Рубрика: Հանրահաշիվ

Դեկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

Երկրորդ մակարդակ

Խնդիր

1. Եթե Արսենի մտապահած թվից հանեք 6, տարբերությունը մեծացնեք երկու անգամ, արտադրյալին ավելացնենք 5, ապա կստանանք 27։ Ո՞ր թիվն է մտապահել Արսենը։

Լուծում

2 (x – 6) + 5 =27

2x – 12 + 5 =27

2x =34

x =17

Պատասխան ՝ 17։

Խնդիր

2. Քանի՞ եռանիշ կենտ թիվ կարելի է գրել՝ օգտագործելով միայն 0; 1; 2; 3 թվանշանները, եթե թվանշանները կարելի է կրկնել։

Լուծում

P4 = 3! = 1·2·3·4 = 24

P3 = 3! = 1·2·3 = 6

P4 – P3 = 24 – 6 = 18

Պատասխան ՝ 18։

Խնդիր

3. 240կգ կերը 40 հավը ուտում է 30 օրում։ Քանի՞ գրամ կեր է ուտում 1 հավը 1 օրում։

Լուծում

240․000 · 40/30 = 9.600.000/30 = 320.000գ

Պատասխան ՝ 320․000գ։

Խնդիր

4. Սկյուռիկը գետնից իր փչակ բարձրանալիս կատարեց երեք ցատկ դեպի վերև, այնուհետև մեկ ցատկ ներքև, և կրկին երեք ցատկ վերև, մեկ ցատկ ներքև ու այդպես շարունակ մինչև փչակ հասնելը։ Քանի՞ ցատկ կատարեց սկյուռիկը մինչև փչակ հասնելը, եթե հայտնի է, որ փչակը գտնվում է գետնից 3մ 20սմ բարձրության վրա, իսկ սկյուռիկի յուրաքանչյուր ցատկի երկարությունը թե՛ վերև, թե՛ ներքև 4դմ է։

Լուծում

3մ 20սմ = 320սմ = 32դմ

10սմ = 1դմ

1մ = 100սմ

32 ։ 4 = 8

Պատասխան ՝ 8 ցատկ։

Խնդիր

5. Շախմատի մրցաշարին մասնակցում էր վեց շախմատիստ։ Քանի՞ պարտիա կայացավ, եթե յուրաքանչյուր շախմատիստ մնացած շախմատիստների հետ խաղաց միայն մեկ խաղ։ 

Լուծում

6 ։ 2 = 3

Քանի որ ունենք 6 շախմատիստ և խաղը տեղի է ունենում զույգերով, ապա կայացավ 3 պարտիա։

Պատասխան ՝ 3 պարտիա։

Խնդիր

6. Պարկում կա 6 կարմիր և 6 կապույտ գնդիկներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել պարկից, որ առնվազն 2 գնդիկը լինի կապույտ։

6 + 6 = 12

6/12 = 1/2

1/2 + 1 = 3/2

Պատասխան ՝ 3/2։

Խնդիր

7. Ձմեռ պապը 200 նվերը մեկական բաժանեց չորրրդ, հինգերորդ դասարանցիներին և դասավանդողներին։ Հայտնի է, որ նվերների կեսը տվեց չորրորդ դասարանցիներին, բոլոր նվերների կեսի կեսի կեսը՝ դասավանդողներին, իսկ մնացածը՝ հինգերորդցիներին։ Քանի՞ հինգերորդ դասարանցի կար։

Լուծում

200 ։ 2 = 100 (4-րդ դասարան)

200 : 8 = 25 (դասավանդողներ)

200 – 125 = 75 (5-րդ դասարան)

Պատասխան ՝ 75 աշակերտ։

Խնդիր

8. Քանի՞ անգամ կմեծանա ուղղանկյան մակերեսը, եթե նրա բոլոր կողմերը մեծացնենք 3 անգամ։

Լուծում

3·3 = 9

Այն կմեծանա 9 անգամ, քանի որ յուրաքանչյուր կողմ 3 անգամ մեծացնելով և բազմապատկելով երկարությունն ու լայնությունը ստացվում է 9։

Պատասխան ՝ 9 անգամ։

Խնդիր

10. Ձմեռ պապը երեխաներից ստացել է 220 նամակ։ Քանի՞ րոպե կպահանջվի Ձմեռ պապիկից բոլոր նամակները կարդալու համար, եթե նա 1 ժամում կարդում է 60 նամակ և յուրաքանչյուր նամանակ կարդում է նույն ժամանակահատվածում։

60ր – 60 նամակ

120ր – 120 նամակ

180ր – 180 նամակ

220ր – 220 նամակ

Պատասխան ՝ 220ր։

Оставьте комментарий