբագրել քարտեզները և մի քանի աղբյուրներից ստեղծել նոր վիզուալներ։

Բջջային հավելվածներ , որոնք ձեզ կօգնեն քարտեզագրման հարցում ՝ Պրեզենտացիա

Գլուխ 3

,,,,,,



Рубрика: Без рубрики, Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Բնօգտագործում և բնապահպանություն, նրա հիմնահարցերը

Գիրք՝ Գ․ Ավետիսյան «Լանդշաֆտագիտություն» էջ 27- 28

Այլ․  Հ․Կ Գաբրելյան «Լանդշաֆտագիտություն» էջ 91-92

Այլ հղում՝ 1․

Առաջադրանքներ

1․ Բացատրե՛լ բնօգտագործում և բնապահպանություն հասկացությունները։

<<Բնօգտագործում>> բառը երկու իմաստով է օգտագործվում ՝ որպես գիտական ուղղություն, որն զբաղվում է հասարակության կողմից բնական ռեսուրսների օգտագործման հարցերով, և որպես գործողություն ՝ պրոցես, թե ինչպես է մարդը օգտվում բնության բարիքներից։ Բնօգտագործումը ունի իր ասպեկտները, և բավական բարդ մի համակարգ է։

Բնօգտագործումը գիտական ուղղության խնդիր է ՝ մշակել միջոցներ բնական ռեսուրսները ռացիոնալ օգտագործելու համար և չզրկել գալիք սերունդներին բնության չվերականգնվող սուղ ռեսուրսներից։ Սա նաև լանդշաֆտագիտության հիմնահարցերից է։

Բնապահպանություն, երկիր մոլորակի բնական ռեսուրսների պահպանման, վերականգնման և ռացիոնալ օգտագործման չափերի ամբողջություն։

2․ Ներկայացնե՛լ բնօգտագործման ռացիոնալ և ոչ ռացիոնալ ռեսուրսների նշանակությունը։

Մարդու կողմից բնական ռեսուրսների օգտագործումը կարող է 2 ձևով արտահայտվել ՝ ռացիոնալ և ոչ ռացիոնալ։

Ռացիոնալ օգտագործումը մտածված ու պլանավորված բնույթի է․ մարդը օգտվելով բնության բնությունից ՝ թափոններ չի տալիս և խախտում բնության հավասարակշիռ վիճակը։

Ոչ ռացիոնալ օգտագործման պարագայում մարդը տալիս է վիթխարի թափոններ, խախտում է բնության մեջ նյութերի և էներիգիայի շրջանառությունը, բնության հավասարակշռությունը, որի տիպիկ օրինակը ջերմոցային էֆեկտի ստեղծումն է վառելանյութերի այրման միջոցով։ Կամ ՝ հանքերից դուրս բերված հանքանյութի միայն մի բաղադրիչն է կորզվում, մյուս կարևոր բաղադրամասերը դառնում են թափոն և այլն։

3․ Բերե՛լ մի քանի օրինակներ ռացիոնալ և ոչ ռացիոնալ ռեսուրսներից։

Օրինակ ՝ հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման միջոցներից են ՝ արհեստական ոռոգումը, գերխոնավ հողերի ցամաքեցումը, աղակալած հողերի լվացումը, հողերի մաքրումը քարերից, ծառերի ու թփուտների կոճղերից:

Ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման օրինակներ են ՝ անտառահատումը, որսը և այլն։

Рубрика: Русский язык

ЧТЕНИЕ И ОБСУЖДЕНИЕ ТЕКСТА

В 1913, или 1914, или 1915 году, в какой именно день – неизвестно, русский художник польского происхождения Казимир Малевич взял небольшой холст: 79,5 на 79,5 сантиметров, закрасил его белой краской по краям, а середину густо замалевал черным цветом. Эту несложную операцию мог бы выполнить любой ребенок – правда, детям не хватило бы терпения закрасить такую большую площадь одним цветом. Подобную картину мог бы нарисовать душевнобольной – да вот не нарисовал, а если бы нарисовал, вряд ли у нее были бы малейшие шансы попасть на выставку в нужное время и в нужном месте.

Проделав эту простейшую операцию, Малевич стал автором самой знаменитой, самой загадочной, самой пугающей картины на свете – «Черного квадрата». Несложным движением кисти он раз и навсегда провел непереходимую черту, обозначил пропасть между старым искусством и новым, между человеком и его тенью, между розой и гробом, между жизнью и смертью, между Богом и Дьяволом. По его собственным словам, он «свел все в нуль». Нуль почему-то оказался квадратным, и это простое открытие – одно из самых страшных событий в искусстве за всю историю его существования.

Малевич и сам понял, что он сделал. За год-пол-тора до этого знаменательного события он участвовал вместе со своими друзьями и единомышленниками, в первом всероссийском съезде футуристов – на даче, в красивой северной местности, – и они решили написать оперу «Победа над Солнцем» и там же, на даче, немедля принялись за ее осуществление. Малевич оформлял сцену. Одна из декораций, черно-белая, чем-то напоминающая будущий, еще не родившийся квадрат, служила задником для одного из действий. То, что тогда вылилось из-под его кисти само собой, бездумно и вдохновенно, позже в петербургской мастерской вдруг осозналось как теоретическое достижение. Шаря руками в темноте, гениальной интуицией художника, пророческой прозорливостью Создателя он нащупал запрещенную фигуру запрещенного цвета – столь простую, что тысячи проходили мимо, переступая, пренебрегая, не замечая…

В конце того же 1915 года – уже вовсю шла Первая мировая война – зловещее полотно было представлено среди прочих на выставке футуристов. Все другие работы Малевич просто развесил по стенам обычным образом, «Квадрату» же он предназначил особое место. На сохранившейся фотографии видно, что «Черный квадрат» расположен в углу, под потолком – там и так, как принято вешать икону.

По сравнению с квадратом все его вещи странно блекнут. У него есть серия полотен с геометрическими, яркими крестьянами, у которых вместо лиц – пустые овалы, как бы прозрачные яйца без зародышей. Это красочные, декоративные полотна, но они кажутся мелкой, суетливой возней радужных цветов, перед тем как они, задрожав последний раз, смешаются в пеструю воронку и уйдут на бездонное дно Квадрата. У него есть пейзажи, розоватые, импрессионистические, очень обычные, – такие писали многие, и писали лучше. 

Обсуждение текста. Вопросы.

  • Что собой представляет полотно К. Малевича?
  • Что именно художник изобразил на полотне и почему именно оно привлекло всеобщее внимание?
  • Что предвещало полотно?

Домашнее задание

Упражнение 3. Задайте вопросы к предложениям по модели.
Модель:

Чтобы хорошо выучить русский язык, нужно много заниматься.
Что нужно делать, чтобы хорошо выучить русский язык?

1․ Чтобы приготовить обед, нужно купить продукты.

Что нужно купить, чтобы приготовить обед?

2. Чтобы не болеть, нужно заниматься спортом.

Что нужно делать, чтобы не болеть?

3. Чтобы быть инженером, нужно хорошо знать математику и физику.

Что нужно знатьчтобы быть инженером?

4. Чтобы поехать в Полтаву, нужно купить билет.

Что нужно купить, чтобы поехать в Полтаву?

5․ Чтобы хорошо сдать экзамен, нужно знать все грамматические правила.

Что нужно знатьчтобы хорошо сдать экзамен?

6․ Чтобы взять новую книгу, нужно пойти в библиотеку.

Куда нужно пойти, чтобы взять новую книгу?

7. Чтобы получить визу, необходимо поехать в посольство.

Куда необходимо поехатьчтобы получить визу?

Упражнение 4. Закончите предложения.

1․ Чтобы выучить иностранный язык, нужно много заниматься .

2. Чтобы купить продукты, нужно пойти в магазин.

3. Чтобы приготовить обед, нужно купить продукты .

4. Чтобы взять новые книги, нужно пойти в библиотеку .

5. Чтобы посмотреть город, нужно пойти погулять .

6. Чтобы получить справку, нужно пойти в деканат .

7. Чтобы хорошо говорить по-русски, необходимо много заниматься .


Упражнение 5. Дополните предложения, используйте союз чтобы.
Модель:

, нужно взять мясо и овощи.

Чтобы приготовить суп, нужно взять мясо и овощи.

1․ Чтобы поехать в Полтаву, нужно купить билет.

2. Чтобы получить справку, нужно пойти в деканат.

3. Чтобы взять новые книги, нужно идти в библиотеку.

4. Чтобы посмотреть город, нужно поехать на экскурсию.

5. Чтобы выучить иностранный язык, нужно много заниматься.

6. Чтобы хорошо сдать экзамен, нужно повторить тексты.

7. Чтобы не болеть, нужно заниматься спортом.

8․ Чтобы хорошо сдать экзамен, надо хорошо говорить по-русски.

9. Чтобы не болеть, надо купить тёплую одежду.