Рубрика: Քաղ․ և Սոց․ հիմունքներ

Մոտիվացիա

Մոտիվացիան խիստ կարևոր է արդյունավետ աշխատելու համար:  Մոտիվացիան մեզ ստիպում է գործեր ձեռնարկել: Այն ներքին ցանկություն է կատարելու այնպիսի բաններ, որոնք նպատակներին հասնելու համար կարևոր են։ Մոտիվացիան կարևոր ֆակտոր է թիմային աշխատանքում, ուսման, աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար։  Այն կամեցողություն է առաջացնում անելու այնպիսի բաներ, որոնք անկասկած կտանեն հաղթանակի։ Նպատակները, ցանկությունները նույնպես մոտիվացիայի կարիք կամ խթան կարող են հանդիսանալ։ Ինչպես նշել  է խոսնակ և գրող Լես Բրաունը․ «Ինչ-որ բան ցանկանալը բավական չէ։ Դու պետք է ձգտես դրան։ Քո մոտիվացիան պետք է այնքան հզոր լինի, որ կարողանաս հաղթահարել այն խոչընդոտները, որոնք անխուսափելիորեն կհայտնվեն ճանապարհիդ»։

Երբեմն այնպես է ստացվում, որ ցանկությունը անհետանում է։ Մնում է միայն ամբողջ օրը անկողկնում անցկացնելու, քնելու ցանկությունը։ Դրա հետ մեկտեղ կան լիքը գործեր, որոնք անավարտ են մնում և դա գիտակցելով դուք սկսում եք ձեզ վատ զգալ, բայց չգիտեք՝ ինչ անել։ Կան մի քանի քայլեր, որոնցից առաջինը հասկանալն է, թե որն է ձեր մոտիվացիայի անհետանալու պատճառը։

  Կան մոտիվացիայի նվազելու ֆիզիկական և հեգեբանական բազմաթիվ պատճառներ։ Դրանցից ամենահաճախ հանդիպողներից են՝

1․ Գերհոգնած վիճակը

Ձեր կյանքում մտահոգությունները բավականին շատ են, հանգիստը՝ քիչ։ Աշխատանք, ուսում, ընկերներ, անձնական կյանք։ Ձեր ամբողջ էներգիան ծախսվում է այդ ամենի մասին հոգ տանելու վրա։ Եվ մոտիվացվելու համար ուժ չի մնում, ինքան էլ ցանականք նպատակներին հասնելու կրակը նորից վառել։

2․ Դուք ձեր ուժերի վրա վստահ չեք

Դուք ուզում եք սկսել աշխատել ձեր նպատակների վրա, բայց ձեր ուղեղում «բայցերը» այնքան շատ են, որ մոտիվացիան կորում է այդ «բայցերի» մեջ։ Պատճառն այն է , որ իրականում վախենում եք ձախողվելուց։ Եվ վերջիվերջո ձեզ մոտ սկսում են առաջանալ  « Իրոք արժի՞ փորձել, եթե ձախողվելու եմ» տիպի հարցեր։

«Քեզ քո նպատակից բաժանող միակ բանը այն հիմար պատմությունն է քո անկարողության մասին, որ դու շարունակում ես պատմել ինքդ քեզ»։ – ասել է  «Ուոլ Սթրիթի գայլը» գրքի հեղինակ Ջորդան Բելֆորթը։

3․  Ձեր անառողջ ապրելակերպը

Դուք միշտ հոգնած եք և քնելը առաջնային ցանկություն է դարձել։  Դուք խռոնիկ ցավեր ունեք, օրինակ ցավեր մեջքի հատվածում, գլխացավեր։  Չեք կարողանում կենտրոնանալ, մտքերը հանգիստ չեն տալիս, կամ աշխատելուց բացասական էմոցիաներ եք զգում։

Պարզեցինք, թե որոնք են մոտիվացիայի նվազելու հավանական պատճառները։ Մնում է պարզել՝ ինչ լուծումներ կան այն հետ բերելու համար։ Ինչպես արդեն նշվել էր, մոտիվացիայի նվազեցման պատճառները ֆիզիկական և հոգեբանական բնույթի են։ Հետևաբար լուծումները նույնպես։ Կան բազմաթիվ տարբերակներ, կնշենք մի

քանիսը,

1․ Նվազեցրեք ձեզ շեղող ամեն բան

Արեք ամեն ինչ կենտրոնանալու համար։ Փակեք աշխատասենյակի դուռը, մեկուսացրեք ձեզ, հանգստացնող երաժշտություն միացրեք և անջատեք ձեր հեռախոսը ՝ լիովին կենտրոնանալու համար։

2․ Սկսեք ամենափոքրից

Հաճախ լինում են այնպիսի նպատակներ, որոնք սարսափազդու են թվում, և անհասանելի; Այդ դեպքում անհրաժեշտ է այն բաժանել փոքրիկ քայլերի և սկսել նվազագույնից։ Կամ եթե ընդհանրապես ցանկություն չունեք աշխատելու, ապա ուղղակի աշխատեք 5 րոպե։ Ապացուցված է, երբ ցանկություն չկա ինչ-որ բան անելու, բայց դուք որոշում եք 5 րոպե ծախսել այդ գործի վրա, էլ չեք կտրվի դրանից և 5 րոպեն կդառնա 50։

3․Համեմատեք ձեզ ձեր անցյալի ՛ես՛ի հետ

Իրականում չկա ավելի արդյունավետ բան, քան ինքդ քեզ քեզ հետ համեմատելը։ Փորձեք հիշել ձեր անցյալ տարբերակին ու կհասկանաք, թե ինչքան բանի եք հասել։ Ուրիշների հետ ձեզ համեմատելը նույնպես օգտակար է, բայց հաճախ այն տանում է ինքնագիտակցության նվազեցման։

4․ Զբաղվեք մեդիատացիայով

Երբ հոգնում եք կամ ծանրաբեռնված եք, ձեր էնեգիան և մոտիվացիան նվազում են։ Այդ դեպքում մեդիտացիայով զբաղվելը ամենաճիշտ որոշումը կլինի։ Օրիանակ՝ կեսօրին կամ երբ ձեզ անհրաժեշտ է լիցքավորվել էներգիայով, նստեք, փակեք ձեր աչքերը և կենտրոնացեք շնչառության վրա։ Այդպես դուք մաքրում եք ձեր ուղեղը ծանր մտքերից։

5․ Առողջ ապրելակերպ վարեք

Ութ ժամյա քունը, առողջ սնունդը և սպորտը հրաշքներ են գործում։ Առողջ ապրելակերպի միջոցով դուք ստանում եք կրկնակի էներգիա։ Առավոտյան առողջ նախաճաշելով աբողջ օրվա ընթացքում առույգ եք զգում։ Նույնիսկ 15 րոպեով սպորտով զբաղվելը արդեն իսկ օգտակար է։ Նաև պետք է նվազեցնել կոֆեինի, ալկոհոլի և նիկոտինի օգտագործումը։

Рубрика: Քաղ․ և Սոց․ հիմունքներ

Սոցիալիզացիա

Սոցիալական զարգացումը անհատի ծագման և ձևավորման անկյունաքարն է: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ մարդը գոյություն ունի միայն այլ մարդկանց հետ հարաբերությունների շրջանակում: Հետևաբար, սոցիալիզացիան մարդու հոգեկան զարգացման կարևորագույն գործընթաց է: Օրինակ, հայտնի են մեծահասակ և երեխա մաուգլիների դեպքեր, երբ վերջիններս մնացել են առանց շփման այլ մարդկանց հետ և մեծացել են շատ սահմանափակ միջավայրում:

Դիտարկենք օրինակ ՝

Ավերոնի Վիկտորը
1794-ին Ավերոնի անտառում (սա Ֆրանսիայի հարավում գտնվող շրջան է) գյուղացիները նկատեցին վեցից յոթ տարեկան մերկ տղայի: Նրան հաջողվել է բռնել միայն մոտ 1799 թվականին, բայց նույնիսկ դրանից հետո տղան (այդ ժամանակ արդեն դեռահաս էր) բազմիցս փախել է իր բազմաթիվ խնամակալներից ։
Նրանք, ովքեր գործ ունեին “Ավերոնի վայրենու” հետ, նշում էին, որ նրան ոչինչ չի հետաքրքրում, բացի սննդից (նա հիմնականում սնվում էր հում բանջարեղենով), քնից և փախուստի փորձերից ։ Մի փոքր անց վանահայր և կենսաբանության պրոֆեսոր Պիեռ Ջոզեֆ Բոնատերեն, որի մոտ տղան որոշ ժամանակ ապրում էր, հայտնաբերեց, որ “վայրի տղան” անձեռնմխելի է ցածր ջերմաստիճանից և կարող է հանգիստ զվարճանալ ձյան մեջ ՝ առանց հագուստի:
Գիտնականները, որոնք հետազոտել են տղային, եկել են այն եզրակացության, որ նա, հավանաբար, տառապում է խլությունից, համրությունից, ինչպես նաև անհույս հոգեկան հիվանդ է, ինչը անհնար է դարձնում նրա սոցիալականացումը: 1801 թվականին բժշկական ուսանող Ժան Մարկ Գասպար Իտարը տղային տարավ իր մոտ և նրան տվեց Վիկտոր անունը (երեխայի իրական անունը որոշել, ինչպես նաև նրա ծագումը, այդպես էլ չհաջողվեց) ։
Վեց տարի շարունակ Իտարը փորձում էր սոցիալականացնել Վիկտորին, սովորեցնել նրան հասկանալ խոսքը, խոսել և կարեկցանք ցուցաբերել ։ Իտարը մանրակրկիտ գրանցեց իր ջանքերի արդյունքները, և Հետագայում նա ճանաչվեց որպես “խուլերի բանավոր կրթության, ծանր խանգարումներ ունեցող երեխաների հետ վարքի փոփոխության օգտագործման և մտավոր հետամնաց և ֆիզիկապես անբավարար հատուկ կրթության “հիմնադիր”: Նա նաև դարձավ” խուլերի բանավոր կրթության ” հիմնադիր: Ընդունված է նաև, որ Իտարայի մանկավարժական գտածոները ոգեշնչել են Մարիա Մոնտեսորիին ստեղծել երեխաների զարգացման և ուսուցման իր սեփական համակարգը: Չնայած իտարի ճանաչմանը մասնագիտական շրջանակներում, նա չկարողացավ զգալի հաջողությունների հասնել Ավերոնի Վիկտորի սոցիալականացման և վերապատրաստման գործում:

Վեց տարվա ընթացքում տղան սովորել էր ասել միայն երկու բառ ՝ “կաթ” և “Օ, Աստված”, ինչը Իտարը համարում էր իր անձնական ձախողումը, նա հավատում էր, որ տղան իրականում խուլ չէ, բայց չէր կարողանում հասկանալ, թե ինչու է նա որոշում կայացրել չխոսել:”

1811 թվականին Վիկտորին հանձնեցին Իտարի տնային տնտեսուհի Մադամ Գուերինի խնամքին, որը նրան խնամում էր 17 տարի ։ “Վայրի տղան” մահացավ 1828 թվականին ՝ մոտ քառասուն տարեկան հասակում: Քսաներորդ դարի գիտնականները, որոնք զբաղվում են Ավերոնի Վիկտորի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ, նրա մոտ ախտորոշել են աուտիզմի միջին աստիճան (ինչպես նաև վաղ շիզոֆրենիա և ինգանտիլիզմի փսիխոզ). տղան հստակ ցույց է տվել հոգեկան հիվանդության ախտանիշներ, որոնք սրվել են առանց համապատասխան խնամքի և շտկման:

Հայտնի են նաև բացասական հետևանքներ մանկատների երեխաների մոտ:

Սոցիալիզացիան կարող է ներկայացվել որպես սոցիալական փորձի ամրապնդման գործընթաց, դրա ձեռքբերման և ինտեգրման մեթոդներ. նախ ՝ ծնողների հետ փոխհարաբերությունների միջոցով, ապա ՝ մյուս հարազատների և հասարակության, տարատեսակ սոցիալական ինստիտուտների, այդ սոցիալական կապերի շարունակական ​​ընդլայնման պարագայում: Սոցիալիզացիան կարող է ներկայացվել նաև որպես արդյունք ՝ մարդու մոտ ինքնագիտակցության որոշակի կառուցվածքի ձևավորման, սոցիալական ինքնության կազմավորման, տարատեսակ սոցիալական հանրույթներում ներառման, անձնական հասունության, մշակութային նորմերի իմացության և հասարակության մեջ սեփական կարիքները բավարարելու եղանակների առկայություն:

Օրինակ, եթե 1 տարեկանից առաջ ոչ ոք չի խոսում երեխայի հետ, ապա
խոսել սովորելը նրա համար դժվար կլինի, և նա երբեք չի տիրապետի դրա
հմտությանն ամբողջությամբ: Եթե երեխան մտնում է կենդանիների համայնք,
շարժվելով չորս թաթերի վրա, ապա մինչև մեկ տարի նա յուրացնում է այս
հմտությունը, և հետագայում անհնար է սովորեցնել նրան ուղիղ քայլել:
Նման դեպքերը ժամանակակից հոգեբանության և բժշկության մեջ նշվում են որպես “Մաուգլիի համախտանիշ”։ Պարզվում է “փրկված երեխաների ճակատագիրը” ցավալի է մարդկային աշխարհում. եղել են դեպքեր, երբ նրանց հաջողվել է գոյատևել և մի փոքր հարմարվել, բայց կան նաև պատմություններ, թե ինչպես է այն բանից հետո, նման երեխաները մահանում էին սովորական աշխարհում ՝ առանց մարդկային հմտությունների։

Ելենա Բելինսկայայի և Օլգա Տիխոմանդրիցկայայի նկարագրության հիման վրա (2013) անհատին սոցիալիզացիայի գործընթացը կարելի է պատկերացնել հետևյալ կերպ. 

  • Սոցիալական զարգացման առաջին փուլը տեղի է ունենում երեխայի սոցիալական կապերի աստիճանական ընդլայնման շնորհիվ, և այդ ընդլայնման ընթացքում ձևավորվում են անհատական մտածողության սեփական համակարգերը: Երեխան աստիճանաբար կողմնորոշվում է սոցիալական դերերի համակարգում և սոցիալական փորձի յուրացման ձևերում: 
  • Երկրորդ փուլում ձևավորվում են մարդու ինքնագիտակցության կառուցվածքը և դրա տարրերը, որոնք կապված են սոցիալական ինքնորոշման հետ: Այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների շնորհիվ երեխայի մոտ զարգանում է սոցիալական ինքնությունը:

Սոցիալիզացիայի տեսակները

Կան սոցիալիզացիայի տեսակներ, որոնք տարբերակվում են տարատեսակ սոցիալական խմբերի պատկանելու և այդ խմբերում ընդգրկվելու չափանիշներով.

  • Գենդերային սոցիալիզացիան ենթադրում է հարաբերակցություն և փոխառնչություն որոշակի վարքագծի համադրությամբ, որը բնորոշ է այս կամ այն գենդերին:
  • Էթնիկ սոցիալիզացիան, որի խնդիրն է էթնիկ ինքնության ձևավորումը:
  • Քաղաքական սոցիալիզացիան բնորոշում է իշխանության և ենթակայության առանձնահատկությունները և կողմնորոշումը սոցիալական հիերարխիաների գերիշխանության ու հնազանդության համակարգում:
  • Մասնագիտական ​​սոցիալիզացիան կապված է սեփական մասնագիտական ​​դերի ձեռքբերման և տիրապետման հետ:

Աղբյուր 1․

Աղբյուր 2․

Рубрика: Քաղ․ և Սոց․ հիմունքներ

ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

Դասանյութից 4 դրույթներ․

  • Շրջադարձային նշանակություն ունեցող առաջին տեսություններն առաջ են քաշել հին հույն փիլիսոփագիտնականներ Պլատոնը և Արիստոտելը դեռևս մ.թ.ա. IV դարում: Պլատոնի հասարակական-քաղաքական հայացքները լիովին ներկայացված են «Պետություն» ստեղծագործությունում:
    Պլատոնը լավագույն կառավարման ձևը համարում էր արիստոկրատիան, իսկ հասարակությանը և անհատին դիտարկում որպես միմյանց լրացնող համակարգեր: Նրա տեսության համաձայն մարդկությունը պարտավոր է ստեղծել իդեալական հասարակական համակարգ, որտեղ հասարակությունը կբաժանվի երեք շերտի աշխատավորներ, զինվորներ և փիլիսոփաներ-կառավարիչներ:
  • Արիստոտելն առաջ է քաշում լրիվ այլ տեսություն: Նա առողջ
    հասարակության հիմքը համարում է միջին խավը, որից բացի,
    կան երկու խավերհարուստ պլուտոկրատիա և չքավորներ: Պետությունը լավագույնս կառավարվում է միայն այն դեպքում, երբ չքավորներն առանձնացված չեն պետական համակարգից, պլուտոկրատիայի եսակենտրոն նկրտումները սահմանափակված են, իսկ միջին խավը ամենաբազմամարդն ու ուժեղն է: Նա տեսնում է հասարակության կատարելագործումը մարդկանց բարոյականության աճի, այլ ոչ թե մշտական վերահսկման մեջ: Այս երկու տեսություններն էլ դարձան քաղաքականության, հասարակագիտության և փիլիսոփայության հիմքը: Ընդունված է անվանել, որ Արիստոտելի հասարակությունը բնական է, այն ինչ Պլատոնի առաջարկածը արհեստական:
  • Հոգեբանությունը կենտրոնացված է «ես»-ի ուսումնասիրության, իսկ սոցիոլոգիայի ուսումնասիրության ոլորտը «մենքն է»՝ միջանձնային փոխազդեցության հիմնահարցը:
  • Ժամանակակից սոցիոլոգիան ունի տարբեր ենթատեսակներ.
    • գենդերային սոցիոլոգիա
    • քաղաքային սոցիոլոգիա
    • տարածաշրջանային սոցիոլոգիա
    • մշակութային սոցիոլոգիա
    • երիտասարդության սոցիոլոգիա
    • գիտական սոցիոլոգիա
    • քաղաքական սոցիոլոգիա
    • կրթական սոցիոլոգիա
    • իրավական սոցիոլոգիա
    • հոգեբանական սոցիոլոգիա
    • հասարակական կյանքի սոցիոլոգիա
    • ընտանեկան սոցիոլոգիա
    • կառավարման սոցիոլոգիա
    • աշխատանքի սոցիոլոգիա
    • տնտեսական սոցիոլոգիա
    • էթնոսոցիոլոգիա
    • էկոսոցիոլոգիա
Рубрика: Քաղ․ և Սոց․ հիմունքներ

ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ

Շրջադարձային նշանակություն ունեցող առաջին
տեսություններն առաջ են քաշել հին հույն փիլիսոփագիտնականներ Պլատոնը և Արիստոտելը դեռևս մ.թ.ա. IV
դարում:

Պլատոնի հասարակական-քաղաքական հայացքները
լիովին ներկայացված են «Պետություն» ստեղծագործությունում:
Պլատոնը լավագույն կառավարման ձևը համարում էր
արիստոկրատիան, իսկ հասարակությանը և անհատին
դիտարկում որպես միմյանց լրացնող համակարգեր: Նրա
տեսության համաձայնմարդկությունը պարտավոր է ստեղծել իդեալական հասարակական համակարգ, որտեղ հասարակությունը կբաժանվի երեք շերտի աշխատավորներ,
զինվորներ և փիլիսոփաներ-կառավարիչներ:

Արիստոտելն առաջ է քաշում լրիվ այլ տեսություն: Նա առողջ
հասարակության հիմքը համարում է միջին խավը, որից բացի,
կան երկու խավերհարուստ պլուտոկրատիա և չքավորներ: Պետությունը լավագույնս կառավարվում է միայն այն դեպքում, երբ չքավորներն առանձնացված չեն պետական համակարգից, պլուտոկրատիայի եսակենտրոն նկրտումները սահմանափակված են, իսկ միջին խավը ամենաբազմամարդն ու ուժեղն է: Նա տեսնում է հասարակության կատարելագործումը մարդկանց բարոյականության աճի, այլ ոչ թե մշտական վերահսկման մեջ:

Այս երկու տեսություններն էլ դարձան քաղաքականության, հասարակագիտության և փիլիսոփայության հիմքը: Ընդունված է անվանել, որ Արիստոտելի հասարակությունը բնական է, այն ինչ Պլատոնի առաջարկածը արհեստական::

Հոգեբանություն և սոցիոլոգիա՝
հոգեբանությունը կենտրոնացված է «ես»-ի
ուսումնասիրության, իսկ սոցիոլոգիայի ուսումնասիրության
ոլորտը «մենքն է»՝ միջանձնային փոխազդեցության
հիմնահարցը:

Ժամանակակից սոցիոլոգիան ունի տարբեր ենթատեսակներ.

  •  գենդերային սոցիոլոգիա
  • քաղաքային սոցիոլոգիա
  •  տարածաշրջանային սոցիոլոգիա
  •  մշակութային սոցիոլոգիա
  •  երիտասարդության սոցիոլոգիա
  •  գիտական սոցիոլոգիա
  •  քաղաքական սոցիոլոգիա
  •  կրթական սոցիոլոգիա
  •  իրավական սոցիոլոգիա
  •  հոգեբանական սոցիոլոգիա
  •  հասարակական կյանքի սոցիոլոգիա
  •  ընտանեկան սոցիոլոգիա
  •  կառավարման սոցիոլոգիա
  •  աշխատանքի սոցիոլոգիա
  •  տնտեսական սոցիոլոգիա
  •  էթնոսոցիոլոգիա
  •  էկոսոցիոլոգիա

Рубрика: Քաղ․ և Սոց․ հիմունքներ

Ուսումնական գրականություն

Ուսումնական գրականություն

  1. Կրավչենկո Ա. Ի. — Սոցիոլոգիա + ներբեռնել
  2. Կյուրեղյան Է. Ա.   – Կիրառական սոցիոլոգիա
  3. Մանուկյան Գ.Մ.- Սոցիալական կանխատեսման հիմունքներ
  4. Шестак  О.И. — Социология
  5. Ուսումնական ձեռնարկ, Մ. Շարոյան, Երևան 2013 + ներբեռնել
  6. Ալբերտ Նալչաջյան, հոգեբանության հիմունքներ, Երևան 1997, Ժամանակակից հոգեբանության մեթոդները, էջ 25- 40