Рубрика: Ձեռներեցություն

Ջոն Ադաիրի կենտրոնացված գործողությունների լիդերության մոդել

Ուղեկցում ՝
1․ մեր աշխատանքային կազմում կարող են ընդգրկվել 40-50 տարեկան կանայք և 25-50 տարեկան տղամարդիկ
2․աշխատողը պարտադիր պետք է ունենա միջնակարգ կրթություն

Խորհրդատվություն ՝

1․ անվճար փորձաշրջան

2․ նորեկ աշխատողին 2 շաբաթվա ընթացքում ներկայացվում է համալսարանի կարգուկանոնը, օրակարգը և դասացուցակը
3․ աշխատողի ծանոթացում ուսուցչական անձնակազմի հետ

Զարգացում ՝

1․ մինչև 10 տարի աշխատանքային փորձ ունեցող աշխատողը ստանում է իր մշտական աշխատավարձից 20% ավել

2․ աշխատանքային փորձի ընթացքում աշխատողները վերապատրաստվում են և ստանում մասնագիտական որակավորումներ

Մոտիվացիա ՝

  1. աշխատանքային օրվա սկզբում և վերջում աշխատողները տուն են ուղեկցվում համալսարանի կողմից տրամադրված տրանսպորտային միջոցով
  2. աշխատանքային օրվա ընթացքում աշխատողների ընդմիջումը տրամադրվում է անվճար ՝ համալսարանի կողմից
  3. աշխատողի լրավճար

Աշխատանքը կատարել են՝ Մանյա Կարապետյանը և Մերի Խաչատրյանը

Рубрика: Զբոսաշրջային ռեսուրսներ

Քո սրտի մարզը

Ներածություն
Հետևյալ աշխատանքը կատարվել է բացահայտելու՝ ՀՀ-ի բոլոր մարզերում ներառյալ՝Երևանում, գտնվող բոլոր ժամանակակից կենտրոնները,շենք-շինությունները , որոնք իրենց համակարգով,բնույթով և նպատակով ծառայում և գրավվում են զբոսաշրջիկին։

Բովանդակություն
Քայլ1․Հետազոտել ՀՀ-ի բոլոր մարզերը, հավաքել յուրաքանչյուր ընտրված օբյեկտի մասին ճշգրիտ ինֆորմացիան։
Քայլ2․Ստեղծել կայք, որում կտեղադրվի հավաքված տեղեկատվությունները՝ ներառված կլինի ամեն օբյեկտի մասին բոլոր տվյալները։
Քայլ3․Այս աշխատանքը կվերածվի ռուսերեն և անգլերեն լեզուներով տարբերակների, որպեսզի բոլորին հասանելի լինի։

Նպատակ
Վերջին ․․․․․ տարիների ընթացքում վերստեղծված գրավվականը զբոսաշրջիկի, բացահայտելու , ,,,,,

Рубрика: Ձեռներեցություն

Ձեռնարկության կանոնադրության և հիմնադիր պայմանագրի ձևանմուշ

Մասնակիցներ ՝

Սուրիկ Համբարձումյան

Մերի Խաչատրյան

Սոնա Մեհրաբյան

Լուսինե Մելքումյան

Մանյա Կարապետյան

Լաուրա Ղազարյան

Սահիկաշար

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. « Հալալների միջազգային համալսարան-ը» համարվում է կրթական նպատակով հիմնադրված պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ:

2. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

3. Կազմակերպության անվանումն է `

հայերեն լրիվ՝ «Հալալների միջազգային համալսարան» Պետական ոչ առևտրային կազմակերպություն

Advertisement

կրճատ՝ «ՀՄՀ» ՍՊԸ

ռուսերեն լրիվ՝ Государственная Некоммерческая Организация «Алалнери миджазгайин амалсаран»

կրճատ՝ ГНО «АМА»

անգլերեն լրիվ՝ «Halalneri mijazgayin hamalsaran» State Non-profit Organization

կրճատ՝ «HMH» SNO

4. Համալսարանի գտնվելու վայրն է ` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը

ԵՐԵՎԱՆ – 2024 թ.

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5. Անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցվելու պահից:

6. Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների, ինչպես նաև երրորդ անձանց: Ընդ որում, մյուս մասնակիցներն ունեն այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք՝ ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն: Եթե ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը (դրա մասը) գնելու իրենց նախապատվության իրավունքը կամ այն օգտագործել են մասամբ, ապա ընկերությունն ունի այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք:

7. Երրորդ անձանց օտարման անհնարինության դեպքում մասնակցի պահանջով ընկերությունն ինքը պարտավոր է ձեռք բերել մասնակցի բաժնեմասը, այն իրացնել մեկ տարվա ընթացքում այլ մասնակիցների կամ երրորդ անձանց կամ որոշում ընդունել բաժնեմասի չբաշխված մասի մարման ճանապարհով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին:

8. Նախապատվության իրավունքի (այլ մասնակիցների կողմից վաճառվող բաժնեմասերի ձեռքբերման) իրականացման ժամկետը սահմանվում է մեկ ամիս:

9. Ընկերությունից դուրս եկող մասնակցի բաժնեմասը դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից փոխանցվում է ընկերությանը:

10. ԸՆկերության մասնակիցները կարող են տեղեկություններ ստանալ ընկերության գործունեության մասին՝ գաղտնի փաստաթղթերից բացի, ծանոթանալ հաշվապահական հաշվառման, հաշվետվության, ընկերության արտադրատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի հետ.

11. Ընկերության մասնակիցները պարտավոր են ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի սահմանած կարգի համաձայն կատարել ներդրումներ ընկերության կանոնադրական կապիտալում:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

Advertisement

12. Կազմակերպության կանոնադրական կապիտալը կազմում է 20․000000 դոլար(քսան միլիոն դոլար), որը բաժանված է 1 բաժնեմասի, մեկ բաժնեմասի անվանական արժեքը կազմում է 20․00000 դոլար:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

14. Կազմակերպության կառավարման մարմիններն են կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովը և կազմակերպության գործադիր մարմինը ` տնօրենը:

15. Կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:

16. Կազմակերպության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է կազմակերպության տնօրենի կողմից տարեկան մեկ անգամ ուսումնական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան վեց ամիս անց: Կազմակերպությունն իր գործունեության տարեկան արդյունքները հաստատելու նպատակով պարտավոր է ամեն տարի գումարել մասնակիցների հերթական ընդհանուր ժողով:

17. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից երեք տարի ժամկետով: Տնօրենն իրավունք ունի առանց լիազորագրի գործարք կատարել կազմակերպության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում զուտ ակտիվների մեծության 25 %-ը:

«ՀՄՀ»

ՊՈԱԿ կանոնադրության հավելված «————————————————————————————»

Պետական ոչ առևտրային կազմակերպություն

մասնակիցների ցուցակ

1. Սուրիկ Համբարձումյան — 1․500․000 դրամ —— %

(ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում)

անձն. —————————— տրվ. «——» «———————————-» —————— թ. ——— -ի կողմից,

Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ——————— ————— տ/բաժնի կողմից

Բնակության (գտնվելու) վայրը ——————————————————————————————— —————————————————————————————————————————————

2. ————————— ———————————————— —————դրամ —— % (ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում)

անձն. —————————— տրվ. «——» «———————————-» —————— թ. ——— -ի կողմից,

Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ——————— ————— տ/բաժնի կողմից

Բնակության (գտնվելու) վայրը ——————————————————————————————— —————————————————————————————— ———————

2. ————————— ———————————————— —————դրամ —— % (ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում)

անձն. —————————— տրվ. «——» «———————————-» —————— թ. ——— -ի կողմից,

Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ——————— ————— տ/բաժնի կողմից

Բնակության (գտնվելու) վայրը ——————————————————————————————— ——————————————————————————————

3. ————————— ———————————————— —————դրամ —— % (ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում) անձն. —————————— տրվ. «——» «———————————-» —————— թ. ——— -ի կողմից,

Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ———————————— տ/բաժնի կողմից

Բնակության (գտնվելու) վայրը ——————————————————————————————— ——————————————————————————————

4. ————————— ———————————————— —————դրամ —— % (ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում) անձն. —————————— տրվ. «——» «———————————-» —————— թ. ——— -ի կողմից,

Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ——————— ————— տ/բաժնի կողմից

Բնակության (գտնվելու) վայրը ——————————————————————————————— ———————————————————————————————

Հավելված 2 ՀՀ արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի N 66-Ն հրամանի

«——————————————————————————————»

Պետական ոչ առևտրային կազմակերպություն

հիմնադրի որոշում թիվ 1

(կազմված է «——» «—————————-» 20 թ. և բաղկացած է 1 (մեկ) էջից)

ք. ԵՐԵՎԱՆ «———»«—————————-» 20 թ.

Ես «Սուրիկ Համբարձումյանս» Պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր ————————————— ———————————————————————————————

միանձնյա որոշեցի`

1. հիմնադրել «Հալալների միջազգային համալսարան» անվանումով <<Պետական ոչ առևտրային կազմակերպություն>> կազմակերպաիրավական ձևի ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի նպատակն է երիտասարդների կրթական որակի բարձրացումը,

2. ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել ———————————————————————— (——————————————————————————————————————————————————————————————————————————————————) դրամ,

3. հաստատել «——————————————————————————————» ՊՈԱԿ կանոնադրությունը,

4. ընկերության տնօրեն հաստատել Սուրիկ Համբարձումյանին-ին անձ.———— տրվ. «——» «—————————» —— թ. ——— -ի կողմից, հասցե` ———————————————————————————————————, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր 3 տարի ժամկետով: Ընկերության հիմնադիր` ———————————— —————————

Հավելված 3 ՀՀ արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի N 66-Ն հրամանի

Рубрика: Հայոց պատմություն 2

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում

ՓԵՏՐՎԱՐ 26 — ՄԱՐՏ 3
Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 18/
Առաջադրանք՝

  • Ինչպե՞ս «լուծվեց» Արցախի հարցը:

1920 թ․ գարնանը ՀՀ կառավարությունը վերջապես որոշեց զբաղվել Ղարաբաղի հարցով, որը վերահսկվում էր Ադրբեջանի կողմից։

Դրոյի գլխավորությամբ ՀՀ զորք է ուղարկվում Ղարաբաղ, որին գումարվում է նաև Դժդեհի ուժերը Զանգեզուրում։

Մինչև հայերը Ղարաբաղում սկսում են զինված գործողությունները, հայտվում են ռուսները։

Մայիսի 11-ին Ղարաբաղում Դրոյի մոտ են գալիս Սահակ Տեր-Գաբրիելյանը և Լավանդովսկին ՝ ասելով, որ եկել են միջնորդելու, ռուսական զորքը կմտնի տարածք որպես խաղաղապահ։ Այսպիսով Դրոն ՀՀ զորքը դուրս է բերում Ղարաբաղից, որից հետո <<լուծվում>> է Ղարաբաղի հարցը։

  • Ինչո՞ւ է Արցախը միշտ կարևոր Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում:

Արցախի կարևորությունը Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում աշխարհագրության խնդիրն է։

  • Այսրկովկասի աշխարհագրությունը՝ 3 ճանապարհ — 3 կոնֆլիկտ՝ Աբխազիա, Օսիա եւ Արցախ:

Ցանկացած ուժի համար կա 3 ճանապարհ Անդրկովկաս ներխուժելու համար։ Առաջինը ՝ Աբխազիան է, երկրորդը ՝ Դարյալի կիրճն է ՝ Վրաստանի կենտրոնով, երրորդը ՝ Դերբենդով ՝ դեպի Բաքու։

  • Արցախը՝ որպես դեպի Թիֆլիս և Երևան ճանապարհները հսկող տարածք, Այսրկովկասի ստրատեգիական բանալիներից մեկը:

Պատկերացնելով ռուսական առաջխաղացումը, պարզ է դառնում, որ Բաքվից մտնելով ռուսական զորքը ստանում է 2 հնարավորություն ՝ Կուր գետով բարձրանալ դեպի Թիֆլիս, առանց խոչընդոտների և Արաքսի երկայնքով հասնել դեպի Նախիջևան, Երևան, Արարատյան դաշտ, կրկին առանց մեծ խոչընդոտների։ Այս հատվածի վրա ՝ և՛ Կուր գետի, և՛ Արաքսի, իշխում է Ղարաբաղյան լեռները, ուստի բնական է, որ եթե ինչ-որ մեկը մտնում է հյուսիսից և ուզում է ծավալվել Թիֆլիս և Արարատյան դաշտ, պետք է լուծի Ղարաբաղի խնդիրը։

Այսպիսով Ղարաբաղը ստրատեգիական կետ է ամբողջ Անդրկովկասի համար։

Рубрика: Գրականություն

Եղջերուի մահը․ Հովհաննես Թումանյան

Անտառը հառաչանքով լիքն էր։

Աշնան չարագուժ ցրտերն ու անգութ որսկանները մտել էին նրա մեջ։ Իր մահաբեր թույնը թափելով՝ սուլում էր դառնաշունչ քամին։ Նրա շնչից գունատված տերևները դողդողում էին, անհասկանալի լեզվով ցավալի սվսվում, դալկանում, դեղնում ու իրանց-իրանց թափվում և թափվելով տխուր շրշում, անզոր հառաչում էին։ Այստեղ ու այնտեղ որոտում էր որսկանի հրացանի ձայնը, անտառը թնդում, արձագանք էր տալիս և ամեն արձագանք տալով՝ կարծես թե ահագին «վա՜յ» էր կանչում իր խոր թավուտներից։ Ճիշտ որ վա՜յ…

Կորչում էին նրա պայծառ օրերը, ընկնում էին նրա դալար զարդերը, հալածվում ու կոտորվում էին նրա սիրուն երեները, և… հառաչում էր նա։ Չէ՞ որ նա էլ գիտե զգալ, չէ՞ որ այնտեղ էլ կենդանության շունչ կա, ցավ ու կսկիծ կա։

Ահա վերջին տագնապի մեջ է անտառի չքնաղ թագուհին։ Որսկանի ձեռքից փախած՝ նա վայր է ընկել բրնուտում։ Գնդակատեղից դեռ հոսում է նրա արյունը, իր աչքով տեսնում է, զգում է այն սոսկալի փոփոխությունը, որ կատարվում է իր մեջ, իր շուրջն էլ փոխվում է, ինքն էլ այն չի, ինչ որ առավոտն էր… Բայց այս ի՛նչ զարհուրելի բան է. ինչու էլ այն չի, ինչու էլ չի կարողանում կանգնել, փախչել… Օրհասական ջանքեր է անում, տանջվում է, տանջվում և ճգնում է պարզել, թե ախար ի՞նչ պատահեց, այն ի՞նչ էր… Եվ շփոթ ու աղոտ հիշում է, որ արածում էր իր հորթուկի հետ… հանկարծ մի բան որոտաց… մի տաքություն զգաց ու վայր ընկավ… ականթոթափել կանգնեց… իր սիրուն հորթուկը… Բայց հիշողության թելը կորավ, ուշքը խառնվեց, ուժ չկա…

Նա զգաց, որ ծարավից պապակում էր, այրվում էր ներսը… Հիշեց ներքև՝ ձորակում վազող վտակը, խոնարհած ճյուղերի տակ կարկաչող այն վճիտ-պսպղուն ալիքները… Նրա մտքով կայծակի արագությամբ միասին եկան ու անցան հովասուն անտառներում անցկացրած օրերը և մշուշապատ առավոտները, երբ նա առողջ ու թեթև իջնում էր այն ձորակն ու կուշտ-կուշտ խմում էր սառը ջրերից… Այժմ էլ փափագում էր սաստի՜կ-սաստի՜կ, բայց որքան աշխատում էր՝ չէր կարողանում բարձրանալ։ Ամեն շարժվելով ճղփում էր նրա տակ լճացած արյունը և կրկին սկսում էր ծորել գնդակատեղից։ Բայց արյունը բարակեց, ցավն էլ առաջվա նման չէր նեղացնում․ նա թմրեց, զգաց, որ քունը տանում էր մի տեսակ, խավարը թանձրանում էր շուրջը, և հետզհետե աչքերը մթնում էին։

Արևն իր վերջին շողերը քաշել էր լեռների ետևը։ Ամեն ձեն ու ձուն կտրել էր անտառում։

Գիշերվան ցուրտն ընկավ։ Սթափվեց եղջերուն, լիակուրծ ու ագահ շունչ քաշեց, լայն-լայն բաց արավ շշմած աչքերը… վերևը փոքրիկ լույսեր ցոլացին։ Այդ աստղերն էին երկնքում։ Նա հասկացավ, որ գիշերը հասել էր։ Վերջին ուժերը հավաքեց, ջանք արավ, շարժվեց, մինչև անգամ ծնկները բարձրացրեց և… կրկին ընկավ մի ծանր ու անզոր թառանչով։ Նա լսեց իր թառանչը, և այդ վերջին ձայնն էր, որ նա լսեց այս աշխարհքում։

Рубрика: Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

Դաշտային լանդշաֆտային հանույթ, քարտեզագրում

Գիրք՝ Գ․ Ավետիսյան «Լանդշաֆտագիտություն» էջ 47-50

Այլ․  Հ․Կ Գաբրելյան «Լանդշաֆտագիտություն» էջ 125-132

Առաջադրանք.

1․ Ներկայացնե՛լ լանդշաֆտային հետազոտության փուլային կառուցվածքը։

Լանդշաֆտային հետազոտություններն ունեն 3 փուլ ՝

  • նախապատրաստական
  • դաշտային հանույթի
  • կամերալ մշակման

2․ Բնութագրե՛լ լանդշաֆտի նախապատրաստական և դաշտային հանույթի փուլերը։

Նախապատրաստական փուլ։ Եթե հանձնարարված է դաշտային հանույթ կատարել, ապա այն պետք է նախապատրաստել: Նշանակվում է արշավախմբի ղեկավար, կազմը։ Կազմվում է աշխատանքային ծրագիր, նախահաշիվ: Նախքան դաշտ դուրս գալը, արշավախմբի բոլոր անդամները պետք է ծանոթանան շրջանին վերաբերող գիտական աղբյուրներին, կազմեն անհրաժեշտ գրականության ցանկ։ Կարևոր է ճշտել ուսումնասիրման մասշտաբը: Այս փուլում ձեռք են բերվում տեղագրական քարտեզներ, դրանց պատճենները, որոնց վրա դաշտում պետք նշումներ կատարվեն, բոլոր անհրաժեշտ գործիքները, վրանները և այլն։

Դաշտային հանույթի փուլ։ Արշավախումբը դուրս է զալիս բնություն: Յուրաքանչյուրն ունի աշխատանքային ծրագիր, օրագիր։ Դիտարկումը մասնագիտական բնույթ պիտի ունենա. նկարագրվում է խզվածքի բացվածքը, շերտերի հզորությունը, դրանց կազմը, չափերը: Երթուղիների ընթացքում պետք է հավաքել ապարների, բույսերի, հողի, ջրի նմուշներ և այլն։ Օրագրերում պետք չէ եզրակացություններ անել, քանի որ մի անգամ օբյեկտը դիտարկելիս, կարող է սխալվել։

3․ Բնութագրե՛լ կամերալ մշակման փուլը։

Կամերալ մշակման փուլ: Արշավախմբի երթուղիները ավարտելուց հետո սկսվում է կամերալ մշակման փուլը։ Դաշտից բերած նմուշները տրվում են անալիզի, դաշտում կազմած քարտեզները համադրվում են և կազմվում են լանդշաֆտագիտական քարտեզներ, որոնցում նշվում են բնատեղամասերը, ֆացիաները, բիոտայի տիպերը, կատարվում է շրջանացում: Յուրաքանչյուր նեղ մասնագետ (գեոմորֆոլոգ, ջրաբան, հողագետ և այլն) կազմում է իր հաշվետվությունը, իսկ վերջնական լանդշաֆտային հաշվետվությունը ներկայացնում է արշավախմբի ղեկավարը: Վերջնական տեքստում պետք է տալ տարածքի գնահատականը, նրա ֆունկցիան, ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիները։

4․ Ի՞նչ է քարտեզագրությունը և լեգենդան։

Լանդշագտային ուսումնասիրությունների վերջնական արդյունքը լանդշաֆտային քարտեզն է ՝ լանդշաֆտի մոդելը ՝ բացատրական-վերլուծական տեքստի հետ միասին։

Քարտեզագրությունը հատուկ դաստնթաց է, որտեղ տրվում են քարտեզներ կազմելու հիմնական սկզբունքները։ Հայտնի է, որ ցանկացած քարտեզ կարող է լինել փոքր, միջին և մեծ մասշտաբների։ Դաշտային հետազոտությունների ընթացքում գործ ենք ունենում միայն մեծ մասշտաբի քարտեզների հետ։

Դաշտային հանույթի պայմաններում ձեռքի տակ պետք է ունենալ մեծ մասշտաբի քարտեզի պատճեն, որի վրա կատարել նշումներ։ Կամերալ մշակման փուլում արդյունքները ընդհանրացվում են, կազմում են վերջնական տարբերակը։

Քանի որ լանդշաֆտային թաղանթի տարբեր հատվածներում թաղանթը խիստ տարբեր համալիր ունի, պայմանական նշանները տարբեր են, ուստի գոյություն չունի մեկ միասնական լեգենդա: Ուսումնասիրությունների առաջին փուլում, երբ շրջադիտական դիտարկումներ են կատարում, պարզ է դառնում, թե լանդշաֆտի կամ լանդշաֆտների ձևաբանական տարրերի ինչ տարբերակներ են հանդիպում, ուստի կազմվում է նախնական լեգենդա։ Հետագայում՝ երկրորդ փուլում, երբ կոնկրետ հանույթ է կատարվում, լեգենդայում հնարավոր են փոփոխություններ, լրացումներ:

Լեգենդայում սովորաբար լինում է գունավոր ֆոն և ապա նրա վրա սև կամ այլ գույների գծիկների և նշանների համակարգ: եթե քարտեզի վրա միայն գունավոր մի ֆոն է լինում (ինչպես դպրոցական քարտեզներում), առանց այլ գունային գծիկների (շտրիխների), ապա դա միաշերտ քարտեզ է, որը հեշտ ըմբռնելի է, ընթեռնվում է անմիջապես։ Եթե գունավոր ֆոնի վրա կան գծավոր պայմանական նշաններ, այդ քարտեզը դառնում է երկշերտավոր։ Կազմվում են նաև բազմաշերտ քարտեզներ, որոնք խիստ դժվար ընթեռնելի են. պետք է վերլուծություն կատարել:

Լանդշաֆտագետը ընտրում է գունավոր ֆոնի բաղադրիչը, որը պետք է լինի լանդշաֆտի ամենակարևոր-ղեկավարող բաղադրիչը: Այն սովորաբար ընտրվում է ծագումնաբանական սկզբունքով։ Օրինակ, տարածքը պատկերող քարտեզում ունենք ծալքաբեկորավոր լեռներ, հրաբխային ծագման լեռներ, նախկին լճային հարթություն՝ ծածկված լճային նստվածքներով, մի հատվածում էլ գետային ալյուվիալ հարթություն է: Ուրեմն ստացվում է չորս տիպի ծագումնաբանական համակարգ. գունավոր ֆոնը կունենա չորս գույն:

Այդ տարբեր համակարգերում քարտեզի երկրորդ շերտում պետք է առանձնացվեն լանդշաֆտները՝ սահմանային գծերով։ Յուրաքանչյուր լանդշաֆտի սահմանը կունենա իր նշանը (գծիկ, կետ գիծ, հաստ գիծ և այլն): Ապա յուրաքանչյուր լանդշաֆտի սահմաններում էլ նշվելու են բնատեղամասերը՝ գծիկների (շտրիխների) համակարգերով: Խոշոր մասշտաբի քարտեզներում գունավոր գծիկներով ու նշաններով կարող են նշվել նաև ֆացիաները:

Լանդշաֆտների սահմաններում կարող են լինել բնական առանձնակի օբյեկտներ (քարանձավ, ջրվեժ, սահանք, նեկկ և այլն). դրանք կարելի է նշել պայմանական հատուկ նշաններով։ Միշտ պետք է հիշել, որ ինչքան նշանները շատ լինեն, այնքան ընկալումը կդժվարանա։

Լանդշաֆտային քարտեզներում պայմանական նշաններով են նշվում նաև բնական ռեսուրսները, հատկապես հանքային հարստությունները։

Նայած այն հանգամանքին, թե լանդշաֆտային քարտեզը ինչ նպատակի է ծառայելու, ղեկավարող բաղադրիչը տարբեր կարող է լինել, ֆոնը նրանով արտահայտել:

Լանդշաֆտային ուսումնասիրությունները ինքնանպատակ չեն. մարդը պետք է իմանա մոլորակի կառուցվածքը, լանդշաֆտային թաղանթում ընթացող երևույթներն ու պրոցեսները, որպեսզի իր կյանքը հարմարեցնի լանդշաֆտային թաղանթի պայմաններին և հնարավորության դեպքում լանդշաֆտի վերափոխումն ավելի նպաստավոր դարձնի իր համար։ Ուրեմն անհրաժեշտ է, որ ճանաչի լանդշաֆտը, նրա բոլոր բաղադրիչները, բնական ռեսուրսները:

19-րդ դարում տիրապետում էր այն տեսակետը, որ բնությունը փոփոխելի չէ, մարդկային հասարակությունը պետք է զարգանա բնության օրինաչափությունների հիման վրա։ 20-րդ դարում արդեն ակներև դարձավ, որ բնության օրինաչափությունները շատ կարևոր լինելով հանդերձ՝ այնուամենայնիվ որոշիչ չեն։ Մարդը կարող է բնության բաղադրիչները փոխել և լանդշաֆտը դարձնել իր համար ավելի նպաստավոր:

5․ Ի՞նչ տարբերություն կա հարթավայրային և լեռնային երկրների լանդշաֆտի միջև։

Հարթավայրային և լեռնային երկրների լանդշաֆտների տարբերությունները բավական ցայտուն են արտահայտված, տարբեր առիթներով մենք ակնարկել ենք այդ մասին: Այժմ նշենք հիմնական տարբերությունները։

Հարթավայրային երկրները, ընդհանուր առմամբ տեղադրված են պլատֆորմների վրա, որտեղ ապարաշերտերը հիմնականում հորիզոնական տեղադրում ունեն և ընդարձակ տարածության վրա նույն կազմն ունեն: Ռելիեֆը միապաղաղ հարթություն է. թեքություններ չկան, շինարարական աշխատանքները ռելիեֆային դժվարություններից զերծ են:

Հարթավայրային երկրներում կլիմայական հակադրություններ չկան, ընդարձակ տարածության վրա ջերմաստիճանային տարբերությունները քիչ են, մթնոլորտային տեղումների քանակը նույնն է, միայն քամիները կարող են ազատ շարժվել: Գետերը դանդաղահոս են, աղբյուրները՝ քիչ, կամ ջրհորներն ամենուրեք նույն խորությունն ունեն, հանքային ջրեր չեն հանդիպում։ Հողերը նույն կազմն ունեն, բուսական ծածկույթը նույն ֆիտոցենոզով է արտահայտված, նույնն է զոոցենոզը:

Հարթավայրային երկրներում դաշտավարությունը նպաստավոր պայմաններ ունի, գյուղմեքենաները ազատ կարող են գործել, ճանապարհների ու ջրանցքների շինարարությունը բարդությունների հետ կապված չէ։

Լեռնային երկրներում պատկերն այլ է։ Երկրաբանական կառուց– վածքը բարդ է, կարճ տարածության վրա ապարների կազմը փոխվում է, հանդիպում են մագմատիկ ներդրումներ՝ պլուտոններ, հանքային հարստություններ: Լեռներում տեկտոնական շարժումները շարունակվում են, հաճախակի են երկրաշարժերը, կարող են լինել հրաբխային երևույթներ։

Լեռնային երկրներում ռելիեֆը խիստ բարդ է. ծովի մակարդակից ունեցած բարձրությունը, լեռնալանջերի թեքությունները, մասնատված խտությունն ու խորությունը, լանջերի կողմնադրությունները մեծ բարդություն են ներկայացնում, էրոզիոն պրոցեսները բուռն են արտահայտված: Լեռնալանջերի գյուղատնտեսական յուրացումը մեծ բարդությունների հետ է կապված։

Լեռնային երկրներում կլիման բազմազան է, ըստ բարձրության խստանում է, իսկ տեղումներն ավելանում են։ Այստեղ քամիներն են թույլ, իսկ ձմեռային ամիսներին գոգավորությունների մեջ առաջանում է ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա). կարճ տարածության վրա կլիման փոխվում է:

Լեռներում աղբյուրները շատ են, լինում են նաև հանքային ջրեր։ Գետերը արագահոս են, ունեն էներգետիկ պաշարներ։

Հողերը, բուսական ծածկույթը խիստ բազմազան են, գոյություն ունի վերընթաց գոտիականություն, կարճ տարածության վրա ֆացիաները, բնատեղամասերը փոփոխվում են։ Ռելիեֆի տնտեսական յուրացումը շատ ավելի բարդ է, քան հարթավայրային ռելիեֆի դեպքում։

Рубрика: Գրականություն

Եղջերուն․ Հովհաննես Թումանյան

Մի սեպտեմբերի մեր գյուղացի որսկան Օսեփը ինձ գիշերակաց որսի տարավ Եղնուտի կիրճը։ Գիշերներն էդ կիրճով եղջերուներն իջնում են ձորերն ու հովիտները, արածում են, արշալուսից առաջ ջուր են խմում ու էլ ետ իրենց «պնդոցն» են տալի։

Գնում էինք գիշերը մնանք բոստանչի Օվակիմի դափումը, որ լուսադեմին հասնենք որսատեղը պահելու։

Ես էի, որսկան Օսեփն էր ու մեր գյուղացի մի տղա, որ Օսեփի շալակտարն էր։

Մենք գնում էինք էն դաժան հրճվանքով, որով միայն որսի են գնում։ Ճամփին որսից էինք խոսում։

― Որսը բախտի պես բան է,― ասում էր Օսեփը։ ― Մին էլ տեսար երևութք էլավ ու քամի դառավ կորավ։ Անսովոր մարդը նրան հեշտ չի նկատիլ. կշփոթվի, կդողդողա, կփախցնի։ Աչքդ առնելուն պես պետք է թվանքդ բացվի. թե չէ, որ ուզեցիր նշան դնես, մինչև աչքդ ճպես, նա սարն անց կեցավ։

― Հապա դուք ինչպե՞ս եք որսի ման գալիս, ուստա Օսեփ։

― Լավ որսկանը ման չի գալ, նա որսը կպահի,― պատմում էր որսկանը։― Գիտի, ո՞ր ժամանակին, ի՞նչ տեղ որսը ժաժ կգա, կգնա էն տեղը կպահի։ Թե ման էլ գա, քիչ, էն էլ էնպես ման կգա, որ որսն իր քամին չառնի, թե չէ՝ որսն էնպես սուր հոտառություն ունի, որ թե քու քամին (հոտը) նրա վրա էլավ՝ պրծար, որտեղ որ է հոտդ առավ կորավ։ Էսպես խոսելով իրիկունը հասանք բոստանչի Օվակիմի դափին։ Ծերունի բոստանչին փետ էր հավաքել, կրակը վառել ու կողքին թինկը տվել։

― Բարի րիգուն, Օվակիմ բիձա։

― Այ աստծու բարի ձեզ, դուք բարով եկաք. ա՛յ տղա էդ ինչ լավ ղոնախներ եք։ Ես հենց մենակ միտք էի անում, թե մի զրիցընկեր ըլի․․․ Էս հենց աստոծ հասցրեց ձեզ․․․― ուրախացած գոռգոռում էր Օվակիմ բիձեն։

Advertisement

― Դու են ասա՝ որս ա ժաժ գալի, թե չէ, Օվակիմ բիձա,― անհամբեր հարց տվավ որսկանը։

― Այ տղա, մի անտեր պախրի բուղա կա, Օսեփ ջան, գիշերները գալիս ա, լոբին ուտում ու գնում։ Էնքան լոբիս փուչ արավ. թվանք չունեմ, շուն չունեմ․․․ Պախրա մի՛ ասիլ, մի սար ասա։ Չարդախ ունի (պոզեր), ոնց որ մի կաղնի։

― Էդ մինը ոչինչ. բա իսկի բուղագոռոցի ձեն չի գալի։

― Այ տղա, էլ ասում ես, ինչ անես, քնահարամ են արել։ Երեկ գիշեր էս վերի մատներումը հենց գոռում էին, որ գետինն որոտում էր։

― Հա՜յ, հող ու ջրի աստոծ, հա՜,― աղաղակեց որսկանը։

Օվակիմ բիձեն մեզ հրավիրեց, տակներս խոտ ածավ, ինքն էլ կրկին թինկը տվավ իր տեղը։

― Տղերք, ես որ խորը միտք եմ անում, տեսնում եմ, որ աշխարքիս երեսին մարդիցն էլ վերը անիրավ շնչավոր չկա։

― Ի՞նչի, Օվակիմ բիձա։

― Ինչին էլ որի՞ն էս ասում. տեսնում ես՝ դուք թվանքներդ առել եք ետևներիցն ընկել, մենք էլ ուրախացել ենք, թե ինչ ա՝ մի պախրա կսպանենք, կուտենք։ Ախր չէ՞ որ նա էլ մեզ նման շնչավոր կենդանի ա, հրեն կեսգիշերին էրվելով գոռում ա, ձեն ա տալի, իր կովին կանչում. չէ՝ էն էլ նրա սերն ու մուրազն ա․․․

― Թե ձենը դուրս կգա՜, ես նրա սերն ու մուրազը նշանց կտամ,― ծիծաղելով բացականչեց որսկան Օսեփը։

― Չէ՜, շատ մեղք բան ա, շա՜տ, ― գլուխը շարժելով կրկնեց բոստանչին ու ձենը ավելի բարձրացնելով, կանչեց.

― Տղերք, էս ա որ պախրիցը խոսք ընկավ, ես ձեզ մի բան պատմեմ։ ― Պատմի, Օվակիմ բիձա։

― Մի տարի սարումն էի։ Եկան, խաբար բերին, թե բա թոռդ հիվանդացել ա, քեզ ուզում ա, արի։ Սարիցը վեր կացա, հիմի տուն եմ գալի։ Ճամփին ծռվեցի, ասի կարելի ա որսից, բանից պատահի։ Ման եկա, ման, մի տեղ տեսնեմ բրնուտումը մի բան խշխշացնում ա, թփերը ժաժ ա տալի։ Ախպեր, էս թե մոշահավ ա, մոշահավի բան չի, թե անասուն ա, ինչի՞ չի երևում։ Մի քար գցեցի թփուտը. մին էլ տեսնեմ՝ մի պախրի ճուտի ականջներ ցցվեցին, էլ ետ ցածացան, ու սկսեց թփերը ժաժ տալ, ճամփա բաց անել, որ փախչի։ Թվանքն երեսս կալա հենց թփերի էն ժաժ էկող տեղը։ Թվանքը որ տրաքեց, սա վեր թռավ, դուրս էնկավ ու ետ գետնովը դիպավ։ Տղերք, հիմի մի ձեն ա ածում, մի տնքում ա, ոնց որ մեռնող երեխա։ Ուստա որսկաններից լսել էի, ասի՝ էս ա, սրա մերը ինձ տեսել ա, էստեղից փախել, որտեղ որ է հիմի ետ կգա։ Մտա մի ծառի տակ, ճամփա պահեցի։ Շատ մնացի թե քիչ, մին էլ տեսնեմ՝ հրես եկավ, բայց ո՜նց եկավ, ես տեսա, դուք ոչ տեսնեք. մի խոսքով, մոր նման, թվանքի ձենը իր երեխի վրա լսած մոր նման։ Եկավ տեսավ իր ճուտը հրես անշունչ, արնակոլոլ մի ծառի տակ փռված։ Տղերք, դունչը մեկնել ա, ոնց ա տխուր մզզացնում, ոնց ա վերքը լիզում․․․ Թվանքը վեր կալա, էդտեղից քաշվեցի, եկա տուն։ Եկա տուն. եկա տեսա երեխեն դժար ա, հոգու հետ կռիվսն ա տալի, տնքում ա։ Տղերք, էն օրը չի, էն օրվա աստոծն ա. էնպես էն պախրի ճուտի նման ա տնքում, որ աչքս խուփ եմ անում, հենց իմանում եմ՝ դեռ էն թփի կողքին եմ կանգնած։ Վերջապես երեխեն մեռավ. հիմի մերն ընկել ա վրեն և բառաչում ա․․․ Ասում եմ, փառքդ շատ ըլի, աստոծ, ի՞նչ ա մեր ու էն սարի պախրի զանազանությունը՝ ոչինչ․․․ ամենի սիրտն էլ սիրտ ա, ամենի ցավն էլ՝ ցավ․․․

Advertisement

Օվակիմ բիձու տխուր պատմության տպավորության տակ միաժամանակ լուռ էինք։

― Օվակիմ բիձա, չէ որ ասում են պախրեն էլ տեր ունի,― խոսեց շալակտար Ղազարը։

― Ունի, բաս, պախրեն մեծ տեր ունի։  — Ետնա էդ դրո՞ւստ բան ա։

— Դրուստ ա, բաս։ Որսկան Փիրումն ինքը գլուխ որսկան էր, ու նրա գնդակը իր օրումը գետին չէր ընկած։ Մի անգամ մի պախրա ա վիրավորում։ Պախրեն փախչում ա, սա ընկնում ա ետևիցը։ Քշում ա տանում հասցնում Զորավոր կաղնըքու տակը։ Էստեղ, Զորավոր կաղնըքու տակին, պախրեն չոքում ա. պախրեն չոքում ա, որսկան Փիրումը թվանքն երեսն ա կալնում։ Հենց էս տժժան րոպեին Զորավոր կաղնըքուց մի դուռն ա բացվում, մի սիրուն հարսն ա դուրս գալի․ էս սիրուն հարսը դուրս ա գալի՝ որսկանի դեմը ծղրտում.

— Ի՞նչ ես հալածում իմ անմեղին, անիրավ մարդ, ի՞նչ ա արել քեզ։ Ագա՜հ, ոչ կշտանաս դու, որ չես կշտանում լիքն աշխարհքում։ Թվանքդ արնով լցվի, գնդակդ խմոր դառնա, չորանա էդ թվանքը բռնող կուռը․․․

Միայն որսկան Փիրումը խելոք մարդ էր, գլխի ա ընկնում, որ էս որսի տերն ա, ձեռաց թվանքը գցում ա մի ծառի ճյուղքի, անիծելուն պես ծառի ճյուղքը տեղնուտեղը չորանում ա։

— Օվակիմ բիձա, ուրեմն էդ ա, որ ասում են՝ որսկանությունը անիծած ա։

— Անիծած ա, բաս, մին որսկանությունը, մին էլ ձկնորսությունը, երկուսն էլ անիծած են։ Հնուց դրած նզովք ա, որ որսկանի ու ձկնորսի փորը կշտանա ոչ։ Որսկանի վրա Քյարամն էլ նզովք դրեց։ Երբ էրվելով իր Ասլու ետևից ման էր գալի՝ մի վիրավորված պախրա տեսավ։ Տեսավ՝ անասունը մղկտալով շունչը տալիս ա, հորթն էլ մոլորած մնացել ա կողքին կանգնած, էստեղ սազն առավ ու մի խաղ ասավ։

Մենք խնդրեցինք Օվակիմ բիձուն, որ էդ խաղն ասի մեզ համար, ու ծեր բոստանչին իր պառավ ձենով խարույկի առաջ երգում էր մութը ձորում.

Հե՜յ, պարոններ, տեսա կանանչ գարունքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա.
Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։

Գընդակն առած գընում էր փուչ աշխարհքից,
Գանգատվելով մարդու անգութ արարքից,
Արյուն տալով, մըղկըտալով իր վերքից
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։

Աստված սիրող՝ որսին թըվանք չըբռնի,
Երկինք սիրող՝ որսի միսը թող չառնի.
Դարդոտ Քյարամ տեսավ ծովում արյունի՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։* * *

Ամենքը քնեցին, ես մնացի զարթուն։ Գիշերն էս տեսակ տեղերում անսովոր մարդը չի կարողանում քնել, հազար ու մի ձեն է լսում, հազար ու մի բան է երևակայում։

Էն անշուշտ գիշերվա հովն էր, որ շարժում էր սիմինդրները, բայց ինձ թվում էր, թե Օվակիմ բիձու ասած պախրեն էր բոստանը մտել։ Գիշերվա մթության մեջ հեռվում սև կերպարանքներ էին երևում ու կարծես շարժվում էին։

Ու անքուն էի ես։

Գիշերվա մի ժամին դուրս եկա դափի դուռը։ Պարզ աշնանային գիշեր էր։ Չոր ցուրտը սեղմում էր։ Ձորերը խուլ թշշում էին։ Նրանք էլ ասես քնել էին, Օվակիմ բիձու նման փշշացնում էին խոր ու հանգիստ։

Բայց Քարվան-ղռան աստղը արդեն դուրս էր եկել․ մեր ճամփա ընկնելու ժամանակն էր։ Ես վեր կացրի իմ ընկերներին։ Նրանք շտապով հագան իրենց տրեխները, ու վեր կացանք դեպի Եղնուտի կիրճը․․․* * *

Արշալույսից առաջ մենք դարան էինք մտած Եղնուտի կիրճում։ Ես իմ դիրքից պահում էի առաջիս ընկած բացատը։ Դիմացս կանգնած էր խոր ու անթափանցելի մութն անտառը։

Հետզհետե գիշերվա խավարն սկսեց նոսրանալ։ Ժայռերը խոժոռ, քնաթաթախ դուրս նայեցին աղջամուղջի միջից։ Երկինքն սկսեց գունատվել ու պարզվել։ Ապա երևաց Եղջերուն՝ Լուսաստղը։ Վերկացավ վաղորդյան զեփյուռը։ Ծաղիկները շարժեցին իրենց գլխիկները, խոտերը դողդողացին, տերևները շրշացին։ Անտառն սկսեց զարթնել։ Մոտակա թփից մի ծիտ ճկաց, մի ուրիշը՝ մյուս թփից, մեկն էլ՝ հեռվից․․․

Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստից ու զմայլած դիտում էի շուրջս՝ բնությունը, էն սրբազան ժամին, երբ ծագում է առաջին լույսը։

Հանկարծ մի ձայն․․․ չորացած ճյուղ կոտրվեց մոտիկ անտառում։ Նայում եմ էն կողմը։ Անտառը տակավին մութն է։ Աչքս չի որոշում, թե ինչ կա էնտեղ, միայն պարզ լսում եմ զգույշ ոտնաձայնը, որ խաշամը կոխելով առաջ է գալի՝ խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ․․․ Բան չի երևում, բայց դարձյալ խը՛շտ, խը՛շտ, խը՛շտ, մոտենում է ավելի ու ավելի․․․ Եվ, ահա, դուրս եկավ․․․

Ես առաջին անգամն էի տեսնում եղջերուն ազատ բնության մեջ։ Նա դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ, ինչպես բնության էն ամեն գեղեցկությունների տերն ու թագավորը։ Կիսովին, դեռ անտառի մթության մեջ կանգնեց, թուխ դունչը դրավ գետնին, ապա թե գլուխը բարձրացրեց, վայրենի շնորհքով ոլորեց երկայն վիզը ու նայեց իմ կողմը։

Ամենագեղեցիկ հայացքը, որ ես տեսել եմ իմ կյանքում։

Ես շփոթվեցի, ամաչեցի, ուզեցի թաքցնել հրացանս․․․ Շարժվեցի թե չէ՝ նա շտապով ետ թեքեց իր կարապի վիզը․ վիզը ետ թեքելուն պես հարևան դիրքից որոտաց որսկան Օսեփի հրացանը։ Հրացանի ձայնից անտառն որոտաց ու սկսեց ճռճռալ։ Էն եղջերուն էր փախչում։

― Հա՛յ, քո տունը չքանդվի,— ինձ հանդիմանելով դուրս թռավ որսկանն ու վազեց դեպի մոտիկ բլուրը, տեսնի՝ ո՞ր կողմից կերևա փախած որսը։ Առավոտր բացվում էր, և էնքան լուս էր, որ կարողացանք կանանչ խոտերի վրա գտնել թարմ արյան հետքը։

Վիրավորված էր եղջերուն։ Արյան հետքը բռնեցինք ու գնացինք որոնելու։ — Էսքան որ արյուն է տվել, ինչքան ուզում է գնա՝ մերն է,— հայտնեց որսկան Օսեփը։* * *

Իրիկնապահին նրան գտանք մի խոր անտառում։ Նա ընկած տեղից իր երկայն վիզը մեկնեց մեզ վրա։ Ես տեսա՝ ինչպես չէր կարողանում գլուխը պահի, շարժում էր անդադար ու նայում էր մեզ իր պղտոր, շշկլած, անորոշ հայացքով։ Հանկարծ կարծես գլխի ընկավ, աշխատեց վեր կենա, ծնկները վեր բարձրացրեց ու կրկին ճըղփալով ընկավ իր արյան մեջ՝ մի ծանր, անզոր թառանչով։

Որսկանը վրա վազեց․․․ Ես ուզեցի մի բան ասեմ, ամաչեցի․․․ Նա բռնեց եղջերվի գլուխը, ոլորեց գեղեցիկ վիզը․․․ Ես կրկին ուզեցի մեջ մտնեմ․․․ դարձյալ սիրտ չարի․․․ Եվ ահա դաշույնը փայլատակեց․․․

Ես երեսս շրջեցի, իբրև թե սարերին եմ նայում։ Ետևից մի խուլ տնքոց լսեցի․․․ ու, չգիտեմ ինչու, սկսեցի մտածել կյանքի ու մահվան մասին, և էնպե՜ս տգեղ էր թվում ինձ կյանքը․․․

Рубрика: Հասարակագիտություն

ՓԵՏՐՎԱՐ 19-25


ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ / ԳԼՈՒԽ 10, 11/
Առաջադրանք՝

  • Երեխայի իրավունքները:

Հոդված 41․ Ընտանիքում ապրելու և դաստիարակվելու երեխայի իրավունքը

1. Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

2. Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին:

Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, իր շահերի ապահովության, համակողմանի զարգացման, իր մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք:

Ծնողների բացակայության, նրանց ծնողական իրավունքներից զրկված լինելու և ծնողական հոգատարությունից զրկվելու այլ դեպքերում ընտանիքում դաստիարակվելու երեխայի իրավունքն ապահովում է խնամակալության և հոգաբարձության մարմինը։

Հոդված 42․ Ծնողների և այլ ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը

1. Երեխան ունի իր ծնողների, պապերի և տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք: Ծնողների ամուսնության դադարեցումը, այն անվավեր ճանաչվելը կամ նրանց առանձին ապրելը չեն սահմանափակում երեխայի իրավունքները:

Ծնողներից առանձին (այդ թվում` տարբեր պետություններում) ապրելու դեպքում երեխան իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք ունի, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: 

2. Արտակարգ իրադրության մեջ գտնվող (ձերբակալված, կալանավորված, բժշկական կազմակերպությունում գտնվելու և այլ դեպքերում) երեխան իր ծնողների և մերձավոր ազգականների, ինչպես նաև արտակարգ իրադրության մեջ գտնվող ծնողն իր երեխայի հետ շփվելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 43․ Երեխայի պաշտպանության իրավունքը

1. Երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են ծնողները (օրինական ներկայացուցիչները), իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խնամակալության և հոգաբարձության մարմինը:

Օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված անչափահասն իր իրավունքները (ընդ որում` պաշտպանության իրավունքը) և պարտականությունները ինքնուրույն իրականացնելու իրավունք ունի:

2. Երեխան ունի իր ծնողների (օրինական ներկայացուցիչների) չարաշահումներից պաշտպանվելու իրավունք:

Երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում (ընդ որում` ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխային դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծնողական իրավունքները չարաշահելու դեպքերում), երեխան իրավունք ունի պաշտպանության համար ինքնուրույն դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին:

3. Պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին: Նման տեղեկություններ ստանալուն պես խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ:

Հոդված 44․ Սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը

1. Երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում:

1.1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը օրենքով նախատեսված դեպքերում ներգրավում է մանկական հոգեբանի կամ մանկավարժի կամ սոցիալական աշխատողի:

2. Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ:

Հոդված 45․ Երեխայի անուն, ազգանուն, հայրանուն ունենալու իրավունքը

1. Երեխան ունի անուն, հայրանուն և ազգանուն ունենալու իրավունք:

2. Երեխային անուն տրվում է ծնողների համաձայնությամբ, իսկ հայրանուն տրվում է հոր անունով` սույն օրենսգրքով նախատեսված կարգով:

3. Երեխայի ազգանունը որոշվում է ծնողների ազգանունով: Եթե ծնողները կրում են տարբեր ազգանուններ, ապա երեխային ծնողների համաձայնությամբ տրվում է հոր կամ մոր ազգանունը:

4. Ծնողների միջև երեխայի անվան, ազգանվան վերաբերյալ համաձայնության բացակայության հետևանքով առաջացած տարաձայնությունները լուծում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

5. Եթե երեխայի հայրությունը չի որոշվել, ապա նրան անուն է տրվում մոր ցուցումով, հայրանուն` որպես երեխայի հայր գրառված անձի անունով, ազգանուն` մոր ազգանունով:

Հոդված 46․ Երեխայի անունը և ազգանունը փոխելը

1. Մինչև երեխայի 16 տարին լրանալը նրա ծնողների համատեղ, իսկ ծնողներից մեկի մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու կամ ծնողական իրավունքներից զրկված լինելու մասին դատարանի վճռի առկայության դեպքում ծնողներից մեկի դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմինը փոխում է երեխայի անունը, ինչպես նաև նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով: Մինչև 18 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Եթե երեխայի անվան կամ ազգանվան փոխման վերաբերյալ բացակայում է ծնողների համատեղ համաձայնությունը, ապա ծնողի դիմումի հիման վրա երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությամբ: Խնամակալության և հոգաբարձության մարմնի եզրակացության պարտադիր առկայությունն անհրաժեշտ է նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ պարզել մյուս ծնողի բնակության վայրը:

3. 10 տարին լրացած երեխայի անվան կամ ազգանվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ:

Հոդված 47․ Երեխայի գույքային իրավունքները

1. Երեխան իր ծնողներից և ընտանիքի այլ անդամներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունի սույն օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգով ու չափերով:

2. Երեխաներին ալիմենտ վճարելու պարտավոր ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել վճարման ենթակա ալիմենտի գումարի հիսուն տոկոսից ոչ ավելին բանկերում երեխաների անունով բացված հաշվին փոխանցելու մասին:

3. Սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը տնօրինելու երեխայի իրավունքը սահմանվում է քաղաքացիական օրենսդրությամբ:

Ծնողների կողմից երեխայի գույքը կառավարելու լիազորություններն իրականացնելիս նրանց վրա տարածվում են խնամակալի գույքի տնօրինման վերաբերյալ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված նորմերը:

4. Երեխան սեփականության իրավունք չունի ծնողների գույքի նկատմամբ, իսկ ծնողները սեփականության իրավունք չունեն երեխայի գույքի նկատմամբ: Համատեղ ապրող երեխաներն ու ծնողները կարող են մեկը մյուսի գույքը տիրապետել և օգտագործել փոխադարձ համաձայնությամբ:

5. Ծնողների և զավակների` ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու կարգն ու պայմանները սահմանվում են քաղաքացիական օրենսդրությամբ:

  • Ծնողների իրավունքները և պարտականությունները:

Հոդված 49․ Ծնողների իրավունքների ու պարտականությունների հավասարությունը

1. Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):

2. Սույն գլխով նախատեսված ծնողական իրավունքները դադարում են երեխաների տասնութ տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում:

Հոդված 50․ Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս խնողների իրավունքները

1. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն ունեն իրենց երեխայի հետ համատեղ ապրելու և նրա դաստիարակությանը մասնակցելու իրավունքներ:

2. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներից երեխա ծնվելու դեպքում, ինչպես նաև նրանց մայրությունը և (կամ) հայրությունը որոշելիս ծնողները ամուսնության տարիքը լրանալուց հետո կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները:

Մինչև անչափահաս ծնողների ամուսնության տարիքը լրանալը նրանց երեխայի համար կարող է նշանակվել խնամակալ, որը անչափահաս ծնողների հետ համատեղ կիրականացնի այդ երեխայի դաստիարակությունը: Երեխայի խնամակալի և անչափահաս ծնողների միջև առաջացած տարաձայնությունները կարգավորում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

3. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն իրավունք ունեն ընդհանուր սկզբունքներով ընդունելու կամ վիճարկելու իրենց հայրությունը և մայրությունը:

Հոդված 51․ Երեխաներին դաստիարակելու և կրթություն տալու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները

1. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք:

2. Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների կրթության մասին:

Ծնողները, երեխաների կարծիքը հաշվի առնելով հանդերձ, ունեն կրթական հաստատության և երեխաների ուսուցման ձևի ընտրության իրավունք մինչև երեխաների հիմնական ընդհանուր կրթություն ստանալը:

Հոդված 52․ Երեխաների իրավունքները և շահերը պաշտպանելու` ծնողների իրավունքներն ու պարտականությունները

Երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը դրվում է նրանց ծնողների վրա:

Ծնողները համարվում են իրենց երեխաների օրինական ներկայացուցիչները և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ առանց լիազորագրի հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ցանկացած հարաբերություններում, ինչպես նաև դատարանում:

Հոդված 53․ Ծնողական իրավունքների իրականացումը

 1. Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ:

Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:

Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը: Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը որպես դաստիարակության միջոց կիրառելը, ինչպես նաև նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը:

Ծնողական իրավունքներն ի վնաս երեխաների իրավունքների և շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

2. Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը: Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան:

3. Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

Հոդված 54․ Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացումը

1. Երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու:

Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:

2. Ծնողներն իրավունք ունեն գրավոր համաձայնություն կնքելու երեխայից առանձին ապրող ծնողի կողմից ծնողական իրավունքների իրականացման մասին:

Եթե ծնողները չեն կարող համաձայնության գալ, ապա նրանց կամ նրանցից մեկի պահանջով խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ վեճը լուծում է դատարանը:

3. Դատարանի վճիռը չարամտորեն չկատարելու դեպքում երեխայից առանձին ապրող ծնողի պահանջով դատարանը կարող է որոշում կայացնել երեխան նրան հանձնելու մասին` ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը:

4. Երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի իր երեխայի մասին տեղեկատվություն ստանալու դաստիարակչական ու բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից, ինչպես նաև ծնողից, որի մոտ ապրում է երեխան: Տեղեկատվություն տրամադրելը կարող է մերժվել միայն ծնողի կողմից երեխայի կյանքին և առողջությանն սպառնացող վտանգի առկայության դեպքում: Տեղեկատվություն տրամադրելու մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով:

Հոդված 55․ Խորթ երեխաներին դաստիարակելու և խնամելու` խորթ ծնողների իրավունքները և պարտականությունները

Խորթ ծնողները իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակել և խնամել իրենց ամուսնու` նախկին ամուսնությունից ծնված և իրենց հետ համատեղ ապրող երեխաներին (խորթ երեխաներին):

Հոդված 56․ Պապերի, տատերի, եղբայրների, քույրերի և այլ ազգականների` երեխայի հետ շփվելու իրավունքը

1. Երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ:

2. Մերձավոր ազգականների հետ երեխային շփվելու հնարավորություն տալուց ծնողների կամ նրանցից մեկի մերժման դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողներին կամ նրանցից մեկին` չխանգարելու այդ շփմանը:

3. Եթե ծնողները կամ նրանցից մեկը չեն կատարում խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը, երեխայի մերձավոր ազգականները կարող են երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու հայցով դիմել դատարան: Դատարանը վեճը լուծում է` ելնելով երեխայի շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը:

Հոդված 57․ Ծնողական իրավունքների պաշտպանությունը

1. Ծնողները կարող են պահանջել վերադարձնել իրենց երեխային այն անձից, ով նրան իր մոտ է պահում առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի որոշման: Վեճի առկայության դեպքում ծնողներն իրենց ծնողական իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել դատարան:

Հաշվի առնելով երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել ծնողների հայցի բավարարումը, եթե հանգի այն եզրակացության, որ ծնողներին վերադարձնելը չի բխում երեխայի շահերից:

2. Եթե դատական կարգով հաստատվում է, որ ո´չ ծնողները, ո´չ էլ այն անձը, որի մոտ գտնվում է երեխան, ի վիճակի չեն ապահովելու նրա դաստիարակությունն ու զարգացումը, ապա դատարանը երեխային հանձնում է խնամակալության և հոգաբարձության մարմնի խնամքին:

Հոդված 58․ Երեխային վերցնելը նրա կյանքը և առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքում

1. Երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինն իրավասու է անմիջապես երեխային վերցնելու ծնողներից (նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան:

2. Երեխային վերցնելիս խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անհապաղ ապահովել երեխայի ժամանակավոր տեղավորումը և յոթ օրվա ժամկետում դիմել դատարան` ծնողներին (նրանցից մեկին) ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու հայցով:

Հոդված 59․ Ծնողական իրավունքներից զրկելը

1. Երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք`

1) մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց.

2) չեն փոխում իրենց վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում.

3) առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից.

4) մեկ տարի առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից.

5) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա.

6) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ.

7) տառապում են քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

8) դաժանաբար են վարվում երեխայի հետ, մասնավորապես`

ա. պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ,

բ. պարբերաբար հոգեբանական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, այն է` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում` ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը:

2. Ծնողը զրկվում է ծնողական իրավունքներից, եթե դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով ամրագրված դեպքերը ծնողական իրավունքներից զրկելու հիմք չեն, եթե ծնողը գտնվում է բժշկական հաստատությունում, կարգապահական գումարտակում, ուղղիչ հիմնարկում, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում, մասնակցում է վարժական հավաքներին կամ գտնվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ, մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի կազմում, գերության մեջ, մեկնել է օտարերկրյա գործուղման, եթե ծնողական իրավունքներից զրկելը չի բխում Երեխայի լավագույն շահերից: Դատարանը, որպես հարգելի պատճառ, կարող է դիտարկել նաև այլ իրավիճակներ:

Հոդված 60․ Ծնողական իրավունքներից զրկելու կարգը

 1. Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով: Ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց կարող է ներկայացնել`

ա. ծնողներից մեկը (երեխայի այլ օրինական ներկայացուցիչը),

բ. խնամակալության և հոգաբարձության մարմինը,

գ. այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություններ:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված մարմինները և կազմակերպությունները սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել դատարան ոչ ուշ, քան 59-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց հայտնի դառնալու օրվանից մեկ ամիս հետո:

2. Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:

2.1. Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննելիս հաշվի է առնվում սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմնի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրամադրված` երեխայի և ծնողի սոցիալական կարիքների գնահատման մասին եզրակացությունը (դիրքորոշումը):

3. Եթե դատարանը ծնողական իրավունքներից զրկելու գործը քննելիս ծնողների կամ նրանցից մեկի գործողություններում հայտնաբերում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, ապա այդ մասին պարտավոր է տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին:

4. Ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

Հոդված 61․ Ծնողական իրավունքներից զրկելու հետևանքները

1. Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի նկատմամբ ծնողական իրավունքներից նրանք զրկվել են (ընդ որում` նրանցից ապրուստի միջոց ստանալու, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքները):

2. Ծնողական իրավունքներից զրկելը ծնողներին չի ազատում իրենց երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից:

3. Երեխայի և ծնողական իրավունքներից զրկված ծնողների կամ նրանցից մեկի հետագայում համատեղ ապրելու մասին հարցը լուծվում է դատական կարգով:

4. Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իր իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում` բնակարանային օրենսդրությանը համապատասխան` բնակելի տարածություն ստանալու իրավունքը, ինչպես նաև ծնողների և այլ ազգականների հետ ազգակցականության կապի վրա հիմնված գույքային իրավունքները (ընդ որում` ժառանգություն ստանալու իրավունքը):

5. Եթե անհնարին է երեխային հանձնել մյուս ծնողին, կամ երկու ծնողներն էլ ծնողական իրավունքներից զրկվել են, ապա նա հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի խնամքին:

6. Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխային որդեգրել թույլատրվում է ոչ շուտ, քան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո:

Հոդված 62․ Ծնողական իրավունքների վերականգնումը

1. Ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոխել են իրենց վարքագիծը, կենսաձևը և (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը:

2. Ծնողական իրավունքները վերականգնվում են դատական կարգով` ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա: Ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:

3. Ծնողական իրավունքների վերականգնման մասին դիմումի հետ միաժամանակ կարող է քննության առնվել նաև երեխային ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու մասին պահանջը:

4. Երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը կատարվում է` հաշվի առնելով նրա կարծիքը:

Դատարանը, հաշվի առնելով երեխայի կարծիքը, իրավունք ունի մերժելու ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին:

Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, և որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել:

Հոդված 63․ Ծնողական իրավունքների սահմանափակումը

1. Ելնելով երեխայի կենսական շահերից` դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողներից (ծնողներից մեկից) երեխային վերցնելու մասին (ծնողական իրավունքների սահմանափակում)` առանց ծնողական իրավունքներից զրկելու:

2. Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն և այլն):

Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար: Եթե ծնողները կամ նրանցից մեկը չփոխեն իրենց վարքագիծը, խնամակալության և հոգաբարձության մարմինը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել ծնողական իրավունքներից զրկելու մասին: Խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը` ելնելով երեխայի շահերից:

3. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին հայց կարող են ներկայացնել երեխայի ծնողը, մերձավոր ազգականը, երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը, ինչպես նաև այն մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված է երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություն:

4. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:

5. Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող և երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմիններ:

Հոդված 64․ Ծնողական իրավունքների սահմանափակման հետևանքները

1. Ծնողները, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կորցնում են երեխային անձամբ դաստիարակելու իրավունքը, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնություններ ու պետական նպաստներ ստանալու իրավունքը:

2. Ծնողական իրավունքների սահմանափակումը ծնողներին չի ազատում երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից:

3. Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իր իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում` բնակարանային օրենսդրությանը համապատասխան` բնակելի տարածություն ստանալու իրավունքը, ինչպես նաև ծնողների և այլ ազգականների հետ ազգակցականության կապի վրա հիմնված գույքային իրավունքները (ընդ որում` ժառանգություն ստանալու իրավունքը):

4. Ծնողների ծնողական իրավունքների սահմանափակման դեպքում երեխան հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմինների խնամքին:

Հոդված 65․ Երեխայի շփումը ծնողական սահմանափակ իրավունքներով ծնողների հետ

Ծնողներին, որոնց ծնողական իրավունքները սահմանված կարգով սահմանափակվել են, կարող է թույլատրվել կապ ունենալ երեխայի հետ, եթե դա երեխայի վրա բացասական ազդեցություն չի ունենա: Երեխայի հետ ծնողների շփումը թույլատրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, խնամատար ծնողների կամ երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ այն կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինողի համաձայնությամբ, որտեղ գտնվում է երեխան:

Հոդված 66․ Ծնողական իրավունքների սահմանափակման վերացումը

1. Եթե վերացել են այն հանգամանքները, որոնց հիման վրա սահմանափակվել են ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքները, ապա դատարանը ծնողների կամ նրանցից մեկի հայցի հիման վրա կարող է վճիռ կայացնել երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու և սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները վերացնելու մասին:

2. Հաշվի առնելով երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել հայցի բավարարումը, եթե երեխային իր ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելը հակասում է նրա շահերին:

Հոդված 67․ Խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցությունը երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը դատարանի կողմից քննելիս

1. Դատարանը երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց:

2. Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն, որը (որոնք) հավակնում է (են) երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպմանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների դեպքում` նաև սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տարածքային մարմնի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմիններին տրված եզրակացությունը երեխայի որդեգրման, խնամակալության կամ հոգաբարձության, խնամատարության կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ուղեգրելու մասին: