Рубрика: Հասարակագիտություն

Բռնություն

Դասանյութը ՝ Մ. Միքայելյան, Բռնության և զոհերի հոգեբանություն /էջ 83-86/

Առաջադրանք ՝

  • Ի՞նչ է բռնությունը:

Բռնությունն ամենաընդհանուր կերպով կարելի է բնութագրել որպես ինչ-որ մեկի հանդեպ հարկադրական ներգործություն:

  • Որո՞նք են բռնության տեսակները:

Բռնության հիմնական տեսակներն են ՝ ֆիզիկական, հոգեբանական (հուզական), սեռական, ընտանեկան և տնտեսական:

Ֆիզիկական բռնություն է համարվում մարդուն հրելը, ապտակելը, բռունցքով, ոտքով հարվածելը, ծանր առարկաներ, զենք և արտաքին ներգործության այլ միջոցներ կիրառելը, որոնք առաջացնում են ցավային զգայություններ և հանգեցնում են տրավմաների:

Հոգեբանական (հուզական) բռնություն է համարվում սպառնալիքը, կոպտությունը, ծաղրը, վերբալ վիրավորանքը և ցանկացած այլ վարքագիծ, որն առաջացնում է բացասական հուզական
հակազդում և հոգեկան ցավ: Հուզական վիրավորանքները նույնականացնելը, ”ճանաչելը” դժվար է: Չնայած դրանք մարմնի վրա կապտուկներ չեն թողնում, բայց կարող են շատ ավելի ավերիչ բնույթ կրել, քան ֆիզիկական բռնությունը (”Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա”): Երբ հոգեբանական բռնությունը հանդես է գալիս բռնության այլ տեսակների հետ մեկտեղ, հոգեկանտրավման չափազանց մեծ է լինում:

Սեռական բռնությունը դրսևորվում է զոհի կամքին հակառակ սեռական հպումների, սեռական ստորացման, ինչպես նաև
հարկադրական սեռական ակտի և գործողությունների տեսքով
(ընդհուպ մինչև բռնաբարություն և ինցեստ):

Ընտանեկան բռնությունը (կամ կենցաղային բռնություն) ներառում է ֆիզիկական, հոգեկան, հուզական և սեռական վիրավորանքները: Այն տարածվում է ոչ միայն ամուսնացած զույգերի,
այլև նախկին ամուսինների, ծնողների և երեխաների վրա:

Ընտանիքում տնտեսական բռնությունը ընտանեկան բյուջեի միջոցների միանձնյա բաշխումն է ընտանիքի գերիշխող (դոմինանտ) անդամի կողմից, ինչպես նաև նրա կողմից գումարի ծախսման խիստ վերահսկողությունը: Տնտեսական բռնությունը հուզական ճնշման և վիրավորանքի ձևերից է:

Рубрика: Հայ ականավոր թագուհիներ

Փառանձեմ

Ներածություն ՝

Ճանաչել հայոց թագուհիներին, իմանալ նրանց ներդրումը հայոց պետականության հզորացման և մշակույթի զարգացման գործում։ Ճանաչել Հայկազուն–Արտաշեսյանների պատմական ժամանակաշրջանը։

Հայկազուն–Արտաշեսյանների Մեծ Հայքի թագավորության կողքին գոյություն ունեցող Փոքր Հայքի թագավորությունից որևէ թագուհու անուն մեզ չի հասել։ Ծոփքի թագավորությունից (Ք. ա. 194–94 թթ.) հայտնի է միայն Անտիոքիսը ՝ Ծոփքի արքա Քսերքսես Երվանդականի կինը, որը Սելևկյան արքա Անտիոքոս IV–ի քույրն էր: Վերջինս Ք. ա. 164 թ. արշավեց Մեծ Հայքի ու Ծոփքի դեմ, որի ժամանակ իր քույր Անտիոքիսի միջոցով դավադրաբար կազմակերպեց նրա ամուսին Քսերքսեսի սպանությունը…

Անհամեմատ լավ են պահպանվել Կոմմագենեի թագավորության (Ք. ա. 163 – Ք. ծ. 72 թթ.) թագուհիների անվանումները, նաև նրանց գործերի մասին վկայությունները: Հայտնի են Կոմմագենեի թագուհիներից վեցի անունները։ Նրանց մասին տեղեկությունները, ինչպես նաև այդ հայկական թագավորության ողջ պատմությունը, մեզանում պետք է դառնան հատուկ հրապարակման նյութ։

Հայկազուն–Արտաշեսյանների հարստության անկումով չվերացավ Մեծ Հայքի թագավորությունը։ Շուրջ կես դար տևած դրածոների իշխանությունից և 52–66 թթ. մղված պայքարից հետո Մեծ Հայքի գահին հաստատվեց Արշակունիների հարստությունը, որն անկում ապրեց 428 թվականին։

I–V դարերի ընթացքում հայտնի են Մեծ Հայքի գահի մեկ տասնյակից ավելի տիրուհիներ, ընդ որում ՝ նրանց մի մասի վերաբերյալ պահպանվել են տեղեկություններ, սակայն հատնի չեն նրանց անունները:

Այդպիսի «անանուն» թագուհիներից պետք է հիշատակել Տրդատ I–ի տիկնոջը «պայծառափայլ թագուհուն», որին, ըստ արքայի թողած հունարեն արձանագրության, նվիրվել է Գառնիի ամրոցը:

Հայտնի չէ նաև Խոսրով I–ի (198–216 թթ.) տիկնոջ անունը, որը Հռոմի Կարակալա կայսեր կողմից բանտարկվել էր ամուսնու հետ միասին: Կարակալայի մահից հետո գահ բարձրացած Մակրինոս կայսրը, գիտակցելով իր նախորդի սխալը, ոսկե թագ ուղարկեց բանտում մահացած Խոսրով I–ի որդի Տրդատ II–ին ճանաչելով նրան Մեծ Հայքի արքա, և ազատեց Խոսրով I–ի տիկնոջը (Տրդատ II–ի մորը), որը 11 ամիս մնացել էր բանտարկված։

Նման ճակատագիր է ունեցել նաև Տիրան արքայի (338–350 թթ.) կինը (նրա անունը ևս անհայտ է), որն ամուսնու իշխանության վերջում նրա հետ գերվել է, ապա միասին վերադարձել են պարսկական գերությունից։

Անհայտ է մնում նաև Խոսրով Կոտակի տիկնոջ անունը, որն, ըստ Փավստոս Բուզանդի, հեթանոսների միջոցով փորձել է դավադրություն կազմակերպել Վրթանես եպիսկոպոսապետի դեմ, ինչը, սակայն, ձախողվել է…

Մեծ Հայքի թագուհիներից առաջին դարում անվանապես հայտնի են Զենոբիան և Օփգալլին, երկուսն էլ ՝ Հռոմի դրածո արքաների կանայք։ Զենոբիան Հռոմի դրածո Հռադամիզդի (51–54 թթ., ընդհատումով) կինն էր, որը վրացական արքայա-տան ներկայացուցիչ էր։ Օիգալին Տիգրան Զ–ի(60–62 թթ.) կինն էր: Իբրև Մեծ Հայքի թագուհի ՝ նրանց կատարած գործերի մասին որևէ տեղեկություն չի պահպանվել։

Տրդատ III Մեծի (298–330 թթ.) տիկին Աշխենը դուստրն էր ալանների թագավոր Աշխադարի: Նա արքայաքրոջ ՝ Խոսրովիդուխտի հետ միասին հանդես է գալիս քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու իրադարձությունների ժամանակ: Հայտնի է, որ կյանքի վերջին տարիներին, հետևելով ամուսնու օրինակին, հրաժարվել է արքունական կենցաղից և աշխարհաթող եղել։ Հայոց եկեղեցին նրան դասել է սրբերի շարքին․ նրա, Տրդատ Մեծի և Խոսրովիդուխտ կույսի հիշատակը տոնվում է միասին (Հոգեգալուստին հաջորդող 5–րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը):

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ամենահայտնի թագուհին Փառանձեմն է ՝ Արշակ II–ի կինը, որի կյանքին ու գործերին կանդրադառնանք ստորև:

Արշակ II–ի երկրորդ կինն Օլիմպիան էր ՝ Հոոմի Կոստանդիոս կայսեր ազգականուհին, ով հայոց արքունիքում դավադրության զոհ դարձավ:

Արշակ II–ի որդու ՝ Պապ թագավորի կինն էր Զարմանադուխտը, ով Պապին հաջորդած Վարազդատ Արշակունի արքայի գահընկեցությունից հետո սպարապետ Մանվել Մամիկոնյանի հետ դարձավ երկրի ու մանկահասակ արքայազններ Արշակի (Արշակ Գ) ու Վաղարշակի խնամակալը։

Արշակ III–ի (378–389 թթ․) կինը դարձավ սպարապետ և խնամակալ Մանվել Մամիկոնյանի դուստր Վարդանդուխտը։ Անունից և ծագումից բացի ՝ այս թագուհու մասին ոչինչ չի պահպանվել։

Արշակունյաց թագավորության վերջին հայտնի թագուհին Զրվանդուխտն է ՝ Հայոց Խոսրով արքայի (387–389, 416 թթ.) կինը, որը պարսից արքա Շապուհ III–ի (383–388 թթ.) քույրն էր։

Փառանձեմը ոչ միայն Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ամենահայտնի թագուհին է, այլև մեր պատմության ամենաակնառու դեմքերից մեկը։ Նրա մասին մատենագիրները տեղեկություններ են հաղորդում մինչևամուսնական տարիքից մինչև նահատակությունը։

Առաջին վկայությունները վերաբերում են նրա ծագմանը: Նա Սյունյաց նախարարական տոհմից էր ` դուստրն Անդոկ (Անտիոք) Սյունիի, որը IV դարի հայ իրականության ակնառու դեմքերից մեկն էր: Օրիորդ Փառանձեմը «շատ հռչակված էր իր գեղեցկությամբ և պարկեշտությամբ»: Նա ամուսնանում է Արշակ II արքայի եղբորորդի Գնել Արշակունու հետ, կազմում նրա հետ փոխադարձ սիրով ստեղծված ընտանիք։

Իշխանուհու բացառիկ գեղեցկությունն ու հմայքը բավականին արագ փոխեցին նրա կյանքի ընթացքը: Ըստ մատենագիրների ` նրան սիրահարվում է Գնելի հորեղբորորդին ` Տիրիթը, որն էլ դավեր է նյութում Գնելի դեմ: Նա կարողանում է թագավորին համոզել, թե Գնելը պատրաստվում է գրավել Մեծ Հայքի գահը, որն էլ պատճառ է դառնում, որ թագավորը հանձնարարի սպանել նրան։

Պատմական վավերագիր

Այն ժամանակները Սյունյաց նախարարներմարից մեկը ՝ Անդովկը, մի գեղեցիկ դուստր ուներ Փառանձեմ անունով, որ շատ հռչակված էր իր գեղացկությամբ և պարկեշտությամբ։ Ապա Գնել պատանին ՝ թագավորի եղբորորդին, նրան կին առավ։ Այս աղջկա գեղեցկությունը շատ հռչակվեց ու տարածվեց և հնչեց զանազան վայրերում: Հիմա համբավից բորբոքված ՝ Տիրիթը ` Գնելի մյուս հորեղբորորդին, սիրահարվեց իր հարսին․․․ այնուհետև սկսեց հնարքներ մտածել այդ կնոջ ամուսնուն կորցնելու ` հուսալով, թե գուցե կարողանա հետո նրա կնոջը հափշտակել:

Տիրիթն սկսեց նենգավոր հնարքներ մտածել․ վարձում էր շատ օգնականներ ու գործակիցներ, որոնցով կարողանա իր չարախոսությունն առաջ տանել: Եվ Գնելի մասին սուտ մատնություններ էր նենգորեն հաղորդում Արշակ թագավորին, թե Գնելը մտադրություն ունի թագավորելու և քեզ սպանելու.․․

Ուստի թագավորը Գնելի նկատմամբ ոխով լցվելով ` հալածում էր նրան և երկար ժամանակ նենգավոր խորհուրդ էր մտածում նրա դեմ․․․

Փավստոս Բուզանդ

«Հայոց պատմություն»

(դպրություն Դ, գլ. ԺԵ)

Արշակ II–ի համար խիստ անհանգստացնող էին Տիրիթի բերած փաստարկները: Ուստի նա հրավիրեց Գնելին միասին անցկացնելու նավասարդյան տոները, սակայն հենց այդ ժամանակ էլ իրականացրեց նրա դավադրական սպանությունը։

Ըստ Փավստոս Բուզանդի Փառանձեմն ականատես եղավ ամուսնու դեմ կատարված դավադրությանը։ Սիրող կինը փորձեց փրկել իր ամուսնուն ՝ դիմելով կաթողիկոսի միջնորդությանը: Սակայն Արշակ II–ը կանգ չառավ անգամ Ներսես Մեծի միջամտության պարագայում:

Պատմական վավերագիր

Իսկ Գնելը եկավ Կուաշ ավանը ՝ Արագած լեռան ստորում, իր կուրացած Տիրան պապի մոտ, որ դեռ կենդանի էր: Տիրանը դառնապես ողբաց իր Տրդատ որդուն ՝ Գնելի հորը ՝ ինքն իրեն պատճառ համարելով նրա սպանվելուն: Ուստի Գնելին է տալիս իր բոլոր ունեցածը և կալվածները, գյուղեր և դաստակերտներ, և հրամայում է հենց նույն Կուաշ ավանում բնակվել։ Այնուհետև Գնելը կին է առնում մի ոմն Փառանձեմի ` Սյունյաց ցեղից, և թագավորավայել հարսանիք անելով ` առատ-առատ պարգևներ է տալիս նախարարներին.․․

Այստեղ ահա Տիրիթն առիթ գտավ քսության: Նա եկավ թագավորի մոտ իր բարեկամ Վարդա-նի հետ, որ թագավորի զինակիրն էր ` Մամիկոնյան տոհմից, և ասում են. «Մի՞թե չգիտես, որ Գնելը միտքը դրել է քեզ սպանել և քո փոխանակ թագավորել».․․

Արշակն, այս բանին հավատալով, նույն Վարդանին ուղարկում է Գնելի մոտ…

Մովսես Խորենացի.

«Հայոց պատմություն»

(գիրք Գ, գլ. ԻԲ)