Տիգրան Մեծից հետո իշխեց նրա որդի Արտավազդ II-ը (Ք․ ա․ 55-34)։
Մ․ թ․ ա․ 60 թ․ Հռոմում 3 նշանավոր զորավարների ՝ Հուլիոս Կեսարի, Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի կողմից կազմվել էր <<առաջին եռապետությունը>>։ Նրանցից Մարկոս Կրասոսը ցանկանում էր տիրել ողջ Արևելքին։
Հայոց թագավոր Արտավազդ II-ը ՝ որպես <<հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից>>, եկավ Կրասոսի մոտ օգնական զորքով և մի պայման դրեց․ Հայաստանի սահմանները Պարթևների հարձակումներից զերծ պահելու նպատակով արշավանքն իրականացնել Հայաստանի հարավային լեռնոտ շրջանների վրայով։
Բայց Մարկոս Կրասոսը, որ մտադրվել էր արշավել կարճ ճանապարհով ՝ տափաստանով, չլսեց հայոց արքային։ Արտավազդին մնում էր վերադառնալ Հայաստան և հաշտություն կնքել Պարթևստանի հետ։ Հայ-պարթևական դաշինքը կնքվեց Արտաշատում, որը ամրապնվեց Արտավազդ II-ի քրոջ և պարթևական արքա Օրոդես թագավորի որդու ՝ Բակուրի ամուսնությամբ։ Այսպես Հայաստանը դարձավ դաշնակից Պարթևսանին և հակառակորդ Հռոմին։
Մ․ թ․ ա․ 53 թ․ մայիսի 6-ին Խառանում տեղի ունեցավ ճակատամարտ։ Պարթևահայկական ուժերը փևացրին, թե նահանջում են։ Հռոմեացիներն անցան հարձակման և հայտնվեցին ծուղակում։ Հռոմեացիների բնակաը ջախջախվեց ՝ տալով 20․000 զոհ, որոնց թվում էին Մարկոս Կրասոսը և իր որդին։
Ի նշան հաղթության պարթևների զորավար Սուրենը Կրասոսի գլուխն ուղարկեց Օրոդես թագավորին։
Հռոմում մ․ թ․ ա․ 43 թ․ ստեղծվեց երկրորդ եռապետությունը ՝ Օկտավիանոսի, Անտոնիոսի և Լեպիդոսի կողմից։ Մարկոս Անտոնիոսը որոշեց նվաճումներ իրականացնել Արևելքում։ Նա դեսպան ուղարկեց Արտավազդի մոտ, օգնական զորք խնդրելու։ Քանի որ Անտոնիոսի արշավանքն անցնելու էր Հայաստանի տարածքով, Արտավազդը համաձայնեց զորք տրամադրել։ Արշավանքը սկսվեց մ․ թ․ ա․ 36 թ․, որտեղ հռոմեական զորքերը պարտություն կրեցին, սակայն երախտամոռ Անտոնիոսը մոռանալով Արտավազդի օգնության մասին, մ․ թ․ ա․ 34 թ․ հռոմեական լեգեոնները մոտեցնում է Արտաշատին։
ՍԱյս անգամ Անտոնիոսը դիմում է խաբեության․ բանակցությունների պատրվակի տակ իր մոտ է հրավիրում Արտավազդին և նրա կնոջը, որոնք տարվում են Եգիպտոս։ Վերջիններս Եգիպտոսում հրաժարվում են Անտոնիոսի սիրուհուն ՝ Կլեոպատրային անվանել <<թագուհիների թագուհի>>, ինչի արդյունքում մ․ թ․ ա․ 31 թ․ մահապատժի են ենթարկվում։
Օկտավիանոսից կրած ջախջախիչ պարտությունից հետո Անտոնիոսն ու Կլեոպատրան ինքնասպանություն են գործում, ինչից օգտվելով Հայաստանում թագավոր է հռչակվում Արտավազդի որդի Արտաշես II-ը (31-20 թթ․)։ Մ․ թ․ ա․ 20 թ․ հռոմեական զորքը ներխուժում է Հայաստան։ Արտաշեսը դավադրաբար սպանվում է։ Գահը փոխանցվում է Արտավազդ II-ի միջնակ որդուն ՝ Տիգրան III-ին, որն էլ հայոց գահը կտակում է իր որդի Տիգրան IV-ին, որը գահակալում է իր քույչ Էրատոյի հետ միասին։
Ցավոք, Տիգրան IV-ը (մ․թ․ա․ 8 – մ․թ․ 1) երկար չի կառավարում, նա զոհվում է լեռնականների դեմ պատերազմում, իսկ Հռոմը նվաճում է Հայաստանը, որը մ․թ․ 1 թ․-ից կորցնում է իր անկախությունը։ Այսպես կործանվում է Արտաշեսյան թագավորությունը։
Հին Հայաստանի պետական կարգը, մշակույթը։
Հին հայոց պետության գլուխ կանգնած էր թագավորը։ Նա էր օրենքներ հաստատում, պատերազմ հայտարարում, հաշտություն կնքում։ Արքային վերապահված էր քաղաքներ հիմնելու, դրամներ հատելու իրավունքը։ Նա կրում էր <<Մեծ Հայքի արքա>>, իսկ Տիգրան II-ից սկսած <<արքայից արքա>> տիտղոսը։ Կային նաև <<Բարեպաշտ>>, <<հելլենասեր>>, <<աստված>> պատվանուններ։
Հայոց արքայից հետո մեծ ազդեցություն և իրավունքներ ուներ քրմապետը։ Նա երկրի կրոնական հոգևոր պետն էր։ ԴԵրկիրը բաժանված էր նահանգների և գավառների։ Արտաշեսյաններն ունեին նաև գործակալություններ, որոնցով կառավարում էին երկիրը։
Պետության գլխավոր ուժը բանակն էր։ Բանակի կորիզը հեծելազորն էր։ Զորքի մեծ մասը հետևակն էր։ Բանակը զինված էր նետ-աղեղներով, նիզակներով, տեգերով, սրերով։
Հայկական լեռնաշխարհում զարգացած է նաև հին հայկական մշակույթը։
V դ․ պատմիչ Մովսես Խորենացու շնորհիվ մեզ են հասել <<Հայկ և Բել>>, <<Արա Գեղեցիկ և Շամիրամ>>, <<Արտաշես և Արտավազդ>>, <<Արտաշես և Սաթենիկ>> և այլ առասպելներ։
Հայերն ունեցել են 2 պանթեոն ՝ հին հայկական և նոր հայկական։ Առաջին պանթեոնի աստվածներն էին ՝ Հայկը, Արա Գեզեցիկը, Տորք Անգեղը, Արտաշեսը, Սաթենիկը, Ծովինարը և այլն։
Հետագայում հին աստվածներին փոխարինում են նորերը ՝
Արամազդը – աստվածների հայրը, երկնքի ու երկրի տերը
Անահիտը – Արամազդի դուստրը, լուսնի, մայրության և պտղաբերության աստվածուհին
Միհրը – արևի աստվածը
Տիրը – դպրության աստվածը
Վահագնը – կայծի, որոտի, քաջության ու ռազմի աստվածը
Աստղիկը – սիրո և գեղեցկության աստվածուհին
Հայոց աստվածների երկրորդ պանթեոնը, որն ունի շատ նմանություններ հունականի հետ, կոչվում է հելլենիստական։
Արամազդ—-Զևս
Վահագն—-Հերակլես
Անահիտ—-Աթենասի
Աստղիկ—-Աֆրոդիտե
Տիր և Միհր—-Ապոլոն
Հելլենիստական մշակույթն Հայաստանում ձևավորվեց իր ինքնատիպ գծերով։ Դրա փայլուն օրինակը մ․ թ․ ա․ 76 թ․ կառուցված Գառնիի հեթանոսական տաճարն է։