Рубрика: Աշխարհագրություն 2

Արագածոտնի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում՝ Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանրը։

Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ ՀՀ պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ծովի մակերևույթին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ՝ 380 մ, ամենաբարձր կետը՝Միափորի լեռնաշատային Մորղուզի լեռն է՝ 2993 մ։ ՀՀ Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա : Գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։

Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի  ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։

Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։

Рубрика: Աշխարհագրություն 2

Քարտեզագրական ծրագրերի կիրառումը միջին դպրոցում

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցում անցկացվեց 8-րդ դասարանի 2 տարբեր խմբերի հետ դասընթաց, նվիրված՝ քարտեզագրական ծրագրերի ուսումնասիրությանն ու  կիրառմանը։

Դասի նպատակն է աշակերտներին ծանոթացնել  քարտեզագրման բոլոր կարևոր կետերին և տալ հնարավորություն ճիշտ օգտվելու քարտեզագրման ծրագրերից ։

Առաջին խմբի աշակերտների հետ քննարկում կատարեցի , թե ինչ գիտեն քարտեզագրման մասին, որ ծրագրերին են ծանոթ։Կից ներկայացնում եմ ՝ պրեզենտացիա։ Ուսումնասիրեցինք քարտեզագրական ծրագրեր՝ MapHub, My maps, wicilok, BatchGeo և այլն։

Երկրորդ խումբը համեմատած առաջին խմբին ավելի ակտիվ մասնակցություն ունեցավ այս դասընթացին։ Կից ներկայացնում եմ ՝պրեզենտացիա։Աշակերտները ներկայացված ծրագրերի մեծամասնությանը ծանոթ էին և նույնիսկ կիրառել էին։ Նաև կարծիքներ հնչեց, ծրագրերի կարևորության և անկարևորության մասին։ Նրանց հետ նույնպես ուսումնասիրեցինք և խմբային աշխատանք կատարեցինք <<MapHub>>ծրագրով։Գրեթե բոլորի մոտ այն ստացվեց ։

Քանի-որ առաջին անգամ էի դասավանդում միջին տարիքի աշակերտների հետ, կար լարվածություն և վախ,որ ունեցածս գիտելիքը լիարժեք չեմ կարողանալու փոխանցել կամ շփոթություն կառաջանա։ Դասի ընթացքում լարվածությունը նվազեց և ստեղծվեց ընկերական մթնոլորտ։

Այս աշխատանքը մեծ առավելություն էր և ինձ տվեց փորձ ունեցածս գիտելիքը կիրառելու։ Նաև ինքս ինձ փորձեցի գտնել այդ ոլորտում որպես՝ դասավանդող և սիրեցի այն։ Այսքանով համարում եմ աշխատանքս կատարված։

Գործնական աշխատանքները

  • Օգտվելով քարտեզագրական ծրագրից կազմել Արագածոտնի մարզ՝ Աշտարակից դեպի Ապարան գնացող ճանապարհը քարտեզագրել և նշել գյուղերը։ Աշխատանքի օրինակ՝ այստեղ։
  • Օգտվելով քարտեզագրական ծրագրից նշել Հայաստանի մարզերի խոշոր քաղաքները , տալ տեղեկատվություն և նկար տեղադրել։
  • Օգտվելով քարտեզագրականծրագրից նշել Արևելյան Եվրոպայի բոլոր երկրները։
  • Օգտվելով քարտեզագրական ծրագրից նշել Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրները

Աշակերտների կատարած աշխատանքները՝

Դասընթացից նկարներ`

Рубрика: Աշխարհագրություն 2

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի ծայր հարավում։ Հյուսիսում սահմանակից է Վայոց ձորի մարզին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգին, արևմուտքից՝ Ադրբեջանի Հանրապետության կազմում ընդգրկված Նախիջևանի ԻՀ-ին, իսկ արևելքից՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանին։

Տարազ

Սյունիքի տարազը գալիս է դարերի խորքից: Սերունդներն իրար փոխանցելով այն հասցրել են մինչև 20-րդ դարի վերջերը: Այս տարազը յուրահատուկ ոճ ունի, այն գրեթե զուրկ է որևէ ասեղնագործությունից: Հարուստ կանանց մուշտակի վրա արվում էր ոսկեթել ասեղնագործություն:

Կարմիր թավշե վերնազգեստ-մուշտակի եզրերին կարում էին աղվեսի մորթի և կանաչ կտորից նեղ ժապավեն: Թևքերը կարճ էին արվում: Թևքաբերանում նույնպես կարվում էր մորթի և կանաչ գույնի ժապավեն: Այն երկփեղկանի էր, այսինքն՝ առաջամասը և կողքերը բաց էին, և ժողովրդական լեզվով կոչվում էին «երեքփշկանի»: Հագնում էին կարմիր սատինե հագուստ (հալավ), կանաչ վերնազգեստ, վրան՝ քուրք: Սյունիք-Արցախի հագուստի թևքերը և թևքի բերանները զարդարված էին արծաթե բոժոժներով, սրմայով:

Ավանդական ուտեստներ

Ղազղանի խորոված, որի բաղադրիչներն են տավարի փափուկ միսը, սալորաչիրն ու խնձորը,
Կոլոնդրակ, որը պատրաստում են դոշաբով և մեղրով շաղախված փոխնձից, լցոնում ծիրանաչրի և սալորաչրի մեջ,
Խաշնտուր, որի բաղադրիչներն են՝ ոչխարի խաշած միս, դդում, սոխ, արևածաղկի ձեթ, լոլիկ, աղ, համեմունքներ, կանաչի, չորացրած դդում,
Գորիսի տապակա, որի բաղադրիչներն են՝ գառան միս, կարտոֆիլ, լոլիկ, պղպեղ, սոխ, խնձոր, համեմունք,
Գորիսի թանավ (եփած մածնով կերակուր),
Սիսիանի գառան խաշլամա,
Սիսիանի բոզբաշ (ոչխարի յուղոտ կրծքամսով, բանջարեղենով ու մրգերով ապուր),
Ղափամա:

Հուշարձաններ

 Տաթևի վանական համալիր

Հայկական միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան, վանական համալիր:
Գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք Տաթև գյուղի մոտ: 8-րդ դարի վերջերից դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906թ. կառուցվել է Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067թ. սբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295թ. սբ Գրիգոր եկեղեցին, 1787թ. Գրիգոր Տաթևացու դամբարանը:
Այս հիմնական կառույցներից զատ, 20-րդ դարի վերջում վանքի տարածքում և շրջակայքում այլ շինարարական և վերականգնողական աշխատանքներ էր իրականացվել: Ներկայումս վանքը վերականգնված է և Սյունյաց թեմի կենտրոնն է: 1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը:
Վանքն ունեցել է խաշոր մատենադարան, որտեղ պահում էին շուրջ 10 հազար ձեռագիր մատյաններ: Վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ:

Տաթևի Մեծ անապատ

Տաթևի անապատը գտնվում է Որոտան գետի աջ ափին, «Սատանի» կամուրջի մոտ, Տաթևի վանքի հարավ-արևմտյան կողմում, Տաթևի ձորի և Որոտանի միախառնվելու տեղում։ Այն կառուցվել է 1613թ և հանդիսանում էր XVIIդ. նշանավոր կրոնական կենտրոն: Ուներ բարձր տիպի դպրոց, կուսանոց: Եղել է գրչության հայտնի կենտրոն՝ վանքի անվանի գործիչներից է ծաղկող Հակոբ Շոռոթեցին: 1660թ. այստեղ է փոխադրվել 1658թ. երկրաշարժից կործանված Հարանց անապատի միաբանությունը: Տաթևի մեծ անապատը շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։ Անապատի միակ եկեղեցին գտնվում է հարավ-արևմտյան մասում՝ սրբատաշ բազալտից շինված Ս.Աստվածածին եռանավ բազիլիկը, որին արևմուտքից կից է գավիթ-սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743թ.), հյուսիսից՝ Տաթևի մեծ անապատի հիմնադիր վանահայր Արիստակեսի (մահացած 1669թ.) գմբեթավոր մատուռ-դամբարանը։ Եկեղեցուց արևելք գտնվում է աղբյուրը, դեպի հարավ՝ սեղանատունը խոհանոցով, արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով օժանդակ մասն է։ Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի հայկական հոգևոր ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIIIդ. Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։

Վահանավանք

10-11-րդ դարերում հայկական ճարտարապետական հուշարձան, վանական համալիր: Սյունիքի իշխանության, ապա թագավորության հոգևոր կենտրոններից: Գտնվում է Կապանից 3 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի աջ ափի գեղատեսիլ անտառապատ լեռնալանջին:
Հիմնադրվել է Սյունիքի Ձագիկ իշխանի որդի Վահանի կողմից, որի անունով էլ կոչվեց:
Հուշարձանախմբի ամենահին կառույցը Վահան իշխանի կողմից 911թ. կառուցված սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Այն մեկ զույգ մույթերով գմեթավոր դահլիճի տիպի, գլխավոր խորանով և զույգ ավանդատներով կառույց է:
Հետագայում Վահան իշխանի եղբորորդի Վահանը եկեղեցու արևմտյան կողմում կառուցել է կամարակապ թաղածածկ գավիթ և սյունասրահ, որը ձգվում է եկեղեցու և գավիթի հարավային երկարությամբ: Այստեղ են թաղված Սյունիքի թագավորներն ու իշխանները:
1086թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտը և նրա քույր Կատան կառուցել են վանքի հարավային մուտքը, իսկ նրա լայնաթռիչք թաղի վրա սբ Աստվածածին դամբարան եկեղեցին ու գավիթը: Վահանավանքում կան այլ շինություններ ու տնտեսական կառույցներ, աղբյուրներ, արձանագրություններ, խաչքարեր ու տապանաքարեր, որոնք թվագրում են 10-ից 11-րդ դարերով:

Զորաց քարեր  (Քարահունջ)

Քարահունջ, “Զորաց քարեր”, հնավայրը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք, Երևան-Մեղրի մայրուղու աջ մասում:
Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու այս հնավայրում մեր թվարկությունից 7500 տարի առաջ եղել է Արաստծո սրբավայրը և ստղադիտարանը: Հնագիտական պեղումների ընթացքում այստեղ բացվել է մ.թ.ա. 3-րդ — 1-ին հազարամյակների դամբարաններ: Պահպանվել են բնակելի տների և այլ շինությունների հետքեր: Հնավայրը շատ նմանություններ ունի արևմտաեվրոպական մեգալիթյան կառույցների, մասնավորապես, անգլիական Սթոունհենջի (Քարահունջ) հետ: Քարահունջը զբաղեցնում է հսկայական տարածք և պեղումներին այստեղ դեռ շատ անակնկալներ կարող են մատուցել:

Վերիշեն

Վերիշենը Սյունիքի հնագույն բնակավայրերից է:
Գյուղի տարածքում կան հնագույն դամբարաններ (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), 4-5-րդ դարերի եկեղեցի, 10-20-րդ դարերի քարայր կացարաններ, 1509թ. խաչքար, 17-18-րդ դարերի եկեղեցի:
Վերիշենի նշանավոր հուշարձաններից է 4-5-րդ դարերում կառուցված սբ Հռիփսիմե եկեղեցին: Նկարում՝ սբ Հռիփսիմե եկեղեցի (IV-V դար)
Միանավ, բազիլիկ, խիստ ձգված համաչափություններով, դահլիճի երկայնական պատերին հնգական կամարակապ որմնախորշերով, կիսաշրջանաձև խորանով եկեղեցին այս տիպի հուշարձաններից ամենախոշորն է: Եկեղեցու երկարությունը 23.3 մ է: 1621թ. եկեղեցին հիմնովին վերակառուցվել է: Պահպանվել է այդ մասին պատմող արձանագրությունը: Վերիշենի նորակնունք եկեղեցին կառուցվել է 17-18-րդ դարերում:

Բղենո Նորավանք 

Բղենո նորավանքը 10-ից 11-րդ դարերի Սյունիքի ճարտարապետական նշանավոր հուշարձաններից է:
Գտնվում է Բարձրավան գյուղի մոտ, Որոտան գետի բարձրադիր անտառապատ ափին:
Վանքն ունեցել է գրչատուն և հռչակված է եղել իր վարպետ գրիչներով: Մեծ համբավ էր վայելում հատկապես Հովհաննես գրիչը, որի ընդօրինակած ու նկարազարդ ՙԷջմիածնի Ավետարանը՚ պահվում է Երևանի մատենադարանում: Վանքն ունեցել է մեծ կալվածքներ:
Ճարտարապետական հորինվածքի յուրօրինակությամբ ու բարձրարվեստ քանդակներով Բղենո նորավանքը դասվում է Հայաստանի եզակի հուշարձանների շարքին:
936թ. Ստեփանաս քահանան սպիտակ կրաքարից կառուցել է տալիս եկեղեցին, գավիթը, սրահն ու բորոտանոցը: 1056-66թթ. Սյունիքի Գորիգոր 1-ին թագավորի հրամանով կապտավուն բազալտից կառուցվել է մի նոր եկեղեցի:
Այն մեզ է հասել բազմաթիվ վերակառուցումներով ու ձևափոխումներով:
Եկեղեցին պայտաձև թաղով ծածկված դահլիճ է, հյուսիսային և հարավային պատերի կամարակապ զույգ բացվածքներով, մեծ լուսամուտով և քարախոշոր աբսիդով:
Հետագայում եկեղեցուն կից կառուցվել են երկու սենյակներ: Եկեղեցու շքամուտքը արևմուտքից է, պսակված քանդակազարդ համապատկերով: Կապտագույն քարատախտակների վրա պատկերված են եղել Քրիստոսի կյանքը ներկայացնող բարձրաքանդակներ:
Բղենո Նորավանքը հիմնովին վերանորոգվել է 1957-1962թթ.:

Անգեղակոթ

Անգեղակոթը Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն հարուստ է հնագիտական հուշարձաններով սկսած քարեդարյան հնագույն քարայր բնակատեղից մինչև մեր օրերը:
Դրանից հատկապես նշանավոր են «Վարդան Զորավար» սրբավայրը, որտեղ ըստ ավանդության 451թ. կանգ են առել ճակատամարտից վերադառցող հոգնաբեկ հայ զինվորները:
Անգեղակոթը հարուստ է 9-19-րդ դարերի գեղաքանդակ խաչքարերով ու տապանքարերով, կոթողներով ու մոտ մեկ տասնյակ եկեղեցիներով:
Դրանից նշանավոր են սբ Ստեփանոս կամ Պատիկ, սբ Հազարափրկիչ, սբ Վարդան, սբ Աստվածածին, ծաղկի Սուրբ, Սառենց Սուրբ եկեղեցիներն ու մատուռները: Ուշ միջնադարում Անգեղակոթը Մելիք Սաֆրազյանների մելիքության կենտրոնն էր: 1699թ. Իսրայել Օրու նախաձեռնությամբ Մելիք Սաֆրազի դղյակում հրավիրվել է Անգեղակոթի հայտնի ժողովը:

 Աղիտուի մահարձան

7-րդ դարի հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձան: Գտնվում է Սիսիան քաղաքից 4 կմ արևելք, Աղիտու գյուղի կենտրոնում: Ըստ ավանդության մահարձանը կանգնեցվել է թշնամիների դեմ կռվում զոհված երկու իշխանազուն եղբայրների հիշատակին: Այն եռահարկ կառույց է: Առաջին հարկաբաժինը սրբատաշ երանգավոր քարերից կառուցված երկու կամարակապ խորշերով ու հարթ ծածկով սրահ է, որի տակ ամփոփված են զոհվածների աճյունները: Հարթակի կենտրոնական մասում բարձրանում են ուղղանկյուն մույթերի և ութանիստ սյան վրա հենված ճոխ զարդաքանդակներով պսակված եռամաս կամարաշարքը: Մահարձանի շրջակայքը հարուստ է հնագիտական հուշարձաններով, որոնք վկայում են, որ այստեղ հեթանոսական շրջանի պաշտամունքային կառույց է եղել: Վաղ քրիստոնեության շրջանում կառույցը ավերվել է, իսկ դրա տեղում կառուցվել է եկեղեցին: 10-11-րդ դդարերում նույն եկեղեցու տեղում Սյունիքի Սմբատ թագավորի կողմից նոր եկեղեցի է կառուցվել, որն ավերվել է հրդեհից: Պահպանվել են գերեզմանատունը  քանդակազարդ տապանաքարերով ու խաչքարերով:

Թանահատի վանք

5-6-րդ դարերի հայկական ճարտարապետական հուշարձան, Սյունիքի նշանավոր վանական համալիր, գտնվում է Արևիս գյուղից հյուսիս, լեռնային բարձրադիր, տափարակ վայրում: Վանքի հիմնադրումը վերագրվում է 5-6-րդ դարերին: Ղևոնդ Ալիշանը ենթադրում է, որ Թանահատի տեղում հեթանոսական շրջանում գոյություն է ունեցել Անահիտ աստվածուհու մեհյանը:
Գլխավոր եկեղեցին կոչվում է սբ Ստեփանոս նախավկա: Այն դրսից ու ներսից սրբաշատ, խոշոր կարմրավուն քարից կառուցված բազիլիկ շինություն է, բեմահարթակը տանիքի կողմից երիզված է եղել բեմահարթակով, որի վրա հենվել է տանիքի մի մասը: Եկեղեցին ունեցել է սրահ և ավանդատուն: Սյունասրահի խոյակները զարդարված են շուշանածաղիկներով: Վանքին կից պահպանվել է գերեզմանատունը խաչքարերով ու տապանքարերով: Դրանցից մեկի վրա հազիվ նշմարվում են հայերեն եղծված գրեր:
1975թ. Թանահատի ավերակներում հայտնաբերվել է ուրարտերեն սեպագիր արձանագրություն փորագրված բազալտե քարակոթողի երկու երեսին, որից մեկում քրիստոնեական շրջանում տաշվել և տեղում խաչ է քանդվել: Թանահատը ներկայումս կիսավեր վիճակում է:

 Հալիձորի բերդ

Ուշ միջնադարի հայկական ճարտարապետական համալիր: Գտնվում է Կապան քաղաքից 1 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին: 17-րդ դարի առաջին կեսին բերդի տարածքում գործում էր կուսանոց անապատ, որը պարսպատելուց հետո ծառայում էր որպես Մելիք Փարսադանյանների տոհմական ամրոց: 1720-ական թվականներին իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Սյունիքի ազատագրական պայքարի կենտրոնը:
Հալիձորի բերդի մոտ Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը 1725-27թթ. ջախջախել են թուրքական մեծաթիվ զորքերին:
Բերդի պարիսպներն ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև: Երկու կամարակապ մուտքերը գտնվում են հարավային և հյուսիսային պարիսպների մեջ: Միակ կլոր բուրգը գտնվում է ամրոցի հարավ արևմտյան անկյունում: Բերդում կան երկու եկեղեցի, տնտեսական և բնակելի շենքերի մնացորդներ: Եկեղեցիներից մեկը կառուցված է անմշակ բազալտի խոշոր քարերով: Ունի թաղածածկ դահլիճի հորինված, բեմի երկու կողմերում ավանդատները:
Եկեղեցուն հյուսիսից և հարավից կից կառուցված են երկհարկ գավիթներ:
Տեղանքի թեքությունը մեղմելու նպատակով, հյուսիսային պարսպից մինչև արևելյան պարիսպը ամրացվել է տեռասաձև պարսպատով, որի շնորհիվ եկեղեցու արևելյան բակը ընդարձակվել է:

 Բաղաբերդ

Միջնադարյան Հասյատանի ամրոցներից է Բաղաբերդը: Գտնվում է Կապանից 15 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի ձախ ափին, լեռան բարձրադիր եռանկյունաձև գագաթին:
Ըստ ավանդության Բաղաբերդը կառուցել է Բաղակը Սիսակ նահապետի զարմից:
4-րդ դարում իշխան Անդովկ Սյունին Բաղաբերդի պարիսպների տակ պարտության է մատնել պարսից Շապուհ արքայի զորագնդերին: Բաղաբերդը 4-12-րդ դարերում ունեցել է ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, լինելով Սյունիքի իշխանության, ապա թագավորության կենտրոններից մեկը: 12-րդ դարի վերջին ավերվել է սելջուկների կողմից: Բնական պատնեշ ունենալով խոր կիրճերի ուղղագիծ ժայռերը Բաղաբերդը շրջափակված է բոլորաձև աշտարակավոր, հաստ ու բարձր պարսպով: Որոշ տեղերում ժայռերը հղկվել և դարձել են բնական պարսպատեր: Լեռան եռանկյունաձև գագաթին գտնվում է միջնաբերդը: Մուտքը հյուսիս-արևելյան կողմում է: Բաղաբերդի ավերակները բավականին լավ են պահպանված: Աստեղից տեսանելի է Բաղակի քար վանքի ավերակները:

 Սիսիանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության հուշարձան: Գտնվում է Սիսիան քաղաքի արևելյան բլրալանջին:
Կառուցվել է 6-րդ դարի վերջերին, հեթանոսական տաճարի տեղում: 7-րդ դարում Սյունիքի Կոհազատ իշխանը հոգևոր առաջնորդ Հովսեփ Ա-ի վանական թեոդորոսի օժանդակությամբ շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացրել վանքի տարածքում, վերանորոգել գմբեթը, ուր փորագրել է տվել իր անունը: Վանքից ոչ հեռու գտնվել է Սյունիքի մայրաքաղաք Շաղատը և Սյունիքի բերդը, որի պատճառով եկեղեցին ստացել է Սյունի վանք անունը:
Եղել է Սյունիքի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոններից: Սյունի վանքն իր ճարտարապետական հորինվածքով գմբեթավոր ներքուստ քառաբսիդ կառույց է: Գմբեթատակ փոխանցումը երկշարք տրոմպային է, թմբուկը ներսից ութանիստ, չորս լուսամուտներով: Արտաքին ճակատները մշակված են լայնանիստ, հատվածքում եռանկյունաձև, սլացիկ խորշերով, որոնք կառույցի ծավալատարածական մշակված ուշագրավ տարրերն են: Ի տարբերություն Ավան-Հռիփսիմե տիպի տաճարների, գմբեթահարկ տարածությունն այստեղ ճիշտ քառակուսի է, աբսիդները հավասար են միմյանց և ունեն երեքական լուսամուտ: Եկեղեցու չորս անկյուններում տեղավորված են քառակուսի սենյակներ: Մուտքերը երկուսն են հարավից և արևմուտքից: Խաչաթևերը պսակված են լայնանիստ ճակտոնապատերով, որոնցից վեր բարձրացող գմբեթի տասներկու սլացիկ նիստերը ձևավորված են զույգ որմնասյուների վրա հենվող նրբագեղ կամարաշարով: Կառույցի բոլոր դեկորատիվ տարրեը համահունչ են 7-րդ դարի հայկական ճարտարապետության ընդհանրացված զարդաձևերին: Հատկապես ուշագրավ է թմբուկի բազմանիստ հյուսածո զարդանախշերով քիվը, որի չորս հիմնական նիստերի վրա պատկերված են ավետարանի դիմաքանդակները: Եկեղեցին հիմնովին վերականգվել է 1959-61թթ.:

 Մեղրիի բերդ

Հայկական ճարտարապետական հուշարձան: Գտնվում է Մեղրի քաղաքի շրջակա լեռնաշղթայի գագաթների վրա, հյուսիսից պայտաձև, ընդգրկելով քաղաքը:
Մեղրու բերդը առաջին անգամ հիշատակվում է 1083թ.: Այն հիմնովին վերակառուցվել է 18-րդ դարում:
Մեղրու բերդն իր ճարտարապետական մտահղացմամբ եզակի է հայկական ամրոցաշինության մեջ:
Բերդը պարսպապատեր չունի: Դրանց փոխարինել են լեռնաշղթայի թեք կողերը: Լեռնաշղթայի գագաթներին կոպտատաշ ու անմշակ գրանիտե քարերից կառուցված են վեց ամրակուռ աշտարակներ: Դրանցից չորսը կլոր են, երկուսն ուղղանկյունաձև: Կլոր աշտարակների հատակագծերը կանոնավոր շրջագծեր են 5.5 մ արտաքին տրամագծով: Բոլոր աշտարակների պատերը դրսից դեպի վեր նեղանում են, կառույցին տալով կայունություն և ամրություն: Շարվածքում, աշտարակի ողջ պարագծով, որպես հակաերկրաշարժային գոտիներ, օգտագործվում են կաղնեփայտե հեծաններ: Աշտարակները եղել են երկհարկանի: Նրանց հրակնատները ճառագայթաձև ու շախմատաձև, բացված են ամբողջ շրջագծով: Ուշ միջնադարում, երբ գործածության մեջ մտավ հրազենը, Մեղրու բերդի աշտարակներից հնարավոր էր կրակի տակ վերցնել քաղաքի մատույցներն ու կարևորագույն կետերը, իսկ քաղաքի հարավային մատույցները պաշտպանված էին Մեղրի գետով ու դրան հարող հին աշտարակաձև տներով, որոնք յուրատեսակ պարսպի դեր էին խաղում:

 Մեղրու Սբ. Սարգիս եկեղեցի

Մեղրու նշանավոր հուշարձաններից են վանքն ու եկեղեցիները: Վանքը գտնվում է քաղաքի հյուսիս-արևմտյան եզրին: Այն կառուցվել է 17-րդ դարում: Գլխավոր կառույցը սբ Հովհաննես եկեղեցին է: Աղյուսաշեն գմբեթը հենված է քառակուսի մույթերի վրա և աղոթասրահի մեջտեղից դուրս է գալիս երկթեք տանիքի միջից, օրգանապես չկապվելով ուղղանկյուն ծավալի հետ: Եկեղեցու ներսի պատերը զարդանախշված են եղել: 
Մեղրու մեծ թաղի կենտրոնական մասում գտնվում է սբ Աստվածածին եկեղեցին (17-րդ դար): Սա քառամույթ գմբեթավոր բազիլիկ եկեղեցի է, նեղ կողային նավերով: Խորանի երկու կողմերում կան ուղղանկյուն ավանդատներ: Եկեղեցու գմբեթը, ինչպես և սբ Հովհաննես եկեղեցունըª աղյուսաշեն է, ութանիստ թմբոււկով:
Եկեղեցու բեմի պատը, մույթերն ու ավանդատները զարդված են 19-րդ դարի որմնանկարներով: Մեղրու փոքր թաղի սբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում: Եկեղեցին երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է: Տանիքի վրա բարձրացող ռոտոնդան կառուցված է աղյուսից, իսկ եկեղեցին բազալտից: Հարավային կողմի պատի մեջ, մուտքի աջ ու ձախ կողմերում, տեղադրված են խաչքարեր: Մեղրու սբ Աստվածածին ու սբ Սարգիս եկեղեցիները հիմնովին վերանորոգված են:

 Որոտնաբերդ

Բերդ ՄԵծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում, Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա: Գտնվում է Սիսիան քաղաքից 20 կմ արևելք:

Որոտանաբերդը դասվել է Սյունյաց նշանավոր բերդերի շարքը: Հայտնի էր դեռևս 4-5-րդ դարերում: 12-14-րդ դարերում մի քանի անգամ գրավվել է սելջուկ-թուրքերի և մոնղոլ-թաթարների կողմից:

Ավերվել է 1487թ. երկրաշարժից: Ունի հյուսիս -արևմուտք — հարավ — արևելք ձգվածությամբ թամբի ձև:

Երեք կողմից երիզված է Որոտան գետի անդնդախոր կիրճով, պարսպապատված է եղել միայն հարավ-արևմուտքից:

Պահպանվել է երկշարք պարսպապատերի մնացորդները: Հարավ-արևելքում ընդհանուր տարածքից մոտ 50 մ բարձր միջնաբերդն է: Միջնաբերդի հյուսիս-արևմուտքում կառուցված է կրաշաղախով և բազալտե խոշոր կիսամշակ քարերով երկտակ պարիսպը, որի հարավ-արևմուտքում եղել է բերդի հետ կապող կամարակապ դարպասը: Միջնաբերդի արևելյան մասում կան կիսաշրջանաձև պատով դիտաշտարակ, մատուռի մնացորդներ: Այստեղ է գտնվել Որոտան գետը տանող գետնուղու գլխամասը:

Ինչպես միջնաբերդի, այնպես էլ բորդի ողջ տարածքը ծածկված է ճեղքված բազալտից, առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ չափերի կացարանների պատերով:

Ուշագրավ են բերդի հարավ-արևմտյան մասում գտնվող զույգ քառակող կոթողների ստորին մասի մնացորդները (ավելի քան 25 մ բարձրությամբ):

 Հին Խնձորեսկ

Պատմական, հնագիտական և ազգագրական մեծ արժեք ունեցող հուշարձանախումբ: Գտնվում է Գորիս քաղաքից 10 կմ արևելք, ներկայիս Խնձորեսկ գյուղի մոտ:
Իր գեղատեսիլ բնությամբ ու նշանավոր հուշարձաններով հարուստ այս վայրը կարող է դառնալ զբոսաշրջության հանգրվան:
Պահպանվել են 5-20-րդ դարերի քարայր բնակավայրեր, 17-18-րդ դարերի սբ Թադևոս, սբ Հռիփսիմե, ՙԱնապատ՚ եկեղեցիները, աղբյուրներ, պարսպի մնացորդներ և այլ շինություններ:

Рубрика: Без рубрики, Ճամփորդություն, Աշխարհագրություն 2

Ճամփորդություն դեպի Արմավիրի մարզ

Հետազոտական աշխատանքի շրջանակում ուսումնասիրելու ենք ՀՀ-ն բոլոր մարզերի ազգային մշակույթի տարրերը, որի մեջ է մտնում ազգային խոհանոցը։ Ծանոթանալու ենք Արմավիրի մարզի ազգային խոհանոցին։ Ձեռք ենք բերելու համագործակցություն տեղի մասնագետների հետ։

· Օրը՝ Նոյեմբերի 17

· Մեկնումը՝ ժամը 09։00 Սբ․ Երրորդություն եկեղեցի,

· Վերադարձը՝ 18։00 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ

· Մասնակիցներ՝ քոլեջի 2-4 րդ կուրսի ուսանողներ

· Համակարգող՝ Գայանե Սարգսյան, Տիգրան Զոհրաբյան,

· Պատասխանատու՝ Սոնա Մեհրաբյան, Մանյա Կարապետյան

  • · Վարորդի տվյալներ՝ Խաչատրյան Արամ հեռ․ 091319536
  • Մակնիշի համարը՝ 60CO077
  • Գումարը՝ 2500 դրամ
  • Եղանակ՝ արևային
  • Մեկնում՝ Երևան- Վաղարշապատ-Էջմիածին- Մեծամոր
  • Վերադարձ՝ նույն երթուղիով
  • Քարտեզագրում

Նպատակ՝

· ուսումնա-հայրենագիտական

· պատմամշակութային տարրերի բացահայտում

· ավանդական խոհանոցի հետ ծանոթացում

· համագործակցության ձեռք բերում

Հայրենագիտական կանգառներ՝

  • Զվարթնոցի տաճար
  • Մեծամորի հնավայր

Նախապատարստական աշխատանք

1․Քարտեզագրական ծրագրի միջոցով ճամփորդության երթուղու մշակում
2․Հայրենագիտական կանգառների մասին տեղեկությունների հավաքագրում
3․ Արմավիրի մարզի մշակութային տարրերի առանձնացում։

Ընթացքը․

Ճամփորդության առաջին կանգառը լինելու է Զավարթնոց տաճարը, որտեղ մանրամասն ուումնասիրելու ենք տաճարի պատմությունը։ Այնուհետև շարունակելով ճանապարհ այցելելու ենք Էջմիածին քաղաքում գտնվող Մաչանենց տուն, համտեսելու Արմավիր մարզի ավանդական ուտեստներ՝ Իշլի քյուֆթա և հարիսան։ Համագործակցությունը շարունակվելու է, այս անգամ կրթահամալիրում հարիսայի ծեսին ընդառաջ։

Վեջին կանագառը լինելու է Մեծամորի պատմահնագիտական արգեոց-թանգարան, որտեղ ուսումնասիրելու ենք, թանգարանում ներկայացված 27000-ից ավել առարկաներ:նմուշները։ Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի դարից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, որտեղ ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:

Ամփոփում՝ տեսաֆիլմի և ֆոտոպումների միջոցով։

Մասնակիցներ՝

Рубрика: Աշխարհագրություն 2

Քարտեզագրական գործիքների կիրառումն ուսումնական գործընթացում

Ներածություն

Բովանդակություն

  • Գլուխ 1․ Աշխարհագրական քարտեզի տեսակները և  տարրերը
    • 1․1 Քարտեզի հատկանիշները և դասակարգումը
    • 1․2 Քարտեզագրական նշանակումները, նրանց գործառնությունը, պայմանական նշանները
  • Գլուխ 2․ Քարտեզագրությունը՝ կարևոր հմտություն
    • 2․1 Քարտեզագրական մեթոդների կիրառությունը դպրոցական աշխարհագրության դասերին
    • 2․2 Քարտեզագրական ծրագրերի ուսումնասիրությունը ուսումնական գործընթացում
  • Գլուխ 3․ Գործնական աշխատանք
    • 3․1 Քարտեզագրական ծրագրերի և գործիքների կիրառումը կրտսեր դպրոցում
    • 3․1 Քարտեզագրական ծրագրերի և գործիքների միջին դպրոցում

Գլուխ1․
«Քարտեզ» տերմինը առաջացել է միջին դարերում` վերածննդի դարաշրջանում։
Քարտեզները բազմազան են և դրանք տարբերելու համար պետք է դասակարգել։
Դասակարգման հիմքում առավել կարևոր հատկանիշներ են ՝

  • պատկերման առարկան,
  • բովանդակությունը,
  •  մասշտաբը,
  •  նշանակությունը,
  • տարածական ընդգրկումը

Քարտեզները բաժանվում են 2 խմբի՝

  • աշխարհագրական
  • աստղաբաշխական

Կլիմայական քարտեզների վրա ցույց են տրվում օդի ջերմաստիճանը, մթնոլորտային ճնշումը, տեղումները և այլն, քաղաքական քարտեզների վրա՝ տերիտորիաների քաղաքական բաժանումը, այլ հատուկ քարտեզների վրա՝ այլ տարրեր:

1․1- Քարտեզի հատկանիշները և դասակարգումը
Քարտեզագրական պատկերումները (գլոբուսներ, ատլասներ,և այլն), որոնցից մեկը քարտեզն է, ունի բազում հատկություններ։ Առավել կարևոր հատկանիշներն են ՝ դիտողականությունը և չափողականությունը։
Քարտեզի նկատմամաբ հիմնական պահանջներից մեկը քարտեզագրական պատկերումների և ռեալ իրականության միջև աշխարհագրական համապատասխանության պահպանումն է
Քարտեզի բովանդակությունը կազմող տեղեկությունները պետք է լինեն ճիշտ։Այսինքն պետք էհամապատասխանի նրա վրա պատկերված օբյեկտների ներկա վիճակին:

Քարտեզագրական պայմանական նշանները մեծապես հարստացնում են պատկերումները: Նրանք թույլ են տալիս ցուցադրել օբյեկտների քանակական և որակական բնութագրերը: Վերջապես, պայմանական նշանների միջոցով քարտեզի վրա կարելի է ներկայացնել հաշվարկային ցուցանիշները և գիտական վերացական հասկացություններն ու ընդհանրացումները: Ի տարբերություն նկարի` քարտեզը տեղանքի պատճենը չէ, այլ քարտեզագրի ձեռքով կատարված իրականության պատկերումը: Պատկերավոր ասած, նկարի վրա ներկայացված է միայն փաստը, իսկ քարտեզի վրա` նաև գիտական պատկերացումները, ընդհանրացումները և տրամաբանական վերացությունները: Քարտեզների դասակարգումը մի համակարգ է, որը ներկայացնում է գոյություն ունեցող ամբողջ քարտեզների ստորաբաժանումն` ըստ որևէ ընտրված հատկանիշի: Դասակարգումն անհրաժեշտ է քարտեզների գույքագրման և պահպանման, ցուցակների ու կատալոգների կազմման, քարտեզի գիտական համակարգման և որոնման, տվյալների բանկի և քարտեզագրական իրազեկիչ տեղեկատուների ստեղծման համար:

Դասակարգման պահանջները

  •  քարտեզների կարգերը պետք է առանձնանան էական հատկություններով,
  • դասակարգումը պետք է լինի տրամաբանական, այսինքն՝ աստիճանաբար անցնի ընդհանուրից մասնակիին,
  • յուրաքանչյուր բաժանման մակարդակում անհրաժեշտ է ընտրել դասակարգման միայն մեկ հիմնավորում, դասակարգումը պետք է լինի լիակատար. նրա առանձին ստորաբաժանումներն ընդհանրության մեջ պետք է ընդգրկեն քարտեզի ամբողջ համակարգը,
  • դասակարգումը պետք է ունենա պահեստայնություն, այսինքն՝ քարտեզի նոր հայտնված տեսակի ներառման ընդունակություն:

1․2 Քարտեզագրական նշանակումները, նրանց գործառնությունը, պայմանական նշանները

 Քարտեզագրական նշանները տեղանքում տարբեր առարկաների պատկերման համար օգտագործվող նշաններն են։Քարտեզագրական պայմանական նշանները  քարտեզի վրա ներկայացվող քանակական ու որակական բնութագրերի նշանակումներն են: Որպեսզի պայմանական նշանակումների միջոցով քարտեզը կարողանան հեշտ կարդալ, նրանց տալիս են ուրվագծեր։Կարողանալ քարտեզ կարդալ նշանակում է` կարողանալ պայմանական նշանակումների միջոցով գաղափար կազմել պատկերվող տեղանքի մասին։ պայմանական նշանակումների և նրանց առանձնահատկությունների իմացությունը անհրաժեշտ պայման է` քարտեզի վրայի պատկերումների ըմբռնման, քարտեզը կարդալ կարողանալու, նրա օգնությամբ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու և ճիշտ չափողական աշխատանքներ կատարելու համար։

Պայմանական նշանները ներկայացնում են՝ գրաֆիկական, գունային, տառային և թվային նշանակումների համակարգով։
Գրաֆիկական նշանները պատկերների ու գծերի տեսքով տարբերաբնույթ գրաֆիկական կառուցումներ են, որոնք տարբերվում են իրենց չափերով։
 Գույնը օգտագործվում է տեղավայրի առարկաների որակական տարբերությունների պատկերման նպատակով(ջրագրական ցանցը՝ կապույտ, բուսական մասը՝ կանաչ)։
Տառային նշաններն օգտագործվում են քարտեզի վրա պատկերված օբյեկտների աշխարհագրական անվանումների համար(օրինակ՝տառերի չափերը համապատասխանում են բնակավայրերի բնակիչների թվին)։

Պայմանական նշանակումները բաժանվում են երեք հիմնական խմբերի՝ մակերեսային, գծային և արտամասշտաբային (կետային) :


 Մակերեսային պայմանական նշանակումները կիրառվում են այն օբյեկտների ու առարկաների պատկերման համար, որոնք ընդգրկում են քարտեզի մասշտաբով արտահայտվող ինչ-որ մակերես: Նրանք ցույց են տալիս պատկերվող օբյեկտի տեղադիրքը, նրա բնութագիրը ՝չափերը, ձևը և որակական հատկանիշները։

    Գծային քարտեզագրական պայմանական նշանակումները օգտագործում են գծային բնույթ ունեցող օբյեկտների պատկերման համար, որոնց երկարություններն արտահայտվում են տվյալ քարտեզի մասշտաբով(ճանապարհներ,գետեր և այլն)։

Պայմանական նշանների կազմումը և կիրառումն անհրաժեշտ ու կարևոր գործընթաց է, քանի որ նրանք նախ պետք է նվազագույն քանակի նշաններով ապահովեն քարտեզի բովանդակության մեջ պարփակված ամբողջ տեղեկատվության փոխանցումը և երկրորդ՝ ապահովեն պատկերման ճշտությունն ու նկարագիրը:

Ըստ բնութագրի և նշանակության՝ պայմանական նշանները բաժանվում են հետևյալ խմբերի կամ տեսակների՝ գեոդեզիական, բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և կոմունալ տնտեսության, ճանապարհների (երկաթուղային և ավտոխճուղային), կամուրջների և կամրջային անցումների, հիդրոտեխնիկական և ջրային տրանսպորտի կառուցվածքների, ռադիո-հեռախոսհեռագրության, գյուղատնտեսական հողահանդակների, այգիների և տնկարանների, բուսածածկույթի, սահմանների և այլ առարկաների:

Պայմանական նշանների թիվը բավական մեծ է, այսպես՝ 1:1000 մասշտաբի հատակագծի համար 400-ից ավելի է:

Գլուխ2

 Ներկայում աշխարհագրությունն ունի հետազոտման իր ժամանակակից մեթոդները (արերոտիեզերական հանույթ, վիճակագրական, մաթեմատիկական մոդելավորման), սակայն դեռևս արդիական են մնում այն մեթոդները, որոնք առաջացել են նրա առաջացման հետ` նկարագական, դաշտային-արշավախմբային, քարտեզագրման:

Աշխարհագրության դասընթացների ժամանակ անհրաժեշտ է լինում օգտագործել տարբեր բովանդակություն ունեցող, տարբեր մասշտաբների, օգտագործման տարբեր եղանակների համար նախատեսված բազմաթիվ քարտեզներ և ատլասներ։

Օգտագործվող քարտեզների բազմազանությունը պայմանավորված է ինչպես սովորողների և ուսանողների տարիքային, այնպես էլ դասավանդվող թեմաների առանձնահատկություններով։ 

Աշխարհագրություն առարկայի շրջանակում սովորողների հետ ուսումնասիրությունը տարբեր տիպի և բովանդակության քարտեզների հետ շատ կարևոր ենն , ինչպես նաև ուսումնական գործընթացում քարտեզների և գործիքների  բազմազանությունը, որը սովորողին հնարավորություն է տալիս ուսումնասիրել, վերլուծել, համեմետել նմանատիպ և տաբեր քարտեզներում առկա ինֆորմացիան և կատարել եզրակացություններ։

Սովորողների հետ ուսումնասիրում ենք քարտեզագրական տարբեր գործիքներ, տարբեր տեսակի քարտեզագրական ծրագրեր, որոնք հետագայում ճանապարհորդելիս կդառնան օգնող մեծ առավելություն։

2․1Քարտեզագրական մեթոդների կիրառությունը դպրոցական աշխարհագրության դասերին

 Նախկինում մեթոդի հիմնական գործառույթը քարտեզի վրա տվյալներ ներմուծելն ու քարտեզից տվյալների հավաքագրումն էր, ապա ներկայումս մեթոդի դերն ավելի է ընդլայնվել:  Դպրոցական աշխարհագրության  դասերին մեթոդի կիրառությունը կբարձրացնի դասի արդյունավետությունը, կձևավորի տարածական մտածողություն:
Միայն քարտեզագրական մեթոդի կիրառմամբ է հնարավոր գաղափար տալ քարտեզագրություն գիտության, թղթային և էլեկտրոնային քարտեզների ստեղծման և մշակման, մարդու կյանքում և գործունեության մեջ  քարտեզների դերի և նշանակության մասին:

Կարևոր է քարտեզագրական գրագիտության և աշխարհագրական մշակույթի տարրերի զարգացումը, քանի որ ժամանակակից թվայնացված քարտեզները կազմելու և ընթերցելու համար անհրաժեշտ են հենց այդ գիտելիքները:

Ամփոփելով, կարող ենք եզրակացնել, որ քարտեզագրական հետազոտության մեթոդի կիրառումը անհրաշետություն է ոչ միայն աշխարհագրության ուսումնական գործընթացում, այլև սովորողների մոտ տրամաբանական մտածողություն, հիշողություն, երեւակայություն, հետաքրքրասիրությունը, գործնականում  գիտելիքները ինքնուրույն իրառելու, վերլուծելու և կիրառելու ունակություն:

Ծրագրեր , որոնք քեզ կօգնեն

 My Maps

Google-ի այս ծառայությունը քարտեզների վրա կետեր պատկերելու և սկսնակների համար պարզ վիզուալներ պատրաստելու ամենահեշտ տարբերակներից է։ Անհրաժեշտ է ուղղակի ներմուծել տվյալները և ընտրել այն նշանը, որը ցանկանում եք՝ կետերի փոխարեն երևա։ Եվ ահա, քարտեզը պատրաստ է։

 BatchGeo

Գործիքն աշխատում է նախորդի պես։ Նշանն ընտրելուց հետո ծառայությունն ավտոմատ խմբավորում է կետերը՝ դրանք ընդգծելով տարբեր գույներով։ BatchGeo-ի քարտեզները կարելի է ներկառուցել կայքում կամ կիսվել հղումով։

 Batch GeoCoder for Journalists

Նախատեսված է հասցեները զանգվածայնորեն աշխարհագրական տվյալների փոխակերպելու համար։ Պետք է պատճենել և տեղադրել տեղանունների ցանկը, ընտրել երկիրը, որից հետո կստանաք GPS-ի համապատասխան կոորդինատների ցանկը։

 GeoTools

Սա աշխարհատարածական տվյալների հետ աշխատելու քարտեզագրման գործիքների խումբ է։ Ունի բազմաթիվ հնարավորություններ՝ այդ թվում քարտեզներից որոշակի հատվածների առանձնացում, հաշվարկում, աշխարհագրական շրջանների չափերի համեմատում և ավելին։

 Ogre

Եթե ինչ-որ բան եք փնտրում քարտեզագրական տվյալները շեյփ-ֆայլերի և GeoJSON (աշխարհագրական ֆայլերի վեկտորային ձևաչափ) փոխակերպելու համար, ուրեմն Ogre-ն հենց ձեզ համար է։ Գործիքն ունի համեմատաբար սահմանափակ հնարավորություններ, բայց ունի API (հավելվածի ծրագրային ինտերֆեյս)։

 MapShaper.org

Ծրագիրն ունի մի շարք հնարավորություններ, որոնք կարող են հեշտացնել ձեր աշխատանքը՝ քարտեզագրական տվյալների ուսումնասիրություն, ձևաչափերի փոփոխություն, քարտեզների չափերի փոփոխություն և դրա հիման վրա ենթաքարտեզների ստեղծում։

 Leaflet.js

Քարտեզագրության համար նախատեսված JavaScript շտեմարանը կօգնի ստեղծել գրեթե ցանկացած քարտեզ։ Բայց «Leaflet»-ից հնարավորինս շատ բան «քամելու» համար անհրաժեշտ է ծրագրավորում սովորել։

 QGIS

Գործիքը կարելի է կիրառել քարտեզների և տարածական տվյալների գրեթե բոլոր տեսակների վերլուծության և խմբագրման համար։ Հնարավորություն է տալիս աշխատել վեկտորային և ռաստրային շերտերով, շատ ավելի մանրամասն խմբագրել քարտեզները և մի քանի աղբյուրներից ստեղծել նոր վիզուալներ։

Բջջային հավելվածներ , որոնք ձեզ կօգնեն քարտեզագրման հարցում ՝ Պրեզենտացիա

Գլուխ 3

,,,,,,



Рубрика: Աշխարհագրություն 2

ՀՀ ջրագրական ցանցը

.Նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան, Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:

Ախուրյանը (երկարթյնը186 կմ) սկիզբ է առնում Արփի լճից, որի հոսքը վերին հոսանքում կարգավորում է ջրամբարի վերածված Արփի լիճը, իսկ միջին հոսանքում հայ-թրքական սահմանին կառուցված Ախուրյանի ջրամբարը (525
մլն մ 3 ջրի ծավալով): Այս ջրամբարներում ամբարված ջրերն ամռանն օգտագործվում են ոռոգման նպատակով: Ախուրյանի վտակներից են Գյումրիգետը,
Կարկաչանը, իսկ Թուրքիայի տարածքից` Կարսագետը:

Քասաղը Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագածի եւ Փամբակի լանջերից: Նրա վրա կառուցված է Ապարանի ջրամբարը,
որի ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով:

Հրազդանը (երկարությունը141 կմ) սկիզբ է առնում Սեւանա լճից: Լճից բաց թողնվող ջրի քանակը կարգավորվում է: Գետի ջրերը օգտագործվում են էներգետիկ նպատակով, կառցվել է ջրէկ-ների կասկադ: Հրազդանի վրա կառուցված են նաեւ ջրամբարներ, որոնցից առավել խոշոր են Երեւանյան լիճը եւ Հրազդանի ջրամբարը Հրազդան քաղաքում:

Գետից սնվում են
մի շարք ջրանցքներ, որոնց միջոցով
Արփայի կիրճը ոռոգվմ են Արարատյան դաշտի հողերը:

Արփան (երկարությունը՝ 133 կմ) հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում
է գոգավորություններով եւ հատելով ՀՀ պետական սահմանը` Արաքսի մեջ է
թափվում Նախիջեւանի Հանրապետթյան տարածքում: Արփայի վերին հոսանքում կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որ տեղից սկսվում է Որոտան–Արփա–Սեւան ջրատար թունելի Արփա–Սեւան հատվածը: Արփայի վերին հոսանքի
գեղատեսիլ հովտում են գտնվում Ջերմուկի առողջարանը եւ համանն ջրվեժը:

Որոտանը (երկարությունը՝ 178 կմ) Զանգեզուրի ամենամեծ գետն է, հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի: Տաթեւի վանքի
մերձակա կիրճում գետն անցնում է հանքային աղերի նստվածքներից գոյացած բնական` «Սատանի կամրջի» տակով: Շաքի վտակի վրա է գտնվում գեղատեսիլ Շաքիի ջրվեժը:

Որոտանի վրա կառցվել է ջրէկ-ների կասկադ` կից ջրամբարներով:
Արաքսի ավազանի հայտնի գետերից են նաեւ Ազատը, Վեդին, Ողջին եւ
Մեղրիգետը:

Կուրի ավազանի ամենախոշոր գետը Դեբեդն է (երակարությունը` 178 կմ),
որը կազմավորվում է Փամբակ եւ Ձորագետ գետերի միախառնումից: Ջրառատթյամբ հանրապետթյան
երկրորդ գետն է: Գետի ջրերը
օգտագործմ են էներգետիկ,
ոռոգման եւ ջրամատակարարման
նպատակներով:
Աղստեւը (երկարությունը՝
128 կմ) սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայից։
Վտակներից հայտնի են Գետիկը
եւ Ոսկեպարը:

2.Ինչու՞ ՀՀ գետերը նավարկելի չեն:

3.Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀՀ գետային ցանցը:

4.Թվարկել  ՀՀ ջրվեժները և գրել, թե որ գետերի վրա են գտնվում։

5.Թվարկել ՀՀ ջրամբարները,գրել, որ գետերի վրա են գտնվում, ինչ նշանակություն ունեն։

6.Կազմել գետ- մարզ- քաղաք եռյակներ։

Շիրակ

Թռչկանի ջրվեժը Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Այն գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի միջև: Բավական է մեկ անգամ այցելեք Թռչկանի ջրվեժ, որպեսզի այն ընդմիշտ տպավորվի ձեր հիշողության մեջ: Թռչկանը երկրի ամենաբարձր ջրվեժն է (23 մետր)։ Այն 2008 թվականին ընդգրկվել է Հայաստանի բնական հուշարձանների ցանկում:

Ջրվեժի մերձակայքում բնակվող գյուղացիները այն անվանում են նաև «Ճռռան»՝ ջրի ձայնի պատճառով: 

Ջրվեժը կոչվում է նաև Չիչկանի ջրվեժ, քանի որ գտնվում է Չիչկան գետի վրա, որը մի ժամանակ լի է եղել իշխան ձկով։ «Թռչկան» անվանումը կապված է հենց ձկան հետ, որը բազմացման շրջանում լողում էր գետի հոսանքով վեր և հասնելով ջրվեժին՝ դուրս թռչում ջրից: 

Ախուրյանը (երկարթյնը186 կմ) սկիզբ է առնում Արփի լճից, որի հոսքը վերին հոսանքում կարգավորում է ջրամբարի վերածված Արփի լիճը, իսկ միջին հոսանքում հայ-թրքական սահմանին կառուցված Ախուրյանի ջրամբարը (525
մլն մ 3 ջրի ծավալով): Այս ջրամբարներում ամբարված ջրերն ամռանն օգտագործվում են ոռոգման նպատակով: Ախուրյանի վտակներից են Գյումրիգետը,
Կարկաչանը, իսկ Թուրքիայի տարածքից` Կարսագետը

Լոռի

Գետիկ, գետակ Հայաստանի Լոռու մարզում, Փամբիջուր գետի աջ օժանդակը։ Սկիզբ է առնում Կամար լեռան արևմտյան լանջից և Ծիլքար գյուղից 2,5 կմ հյուսիս միախառնվում մայր գետին։ Երկարությունը 4,5 կմ է։

Դեբեդ, գետ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից։ Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս՝ Վրաստանի սահմանին մոտ, աջից թափվում է Խրամ գետը․ Կուրի ավազանի գետ է։

ՍառնաղբյուրՍառնախբյուր, Սովուգբուլագ, Սովուգբուլախ, Սովուղբուլաղ, գետ Հայաստանի Լոռու մարզում։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռների արևելյան լանջերից և Ձյունաշող գյուղից արևելք աջից միախառնվում Տաշիր գետին։ Երկարությունը 17 կմ է։

ՎանաձորՎանքի ճոր, գետ Հայաստանի Լոռու մարզում, Տանձուտ գետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի Մայմեխ լեռնագագաթի հյուսիսային լանջերից՝ 2800 մ բարձրությունից, Վանաձոր քաղաքի տարածքում միանում է Տանձուտին։ Երկարությունը 16 կմ է, ջրհավաք ավազանը՝ 120 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, ստորինում՝ լայնացած։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 0,52 մ³/վ է։ Գետահովիտն ունի ռեկրեացիոն նշանակություն։

Рубрика: Աշխարհագրություն 2

Հյուսիսում` Սեւ ծովի ափին զուգահեռ, ավելի քան
500 կմ եր կարությամբ ձգվում են Արեւելապոնտական լեռները: Լեռնաշղթայի
կատարային մասերում ամռանը պահպանվում են ձնաբծեր: Նրա հյուսիսային
զառիթափ, անտառապատ լանջերը մխրճվում են Սեւ ծովի ջրերի մեջ եւ առատ
տեղումների պատճառով խիստ մասնատված են: Դրանցով հոսող գետերը հարուստ են սահանքներով ու ջրվեժներով:

Լեռնաշխարհի հարավային մասում` Միջագետքի ցածրադիր հարթավայրի
հարեւանությամբ, բարձրանում է Արեւելյան (Հայկական) Տավրոսի լեռնաշղթան՝ իր ճյուղավորումներով: Լեռնաշղթայի արեւելյան մասն արեւմտյանի համեմատ բարձր է եւ Աչքաքարում հասնում է 2840 մ-ի: Այս գագաթից արեւելք Հայկական Տավրոսը լայնանում է եւ կոչվում Սասնա լեռներ` հայոց ազատագրական պայքարի կնիքը կրող Անդոկ, Մարութա եւ Ծովասար գագաթներով: Բաղեշի հովտից արեւելք Հայկական Տավրոսի համակարգը կոչվում է Կորդվաց, ապա՝ Հաքյարի (Այգառքի): Լեռնագագաթները հասնում են մեծ բարձրության: Այստեղ է գտնվում Հայկական լեռնաշխարհի բարձր գագաթներից Ջիլոն (4168 մ):
Հայկական բարձրավանդակը (Միջնաշխարհ) պայմանականորեն կարելի
է բաժանել լեռնագրական երեք միավորի.
ա) Ներքին Տավրոսի լեռնա-
յին համակարգ,

բ) Հայկական հրաբխային
բարձրավանդակ,

գ) միջլեռնային գոգավորություններ

Ներքին Տավրոսի լեռնային համակարգը զուգահեռականի ուղղությամբ ձգվում է Միջնաշխարհի կենտրոնական մասով: Այստեղ առանձնանում է Հայկական Պար լեռնաշղթան, որը ձգվում է Մեծ Մասիսից դեպի արեւմուտք։

Рубрика: Աշխարհագրություն 2, Լանդշաֆտագիտություն

Հայկական լեռնաշխարհ

Հայկական Լեռնաշխարհի ռելիեֆը ~ Բարի գալուստ

Հայկական լեռնաշխարհ։

Հայկական լեռնաշխարհի ռելեֆը։

  1. Ֆիզիզկական քարտեզի վրա ցույց տվեք Հայկական լեռնաշխարհը և նկարագրել նրա սահմանները։
    Արևմուտք-տարածվում է փոքրասիական բարձրավանդակը
    Հարավարևելյան-Իրանական բարձրավանդակն է
    Ֆիզիկաշխարհագրական,,
    Հյուսիս-Կովկասյան մեծ լեռնաշղթան է
    Հարավ-Միջագետքի դաշտավայրը
    Հյուսիսարևմուտք-Սև ծով
    Արևելք-Կուր-Արաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին
    Հարավարևմուտքում-Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները
  2. Ո՞րն է պետության քաղաքաաշխարհագրական դիրքի եւ տնտեսա-աշխարհագրական դիրքի կարևորությունը: Ինչպե՞ս կարող են դրանք լինելնպաստավոր եւ ոչ նպաստավոր:
    Քաղաքաաշխարհագրական դիրքը եւ տնտեսա-աշխարհագրական դիրքը ձևավորվում են հասարակական երևույթների ազդեցությամբ և ենթակա են այնպիսի արագ փոփոխությունների , որոնք կարող են տեղի ունենալ ինչպես տվյալ պետությունից անկախ պատճառներով , այնպես էլ ուղղակիորեն պայմանավորված են նրա ներքին զարգացումներով։
  3. Համեմատե՛ք տարբեր պատմական քարտեզներում պատկերված Հայաստան պետության սահմանները Հայկական լեռնաշխարհի բնական սահմանների հետ:
  4. Լեռնակազմական ո՞ր գործընթացներն են ձևավորել Հայկական լեռնաշխարհի մակերևույթը:
    Նեմրութ և Թոնդրակ գործող հրաբուխները, հաճախակի կրկնվող երրաշարժերը։
  5. Ի՞նչ լեռնագրական միավորների է բաժանվում Հայկական լեռնաշխարհը:Ի՞նչ գործոններով է այն պայմանավորված։
    ա)Ներքին Տավրոսի լեռնային համակարգ
    բ)Հայկական հրաբխային բարձրավանդակ
    գ)Միջլեռնային գոգավորություններ
Հասանելի է ուրվագծային քարտեզների էլեկտրոնային տարբերակը