Рубрика: Աշխարհագրություն 2

Քարտեզագրական ծրագրերի կիրառումը միջին դպրոցում

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցում անցկացվեց 8-րդ դասարանի 2 տարբեր խմբերի հետ դասընթաց, նվիրված՝ քարտեզագրական ծրագրերի ուսումնասիրությանն ու  կիրառմանը։

Դասի նպատակն է աշակերտներին ծանոթացնել  քարտեզագրման բոլոր կարևոր կետերին և տալ հնարավորություն ճիշտ օգտվելու քարտեզագրման ծրագրերից ։

Առաջին խմբի աշակերտների հետ քննարկում կատարեցի , թե ինչ գիտեն քարտեզագրման մասին, որ ծրագրերին են ծանոթ։Կից ներկայացնում եմ ՝ պրեզենտացիա։ Ուսումնասիրեցինք քարտեզագրական ծրագրեր՝ MapHub, My maps, wicilok, BatchGeo և այլն։

Երկրորդ խումբը համեմատած առաջին խմբին ավելի ակտիվ մասնակցություն ունեցավ այս դասընթացին։ Կից ներկայացնում եմ ՝պրեզենտացիա։Աշակերտները ներկայացված ծրագրերի մեծամասնությանը ծանոթ էին և նույնիսկ կիրառել էին։ Նաև կարծիքներ հնչեց, ծրագրերի կարևորության և անկարևորության մասին։ Նրանց հետ նույնպես ուսումնասիրեցինք և խմբային աշխատանք կատարեցինք <<MapHub>>ծրագրով։Գրեթե բոլորի մոտ այն ստացվեց ։

Քանի-որ առաջին անգամ էի դասավանդում միջին տարիքի աշակերտների հետ, կար լարվածություն և վախ,որ ունեցածս գիտելիքը լիարժեք չեմ կարողանալու փոխանցել կամ շփոթություն կառաջանա։ Դասի ընթացքում լարվածությունը նվազեց և ստեղծվեց ընկերական մթնոլորտ։

Այս աշխատանքը մեծ առավելություն էր և ինձ տվեց փորձ ունեցածս գիտելիքը կիրառելու։ Նաև ինքս ինձ փորձեցի գտնել այդ ոլորտում որպես՝ դասավանդող և սիրեցի այն։ Այսքանով համարում եմ աշխատանքս կատարված։

Գործնական աշխատանքները

  • Օգտվելով քարտեզագրական ծրագրից կազմել Արագածոտնի մարզ՝ Աշտարակից դեպի Ապարան գնացող ճանապարհը քարտեզագրել և նշել գյուղերը։ Աշխատանքի օրինակ՝ այստեղ։
  • Օգտվելով քարտեզագրական ծրագրից նշել Հայաստանի մարզերի խոշոր քաղաքները , տալ տեղեկատվություն և նկար տեղադրել։
  • Օգտվելով քարտեզագրականծրագրից նշել Արևելյան Եվրոպայի բոլոր երկրները։
  • Օգտվելով քարտեզագրական ծրագրից նշել Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրները

Աշակերտների կատարած աշխատանքները՝

Դասընթացից նկարներ`

Рубрика: English

The centre of Yerevan

Let’s go to Swan Lake through Northern Avenue. This is Northern Avenue. It is very wide, isn’t it? Almost all the buildings in this avenue are half empty because the apartments here are very expensive. There are firm (brand) shops on both sides of the avenue. Tourists like walking along this avenue. Now we are approaching Swan Lake. Swan Lake is very much like Lake Sevan with its shape. Swans bathe in this lake in summer, and in winter an artificial skating rink opens here.  To the left of Swan Lake is the Opera House with its Freedom Square. This is the heart of Yerevan. The Opera House was designed by Alexander Tamanyan in the 1930-s. According to Tamanyan’s initial design, the Opera House was to have two halls: a summer out-door hall, and a winter hall. Later, instead of the summer hall, a big hall of Philharmonie was built and it was named after Aram Khachatryan. The Big Concert Hall after Aram Khachatryan has 1400 seats, and the Opera and Ballet Hall has 1200 seats. In 1937 the design of the Opera House got a gold medal at the World Exhibition of Art in Paris. Like Armenian churches and monasteries, the wall ornaments of the Opera House are bunches of flowers and pomegranates. In front of the Opera House, you can see the monuments to Hovhannes Tumanyan and Alexander Spendiaryan. Alexander Spendiaryan is a great Armenian composer who created the first Armenian opera “Almast” the libretto of which was written on the bases of Tumanyan’s poem ”The Seige of the Tmbouk Castle”. 

Freedom Square is in front of the Opera House. 

-Why is this square called “Freedom Square”? 

All the anti-government and democratic rallies have been organized here. The Northern side of the Opera House is the entrance to the Big Concert Hall after Aram Khachatryan. There is a monument to him here. 

The next place of interest which is very close to this place, is Martiros Saryan’s monument. On Saturdays and Sundays, out-door exhibitions and sale of the works by modern artists are held. We only have to cross the Mashtots Avenue. This monument is built of white marble. You can approach these paintings and the artists who are standing beside them. You can ask the prices of these pictures and buy one of them. You can also bargain. 

Not far from the monument to Martiros Saryan, you can see a peculiar monument to four men. This monument portrays the heroes of the well-known Armenian film “Men”. 

Not far from here, the crossing of Sayat Nova and Mashtots Avenues is called The Square of France. In the center of the square, you can see the monument to the famous French painter Jules Bastien-Lepage created by Auguste Rodin. 

Հյուսիսային պողոտայով գնանք Կարապի լիճ։ Սա Հյուսիսային պողոտան է։ Այն շատ լայն է, այնպես չէ՞: Այս պողոտայի գրեթե բոլոր շենքերը կիսով չափ դատարկ են, քանի որ այստեղի բնակարանները շատ թանկ են։ Պողոտայի երկու կողմերում կան ֆիրմային (բրենդային) խանութներ։ Զբոսաշրջիկները սիրում են քայլել այս պողոտայով: Հիմա մոտենում ենք Կարապի լճին։ Կարապի լիճն իր ձևով շատ նման է Սևանա լճին։ Ամռանը լճում կարապները լողում են, իսկ ձմռանն այստեղ բացվում է արհեստական սահադաշտ ։ Կարապի լճից ձախ Օպերան է՝ իր Ազատության հրապարակով։ Այն Երևանի սիրտն է։ Օպերային թատրոնը նախագծել է Ալեքսանդր Թամանյանը 1930-ական թթ. Թամանյանի նախնական նախագծով Օպերային թատրոնը պետք է ունենար երկու դահլիճ՝ ամառային բացօթյա և ձմեռային դահլիճ։ Հետագայում ամառային դահլիճի փոխարեն կառուցվեց Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը և այն կոչվեց Արամ Խաչատրյանի անունով։ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահն ունի 1400 նստատեղ, իսկ Օպերայի և բալետի դահլիճը՝ 1200 նստատեղ։ 1937 թվականին Օպերայի թատրոնի դիզայնը ոսկե մեդալ է ստացել Փարիզի արվեստի համաշխարհային ցուցահանդեսում։ Ինչպես հայկական եկեղեցիներն ու վանքերը, Օպերայի պատի զարդանախշերը՝ ծաղիկներ ու նռան փնջեր են։ Օպերայի դիմաց կարելի է տեսնել Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանները։ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ մեծ կոմպոզիտոր է, ով ստեղծել է հայկական առաջին «Ալմաստ» օպերան, որի լիբրետոն գրվել է Թումանյանի «Թմուկ բերդի պաշարումը» պոեմի հիման վրա։

Ազատության հրապարակը Օպերայի դիմաց է։

-Ինչո՞ւ է այս հրապարակը կոչվում «Ազատության հրապարակ»:

Այստեղ կազմակերպվել են բոլոր հակակառավարական ու ժողովրդավարական հանրահավաքները։ Օպերայի հյուսիսային կողմը Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի մուտքն է։ Այստեղ նրա հուշարձանն է։

Հաջորդ տեսարժան վայրը, որը շատ մոտ է այս վայրին, Մարտիրոս Սարյանի հուշարձանն է։ Շաբաթ և կիրակի օրերին տեղի են ունենում ժամանակակից նկարիչների աշխատանքների բացօթյա ցուցահանդեսներ և վաճառք։ Մեզ մնում է անցնել Մաշտոցի պողոտան։ Այս հուշարձանը կառուցված է սպիտակ մարմարից։ Դուք կարող եք մոտենալ այս նկարներին և նրանց կողքին կանգնած նկարիչներին։ Կարող եք հարցնել այս նկարների գները և գնել դրանցից մեկը։ Կարող եք նաև սակարկել:

Մարտիրոս Սարյանի հուշարձանից ոչ հեռու երևում է չորս տղամարդու յուրօրինակ հուշարձան։ Այս հուշարձանը պատկերում է հայկական հայտնի «Տղամարդիկ» ֆիլմի հերոսներին։

Այստեղից ոչ հեռու Սայաթ Նովա և Մաշտոցի պողոտաների խաչմերուկը կոչվում է Ֆրանսիայի հրապարակ։ Հրապարակի կենտրոնում կարելի է տեսնել Օգյուստ Ռոդենի ստեղծած ֆրանսիացի հայտնի նկարիչ Ժյուլ Բաստյեն-Լեպաժի հուշարձանը։

Рубрика: Աշխարհագրություն 2

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի ծայր հարավում։ Հյուսիսում սահմանակից է Վայոց ձորի մարզին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգին, արևմուտքից՝ Ադրբեջանի Հանրապետության կազմում ընդգրկված Նախիջևանի ԻՀ-ին, իսկ արևելքից՝ Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանին։

Տարազ

Սյունիքի տարազը գալիս է դարերի խորքից: Սերունդներն իրար փոխանցելով այն հասցրել են մինչև 20-րդ դարի վերջերը: Այս տարազը յուրահատուկ ոճ ունի, այն գրեթե զուրկ է որևէ ասեղնագործությունից: Հարուստ կանանց մուշտակի վրա արվում էր ոսկեթել ասեղնագործություն:

Կարմիր թավշե վերնազգեստ-մուշտակի եզրերին կարում էին աղվեսի մորթի և կանաչ կտորից նեղ ժապավեն: Թևքերը կարճ էին արվում: Թևքաբերանում նույնպես կարվում էր մորթի և կանաչ գույնի ժապավեն: Այն երկփեղկանի էր, այսինքն՝ առաջամասը և կողքերը բաց էին, և ժողովրդական լեզվով կոչվում էին «երեքփշկանի»: Հագնում էին կարմիր սատինե հագուստ (հալավ), կանաչ վերնազգեստ, վրան՝ քուրք: Սյունիք-Արցախի հագուստի թևքերը և թևքի բերանները զարդարված էին արծաթե բոժոժներով, սրմայով:

Ավանդական ուտեստներ

Ղազղանի խորոված, որի բաղադրիչներն են տավարի փափուկ միսը, սալորաչիրն ու խնձորը,
Կոլոնդրակ, որը պատրաստում են դոշաբով և մեղրով շաղախված փոխնձից, լցոնում ծիրանաչրի և սալորաչրի մեջ,
Խաշնտուր, որի բաղադրիչներն են՝ ոչխարի խաշած միս, դդում, սոխ, արևածաղկի ձեթ, լոլիկ, աղ, համեմունքներ, կանաչի, չորացրած դդում,
Գորիսի տապակա, որի բաղադրիչներն են՝ գառան միս, կարտոֆիլ, լոլիկ, պղպեղ, սոխ, խնձոր, համեմունք,
Գորիսի թանավ (եփած մածնով կերակուր),
Սիսիանի գառան խաշլամա,
Սիսիանի բոզբաշ (ոչխարի յուղոտ կրծքամսով, բանջարեղենով ու մրգերով ապուր),
Ղափամա:

Հուշարձաններ

 Տաթևի վանական համալիր

Հայկական միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան, վանական համալիր:
Գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք Տաթև գյուղի մոտ: 8-րդ դարի վերջերից դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906թ. կառուցվել է Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067թ. սբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295թ. սբ Գրիգոր եկեղեցին, 1787թ. Գրիգոր Տաթևացու դամբարանը:
Այս հիմնական կառույցներից զատ, 20-րդ դարի վերջում վանքի տարածքում և շրջակայքում այլ շինարարական և վերականգնողական աշխատանքներ էր իրականացվել: Ներկայումս վանքը վերականգնված է և Սյունյաց թեմի կենտրոնն է: 1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը:
Վանքն ունեցել է խաշոր մատենադարան, որտեղ պահում էին շուրջ 10 հազար ձեռագիր մատյաններ: Վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ:

Տաթևի Մեծ անապատ

Տաթևի անապատը գտնվում է Որոտան գետի աջ ափին, «Սատանի» կամուրջի մոտ, Տաթևի վանքի հարավ-արևմտյան կողմում, Տաթևի ձորի և Որոտանի միախառնվելու տեղում։ Այն կառուցվել է 1613թ և հանդիսանում էր XVIIդ. նշանավոր կրոնական կենտրոն: Ուներ բարձր տիպի դպրոց, կուսանոց: Եղել է գրչության հայտնի կենտրոն՝ վանքի անվանի գործիչներից է ծաղկող Հակոբ Շոռոթեցին: 1660թ. այստեղ է փոխադրվել 1658թ. երկրաշարժից կործանված Հարանց անապատի միաբանությունը: Տաթևի մեծ անապատը շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։ Անապատի միակ եկեղեցին գտնվում է հարավ-արևմտյան մասում՝ սրբատաշ բազալտից շինված Ս.Աստվածածին եռանավ բազիլիկը, որին արևմուտքից կից է գավիթ-սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743թ.), հյուսիսից՝ Տաթևի մեծ անապատի հիմնադիր վանահայր Արիստակեսի (մահացած 1669թ.) գմբեթավոր մատուռ-դամբարանը։ Եկեղեցուց արևելք գտնվում է աղբյուրը, դեպի հարավ՝ սեղանատունը խոհանոցով, արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով օժանդակ մասն է։ Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի հայկական հոգևոր ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIIIդ. Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։

Վահանավանք

10-11-րդ դարերում հայկական ճարտարապետական հուշարձան, վանական համալիր: Սյունիքի իշխանության, ապա թագավորության հոգևոր կենտրոններից: Գտնվում է Կապանից 3 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի աջ ափի գեղատեսիլ անտառապատ լեռնալանջին:
Հիմնադրվել է Սյունիքի Ձագիկ իշխանի որդի Վահանի կողմից, որի անունով էլ կոչվեց:
Հուշարձանախմբի ամենահին կառույցը Վահան իշխանի կողմից 911թ. կառուցված սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Այն մեկ զույգ մույթերով գմեթավոր դահլիճի տիպի, գլխավոր խորանով և զույգ ավանդատներով կառույց է:
Հետագայում Վահան իշխանի եղբորորդի Վահանը եկեղեցու արևմտյան կողմում կառուցել է կամարակապ թաղածածկ գավիթ և սյունասրահ, որը ձգվում է եկեղեցու և գավիթի հարավային երկարությամբ: Այստեղ են թաղված Սյունիքի թագավորներն ու իշխանները:
1086թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտը և նրա քույր Կատան կառուցել են վանքի հարավային մուտքը, իսկ նրա լայնաթռիչք թաղի վրա սբ Աստվածածին դամբարան եկեղեցին ու գավիթը: Վահանավանքում կան այլ շինություններ ու տնտեսական կառույցներ, աղբյուրներ, արձանագրություններ, խաչքարեր ու տապանաքարեր, որոնք թվագրում են 10-ից 11-րդ դարերով:

Զորաց քարեր  (Քարահունջ)

Քարահունջ, “Զորաց քարեր”, հնավայրը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք, Երևան-Մեղրի մայրուղու աջ մասում:
Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու այս հնավայրում մեր թվարկությունից 7500 տարի առաջ եղել է Արաստծո սրբավայրը և ստղադիտարանը: Հնագիտական պեղումների ընթացքում այստեղ բացվել է մ.թ.ա. 3-րդ — 1-ին հազարամյակների դամբարաններ: Պահպանվել են բնակելի տների և այլ շինությունների հետքեր: Հնավայրը շատ նմանություններ ունի արևմտաեվրոպական մեգալիթյան կառույցների, մասնավորապես, անգլիական Սթոունհենջի (Քարահունջ) հետ: Քարահունջը զբաղեցնում է հսկայական տարածք և պեղումներին այստեղ դեռ շատ անակնկալներ կարող են մատուցել:

Վերիշեն

Վերիշենը Սյունիքի հնագույն բնակավայրերից է:
Գյուղի տարածքում կան հնագույն դամբարաններ (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), 4-5-րդ դարերի եկեղեցի, 10-20-րդ դարերի քարայր կացարաններ, 1509թ. խաչքար, 17-18-րդ դարերի եկեղեցի:
Վերիշենի նշանավոր հուշարձաններից է 4-5-րդ դարերում կառուցված սբ Հռիփսիմե եկեղեցին: Նկարում՝ սբ Հռիփսիմե եկեղեցի (IV-V դար)
Միանավ, բազիլիկ, խիստ ձգված համաչափություններով, դահլիճի երկայնական պատերին հնգական կամարակապ որմնախորշերով, կիսաշրջանաձև խորանով եկեղեցին այս տիպի հուշարձաններից ամենախոշորն է: Եկեղեցու երկարությունը 23.3 մ է: 1621թ. եկեղեցին հիմնովին վերակառուցվել է: Պահպանվել է այդ մասին պատմող արձանագրությունը: Վերիշենի նորակնունք եկեղեցին կառուցվել է 17-18-րդ դարերում:

Բղենո Նորավանք 

Բղենո նորավանքը 10-ից 11-րդ դարերի Սյունիքի ճարտարապետական նշանավոր հուշարձաններից է:
Գտնվում է Բարձրավան գյուղի մոտ, Որոտան գետի բարձրադիր անտառապատ ափին:
Վանքն ունեցել է գրչատուն և հռչակված է եղել իր վարպետ գրիչներով: Մեծ համբավ էր վայելում հատկապես Հովհաննես գրիչը, որի ընդօրինակած ու նկարազարդ ՙԷջմիածնի Ավետարանը՚ պահվում է Երևանի մատենադարանում: Վանքն ունեցել է մեծ կալվածքներ:
Ճարտարապետական հորինվածքի յուրօրինակությամբ ու բարձրարվեստ քանդակներով Բղենո նորավանքը դասվում է Հայաստանի եզակի հուշարձանների շարքին:
936թ. Ստեփանաս քահանան սպիտակ կրաքարից կառուցել է տալիս եկեղեցին, գավիթը, սրահն ու բորոտանոցը: 1056-66թթ. Սյունիքի Գորիգոր 1-ին թագավորի հրամանով կապտավուն բազալտից կառուցվել է մի նոր եկեղեցի:
Այն մեզ է հասել բազմաթիվ վերակառուցումներով ու ձևափոխումներով:
Եկեղեցին պայտաձև թաղով ծածկված դահլիճ է, հյուսիսային և հարավային պատերի կամարակապ զույգ բացվածքներով, մեծ լուսամուտով և քարախոշոր աբսիդով:
Հետագայում եկեղեցուն կից կառուցվել են երկու սենյակներ: Եկեղեցու շքամուտքը արևմուտքից է, պսակված քանդակազարդ համապատկերով: Կապտագույն քարատախտակների վրա պատկերված են եղել Քրիստոսի կյանքը ներկայացնող բարձրաքանդակներ:
Բղենո Նորավանքը հիմնովին վերանորոգվել է 1957-1962թթ.:

Անգեղակոթ

Անգեղակոթը Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն հարուստ է հնագիտական հուշարձաններով սկսած քարեդարյան հնագույն քարայր բնակատեղից մինչև մեր օրերը:
Դրանից հատկապես նշանավոր են «Վարդան Զորավար» սրբավայրը, որտեղ ըստ ավանդության 451թ. կանգ են առել ճակատամարտից վերադառցող հոգնաբեկ հայ զինվորները:
Անգեղակոթը հարուստ է 9-19-րդ դարերի գեղաքանդակ խաչքարերով ու տապանքարերով, կոթողներով ու մոտ մեկ տասնյակ եկեղեցիներով:
Դրանից նշանավոր են սբ Ստեփանոս կամ Պատիկ, սբ Հազարափրկիչ, սբ Վարդան, սբ Աստվածածին, ծաղկի Սուրբ, Սառենց Սուրբ եկեղեցիներն ու մատուռները: Ուշ միջնադարում Անգեղակոթը Մելիք Սաֆրազյանների մելիքության կենտրոնն էր: 1699թ. Իսրայել Օրու նախաձեռնությամբ Մելիք Սաֆրազի դղյակում հրավիրվել է Անգեղակոթի հայտնի ժողովը:

 Աղիտուի մահարձան

7-րդ դարի հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձան: Գտնվում է Սիսիան քաղաքից 4 կմ արևելք, Աղիտու գյուղի կենտրոնում: Ըստ ավանդության մահարձանը կանգնեցվել է թշնամիների դեմ կռվում զոհված երկու իշխանազուն եղբայրների հիշատակին: Այն եռահարկ կառույց է: Առաջին հարկաբաժինը սրբատաշ երանգավոր քարերից կառուցված երկու կամարակապ խորշերով ու հարթ ծածկով սրահ է, որի տակ ամփոփված են զոհվածների աճյունները: Հարթակի կենտրոնական մասում բարձրանում են ուղղանկյուն մույթերի և ութանիստ սյան վրա հենված ճոխ զարդաքանդակներով պսակված եռամաս կամարաշարքը: Մահարձանի շրջակայքը հարուստ է հնագիտական հուշարձաններով, որոնք վկայում են, որ այստեղ հեթանոսական շրջանի պաշտամունքային կառույց է եղել: Վաղ քրիստոնեության շրջանում կառույցը ավերվել է, իսկ դրա տեղում կառուցվել է եկեղեցին: 10-11-րդ դդարերում նույն եկեղեցու տեղում Սյունիքի Սմբատ թագավորի կողմից նոր եկեղեցի է կառուցվել, որն ավերվել է հրդեհից: Պահպանվել են գերեզմանատունը  քանդակազարդ տապանաքարերով ու խաչքարերով:

Թանահատի վանք

5-6-րդ դարերի հայկական ճարտարապետական հուշարձան, Սյունիքի նշանավոր վանական համալիր, գտնվում է Արևիս գյուղից հյուսիս, լեռնային բարձրադիր, տափարակ վայրում: Վանքի հիմնադրումը վերագրվում է 5-6-րդ դարերին: Ղևոնդ Ալիշանը ենթադրում է, որ Թանահատի տեղում հեթանոսական շրջանում գոյություն է ունեցել Անահիտ աստվածուհու մեհյանը:
Գլխավոր եկեղեցին կոչվում է սբ Ստեփանոս նախավկա: Այն դրսից ու ներսից սրբաշատ, խոշոր կարմրավուն քարից կառուցված բազիլիկ շինություն է, բեմահարթակը տանիքի կողմից երիզված է եղել բեմահարթակով, որի վրա հենվել է տանիքի մի մասը: Եկեղեցին ունեցել է սրահ և ավանդատուն: Սյունասրահի խոյակները զարդարված են շուշանածաղիկներով: Վանքին կից պահպանվել է գերեզմանատունը խաչքարերով ու տապանքարերով: Դրանցից մեկի վրա հազիվ նշմարվում են հայերեն եղծված գրեր:
1975թ. Թանահատի ավերակներում հայտնաբերվել է ուրարտերեն սեպագիր արձանագրություն փորագրված բազալտե քարակոթողի երկու երեսին, որից մեկում քրիստոնեական շրջանում տաշվել և տեղում խաչ է քանդվել: Թանահատը ներկայումս կիսավեր վիճակում է:

 Հալիձորի բերդ

Ուշ միջնադարի հայկական ճարտարապետական համալիր: Գտնվում է Կապան քաղաքից 1 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին: 17-րդ դարի առաջին կեսին բերդի տարածքում գործում էր կուսանոց անապատ, որը պարսպատելուց հետո ծառայում էր որպես Մելիք Փարսադանյանների տոհմական ամրոց: 1720-ական թվականներին իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Սյունիքի ազատագրական պայքարի կենտրոնը:
Հալիձորի բերդի մոտ Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը 1725-27թթ. ջախջախել են թուրքական մեծաթիվ զորքերին:
Բերդի պարիսպներն ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև: Երկու կամարակապ մուտքերը գտնվում են հարավային և հյուսիսային պարիսպների մեջ: Միակ կլոր բուրգը գտնվում է ամրոցի հարավ արևմտյան անկյունում: Բերդում կան երկու եկեղեցի, տնտեսական և բնակելի շենքերի մնացորդներ: Եկեղեցիներից մեկը կառուցված է անմշակ բազալտի խոշոր քարերով: Ունի թաղածածկ դահլիճի հորինված, բեմի երկու կողմերում ավանդատները:
Եկեղեցուն հյուսիսից և հարավից կից կառուցված են երկհարկ գավիթներ:
Տեղանքի թեքությունը մեղմելու նպատակով, հյուսիսային պարսպից մինչև արևելյան պարիսպը ամրացվել է տեռասաձև պարսպատով, որի շնորհիվ եկեղեցու արևելյան բակը ընդարձակվել է:

 Բաղաբերդ

Միջնադարյան Հասյատանի ամրոցներից է Բաղաբերդը: Գտնվում է Կապանից 15 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի ձախ ափին, լեռան բարձրադիր եռանկյունաձև գագաթին:
Ըստ ավանդության Բաղաբերդը կառուցել է Բաղակը Սիսակ նահապետի զարմից:
4-րդ դարում իշխան Անդովկ Սյունին Բաղաբերդի պարիսպների տակ պարտության է մատնել պարսից Շապուհ արքայի զորագնդերին: Բաղաբերդը 4-12-րդ դարերում ունեցել է ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, լինելով Սյունիքի իշխանության, ապա թագավորության կենտրոններից մեկը: 12-րդ դարի վերջին ավերվել է սելջուկների կողմից: Բնական պատնեշ ունենալով խոր կիրճերի ուղղագիծ ժայռերը Բաղաբերդը շրջափակված է բոլորաձև աշտարակավոր, հաստ ու բարձր պարսպով: Որոշ տեղերում ժայռերը հղկվել և դարձել են բնական պարսպատեր: Լեռան եռանկյունաձև գագաթին գտնվում է միջնաբերդը: Մուտքը հյուսիս-արևելյան կողմում է: Բաղաբերդի ավերակները բավականին լավ են պահպանված: Աստեղից տեսանելի է Բաղակի քար վանքի ավերակները:

 Սիսիանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության հուշարձան: Գտնվում է Սիսիան քաղաքի արևելյան բլրալանջին:
Կառուցվել է 6-րդ դարի վերջերին, հեթանոսական տաճարի տեղում: 7-րդ դարում Սյունիքի Կոհազատ իշխանը հոգևոր առաջնորդ Հովսեփ Ա-ի վանական թեոդորոսի օժանդակությամբ շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացրել վանքի տարածքում, վերանորոգել գմբեթը, ուր փորագրել է տվել իր անունը: Վանքից ոչ հեռու գտնվել է Սյունիքի մայրաքաղաք Շաղատը և Սյունիքի բերդը, որի պատճառով եկեղեցին ստացել է Սյունի վանք անունը:
Եղել է Սյունիքի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոններից: Սյունի վանքն իր ճարտարապետական հորինվածքով գմբեթավոր ներքուստ քառաբսիդ կառույց է: Գմբեթատակ փոխանցումը երկշարք տրոմպային է, թմբուկը ներսից ութանիստ, չորս լուսամուտներով: Արտաքին ճակատները մշակված են լայնանիստ, հատվածքում եռանկյունաձև, սլացիկ խորշերով, որոնք կառույցի ծավալատարածական մշակված ուշագրավ տարրերն են: Ի տարբերություն Ավան-Հռիփսիմե տիպի տաճարների, գմբեթահարկ տարածությունն այստեղ ճիշտ քառակուսի է, աբսիդները հավասար են միմյանց և ունեն երեքական լուսամուտ: Եկեղեցու չորս անկյուններում տեղավորված են քառակուսի սենյակներ: Մուտքերը երկուսն են հարավից և արևմուտքից: Խաչաթևերը պսակված են լայնանիստ ճակտոնապատերով, որոնցից վեր բարձրացող գմբեթի տասներկու սլացիկ նիստերը ձևավորված են զույգ որմնասյուների վրա հենվող նրբագեղ կամարաշարով: Կառույցի բոլոր դեկորատիվ տարրեը համահունչ են 7-րդ դարի հայկական ճարտարապետության ընդհանրացված զարդաձևերին: Հատկապես ուշագրավ է թմբուկի բազմանիստ հյուսածո զարդանախշերով քիվը, որի չորս հիմնական նիստերի վրա պատկերված են ավետարանի դիմաքանդակները: Եկեղեցին հիմնովին վերականգվել է 1959-61թթ.:

 Մեղրիի բերդ

Հայկական ճարտարապետական հուշարձան: Գտնվում է Մեղրի քաղաքի շրջակա լեռնաշղթայի գագաթների վրա, հյուսիսից պայտաձև, ընդգրկելով քաղաքը:
Մեղրու բերդը առաջին անգամ հիշատակվում է 1083թ.: Այն հիմնովին վերակառուցվել է 18-րդ դարում:
Մեղրու բերդն իր ճարտարապետական մտահղացմամբ եզակի է հայկական ամրոցաշինության մեջ:
Բերդը պարսպապատեր չունի: Դրանց փոխարինել են լեռնաշղթայի թեք կողերը: Լեռնաշղթայի գագաթներին կոպտատաշ ու անմշակ գրանիտե քարերից կառուցված են վեց ամրակուռ աշտարակներ: Դրանցից չորսը կլոր են, երկուսն ուղղանկյունաձև: Կլոր աշտարակների հատակագծերը կանոնավոր շրջագծեր են 5.5 մ արտաքին տրամագծով: Բոլոր աշտարակների պատերը դրսից դեպի վեր նեղանում են, կառույցին տալով կայունություն և ամրություն: Շարվածքում, աշտարակի ողջ պարագծով, որպես հակաերկրաշարժային գոտիներ, օգտագործվում են կաղնեփայտե հեծաններ: Աշտարակները եղել են երկհարկանի: Նրանց հրակնատները ճառագայթաձև ու շախմատաձև, բացված են ամբողջ շրջագծով: Ուշ միջնադարում, երբ գործածության մեջ մտավ հրազենը, Մեղրու բերդի աշտարակներից հնարավոր էր կրակի տակ վերցնել քաղաքի մատույցներն ու կարևորագույն կետերը, իսկ քաղաքի հարավային մատույցները պաշտպանված էին Մեղրի գետով ու դրան հարող հին աշտարակաձև տներով, որոնք յուրատեսակ պարսպի դեր էին խաղում:

 Մեղրու Սբ. Սարգիս եկեղեցի

Մեղրու նշանավոր հուշարձաններից են վանքն ու եկեղեցիները: Վանքը գտնվում է քաղաքի հյուսիս-արևմտյան եզրին: Այն կառուցվել է 17-րդ դարում: Գլխավոր կառույցը սբ Հովհաննես եկեղեցին է: Աղյուսաշեն գմբեթը հենված է քառակուսի մույթերի վրա և աղոթասրահի մեջտեղից դուրս է գալիս երկթեք տանիքի միջից, օրգանապես չկապվելով ուղղանկյուն ծավալի հետ: Եկեղեցու ներսի պատերը զարդանախշված են եղել: 
Մեղրու մեծ թաղի կենտրոնական մասում գտնվում է սբ Աստվածածին եկեղեցին (17-րդ դար): Սա քառամույթ գմբեթավոր բազիլիկ եկեղեցի է, նեղ կողային նավերով: Խորանի երկու կողմերում կան ուղղանկյուն ավանդատներ: Եկեղեցու գմբեթը, ինչպես և սբ Հովհաննես եկեղեցունըª աղյուսաշեն է, ութանիստ թմբոււկով:
Եկեղեցու բեմի պատը, մույթերն ու ավանդատները զարդված են 19-րդ դարի որմնանկարներով: Մեղրու փոքր թաղի սբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում: Եկեղեցին երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է: Տանիքի վրա բարձրացող ռոտոնդան կառուցված է աղյուսից, իսկ եկեղեցին բազալտից: Հարավային կողմի պատի մեջ, մուտքի աջ ու ձախ կողմերում, տեղադրված են խաչքարեր: Մեղրու սբ Աստվածածին ու սբ Սարգիս եկեղեցիները հիմնովին վերանորոգված են:

 Որոտնաբերդ

Բերդ ՄԵծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում, Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա: Գտնվում է Սիսիան քաղաքից 20 կմ արևելք:

Որոտանաբերդը դասվել է Սյունյաց նշանավոր բերդերի շարքը: Հայտնի էր դեռևս 4-5-րդ դարերում: 12-14-րդ դարերում մի քանի անգամ գրավվել է սելջուկ-թուրքերի և մոնղոլ-թաթարների կողմից:

Ավերվել է 1487թ. երկրաշարժից: Ունի հյուսիս -արևմուտք — հարավ — արևելք ձգվածությամբ թամբի ձև:

Երեք կողմից երիզված է Որոտան գետի անդնդախոր կիրճով, պարսպապատված է եղել միայն հարավ-արևմուտքից:

Պահպանվել է երկշարք պարսպապատերի մնացորդները: Հարավ-արևելքում ընդհանուր տարածքից մոտ 50 մ բարձր միջնաբերդն է: Միջնաբերդի հյուսիս-արևմուտքում կառուցված է կրաշաղախով և բազալտե խոշոր կիսամշակ քարերով երկտակ պարիսպը, որի հարավ-արևմուտքում եղել է բերդի հետ կապող կամարակապ դարպասը: Միջնաբերդի արևելյան մասում կան կիսաշրջանաձև պատով դիտաշտարակ, մատուռի մնացորդներ: Այստեղ է գտնվել Որոտան գետը տանող գետնուղու գլխամասը:

Ինչպես միջնաբերդի, այնպես էլ բորդի ողջ տարածքը ծածկված է ճեղքված բազալտից, առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ չափերի կացարանների պատերով:

Ուշագրավ են բերդի հարավ-արևմտյան մասում գտնվող զույգ քառակող կոթողների ստորին մասի մնացորդները (ավելի քան 25 մ բարձրությամբ):

 Հին Խնձորեսկ

Պատմական, հնագիտական և ազգագրական մեծ արժեք ունեցող հուշարձանախումբ: Գտնվում է Գորիս քաղաքից 10 կմ արևելք, ներկայիս Խնձորեսկ գյուղի մոտ:
Իր գեղատեսիլ բնությամբ ու նշանավոր հուշարձաններով հարուստ այս վայրը կարող է դառնալ զբոսաշրջության հանգրվան:
Պահպանվել են 5-20-րդ դարերի քարայր բնակավայրեր, 17-18-րդ դարերի սբ Թադևոս, սբ Հռիփսիմե, ՙԱնապատ՚ եկեղեցիները, աղբյուրներ, պարսպի մնացորդներ և այլ շինություններ:

Рубрика: Русский язык

Отчет

1․Флешмоб
2․проект Картографические программы
3․Григор Нарекаци: армянский поэт, философ, монах, мистик и богослов, представитель раннеармянского Возрождения. /2 к./
4․Одиночество
5․Тараз – армянский национальный костюм

Рубрика: Русский язык

Картографические программы

My Maps

Этот сервис Google — один из самых простых способов нанесения точек на карты и создания простых визуальных эффектов для начинающих. Вам просто нужно ввести данные и выбрать символ, который должен отображаться вместо точек. И вот карта готова.

BatchGeo

Инструмент работает аналогично предыдущему. После выбора символа сервис автоматически группирует точки, выделяя их разными цветами. Карты BatchGeo можно встроить на веб-сайт или поделиться ими по ссылке.

Batch GeoCoder for Journalists (Пакетный GeoCoder для журналистов)

Предназначен для массового преобразования адресов в географические данные. Вам необходимо скопировать и вставить список географических названий, выбрать страну, после чего вы получите список соответствующих GPS-координат.

GeoTools (ГеоИнструменты)

Это набор картографических инструментов для работы с геопространственными данными. Имеет множество функций, включая выбор определенных частей карт, расчет, сравнение размеров географических регионов и многое другое.

Ogre

Если вы ищете что-то для преобразования данных карты в шейп-файлы и GeoJSON (векторный формат географических файлов), то Ogre — для вас. Инструмент имеет относительно ограниченные возможности, но имеет API (интерфейс прикладного программирования).

MapShaper.org

Программа имеет ряд функций, которые могут облегчить вашу работу: изучение картографических данных, изменение форматов, изменение размеров карт и создание на их основе подкарт.

Leaflet.js

Библиотека JavaScript для картографии поможет вам создать практически любую карту. Но чтобы «выжать» из «Листочки» как можно больше, нужно научиться программированию.

QGIS:

Инструмент можно использовать для анализа и редактирования практически всех типов карт и пространственных данных. Он позволяет работать с векторными и растровыми слоями, более детально редактировать карты и создавать новые визуальные эффекты из нескольких источников.

Рубрика: Без рубрики, Հայոց պատմություն 2

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՆՈՅԵՄԲԵՐ 20-26

Տեսանյութը՝ այստեղ /մաս 11/
Առաջադրանք՝

  • Մաս 10-ի քննարկում
  • Կարսի անկման պատճառները, կողմերը, «հանձնողները», «հանձնվողները», Կարսի անկումը մերօրյա ի՞նչ իրադարձություններին է նման

1918 թ․ փետրվարին տեղի ունեցած բանակցությունները ավարտվեցին նրանով, որ Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը համաձայնվեց Բաթումը և Կարսը զիջել Օսմանյան կայսրությանը։

Մյուս բանակցային պրոցեսը արդեն բուն Օսմանյան կայսրության և Անդրկովկասյան սեյմի միջև էին ՝ Տրապիզոնում։ Թուրքերի հիմնական երկու պահանջներն էին ՝

  • ճանաչել Բրեստ-Լիտովսկի պայմանները, այսինքն ՝ զիջել Բաթումը և Կարսը
  • պահանջում էին, որ Անդրկովկասյան սեյմը պաշտոնապես առանձնանա Ռուսաստանից

Ինչպես գիտենք Անդրկովկասյան սեյմը երեք ժողովորդների միութոյւն էր ՝ վրացիների, հայերի և Կովկասի թուրքերի, սակայն գերիշխող դիրքը վրացիների մոտ էր, ուստի վրացիները խնդիր չունեին Կարսը զիջելու դեպքում, բայց խնդիր ունեին Բաթումի դեպքում, պարզաբանելով, որ Բաթումը ամբողջ Անդրկովկասի համար շատ կարոևր է, որովհետև ելք ունի դեպի ծով։

Մարտի վերջին բանակցությունները տապալվեցին և Անդրկովկասյան սեյմը հայտարարեց, որ դուրս է գալիս բանակցություններից։ Մարտի 30-ին արդեն պաշտոնապես պատերազմ է հայտարարվում Օսմանյան կայսրության դեմ։ Այժմ պատերազմի մեջ են մտնում նաև վրացիները, ինչպես նաև Կովկասի թուրքերը։ Ապրիլի 1-ին թուրքերը գրավում են Բաթումը։

Մեկ շաբաթ անց պատերազմն ավարտվում է, Անդրկովկասյան սեյմը կրկին դիմում է Օսմանյան կայսրությանը բանակցելու համար, ասելով, որ պատրաստ են գնալ պահանջված բոլոր զիջումներին ՝ ընդունել Բրեստ-Լիտովսկի պայմանները, հանձնել Բաթումն ու Կարսը և հաստատել Անդրկովկասի անկախությությունը։

Ապրիլի 10-ին Անդրկովկասյան սեյմի անունից գաղտնի հրամանով Կարսը առանց կռվի հանձնվում է թուրքերին։ Որից հետո Անդրկովկասյան սեյմի հայ անդամները հրաժարական են տալիս, սակայն երկու օր անց նորից հետ են վերադառնում կառավարություն ՝ երկու պայմանով ՝

1․ Կարսի հանձնման հրամանը արձակող հրամանատարը հեռանա կառավարությունից

2․ արտաքին գործերի նախարարը ունենա մեկ հայ օգնական

Վերսկսվեցին բանակցությունները Բաթումում ՝ Օսմանյան կայսրության և Անդրկովկասյան սեյմի միջև։ Այժմ Անդրկովկասյան սեյմը ասում է, որ ընդունում է բոլոր պահանջները, սակայն թուրքերը ասում են, որ Բրեստ-Լիտովսկի պայմանները մինչ այս էին, դրանից հետո դուք պատերազմ եք հայտարարել մեր դեմ, որտեղ պարտվել եք, ուստի այժմ պետք են նոր պայմաններ, որոնք իրենցից ներկայացնում են տարածքային զիջումներ, մասնավորապես Ախալքալաքը, Սուրմալուն իր կենտրոնով, Նախիջևանը, Շարուրի դաշտը և Գյումրին։