Рубрика: Գրականություն

<<Դաշնամուր>>վերլուծություն

Կյանքում հնարավոր է միաժամանակ լինել տաղանդավոր և չունենալ հնարավորություններ։ Ահա Վ. Սարոյանի  <<Դաշնամուր>> պատմվածքի կերպարը այսպիսին էր ։ Կերպարը մի տղա է` Բենը , ով ուներ տաղանդ` դաշնամուր էր կարողանում նվագել, բայց չուներ հնարավորություն սեփականն ունենալու համար ։ Տեսակով` Բենը չափից շատ համեստ էր , ես նաև նկատեցի, որ նա ինքն իր հանդեպ թերարժեքության խնդիր ունի։

Պատմվածքում կա մի հատված , որը, կարծում եմ, պատմության հենց բուն իմաստն է ։ <<Մի կողմից դա լավ է , մյուս կողմից վատ , նույնիսկ ահավոր >> ։ Ահա այս նախադասության մեջ թաքնված է կերպարի զգացմունքները , զգացողություններն իր երազանքի հանդեպ։ Նա կարծում է`լավ է , որ չունի դաշնամուր ունենալու հնարավորությունը, քանի որ ունենալու դեպքում այլևս չի արթնանա նրա մեջ այն զգացողությունը, ինչ ունենում է դաշնամուրին մոտենալիս և նվագելիս։ Ես այսպես եմ կարծում։ Եվ վատ է, նույնիսկ ահավոր, որ ոչնչի համար չունի հնարավորություն։ Վ. Սարոյանը ընթերցողին փոխանցում է Էմմայի կերպարի շուրթերով, որ Բենի նման մարդիկ մի օր կհասնեն իրենց երազանքներին։ Այդպիսի մարդն իր ծնված օրվանից պայքարում է , իսկ պայքարող ոգին անպայման հասնում է արդյունքի։

Оставьте комментарий