Рубрика: Անհատական նախագծեր

Դեպի Դիլիջան

Այս անգամ ուր ենք ուղևորվում?
Այոո դեպի Դիլիջան։ Աշունը Դիլիջանում շատ գեղեցիկ էր , իսկական աշուն էր , ոսկե աշուն։
Առաջին կանգառ ունեցանք <<Ծովագյուղ>>-ում։Սնվեցինք, ուժերը հավաքելուց հետո ճանապարհը շարունակեցինք ։ Քայլարշավն սկսվեց անտառից(Դիլիջան ազգային պարկ) , հետո բարձրացանք <<Դիմաց>>լեռը։ Ճանապարհի կեսին կար միտք այլևս չշարունակելու , որովհետև իսկապես շատ էինք հոգնել , բայց կարողացանք ուժ գտնել և մինչև վերջ բարձրանալ։ Դե իհարկե այս ամենին լրացում եղավ նաև ` երգելը , կատակելը, լեռան գագաթին թեյ վայելելը , աշունը բնության մեջ տեսնելը , մոտիկից մի քանի բռչոների ու մնացած ձիերին տեսնելը , և ամենակարևորը այնտեղի սառը մաքուր ջուրը։ Վերադառնալիս տպավորիչ և հեքիաթային էր անտառը ։ Հոգնած , փոշոտված, գզգզված մազերով բայց և լավ հուշերով և ստացած տպավորություններով էլ մեր օրը վերջացավ։

Рубрика: Անհատական նախագծեր, Գրականություն

Ակսել Բակունց (1899-1937)

Ակսել ( Ալեքսանդր) Բակունցը, չնայած ունեցավ հազիվ մի տասնամյակի գրական կյանք, սակայն իր գունեղ արվեստով խոր հետք թողեց հայ սովետական արձակի զարգացման մեջ: Նա ծնվել է 1899 թվականին Գորիսում:

Գորիսի Ծխակակն դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ըդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան: Ըդունակ, ուշիմ պատանին գիտելիքներ մեծ պաշար է ձեռք բերում, խորանում է հայերենի գրականության մեջ, հետագայում մանկավարժական աշխատանք կատարում Զանգեզուրի Լոր ղյուղում:

ՈՒսման տենչը Բակունցին տանում է Խարկով: 1923 թվականին նա ավարտում է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարնում ու աշխատանքի է անցնում իր հարենի լեռնաշխարհում՝ Զանգեզուրում որպես գյուղատնտես»

Կյանքի հետաքրքիր ճանապարհ է անցել նա. հայոց գրեր է սովորեցրել գյուղի երեխաներին, հրացանը ձեռքին պաշտպանել է հայերենի հողը, ղյուղատնտեսական գիտելիքներով զինել հաերի ցելենի սերմնացաններին և, վերջապես, լիովին նվիրվել գրականությանը, պատկերել իր վերածնված ժողովրդի դաղան անցյալն ու պայծառ ներկան:

Բակունցի երկերը մեծ հետաքրքրություն են առաջացնում ընթերցողի մեջ: Մի զրույցում, դիմելով հանրահռչակ նկարիչ Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանն ասել է. “ Կոմիտասի երգերի և քո գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին: Բյաց դա աոյնքան էլ չիշտ չէ: Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են քո կտավների գույներով: Դա Ակսել Բակունցն է”:

“Խոնարհ Աղջիկը պատմավեպը Բակունցի լավագույն երկերից է: Քնքուշ սեր ու թախիծ կա այդ պատմվածքում, մորմոքուն զգացմունքներ, որոնք պատկերված են մանկության հուշերի պես քաղցր և երազային:

1924 թվականին լույս է տեսնում “Գավառական նամականին”,որը անմիջապես գրավում է հասարակության ուշադրությունը, իսկ “Մեր գյուղերում”, “Նամակներ գյուղից” ակնարկաշարերը նոր լույս են սփռում նրա անսպառ եռանդի ու էության բացահայտմանը: Ահա թե որտեղից են սկզբնավորվում Բակունցի ստեղծագործության ծլարձակման առաջին քայլերը:

Խոսուն ակնարկաշարերի կողքին տպագրվում են նրա “Միրհավ”, “Սաբու” եւ “Ալպիական մանուշակ” պատմվածքները:

1927 թվականը վճռորոշ եղավ Բակունցի համար. նա ընթերցող հասարակության սեղանին դրեց “Մթնաձոր” ժողովածուն՝ անկազմ ու անհրապույր ձևավորումով, որը թեև չէր շլացնում արտաքին փայլով ,բայց գրչի կախարդը շռինդը ծոցվորել էր գրքում, որին փառավոր կյանք ու ապագա վիճակվեց՝ իր տեղը հաստատելու գրականության հին ու նոր արժեքների շարքում: Ջերմ ընդունելություն է գտնում “Մթնաձորը”, երևույթը բացահայտ էր. հավիտենական գեղեցկությունների կողքին գեղագետ Բակունցը տեսնում էր դառն ու լուռ ցավեր, որոնք հար նման էին աշխարհի ծայրերում ապրող մարդկանց ցավերին: Նա չէր իդեալականացնում բնաշխարհը, այլ մտահոգ էր բնության անզուգական գեղեցկության մեջ վեր հանելու ժողովրդի դառը կացությունը: Համակիրները շատ էին, բայց քիչ չէին չարախոս թշնամիները: Չարենցը անհանգստացած նախազգուշացնում էր, որ Մթնաձորում չկորցնի իր պայծառ ուղին,փորձի դուրս գալ նոր ուղեծիր.

Քո “Մթնաձորում” թախիծ է ծորում

Եվ կարոտ մանկութ հարազատ ձորի,

Աշխատիր սակայն, որ այդ մութ ձորում

Քո պայծառ ուղին անդարձ չկորի:

Բակունցը անհողդողդ էր, հարազատ իր համոզմունքներին, հին արժեքների կողքին դնում էր իր սրբատաշ որմը, նորի իր արարումը: Նա ցանկանում էր ձերբազատվել հողժողկոմատի՝ իր ծառայությունից եւ անցնել ստեղծագործական աշխատանքի:

Բակունցի բեմագրերով նկարահանվում են մի քանի շարժանկարներ որոնցից է “Զանգեզուրը”՝ աղճատված ու պարտադրանքով փոփոխված: Բակունցը ձեռք է զարկում երկնելու մեծ կտավի ստեղծագործություններ եւ սկսում իր “Խաչատուր Աբովյան” վեպը, որից ինչ-ինչ պատճառներով միայն որոշ պատառիկներ են հասել…Չնայած տարակարծություններ կան, որ վեպը լիովին ավարտել է գրողը:

Բեղուն գրիչը կատարում էր նայեւ թարգմանություններ՝ դրա վառ բկայությունն է Գոգոլի “Տարաս Բուլբան” /1934/, 1935 թվականին աշխարհաբարի է փոխադրում Վարդան Այգեկցու “Աղվեսագիրքը” առակների ժողովածուն:

Դեռեւս 30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել շատերի հետ նաեւ Բակունցին: Գրական հակառակորդների կողմից ծայր էր առել բամբասանքն ու բանսարկությունը, ինչպես ինքն էր գրում.զրպարտվում էր “մահացու բոլոր մեղքերի մեջ”: Քաղաքական ծանրագույն մեղադրանքներ են բարդվում Բակունցի հասցեին և1936 թվականի օգոստոսի 9-ին շատերի հետ նաեւ ձերբակալում են նրան: Նույնն էր մեղադրանքը՝ “հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն”: Բանտային խիստ պայմաններում 11 ամիս անընդմեջ Բակունցին ենթարկում են կտտանքների: Նրա ինքնաարդարացմանն ճիգերը ապարդյուն են անցնում, իսկ հուզիչ նամակները՝ մնում անպատասխան: Նամակներից մեկում այսպես է ներկայացնում իր հոգեվիճակը. “Ծա՜նր է, շա՜տ ծանր…Մտածում ես մեկ ժամ,երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշե՞ր է, թէ՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում…Երբ ես հարցնում եմ, թէ ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս…Ի՞նչ է լինելու ինձ հետ…Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու եւ կարդալու հնարավորությու՜ն տվեք,ինձ գիրք ու մատի՜տ տվեք…”: Բակունցի սփոփած հույսերն ապարդյուն են անցնում: Նրան ոչ թե աքսոր, այլ25 րոպեանոց դատական նիստից հետո դատապարտում են պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության:

Рубрика: Անհատական նախագծեր

Հայկական նահապետական ընտանիքը

«Զորավոր է այն ազգըորն ունի զորավոր ընտանիքներԱզգերի զորությունը ընտանիքների մեջ է»: 

Հատված Գևորգ Մարզպետունի պատմավեպից

Մինչ նահապետական ընտանիքի մասին խոսելը եկեք հասկանանք, թե ինչ ասել է նահապետական ընտանիք: Հայերի նահապետը և օրինակելի կերպարը Հայկ Նահապետն էր, ով իր մեջ ամփոփում էր հայկական ընտանիքի նահապետի հավաքական կերպարը: Նա էր, որ շրջապատված էր իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով: Հայկը նահապետին հատուկ սեր էր տածում իր նախնիների նկատմանբ՝ պահպանելով նրանց ավանդած արժեքները: Նրա ազգատոհմը շարունակվում էր մեկ այր և մեկ կին սկզբունքով, և ամուր էր պահպանվում սերունդների միջև կապը:

Նահապետական ընտանիքներում սերունդները հետևում էին իրենց նահապետների սահմանած օրենքներին, որոնք էլ պարտավոր էին փոխանցել դրանք իրենց սերունդներին:

Նահապետական ընտանիքն իր մեջ ընդգրկում էր մոտավորապես 4-5 սերունդ: Այն ընդգրկում էր մեկ հոր զավակների մի քանի սերունդ՝ իրենց կանանցով, որոնք բոլորն ապրում էին մեկ հարկի տակ:

Գերդաստանի նահապետը

Գերդաստանի գլուխը կամ նահապետը ընտանիքի ավագ տղամարդն էր: Եվ հենց նա էր, որ տնօրինում էր ոչ միայն ընտանիքի ունեցվածքը, այլ նաև ընտանիքի անդամների ճակատագրերը: Նահապետի իրավունքներն անսահմանափակ էին: Նահապետը որոշ տեղերում կոչվում էր նաև տանուտեր:

Գերդաստանի բոլոր անդամները պարտավոր էին իրենց բոլոր արարքների համար հաշիվ տալ նահապետին, սակայն ինքը՝ նահապետը, հաշվետու չէր ոչ ոքի առաջ: Իսկ գերդաստանի խնդիրները և հարցերը լուծելու համար նահապետը խորհրդակցում էր այլ տարեց տղամարդկանց հետ: Ճաշելիս նահապետը միշտ նստում էր սեղանի գլխին, և առանց նահապետի ոչ ոք իրավունք չուներ սեղանի շուրջ նստել:

Երբ նահապետական ընտանիքում տարաձայնություններ կամ առանձնացման հարց էր առաջանում, տան նահապետը հավաքում էր տղամարդկանց և ասում. «Ջուրը, որ նեխում է, պետք է բաց թողնես, ով որ պետք է բաժանվի՝ թող բաժանվի»: Սակայն բաժանվողներն ու առանձնացողները նույնպես հեռու չէին գնում և հաճախ հաստատվում էին նույն թաղում կամ գյուղում:

Երբ նահապետը մահանում էր, նրա պարտականություններն ու իրավունքները ստանձնում էր ավագ որդին՝ այդպիսով դառնալով գերդաստանի նոր նահապետը:

Դերաբաժանումը նահապետական ընտանիքներում

Նահապետական ընտանիքներում գործում էր աշխատանքի սեռատարիքային բաժանում: Նահապետական շրջանում տան կուտակված  գումարն ու ունեցվածքը պահպանվում էր նահապետի կնոջ մոտ, նրա ձեռքում էր գտնվում նաև տան մառանի բանալիները:

Ընտանիքի յուրաքանչյուր տղամարդ ուներ իրեն վստահված աշխատանքը: Տնտեսության հիմնական ճյուղերը` երկրագործությունն ու անասնապահությունը, վարում էին տղամարդիկ, իսկ կանանց պարտավորությունների մեջ մտնում էին տնային տնտեսության վարումը, գյուղատնտեսական հումքի մշակումը, տեսակավորումը, պահեստավորումը. այստեղից էլ` «Տղամարդը դրսի պատ է, կինը` ներսի» ասացվածքը:

Իսկ տան ներքին աշխատանքները նահապետի կինը բաժանում էր իր հարսների միջև: Հաց թխելն ու ճաշ եփելը վստահվում էր ավագ հարսներին: Սակայն բոլորն էլ պետք է մասնակցեին թել մանելու և գործելու աշխատանքներին: Երեխաները նույնպես ունեին իրենց համար նախատեսված աշխատանքը, որը նրանց պատրաստում էր հետագա կյանքին:

Ճաշը նահապետական ընտանիքներում մի մեծ ծիսակարգ էր: Նախ ճաշի էին նստում տղամարդիկ, իսկ այնուհետև կանայք երեխաների հետ:

Կինը նահապետական ընտանիքներում

Նահապետից հետո ընտանիքում երկրորդ մարդը, նահապետի օգնականն ու ընտանիքում նրա բարձր հեղինակությունը պահողն իր կինն էր: Կնոջ կարևորագույն պարտականությունը տան կրակն անշեջ պահելն էր: Կնոջ մահն անգամ շատ հաճախ համեմատվում էր օջախի կրակը մարելու հետ:

Ըստ Խրիմյան Հայրիկի՝ տան շենությունը կախված էր կնոջից և հաճախ տունն ու կինը նույնացվում էին: «Տուն ունի՞ս» կամ «տուն առե՞լ իս» արտահայտությունները կապված էին կին ունենալու հետ:

Կնոջ գլխավոր դերը մայրությունն էր և երեխաների դաստիարակությունը: Հղի կինը և մայրը բոլոր ժամանակաշրջաններում եղել են պաշտամունքի առարկա: Նահապետի կնոջ պարտքն էր հարսներին և թոռներին սովորեցնել ինչպես իրենց գերդաստանի ավանդույթներն ու պատմությունը, այնպես էլ ազգային մշակույթը, ծեսերը և ավանդույթները: Եվ այսպիսով, կինն ընտանիքում համարվում էր նաև էթնիկ ինքնագիտակցության սերմանողն ու տարածողը: Թեև նահապետի կնոջ իշխանությունը տարածվում էր հիմնականում իգական սեռի ներկայացուցիչների և երեխաների վրա, սակայն նա հարգված էր ընտանիքի բոլոր անդամների կողմից: Հենց նա էր հանդիսանում նահապետի խորհրդականն ու տան անդորրը հսկողը:

Հնում հայ թագուհիներն ու իշխանուհիներն իրավունք ունեին առանց իրենց ամուսինների իմացության հրամաններ արձակել, բռնել կամ բաց թողնել գերիներին, ճաշկերույթներ կազմակերպել և մասնակցել արքունական ժողովներին:

Ամուսնությունները գերդաստանների միջև

Երիտասարդների միջև ամուսնությունները որոշում էին գերդաստանի անդամները, և շատ ժամանկ ամուսնությունները ոչ այլ ինչ էին, քան գերդաստանների միջև կնքվող համաձայնություններ: Երկու գերդաստանները որոշում էին ամուսնացնել իրենց զավակներին մի քանի պատճառով՝ հարմար էր, հարուստ էր, գլխագինը մեծ էր կամ օժիտն էր լավը: Շատ հաճախ երիտասարդները միմյանց հանդիպում էին միայն ամուսնության օրը: Ընտանիքի ավագ կանայք, տղայի մոր հետ միասին գնում էին աղջկատեսի: Եթե աղջկա ծնողները նույնպես համաձայն էին, նրանք թույլ էին տալիս իրենց աղջկան զննել: Աղջկան ստուգելու համար նրան թել ու ասեղ էին տալիս, որպեսզի թելեր: Սրա միջոցով նրանք ստուգում էին աղջկա տեսողությունը: Իսկ լսողությունը ստուգելու համար շատ ցածր ձայնով հարց էին տալիս:

Աղջկան հավանելուց հետո տղայի մայրը համբուրում էր աղջկա այտը և մի ոսկե դրամ դնում աղջկա ափի մեջ: իսկ եթե չէին հավանում, ապա առանց հյուրասիրվելու հեռանում էին աղջկա տանից:

Շատ տարածված էր նաև օրորոցային նշանդրեքները կամ, այսպես կոչված, օրօրոցախազը: Նորածին աղջկա օրորոցի վրա տղայի ծնողները խազ էին անում, որը նշան էր հանդիսանում, որ աղջիկը ապագայում պետք է ամուսնանար իրենց տղայի հետ: Այսպիսի նշանադրությունները պայմանավորված էին գերդաստանների միջև բարեկամություն հաստատելու ձգտումով:

Սակայն չէին խրախուսվում ամուսնությունները գյուղաբնակների և քաղաքաբնակների միջև: Գյուղի աղջիկը կարող էր քաղաք հարս գալ միայն եթե շատ գեղեցիկ էր կամ շատ հարուստ:

Տոհմածառ

Տոհմածառը սերունդների համար հանդիսացել է իրենց գերդաստանի պատմության վկայությունը: Տոհմածառում նշվում էին գերդաստանի միայն արական սեռի ներկայացուցիչների անունները: Քանի որ արու զավակներն էին, որ շարունակում էին տոհմածառի ճյուղերը: Աղջիկները համարվում էին ուրիշի տան ճրագը և օջախը շենացնողը:

Եվ նոր ամուսնացած տղամարդու նպատակն ու պարտականությունը հենց իր տոհմածառի ճյուղերն ավելացնելն էր: Ըստ սասունցիների՝ տղան համարվում է չար կամեցողի աչքի փուշը, իսկ աղջիկը համարվում էր դրսի ծառի պտուղը:

Նահապետական ընտանիքների այսպիսի տեսակները գոյատևեցին մինչև 20-րդ դարի 30-ական թվականները: Այսպիսի ընտանիքների որոշ մնացուկներ պահպանվել էին հայկական գյուղերում, սակայն տնտեսության զարգացումը, դրամական միավորի առաջացումը և պանդխտությունը հանգեցրին նահապետական ընտանիքների վերացմանը:

Սակայն նահապետական ընտանիքներում գործող մի շարք ավանդույթներ այսօր էլ պահպանվել են հայկական ընտանիքներում:

Рубрика: Անհատական նախագծեր, Գրականություն

Փաստեր Հայաստանի մասին

1.Աշխարհի ամենահին գինեգործական երկիրը

Համենայն դեպս` այս մասին են պնդում հնագետները. 2011 թվականին նրանք Արենի գյուղի քարանձավում հայտնաբերել են գինու արտադրության ամենահին արտադրամասը:

2. Առաջին ժողովուրդն էր, որն ընդունել է քրիստոնեությունը

Թեպետ քրիստոնեությունը տարածվեց ներկայում գոյություն չունեցող Հայկական թագավորությունում Հիսուսի մահից անմիջապես հետո, սակայն միայն 4-րդ դարում այն ընդունվեց որպես պետական կրոն: Դա ավելի վաղ էր, քան աշխարհի որևէ այլ երկրում:

3. Երկիրն ունի շատ եկեղեցիներ

Հազարամյա վանքերից մինչև քանդվող տաճարներ` Հայաստանը լի է քրիստոնեական հավատքի վայրերով, ուստի պատահական չէ, որ այն անվանում են «եկեղեցների երկիր»: Անհնարին է առանձնացնել երկրի լավագույն տաճարը, սակայն մեր ամենասիրելիներից է 9-րդ դարի Տաթևի վանքը` մի հրաշալի կառույց աննկարագրելի գեղեցիկ բնության մեջ:



4. Շախմատը դպրոցական առարկաների շարքում է

Սա թերևս բացատրում է, թե ինչու են հայերն այդքան ուժեղ այս ոլորտում: Տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի առաջնությունում (1999), աշխարհի թիմային առաջնությունում (2011), շախմատի օլիմպիադայում (2006, 2008, 2012), իսկ կանանց հավաքականը հաղթել է Եվրոպայի առաջնությունում (2003):

5. Հայոց ցեղասպանության ժամանակ 1,5 միլիոն հայ է մահացել

1915 թվականին օսմանյան կառավարությունը կազմակերպեց 1,5 միլիոն հայերի համակարգված ոչնչացումը, որը հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն: Թուրքիան` Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ժխտում է, որ կատարվածը ցեղասպանություն է, սակայն 28 երկրի կառավարություն, ներառյալ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ճանաչում է կատարվածը որպես ցեղասպանություն:



6. Արտասահմանում բնակվում է ավելի շատ հայ, քան Հայաստանում

1915 թվականի իրադարձությունները ստիպեցին միլիոնավոր հայերի գաղթել արտասահման, որտեղ նրանք հզոր համայնքներ հիմնեցին ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում:

7. Երկրի աշխարհահռչակ անունները

Հայաստանը Շերի, Անդրե Աղասիի, Սերժ Թանկյանի, Քարդաշյանների պատմական հայրենիքն է:

8. Հայերը կարծում են գիտեն, թե որտեղ է Նոյի տապանը

Հայաստանում հավատում են, որ Նոյի տապանը Արարատ լեռան գագաթին է:



9. Երկրի ազգային խորհրդանիշը Թուրքիայում է

Ձյունածածկ Արարատ լեռը Հայաստանի ազգային խորհրդանիշն է և շատ հայերի կողմից ընդունվում է որպես սուրբ լեռ: Այն այժմ Թուրքիայի աշխարհագրական տարածքում է:

10. Այն ունի աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը

Հայաստանի մայրաքաղաք Երևանը աշխարհի հնագույն բնակեցված քաղաքներից է` ստեղծված Հռոմից 29 տարի առաջ:

11. Մայրաքաղաքը հայտնի է «Վարդագույն քաղաք» անվամբ

Երևանը վարդագույն է` այդ գույնն ունեցող հրաբխային ծագմամբ քարի պատճառով, որով կառուցվում են քաղաքի շինությունների մեծ մասը:



12. Չերչիլը սիրում էր հայկական կոնյակը

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Իոսիֆ Ստալինը բազմիցս հայկական կոնյակ է ուղարկել Ուինսթոն Չերչիլին` Բրիտանիայի վարչապետին, ում սերը կոնյակի նկատմամբ երբեք գաղտնիք չի եղել:



13. Հայկական կոնյակը օգտագործվել է Յալթայի կոնֆերանսի ժամանակ

Ղրիմում Չերչիլի, Ստալինի և Ֆրանկլին Ռուզվելտի հանդիպման ժամանակ լայնորեն օգտագործվել են հայկական կոնյակն ու գինին:

14. Հայաստանում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին

Տաթևի հայտնի ճոպանուղին գրանցված է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում որպես ամենաերկարը (5752 մ):



15. Երկիրը փաստացի պատերազմի մեջ է

Հայաստանի և հարևան Ադրբեջանի միջև հարաբերությունները երկար տարիներ լարված են, և երկրները փաստացի պատերազմի մեջ են:

16. Այստեղ կարելի է դահուկներով սահել

Դահուկային սահքի հիմնական վայրը Հայաստանում Ծաղկաձորն է:



17. Այստեղ թռչունների լայն տեսականի կա

Այս երկրում են Եվրոպայի թռչունների 530 տեսակներից 345-ը, այդ թվում` բազեներ, կարապներ ու արծիվներ:



18. Ժողովուրդը մեխի պես ամուր է

Հայաստանը Ռիոյի Օլիմպիական խաղերում շահել է մեկ ոսկե և երեք արծաթե մեդալ, որոնցից բոլորը կամ ըմբշամարտում, կամ ծանրամարտում: Այսքանով ամենն ասված է:

19. Նրանք սիրում են Շակիրային

Շատ հայեր ոգևորվել էին` լսելով, որ կոլումբացի երգչուհին Ադրբեջանում համերգի ժամանակ թարս շրջել էր իր ազգային դրոշը` վերածելով այն Հայաստանի դրոշի:

20. Երկրի հացը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է

Ճաշի սեղանը շատ հազվադեպ կարելի է տեսնել առանց հայկական խոհանոցի հիմնաքարը համարվող հացի` լավաշի, որը 2014 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում է:



21. Այստեղ է Կովկասի ամենամեծ լիճը

Սևանա լիճն աննկարագրելի գեղեցկություն ունի` հատկապես Սևանի վանքից դիտելու ժամանակ:



22. Երկրի կանայք ամենասեքսուալն են աշխարհում



44 հազար ամերիկացի տղամարդու շրջանում անցկացված հարցման ժամանակ աշխարհի ամենասեքսուալ կանայք են ճանաչվել հայերը: Արդյունքների վրա, անշուշտ, ազդել է Քիմ Քարդաշյանը:

23. Ֆուտբոլում նրանք այնքան էլ հաջողակ չեն

24. Այստեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության երեք վայր կա

Դրանք են` Հաղպատի ու Սանահինի վանական համալիրները, Էջմիածնի տաճարն ու եկեղեցիները և Զվարթնոց հնագիտական տաճարը, ինչպես նաև Գեղարդի տաճարն ու Ազատ գետի հովիտը:

25. Այստեղ կա հուշարձան` նվիրված հայկական այբուբենին:

Рубрика: Без рубрики, Անհատական նախագծեր, Իսպաներեն

Իսպանական խոհանոցը մեր քոլեջում

Միշտ սիրել եմ խոհանոցում պատրաստություններ տեսնել ։ Այս անգամ մեր նախագիծը խոհանոցի շրջանակներում էր։ Մենք միասին պետք է պատրաստեինք իսպանական ուտեստ ,որի անունն է` palla: Նախ պատրաստելու համար գնեցինք անհրաժեշտ բաղադրիչները և անցանք պատրաստման։

Բոլորս զբաղվում էինք այդ ուտեստը պատրաստելով , Սոնան լիմոնն էր կտրում , Լաուրան ընկնում տարերքի մեջ ծովամթերքի բույրից , մեկը պարում էր իսպանական երաժշտության տակ , մեկը մի ուրիշ բան էր անում։ Եվ ահա վերջապես ՊԱՏՐԱՍՏ Է։ Ուսուցիչներին նույնպես հրավիրեցինք և հյուրասիրեցինք մեր միասին պատրաստած Palla-ն ։ Եզրափակեմ խոսքս նրանով , որ բոլորի կողմից հավանություն ստացավ մեր palla-ն։

Рубрика: Русский язык, Անհատական նախագծեր

45 интересных фактов о Луне⁠⁠

1. Полный день на Луне, от одного восхода до следующего, длится около 29 с половиной земных дней.

2. Ни один человек не был на Луне за последние 40 лет.

3. Луна удаляется от нас каждый год на 3,7 см.

4. Оригинальная плёнка с записью посадки на Луну «Аполлона-11» была стёрта по ошибке.

5. Современный смартфон обладает большей вычислительной мощностью, чем компьютеры, используемые для посадки на Луну «Аполлона-11».

45 интересных фактов о Луне Интересное, Луна, Факты, Длиннопост

6. Если бы до Луны можно было доехать на машине, то, двигаясь со скоростью 95 км/ч, вы бы доехали меньше, чем за 6 месяцев.

7. По чистой случайности Солнце ровно в 400 раз больше Луны, а также в 400 раз дальше от Земли, в результате чего два тела в небе выглядят одинакового размера. Это делает возможным полные солнечные затмения.

45 интересных фактов о Луне Интересное, Луна, Факты, Длиннопост

8. Нил Армстронг и Базз Олдрин в честь Юрия Гагарина оставили на Луне одну из его медалей.

9. Луна не круглая, а яйцевидная.

10. Луна больше Плутона в полтора раза, и составляет одну четверть диаметра Земли.

11. Согласно исследованиям, люди лучше спят в новолуние и хуже спят в полнолуние.

12. Из шести флагов, установленных космонавтами на Луне, пять до сих пор стоят.

45 интересных фактов о Луне Интересное, Луна, Факты, Длиннопост

13. Ваш вес на луне составляет 16,5% от вашего веса на Земле. На Луне вы могли бы прыгать очень высоко!

14. Если полнолуние происходит второй раз за один месяц, то его называют «Голубой Луной».

15. Американские флаги на Луне теперь белые из-за того, что попросту выцвели на солнце.

16. Базз Олдрин был первым человеком, который справил малую нужду на Луне.

45 интересных фактов о Луне Интересное, Луна, Факты, Длиннопост

17. Поиск Усамы бен Ладена обошёлся правительству США примерно в то же количество времени и денег, как и отправка человека на Луну. И на то, и на то потребовалось примерно 10 лет и 100 миллиардов долларов.

18. Земля тоже проходит фазы, если наблюдать её с Луны

19. Девичья фамилия матери Базза Олдрина была Moon (Луна).

20. На Луне есть высокоскоростной интернет — до 19 мегабайт в секунду. Канал связи между земными телескопами и спутником на орбите Луны создали НАСА и Массачусетский технологический институт.

21. Черепахи побывали на орбите Луны раньше людей. Их отправляли туда для проверки русского космического зонда.

45 интересных фактов о Луне Интересное, Луна, Факты, Длиннопост

22. Когда Нил Армстронг впервые шагнул на Луну, при нём был обломок первого самолёта братьев Райт.

23. Тёмная сторона Луны на самом деле бирюзовая.

24. Если бы у Земли не было Луны, наш день длился бы всего 6 часов.

25. У Юпитера 67 спутников, у Сатурна — 62, у Урана — 27, у Нептуна — 14, у Марса — 2, а у Земли только один — Луна.

45 интересных фактов о Луне Интересное, Луна, Факты, Длиннопост

26. Теория фальсификации высадки людей на Луну была окончательно опровергнута в 2011 году, когда зонд НАСА сделал фотографии поверхности Луны высокого разрешения, где отчётливо видны следы приземления «Аполлона».

45 интересных фактов о Луне Интересное, Луна, Факты, Длиннопост

27. 11 из 12 мужчин, ходивших по Луне, были бойскаутами.

28. Яблоко на самом деле не падало Ньютону на голову. Но оно заставило его задуматься, влияет ли сила, из-за которой падают яблоки, на движение Луны вокруг Земли.

29. В 1969 году НАСА обладало оборудованием и технологиями для высадки людей на Луну, но не обладало технологиями для имитации приземления на Луну.

30. Флаг, который экипаж «Аполлона-11» установил на Луне, был куплен в местном магазине за 5,5 долларов.

31. По словам космонавтов, лунная пыль пахнет как порох.

45 интересных фактов о Луне Интересное, Луна, Факты, Длиннопост

32. Учёные подсчитали, что ширина Луны сократилась примерно на 180 метров с момента образования скалистого тела.

33. Космонавты «Аполлона-10» утверждают, что слышали на борту корабля необъяснимую «космическую» музыку, когда летели вокруг тёмной стороны Луны.

34. Луна сейчас примерно в 18 раз дальше от Земли, чем когда она была образована 4,5 миллиарда лет назад.

35. Космонавт «Аполлона 14» Аль Шепард играл в гольф на Луне в 1971 году.

36. Даже небольшой метеорит весом в 5 кг может при столкновении образовать огромный кратер на поверхности Луны, потому что там почти что нет атмосферы.

37. Обыкновенная USB-флэшка сейчас является более сложной, чем компьютерная система, направлявшая космический корабль «Аполлон» на Луну.

38. Один из членов экипажа «Аполлона» потерял своё обручальное кольцо во время экспедиции на Луну.

39. Космонавты «Аполлона» тренировались в Исландии, потому что такая местность больше всего похожа на поверхность Луны.

40. В 1971 году астронавты «Аполлона-15» оставили на Луне статуэтку «Павший астронавт» высотой 8,5 см, чтобы почтить память тех, кто внёс вклад в освоение космоса, но кого уже нет в живых.

45 интересных фактов о Луне Интересное, Луна, Факты, Длиннопост

41. Основной проблемой, о которой говорили побывавшие на Луне космонавты — лунная пыль. Она вызывала постоянный насморк, чихание, проблемы со скафандрами и пыльные бури в кабине экипажа.

42. Первые слова Базза Олдрина на Луне были: «Прекрасный вид».

43. В 1960-х годах большинство американцев не поддержало идею высадки на Луну, считая, что правительство тратит на это слишком много денег.

44. По площади Луна меньше, чем Азия.

45. Луна подвергается ударам более 2800 кг метеоритных осколков каждый день.

Рубрика: English, Անհատական նախագծեր

New year in Italia

1. Eat Lentils

The very first tradition that we would like to talk about is food. There are way too popular traditions in Italy that are observed by millions of people across the country on the Eve as well as the day. There was this New Year’s Tradition in Italy where eating lentils at midnight is said to bring good luck. Lentils are linked with longevity. The exact reason is because they are long lasting in nature. There is also another belief that say lentils symbolise prosperity because they resemble ancient gold coins. Other than lentils Italians also consume grapes at the strike of midnight. Also, you can eat pomegranate on the New Year’s Eve when you are with your partner as it symbolises fertility and loyalty.

2. Red Undergarments

It is said that wearing red underpant on the New Year’s Eve will ward off negativity and will improve happiness and love. This tradition tracks back to ancient Romans who used to wear red clothes on the New Year’s Eve to avoid blood shed and war. However there’s a litigation to this tradition; which is, your underwear has to be brand new and a gift from others. The luck is not going to knock your door if you are wearing your old underpants. 

3. Throw The Old Things Out

Throwing the old things out of the window is also an Italian tradition. Mostly people throw out crockery out of their windows on the New Year which symbolises that they are throwing out the waste things i.e., getting rid of evil during the year to give fresh place for new things. 

4. Kiss Under a Mistletoe

Kissing under the mistletoe is also one among the New Year’s Eve Italian Traditions we are going to talk in here about. The mistletoe resembles protection and love and so kissing will drive away the evil spirits and aid them in going on good grounds. 

5. The First Person You Meet on The Midnight

If you want to predict how your New Year is going to be for you, you can follow this ancient tradition in Italy. On the New Year’s Day, the first person you meet will decide your luck for the coming year according to Italians beliefs. If you meet an old person on the New Year’s Day, your New Year is going to be full of surprises. If you meet a doctor, priest or baby, you might meet with bad luck. 

6. Carry Your Wallet When You Leave Your House

On the first day of the year, when you move out of the house make sure to carry your wallet with you. According to the Italian New Year’s tradition, on January 1st if you leave the house with money in your pocket, you will not suffer financially all throughout the year. So this time make sure to place your wallet in your pocket when you plan to leave your house.

7. Catch The Sight of Fireworks

Another very popular Italian New Year’s Day Traditions is watching the fireworks in the midnight. Fireworks is a very beautiful sight to catch and almost everyone loves to watch them. Especially around the time of New Year, people watch fireworks as a part of tradition in most of the places. One such place is Italy where watching fireworks itself is a New Year tradition. As soon as the clock strikes midnight the sky will be filled with colorful fireworks. In Italy, you will get to watch mesmerizing fireworks in Naples and the Amalfi Coast.

8. Have a Huge Dinner

Having huge dinner on the New Year is another food related tradition followed by Italians. This tradition is a popular one among the traditions present here and Italians make certain to have huge dinners for the New Year’s. This is a popular New Year’s Eve Food Traditions in Italy that Italians follow with heart. All the family members in the house sit for a dinner together and different tasty dishes are served. 

9. Throw Some Treats

In order to have a sweet year exchange jars of dates and figs in honey along with a bay branch. By doing this you are inviting good fortune into your lives. even today this tradition is in use and people especially of Naples exchange figs with Laurel leaves. This is actually a very simple tradition to observe on the New Year.

These Italian New Year Traditions are practiced by Italians very sincerely as they believe that the practices would bestow luck and prosperity upon them. If you like these traditions and as well wish to follow them for this New Year do give them a try. Also share with us your experiences on practicing the traditions․

Рубрика: Անհատական նախագծեր, Գրականություն

Երեք վիշապների ամրոց

Պատմություն

222 Escuts del castell dels Tres Dragons.JPG

Այդ ժամանակ դա ցուցահանդեսի հիմնական շինություններից մեկն էր, և մինչ այդ Գեղարվեստի պալատը դադարել էր գոյություն ունենալ։ Այն գտնվում էր գլխավոր փողոցի վերջում։ Փողոցը սկիզբ էր առնում Բարսելոնայի հաղթակամարից և շարունակվում էր մինչև Սյուտադելի զբոսայգի։ Աշխատանքները սկսվեցին 1887 թվականի սեպտեմբերին, ապա հետաձգվեցին, ուստի, ապրիլի 8-ին՝ բացման օրը, այն դեռևս պատրաստ չէր, և բացումը հետաձգվեց մինչև օգոստոսի 17։ Այդ պատճառով Լյուիս Դոմենեկ ի Մոնտաները հրաժարվեց պատասխանատու ճարտարապետի պաշտոնից։

Ցուցահանդեսի վերջում Դոմենեկն անցկացրեց ճարտարապետությանը վերաբերող արդյունաբերական արվեստի աշխատարան՝ համագործակցելով Անտոնի Մարիա Գալիսսա ի Թայթենի հետ։ Ավելի ուշ, այն նվիրված էր թանգարանային նպատակներին, որը պետք է լիներ պատմության, հնագիտության, կենսաբանության և բնական գիտությունների թանգարան։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ այն փակվեց, իսկ ֆրանսիական ավիացիայի ռմբակոծման արդյունքում խիստ տուժեց։ 1980-ական թվականներին վերականգնվել է ճարտարապետներ Քրիստիան Կիրիչիի, Պեպ Բոնետի և Կարլես Բասոյի կողմից։ Մինչև 2010 թվականը Երեք վիշապների ամրոցում էր գտնվում Կատալոնիայի բնական գիտությունների թանգարանի կենդանաբանական հավաքածուները (կատ.՝ Museu Nacional de Ciències Naturals de Catalunya)։ Ապա դրանք տեղափոխվեցին Ֆորումի շենք։

Շինություն

Այն կառուցված է աղյուսով և երկաթի թիթեղով, և ամրոցաձև շենք է, որը պսակված է պարիսպներով։ Հատակը գրեթե քառակուսի է, անկյուններում կան չորս աշտարակներ, և երկկողմանի ճակատով անցնում են շրջագծեր։ Կառույցն ունի աղյուսից և երկաթից պատրաստված նորարարական թափանցիկ կառուցվածք։ Նման մի բան առաջարկել էր Հենդրիկ Պետրյուս Բեռլագեն Ամստերդամի ֆոնդային բորսայի նախագծում։

Ամրոցի յուրահատկությունը նաև ճերմակ կերամիկական սալիկներն են, որոնք շրջափակում են ճակատամասի վերին մասը։ Նրանց վրա կապույտով պատկերված են մարդին, բույսեր և կենդանիներ։ Այս դեկորատիվ սալիկների հեղինակներն են Անտոնիո Գալիիսը, Խոսե Լիմոնը, Պելիսերն ու Ալեքսանդր դե Ռիկերուն։ Հսկայական բացվածքները երբեմն զարդարում էին վիտրաժները, որոնք Անտոնի Ռիգլատի և Բլանշի աշխատանքներն էին։ Սակայն Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ռմբակոծության արդյունքում դրանք վերացան։

Рубрика: English, Անհատական նախագծեր

Fiestas of International Tourist Interest of Spain

The title of Fiesta of International Tourist Interest is an honorary distinction that is given in Spain by the General Secretariat of Tourism of the Ministry of Industry, Tourism and Trade of the Government of Spain to the fiestas or events involving manifestations of cultural and popular tradition, with particular regard to their ethnic characteristics and special importance as tourist attractions. This honorary title is held by 30 fiestas in Spain.

The requirements include:

  • Antiquity of the celebration and continuity over time (at least should be held each five years).
  • Popular roots and participation, especially value the existence of associations that support it.
  • Originality, diversity that are relevant in terms of promoting tourism of Spain abroad.
  • Impact on international media, at least ten performances in one or more foreign media.
  • Possess the declaration of National Tourist Interest for at least five years.
  • That its development involve no mistreatment of people or animals, and care for the city, architecture and landscape.
  • Existence in the town or within 50 km (30 mi) of suitable accommodation and tourist services.
  • Full Town Council agreement and a favorable report from the Autonomous Community.

Fiestas

NameDate of celebrationConcession
Carnival of Santa Cruz de Tenerife
Santa Cruz de Tenerife (Canary Islands)
Variable date of February1980
Carnival of Cádiz
Cádiz (Andalusia)
During the 10 days preceding
Ash Wednesday (February)
1980
Horse racing of Sanlúcar
Sanlúcar de Barrameda (Cádiz)
During two cycles of August depending on the tides1997
Cascamorras
Baza (GranadaGuadix (Granada)
September 62013
Certamen Internacional de Habaneras y Polifonía[
Torrevieja (Alicante)
From 22 to 30 of July1994
Fiesta of the Pirogues — Descenso del Sella
Arriondas and Ribadesella (Asturias)
Next Weekend
to August 2
Festes de la Magdalena
Castellón de la Plana (Valencian Community)
From the third
Saturday of Lent
2010
Entrada de toros y caballos
Segorbe (Castellón)
Second week
of September
2005
Falles of Valencia
Valencia (Valencian Community)
From 15 to 19 of March
Feria de Abril
Seville (Andalusia)
Two weeks after
Holy week
(April)
Feria de Albacete
Albacete (Castile-La Mancha)
From 7 to 17 of September2008
Feria del Caballo of Jerez
Jerez de la Frontera (Cádiz)
Three weeks after
Holy week
(May)
Festival Internacional del Cante de las Minas
La Unión (Region of Murcia)
Eleven days after
first Wednesday of August
2006
Fiestas of Spring of Murcia
Murcia (Region of Murcia)
Next Saturday
after Holy Week
2006
Fiestas de San Juan o de la Madre de Dios
Soria (Castile and León)
June 23 and 24
Festas do Apóstolo Santiago
Santiago de Compostela (A Coruña)
July 25
Bonfires of Saint John
Alicante (Valencian Community)
20 to 24 June1984
Fiestas Patronales de la Santísima y Vera Cruz de Caravaca
Caravaca de la Cruz (Murcia)
From 1 to 5 of May2004
Moros y Cristianos of Alcoy
Alcoy (Alicante)
From 22 to 24 of April1980
Moros y Cristianos of Villajoyosa
Villajoyosa (Alicante)
From 24 to 31 of July2003
Misteri d’Elx
Elche (Alicante)
14 and 15 of August1980
Paso del Fuego
San Pedro Manrique (Soria)
June 242008
Procession of the Corpus Christi of Toledo
Toledo (Castile-La Mancha)
60 days after
of Easter Sunday
(June)
1980
Procession of the Palm Sunday of Elx
Elche (Alicante)
Palm Sunday1997
Pilgrimage of El Rocío
Almonte (Huelva)
Weekend of
Pentecost Sunday
Viking Pilgrimage of Catoira
Catoira (Pontevedra)
First Sunday of August2002
Fiestas de San Fermín (Sanfermines)
Pamplona (Navarre)
From 6 to 14 of July
Holy Week in Palencia
Palencia (Castile and León)
Holy Week2012
Holy Week in Cartagena
Cartagena (Region of Murcia)
Holy Week2005
Holy Week in Cuenca
Cuenca (Castile-La Mancha)
Holy Week
Holy Week in Hellín
Hellín (Albacete)
Holy Week2007
Holy Week in León
León (Castile and León)
Holy Week2002
Holy Week in Lorca
Lorca (Region of Murcia)
Holy Week2007
Holy Week in Málaga
Málaga (Andalusia)
Holy Week1980
Holy Week in Medina de Rioseco
Medina de Rioseco (Valladolid)
Holy Week2009
Holy Week in Salamanca
Salamanca (Castile and León)
Holy Week2003
Holy Week in Seville
Seville (Andalusia)
Holy Week1980
Holy Week in Granada
Granada (Andalusia)
Holy Week2009
Holy Week in Valladolid
Valladolid (Castile and León)
Holy Week1974
Holy Week in Zamora
Zamora (Castile and León)
Holy Week1986
Holy Week in Zaragoza
Zaragoza (Aragon)
Holy Week2014
Ruta del tambor y el bombo
Aragon
Holy Week2014
La Tomatina
Buñol (Valencia)
Last Wednesday
of August
2002
Corpus Christi of Ponteareas
Ponteareas (Pontevedra)
60 days after
of Easter Sunday
(June)
2009
Holy Week in Orihuela
Orihuela (Alicante)
Holy Week2010
Holy Week in Viveiro
Viveiro (Lugo)
Holy Week2013
Рубрика: Անհատական նախագծեր, Գրականություն

Վանո Սիրադեղյան «Թերեզի երջանկությունը»

Թերեզը աշխույժ նամակներ է գրում: Ամեն նամակի մեջ մի հետաքրքիր լուր է լինում քաղաքի կյանքից: Քաղաքն էլ չլինի, շենքը, որ իրենց գյուղի չափ մի գյուղ կտեղավորի, ապրում է բուռն, արկածալի կյանքով:

Համենայնդեպս, Թերեզին այդպես է թվում: Համենայնդեպս, տարիուկես քաղաքում է ապրում ու գրելիքը չի պակասել: Քաղաքը` մեծ, ժողովուրդը` ծով, կյանքը` հետաքրքիր…

Թեկուզև ինքը օրերով տնից դուրս չի գալիս, դուրս գալը խանութ գնալն է, տեսնելիքը` բակ ու փողոցի անցուդարձը… Հենց այդ մասին էլ Թերեզը գրում է: Գրում է աշակերտական տետրի զույգ թերթի չորս երեսին, և եթե վերջին էջից մի քանի տող անգամ գրելիքը պակասում է, նամակը չի ծրարում: Քաղաքից կես բերան նամակ գրելը ամոթ բան է համարում ու գրչակոթը կրծոտելով պատուհանից դուրս է նայում` արդյո՞ք կարևոր բան բաց չի թողել… Եվ ավելացնում է. «Ուրիշ ո՞նց եք, քույրիկ ջան. մենք շատ-շատ լավ ենք, նույնն էլ ձեզ ենք կամենում»:
Վերջին էջի վերջին տողատակը գրոտելուց հետո, Թերեզը հաճույքով լիզում է ծրարե սոսնձի շերտը, ծրարը բռունցքով տափանում, նամականիշի կողքին ևս մի նամականիշ փակցնում, և եթե ծրարը օդային փոստի չէ, աչքի ընկնող մի տեղ գրում է ՈՉՌՈ, թեև փոստը նրանց գյուղ երբեք ինքնաթիռով չեն տանում: Թերեզը երբեմն ավիացիոն փոստի ծրար էլ է ունենում, բայց սեփական ձեռքով ՈՉՌՈ գրելը մի ուրիշ հաճույք է: Բոլորովին այլ բան է, որ Թերեզը ռուսերենից բոբիկ է և տառասխալով գրում է ՈՉՌÿ: Եվ կարևոր չէ նույնիսկ, որ նամակը շաբաթից շուտ տեղ չի հասնում: Թերեզի մտքով էլ չի անցնում, որ կարող է շուտ հասնել: Ժամանակ շահելու համար չէ, որ կրկնակի նամականիշով ծրարի վրա ՈՉՌՈ է գրում, այլ կարևորության համար: Եվ շքեղության համար է գրում: Թերեզի երջանկությունը պիտի հենց ծրարից երևա: Կարմիր շերտերիզով, ինքնաթիռի պատկերը վրան ու փայլուն ծրարից: Կամ թեկուզ սովորական, բայց ճեփ-ճերմակ թղթից, մի լավ շենքի նկարով, կրկնակի նամականիշով, վրան էլ իր ձեռքով գրած ՈՉՌՈ ծրարից:
Թերեզի լիակատար երջանկությանը միայն տուն չունենալն է խանգարում: Մնացած ամեն ինչով «իսկական քաղաքացի ենք, քույրիկ ջան»,- գրել է Թերեզը նամակում: Լավ ուտում, լավ հագնում են, կինո, թատրոն են գնում, համերգ ու կրկես են գնում… Ո՞ւմից են պակաս, Թերեզի քույրիկ: Ճիշտ է, երբ քաղաքային տրանսպորտը «տալոնային սիստեմի» անցավ, օրվա փողը Սահակի գրպանից պակասեց ու մի քիչ կոտրն ընկան, բայց դրա փոխարեն աշխատավարձը բարձրացավ, ու եթե վեց հատ կարմիր տասնոցը ամեն ամիս տան վարձ չտան, առոք-փառոք կապրեն և ուրիշներից ետ չեն մնա:
Շաբաթվա մեկ օրը Թերեզը նամակ է գրում, մնացած վեց օրը սպասում է նամակի պատասխանին: Եվ առհասարակ, Թերեզը օրնիբուն սպասում է: Սպասում է Սահակի տուն գալուն, նոր ավտոբուս ստանալուն, ծորակի տակ դրված գարեջրի շշերի սառելուն, բնակարան ստանալուն, որ կարող է ութ տարի տևել, ամուսնու աշխատավարձի բարձրանալուն, որ կարող է տասը տարի տևել, սպասում է իր նամակի պատասխանին, նամակ գրելու օրվան, Նոր տարվա գալուն ու գարնան գալուն, ամռանն ու աշնանը, երեխա ունենալուն ու սառնարան առնելուն… Սպասում է. հանդարտ, անխռով սպասումով: Ահա այսպես, ձեռքերը իր երեք ամսական փորին դարսած, պատուհանին մոտ քաշած աթոռին, երազկոտ-խաղաղ հայացքը դուրս և ականջը դռան զանգին, ականջը` ծորակից հոսող ջրի ձայնին, ականջը` իր ներսում ապրող, քնածի մարմանդ շնչառությամբ շնչող երջանկությանը:
Ի՞նչ է շշնջում այդ ձայնը Թերեզի ականջին: Որ կգան ու կանցնեն օրերը, կանցնեն տարիները, ու իրենք երկու աղջիկ, երկու տղա կունենան, որ Սահակը տաքսու վարորդ կդառնա ու փողկապով կգնա աշխատանքի, որ բնակարան կստանան և ամսական վաթսուն ռուբլին ետ կգցեն` «Ժիգուլու» տեր կդառնան, որ կարգին օջախ կդառնան և իր քրոջ երեխաներին, Սահակի քրոջ ու եղբոր երեխաներին, եթե քաղաք սովորելու գան, տիրություն կանեն, որ իրենց նման ջահել ընտանիքները, իրենց նման վարձով ապրողները կգան Թերեզից պարտքով փող կուզեն, այս ու այն կուզեն, և Թերեզը ոչ մեկին ոչինչ չի մերժի, որ ավելի շատ իրենք հյուր կընդունեն, քան հյուր կգնան, որովհետև ամեն բան կունենան, մի բան էլ ավելին կունենան` եկող-գնացողի առաջ ամոթով չմնալու համար… Եվ որ` երբ գա այդ ժամանակը, հիմիկվա խալաթը Թերեզի վրա նեղ կգա ու նրա լցված, թմբլիկ մարմնին, չորս երեխաների տեր երջանիկ տանտիկնոջ մարմնին ավելի սազ կգա մետաքսե ծաղկավոր մի խալաթ: Եվ այդ մետաքսե ծաղկավոր խալաթով Թերեզը կպտտվի՜, անդադար կպտտվի հարևան-բարեկամներով բոլորած սեղանի շուրջը, ուտելիքով ու խմիչքով ծանրաբեռնված սեղանի շուրջը ու, ժպիտը երեսին, ծեքծեքալով կասի. «Կներեք, որ ուտելու լավ բան չունենք, կներեք, որ խմելու լավ բան չունենք: Եղածից անուշ արեք, կներեք…»:
Թերեզը յոթերորդ երկնքում էր այն օրերին, երբ խաշի պատրաստություն էր տեսնում: Այդ խաշի մասին նա մտածում էր քաղաք գալու առաջին օրվանից: Եվ երբ հինգ ամիս առաջ հեռավոր արվարձանի կիսանկուղից այս բնակարանը տեղափոխվեցին, երբ Թերեզը տեսավ պատշգամբի լայնքով մեկ ապակե պատ ունեցող լուսավոր սենյակը, երբ տեսավ բնական գազով օջախը, լվացարանի կաթնագույն կոնքը,- երբ այս ամենը Թերեզը տեսավ, առաջին միտքը այն էր, որ Սահակը շրջապատ մտներ, հարևանների հետ գնալ-գալ ունենային… այսինքն, որ իրենց կարգին ընտանիքի տեղ դնեին, ոչ թե վրաները նայեին, ինչպես վարձով ապրող, քոչվոր անտերների վրա են նայում: Եվ երբ Սահակին սկսեցին խաշի ու խորովածի կանչել, Թերեզի նամակներն ավելի կենսուրախ դարձան: Ճիշտ է, ամեն անգամ հյուր գնալիս Սահակը խմիչք է տանում (ահագին ծախս է), բայց քույրը թող հասկանա, որ շրջապատ ունենալու համար պիտի ծախս անես: Սահակի հայրն էլ, պապն էլ շրջապատի մարդ են եղել:
Փետրվար ամիսն էր, ամեն ինչի սակավ ժամանակը, երբ Թերեզը Սահակին ուղարկեց շուկա` լավաշի և բողկի, հարևաններից բերեց լրացրեց պակասող սպասքը, երեք օր շարունակ մաքրած խաշը շաբաթ երեկոյան դրեց կրակին, և ամբողջ գիշեր ամուսինները չքնեցին: Մեղրամսից հետո դա ամենաերկար գիշերն էր: Թերեզը շապկանց դուրս էր գալիս անկողնուց, անցնում էր խոհանոց և կրկին անկողին մտնելով` ամուսնու ականջին շշնջում էր խաշի, սիրո ու վաղվա տոնական օրվա մասին: Խաշի ու սիրո այդ գիշեր Թերեզը հերարձակ էր, և առավոտյան խաշ ուտող տղամարդիկ ափսեների մեջ երկար, կանացի մազեր գտան: Բայց տղամարդիկ էին, դեմները խաշ էր, կերան, խմեցին, մոռացան: Չնչին անախորժություններ էլ եղան. մեկ աղամանը տեղը չէր, մեկ` սխտորն էր ջրիկ, մեկ` ափսե էր պակասում, մեկ` բաժակ… Միայն թե այս մանրուքները Թերեզին չվշտացրին, Թերեզը իր հյուրասիրությունից ցնորվել էր: Միակ բանը, որ կարճ մի պահ սթափեցրեց Թերեզին, Սահակի ապտակն էր, որ խոհանոցում կերավ: Ապտակ էր` թեթև, սովորական, հենց այնպես ապտակ էր, որ տղամարդը, եթե լավ կերած-խմած է, պիտի հասցնի կնոջը, հյուրերի գնալուց հետո, խոհանոցում` ամեն կիսատ-պռատի համար, տանտիրուհու ավելորդ ոգևորության, ավելորդ ժպիտների համար… Եվ Թերեզը այդպես էլ ընդունեց: Ամուսնու ապտակը տոնական օրվա մանրամասների շարքը դասեց ու ժպտաց: Մի ուրիշ տեսակ ժպտաց: Գիշերվա համար պահած ժպիտը առաջին անգամ օրը ցերեկով ու անամոթ ժպտաց: Այդ անամոթության համար Սահակը մի անցավ ապտակ էլ հասցրեց: Թերեզը պաշտպանվեց ամուսնուն փարվելով և աման լվանալը թողեց ավելի հարմար ժամանակի:
Երբ խաշի թմրությունից ուշքի եկած` անկողնուց ելան, երեկոյան ժամը ինն էր: Թերեզը այնպիսի նվաղուն տրամադրության մեջ էր, որ կարելի էր միայն նամակ գրել: Մի ուրիշ անգամ, նամակ գրելուց առաջ, կնստեր ու մի անգամ էլ ծայրեծայր կկարդար քրոջից ստացած նամակը, որ նամակի հարցումներին պատասխան տա: Բայց անցած շաբաթվա տպավորությունները այնքան շատ ու նշանակալի էին, որ Թերեզը նամակի պատասխան չէր գրելու, այլ նամակ էր գրելու: Եվ Թերեզը գրեց այդ նամակը: Եվ դա նամակ չէր, այլ լեզուն նոր բացված երեխայի կակազ-շնչասպառ-ոգեշունչ պատմություն ինչ-որ շատ արտառոց, իրեն շատ հուզած մի բանի մասին, որի իմաստը այն էր, որ Թերեզը… որ Սահակը… որ իրենք… Գլուխդ ինչ ցավեցնենք, Թերեզի քույրիկ, իրենք երջանիկ են, նույնն էլ ձեզ են կամենում:
Առավոտյան Թերեզը զարթնեց դռան թակոցիվ: Կիրակի օրվա ուրախությունը շարունակվում էր երազում, և այս վաղ արթնացումը Թերեզի կիսարթուն ուղեղին ինչ-որ լավ բանի, ինչ-որ շատ լավ մի բանի ավետում թվաց, որ կապված էր իր հազար ու մի սպասումների, երեկվա կերուխումի, հարևանների կուշտ ու մտերիմ դեմքերի հետ:
Խալաթը վերուվար կոճկելով դեպի դուռը գնալիս Թերեզը երանավետ ժպտում է, «բարի լույս-համեցեք»-ը տանում է շուրթերին և չի մտածում, թե ինչու չեն զանգում, այլ դուռն են թակում, թե ինչու` ոչ թե թակում, այլ ջարդում են դուռը: Եվ Թերեզը ոչ մի կերպ չի հասկանում, ինչի՞ց է, որ իրենցից մի հարկ ներքև ապրող մոր ու աղջկա դեմքերը զայրույթից այլայլված են, թե ինչո՞ւ մայր ու աղջիկ, Թերեզին, խալաթը չկոճկած, սանդուղքներով քարշ են տալիս ներքև, խցկում են իրենց դռնից ներս ու հրում են դեպի պատերը, դեպի պատերը, պատերը… Իսկ Թերեզը աչքերը տրորում, արթնացող երեխայի զարմանքով նայում է նրանց կահույքին, նայում է բաց անկողիններին ու ակամա տղամարդու հետքեր է որոնում, այն տղամարդկանց հետքերը, որ ստվերների նման այս դռնով ներս ու դուրս են անում: Եվ մինչ Թերեզին այս պահին, հենց այս հիմար վիճակում մի հարց է տանջում, թե այդ տղամարդկանցից որը որի մոտ է գալիս, նրանք, մայր ու աղջիկ, Թերեզին դեպի պատերն են հրում: Ինչո՞ւ են հրում: Ինչո՞ւ են Թերեզի վրա գոռգոռում: Ինչո՞ւ են սրանց պատերը թաց և հատակը` թաց, ինչի՞ց է, որ գորգը ծանրացել ու մեխերից պոկվում է: Ի՞նչ կապ ունի այս ամենը Թերեզի հետ, երեկվա տոնական օրվա ու հարբած-մտերիմ դեմքերի հետ, երեկվա պեծպեծող հայացքների հետ, որ խաշ ուտող տղամարդիկ նետում են տանտիրուհու վրա` իբր շնորհակալ են. շնորհակալ են խաշի թանձրության համար, լավաշի բարակության համար, իբր շնորհակալ են ընդհանրապես… Թերեզը ի՞նչ մեղք ունի, որ սրանք տանը տղամարդ չունեն` գար խաշի: Թերեզը չէ՞ր ուզի, որ մի լավ հարևան էլ ավելի ունենային… Ու մինչդեռ Մայր ու Աղջիկ Թերեզին գոմում ապրած, տուն չտեսած վայրենի ու էլի ինչ-որ վիրավորական բաներ են ասում, ինչ-որ վնասից ու փողից խոսում, մինչդեռ Մայր ու Աղջիկ իրար հերթ չեն տալիս, Թերեզի արթնացող գիտակցության մեջ մի տարտամ միտք է ծիլ տալիս, թե այս ամենը երեկվա խաշի հետ է կապված… Եվ հանկարծ վայրենի ճիչով Թերեզը դուրս է թռչում հարևանի տնից, սանդուղքներով վեր վազում, բաց դռնից ներս է ընկնում իր տուն, կանգնում իր խոհանոցի ծովացած հատակին և արցունքն աչքերին նայում անլվա ամաններով լռված լվացարանից հատակին չռռացող ջրին…
Այդ սև երկուշաբթի, քիթը թաշկինակի մեջ տրորելով և չհամարձակվելով ամուսնու աչքերին նայել, Թերեզը հաշվեց հինգ հարյուր ռուբլին, իրենց մի տարվա խնայողությունը և սրտի կսկիծով տվեց վնասատիրոջը: Քիչ է, ասացին Մայր ու Աղջիկ, բայց, դե, իրենք էլ հայ քրիստոնյա են: Այդ քիչը, որ հայ քրիստոնյաները տարան, այդ քիչը, որ Թերեզի երազածով պիտի կամաց-կամաց շատանար ու կլորիկ գումար դարձած` բնակարանի հերթը առաջ գցեր, տան տեր դառնալու նրա հույսը ետ գցեց ուղիղ մեկ տարով: Եվ Թերեզը զգաց, որ ամբողջ շաբաթվա ուրախությունը քթից գալիս է:
Ամսից ավելի է Թերեզը նամակ չի գրում: Արդեն քանի շաբաթ Սահակը նորակառույց թաղամասերում սենյակ է փնտրում: Փնտրում է Սահակը, հուսահատվում, հուսահատվելով է փնտրում, բայց իր հուսահատությունը կնոջը ցույց չի տալիս, որովհետև ամոթ է, կինը չի հուսահատվում, ինքն է հուսահատվում: Սահակը տանտերերին այլևս չի ասում, թե իրենք երկու անձ են: Այդ կես ճշմարտությունը նրանց վրա թանկ է նստել: Թերեզի հղիությունը տեսել և երեք անգամ նրանց կահ-կարասին բեռնատարին նորից բարձել են տվել: Առաջին անգամը նախկին թաղամասում էր, այն նույն թաղամասում, ուր Թերեզը փառավոր շրջապատ էր ստեղծել: Այդ շրջապատը Թերեզը սրտի ցավով թողեց: Թողեց, որովհետև Մայր ու Աղջիկ չգոհացան վնասի հատուցումով, սպառնացին Թերեզի` ուրիշ մի տեղ ապրող տանտիրոջը, թե բնակարանը ձեռից առնել կտան, քանի որ, պարզվում է, բնակարանի կարիք չունի, թե իրենք, Մայր ու Աղջիկ, տասը տարի սպասել են, մինչև բնակարան են ստացել, ուրեմն և թույլ չեն տա, որ գոմերում ապրած մեկը իրենց գլխին ամեն օր ջուր թափի, վաղն էլ ով գիտի ինչ թափի… Եվ Թերեզը ընկավ դռնեդուռ:
Արարատին նայող պատուհանով, Արագածին նայող պատշգամբով այդ մեկ սենյականոց բնակարանը կորցնելուց հետո թաղամասի շենքերից մեկում մի սենյակ գտան իններորդ հարկում, երեք սենյականոցի ամենափոքր սենյակը, և Թերեզը մտածեց, որ կմնան ժամանակավոր: Բայց դուրս եկավ չափազանց ժամանակավոր: Երկրորդ օրը առավոտյան տանտիրուհին` շապկանց ու շապկի փեշերից երկու փսլնքոտներին քարշ տալով կանգնեց Թերեզի շեմին, «իրար ճանաչենք» – ասաց և իբր սեղանի ոտքերին է նայում` նայեց Թերեզի փորին, իբր առաստաղին է նայում` նայեց Թերեզի փորին և խելագարի կտրուկությամբ շրջվելով` երեխաներին թափ տվեց փեշերից ու հատ-հատ արտասանեց. «Ես իմոնցից եմ զզվել, երեխայով տնվոր պահողը չե՛մ»:
Երեք անգամ կրկնվեց նույնը: Եվ Սահակը տանտերերին այլևս չի ասում, թե իրենք երկու անձ են: Ասում է` երեքն են: Եվ դուռը խփում են Սահակի քթին: Եվ Սահակը հուսահատվում է: Նայում Թերեզի օր-օրի մեծացող փորին և հուսահատվում է: Բայց իր հուսահատությունը կնոջը ցույց չի տալիս, որովհետև ամոթ է` կինը չի հուսահատվում, ինքն է հուսահատվում: Իսկ Թերեզի համբերությունը թխսի համբերություն է, Թերեզի քույրիկ: Թերեզը սպասում է: Սպասում ու ջեռուցումով տուն է ուզում: Կոկիկ խոհանոցով, տաք զուգարանով, ցնցուղով, սառ ու տաք ջրով տուն է ուզում: Թերեզը նրա համար չի քաղաք եկել, որ ինչ-որ արվարձանում ապրի: Նավթի վառարան վառի, զուգարանի ճամփին ցեխ տրորի… Թերեզը քաղաքի բնակարան է ուզում, քաղաքի հարևան է ուզում, մի խոսքով` քաղաքում քաղաքաբնակի նման ապրել է ուզում: Ինչ ասես, որ չի ուզում Թերեզը: Եվ այդ ամենի մասին քրոջը նամակ գրել է ուզում:
Եվ Թերեզը հիմա գրելու բան չունի: Հասցե անգամ չունի: Հորեղբոր տանն է ապրում, ժամանակավոր է ապրում, և հորեղբոր հասցեն իր հասցեն չի: Հորեղբոր հարևանները իր հարևանները չեն: Ամուսնու առաջ դրած ճաշը` իր եփած ճաշը, իր եփածը չի: Մինչև անգամ ամուսինը` կաշկանդված-քաղաքավարի ճաշ ուտող ամուսինը, իր ամուսինը չի: Որովհետև Թերեզը տուն չունի: Այս օտար տանը ամուսնու գարեջուրը սառեցնելու համարձակություն չունի: Հարևանի տուն գնալու, հյուր կանչելու, հյուրասիրելու իրավունք չունի:
Ինչի՞ մասին գրի Թերեզը, եթե այսքան բան չունի:
Ուրեմն թող ներող լինի քույրը, որ Թերեզը իր նամակները մտքում է գրում: Ամեն օր բանավոր նոր նամակ է սկսում ու գրելը վաղվան է թողնում: Օրը շաբաթ է դառնում, շաբաթը` ամիս, բայց Թերեզը չի գրում, որովհետև նամակները մի տեսակ տխուր են ստացվում: Մի տեսակ շա՜տ են տխուր ստացվում:
…Թող որ համբերի քույրը, թող ամեն գնացող-եկողի հարցուփորձ չանի` ինչ է պատահել: Չի պատահել, Թերեզի քույրիկ: Ոչ մի վատ բան չի պատահել: Իրենք ողջ ու առողջ են, նույնն էլ ձեզ են կամենում: Մի քիչ ձախ գնաց գործը, ո՞ւմ հետ չի պատահում, ինչ մի գրելու բան է: Աստծով, մի օր էլ իրենք տուն կունենան…