Рубрика: Без рубрики, Ճամփորդություն, Բարձունքի հաղթահարում

Արագած լեռան լանջին

Առավոտ էր… Թարմ ուժերով ողևորվում էինք դեպի Արագած լեռան հարավային գագաթի բարձունքն հաղթահարելու: Միակ սեպտեմբերի 1-ն էր , երբ ես չէի հագել սպիտակ վերնաշապիկ, սև կիսաշրջազգեստ, պայուսակումս տետրերին և գրքերին փոխարինում էր տաք վերարկուն, ջուրն ու սնունդը: Այս օրն իր տեղը գտավ իմ հիրշողությունների ցուցակում: Ամեն ինչ յուրահատուկ էր և գեղեցիկ: Լեռը շատ դժվար էր բարձրանալ: Ես երբևիցէ չէի բարձրացել և ,երբ ինչ-որ մեկը առաջին անգամ էր վայելելու այդ տեսարանը , նրա աչքերը փակում էին և ուղեկցում :Աչքերս բացելուն պես հասկացա , որ այո արժեր նման քարքարոտ ճանապարհ անցնել միայն թե տեսնել այդ հրաշքը: Աննկարագրելի գեղեցկություն ուներ բացվող տեսարանն Արագածի գագաթից: Վերադառնալու ճանապարհին Արագածի փեշերին հայտվեցինք անոմալ զոննայում , ավտոբուսը սլանում էր առանձ շարժիչը միացնելու: Ահա և այս իրադարձությանն էլ ականատես եղանք: Այս մասին դեռ մեզ հետ խոսել էր ընկեր Նելին: Բոլորս շատ մտերմացանք, թե’ ուսուցիչների հետ և թե’ ուսանողների: Երբ արդեն բոլորս վերադարձանք անչափ հոգնած էինք ու շատերս նույնիսկ այրված , քանի որ չէինք քսել արևապաշտպան քսուկը: ԵՎ գնալուց , և վերադառնալուց երգում ու երգում էինք: Ես երկար ժամանակահատվածով ճանապարհներ չեմ կարողանում գնալ , այդ իսկ պատճառով ճանապարհի կեսին սկսեցի ինձ շատ վատ զգալ : Եթե հաշվի չառնենք իմ վատ զգալը և այրվելը , ապա ամեն ինչ հիանալի էր: Ես շատ ուրախ եմ , որ եղել եմ նման հրաշք տեսարանին ականատես և ուզում եմ ոչ միայն լինել Արագած լեռան հարավային գագաթին այլ մնացած բոլոր գագաթներին: Հուսամ կկարողանամ:


			
Рубрика: English, Հայոց լեզու, Հայոց պատմություն, Հաշվետվություն Սեպտեմբերի-Դեկտեմբեր, Անհատական նախագծեր, Աշխատանքային գործունեության հիմունքներ, Բարձունքի հաղթահարում, Բնագիտական ստուգատես, Գրական ակումբ, Գրականություն, Երաժշտություն, Զբոսաշրջային ռեսուրսներ, Էկոլոգիա, Լանդշաֆտագիտություն, Կրթական շքերթ

Մեր ճամբարն այստեղ!

Ողջու’յն, այսօր կխոսեմ թե ինչպես անցավ օրս ճամբարում։ Առաջին օրը ծանոթացանք մեզ արդեն հարազատ դարձած ընկեր Մարիամի հետ։ Ինձ շատ դուր եկավ ընկեր Մարիամի պատասխանատվության մեծ զգացումը։ Այցելեցինք գեղարվեստական դպրոց և տեսանք տարբեր ձեռքի աշխատանքներ ,նկարներ ,քանդակներ ։ Հրաշք աշխատանքներ էին ։

Երկրորդ օրը ծանոթացանք ընկեր Մարինեի հետ ։Ընկեր Մարինեն դասավանդելու է մեզ երգ և պար ։ Միասին պարեցինք 😁։ Երրորդ օրը միասին աշխատանքներ կատարեցինք մեր բլոգներում։Կրկին հանդիպեցինք մեր սիրելի ընկեր Մարինեին։Այս անգամ ավելի հաջող ստացվեց մեր պարը 😃։

Միասին ծիրան հավաքեցինք և իսկապես շատ համեղ էր։😋

Տեսանք նաև Մխիթար Սեբաստացու ուսանողների և ուսուցիչների կատարած աշխատանքը ` խաղողի վազերը ✨

Ճամբարն ինձ հնարավորություն տվեց ունենալ նոր ընկերներ։ԵՒ շատ ուրախ եմ որ ուսումս կշարունակեմ այստեղ 🤍